Ես հասկանում և ողջունում եմ, երբ հայ մարդն իրեն համարում է ընդդիմություն այսօրվա իշխանություններին: Չեմ ողջունում, բայց հասկանում եմ, երբ հայն աջակցում է գործող կառավարությանն ու օրենսդրին: Կարող եմ փորձել հասկանալ, երբ մարդը, իմանալով ճշմարտությունը, թաքցնում է այն՝ առաջնորդվելով ինչ-ինչ շահերով: Սակայն մեկ բան ինձ համար մնում է գաղտնիք. ինչպե՞ս կարելի է բացարձակապես անտարբեր լինել այսօրվա իրականության նկատմամբ: Ինչպե՞ս են կարողանում ասել՝ «ինչ լինելու է՝ կլինի, ի՛նձ ինչ»: «ՍՍ-ն ու ԼՏՊ-ն իմ չստերին չեն, մեկ ա՝ ես Կարապետիչին եմ ընտրել»: Իսկ նման մարդիկ, ցավոք, շատ են: 15-ի հանրահավաքի ժամանակ պարզապես տհաճ էր նայել, թե ինչպես են կողքից որոշ ջահել-ջուհուլներ «կայֆավատ» լինում մարդկանց վրա: Այսօր երեկոյան՝ Օպերայի սրճարաններից մեկում, նողկալի էր լսել այնպիսի՛ մարդկանց «թքածունեմական» դատողություններն հայաստանյան իրականության մասին, որոնց ճակատագիրն է այսօր որոշվում, առանց չափազանցության: Տուն մտնելուց հետո կարդացի այսօրվա «ՀԺ»-ում տպված մի հոդված և հասկացա, որ պարզապես չեմ կարող նման թեմա չբացել: Ստորև ներկայացնում եմ հոդվածը.
Կոչ եմ անում թեմայում զերծ մնալու վիրավորական գրառումներից:
Մոդերատորական: Մեջբերված հոդվածը, որը կոպիտ վիրավորանք է պարունակում հասարակության որոշ մասի նկատմամբ Ակումբից ջնջվել է: Այն առաջվա պես հասանելի է այստեղ:
Էջանիշներ