Ապեր, հիմա էլ եմ ասում: Բայց մեկ, չեմ ուզում դեռ չամադաններս հավաքեմ, հույս ունենալով որ իմ նման ասողների պիտի շատ լինեն, ու Սաշիկը պիտի իրա չամադանները հավաքի, երկրորդ, հիմա մեկ ու մեջ էլ պիտի հարիֆություն անեմ, քանի որ երեխեքս պիտի հաց ու ջուր ունենան: Բայց, մարդ կա երեխեքին հաց ու ջուր հասցնելուց մտածում ա, որ չտո-տո նիտոյա, մարդ էլ կա մտածում ա, էլ ինչքան հարիֆություն անի, որ հաց ու ջուրը դառնա կոկակոլա ու բուլկի:
Հրանտը լավ սուր լուզու ունի, տաղնադ` անկասկած: Բայց քաղաքագիտորեն անգրագետ ա: Համենայն դեպս` հոդվածը, որից անմեղսունակության հոտ ա գալիս: Կամ էլ ուղղակի քարոզչական մեխանիզմի որակին ա համապատասխանեցրել: Դիվը ամեն ինչ գրել ա, ավելացնելու բան էս պահին չունեմ, քանի որ խառն եմԻ դեպ, Հրանտին չէ, բայց իր գործընկերներից շատերին տեսել եմ Օպերայի մոտ սրճելիս
Ու ես էլ եմ էնտեղ լինում ու լինելու` բազմաթիվ օբյեկտիվ, սուբյեկտիվ, նրբանկատ, քաղաքավարական, ընկերվարական գործոններից ելնելով: Պիցա Պաստայում էլ եմ լինելու: Կասկադում էլ
Հրանտն էլ ա լինելու
![]()
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Կարծում եմ, որ կաֆեում սրճելը, պետք է ալեգորիկ իմաստով հասկանալ: Բնական է, որ բոլորս էլ սրճում ենք, պիցա էլ ենք ուտում: Կաֆեն կոնտեքստից պետք չի կտրել: Կարծում եմ հարցը նրանում է, որ ոմանց համար կաֆեն է կյանքի իմաստը, իսկ ոմանց համար կաֆեից բացի ուրիշ արժեքներ էլ կան: Երևի, սա էր ցանկանում ասել Ուստեն:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Վարպետ, ախր նման տպերի հետ մի երկու բառ խոսելուց հետո դրանց դրանից բացի ուրիշ բան չես էլ ուզում ասել: «Հա՜, գիդեմ էդ տուֆտին, սաղ օրը Հյուսիսային պողոտա քցած ա, էտի հացադուլ-մացադուլ էլ կանի»: «Տեսել ե՞ս՝ էդ քյալ լևոնականը ադնակլասնիկում ինչ նկար ա դրել: Հանրահավաք ա, ինչ ա»: Դրանք մարտի մեկն էլ փաթթած ունեն, սեպտեմբերի քսանմեկն էլ: Հորթի, բանջարի կյանք են քարշ տալիս՝ սրանից-նրանից կոֆեի փող մուրալով, աղջիկների հետևից ռեպլիկներ կրակելով, ծիծաղելով, երբ մենթերը կանաց դուբինկով խփում են: Էդ, իհարկե, գորշ նյութի պակասից ա, բայց դա իրենց չի արդարացնում: Էս դեպքում միջինը ոսկե չի:
DIXIcarpe noctem
Տրիբուն ջան
Միանշանակ է, որ անտարբեր չես ոչ աշխարքի ոչ էլ նրա մի մասնիկը հանդիսացող Հայաստանի հանդեպ:
Բայց լիքը մարդ անտարբեր ա իրա քթից այն կողմ լինող բաների հանդեպ: մի տեսակ ասիական անտարբերություն ա: երբ ամեն ինչ նկատում են, բայց իրենց չնկատելու են տալիս…
մի հետաքրքիր օրինաչափության մասին եմ ուզում խոսամ:
հին, շուտվանից այստեղ ապրող կանադացիք բավականին խոզի պես են իրենց տան ներսը պահում: Թափված է, չհավաքված… խոզանոց:
Բայց իրենց շքամուտքից սկսած դեպի դուրս՝ փայլում է, գազոնը, ծառորը, այգին…
հայերիս մոտ լրիվ հակառակն է: Տան առաջ խոզանոց է, հաճախ զիբիլանոց: իսկ տան ներսը փայլում է: Նագամ լինում է ՝ կոշիկով մտնես վրետ թարս են նայում:…
այ այս բանում երևի կարելի է մտածել ներ ավանդույթներ /օրենքի ուժով ամրագրված, որ ով որ չհավաքի իր տան առաջը - սեփականությունը ինկատի ունեմ , խոշոր տուգանքների ենթարկվի/ ձևավորելու մասին: Որ դու իրավուք չունես ուրիշի թեկուղ աչքի համար տհաճ զիբիլանոցներ ստեղծես:
Հիմա, երբ ես հեռու եմ մնում ցանկացած քաղաքական քննարկումներից, ինձ էլ «անտարբերի» պիտակը կկպցնեք: Բայց ես գիտեմ, որ ձեր ասած «անտարբերների» մեջ քիչ չեն երկու քարի արանքում հայտնվածները, այսինքն՝ մարդիկ, որոնք դեմ են իշխանություններին և դեմ են նաև ԼՏՊ-ի վերադարձին… Ու քանի որ երկու կողմն էլ այդ մարդկանց փորձում է օգտագործել այնպես, ինչպես իրենց ձեռք է տալիս, նրանք նախընտրում եմ լռել ու մի կողմ քաշվել՝ շատ ժամանակ դիտողի դերում լինելով կամ էլ փորձելով փոխել երկիրն այնպես, ինչպես իրենք են կարող՝ սկսած մանր բաներից:
Ավելացվել է 2 րոպե անց
Իհարկե, էսքանից հետո կան նաև լրիվ անտարբերներ, բայց ի՞նչ կա այդտեղ զարմանալու: Հասարակությունը տարբեր շերտերից է բաղկացած: Դրանցից մեկն էլ հենց այդ անտարբերն է, որը նախընտրում է գլուխը կախ իր գործունեությամբ զբաղվել, չխառնվել քաղաքական իրադարձություններին, թքած ունենալ դրանց վրա: Բոլոր երկրներում էլ այդպիսի շերտեր կան: Ես անձամբ նախընտրում եմ, որ նրանք այդպես անտարբեր էլ մնան, քան սատարեն որևէ ուժի՝ առանց պատկերացում ունենալու, թե ինչու են դա անում:
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 22.09.2008, 00:54: Պատճառ: Գրառման ավելացում
Էսօր մեզ մոտ լսում էի հրավառության ձայնը: Պայթյունների ձայնը: Ու վեր էի թռնում ամե՛ն անգամ:
Ինձ թվում էր, որ արդեն էդ շրջանն անցել եմ, որ արդեն աչքերիս առաջ չէ, արդեն չեմ հիշում... Որ տրամաբանությունն ու վերլուծությունն ավելի ուժեղ են, քան կիրքն ու բնազդը: Բայց՝ չէ: Չեմ մոռացել: Ու երբեք էլ չեմ մոռանա: Իմ մեջ ինչ-որ բան խախտվել է, ինչ-որ բան՝ փոխվել: Ես ես եմ: Ու էլ երբեք չեմ հասկանա էն մարդկանց, ում համար էդ պայթյունի ձայները մենակ գույնզգույն լույսեր էին:
DIXIcarpe noctem
StrangeLittleGirl ջան, ես քիչ թե շատ ծանոթ եմ ակումբի կյանքին քո մասնակցությանը (մի հինգ ամիս հա) ու «անտարբերի» պիտակ քեզ հաստատ չէի կպցնի: Անտարբերությունն այս դեպքում վերաբերվում է ոչ միայն քաղաքական գործընթացներին, այլ ընդհանրապես հասարակական կյանքի բոլոր ոլորտներին: Այն, որ դու դեմ ես ներկա իշխանություններին, բայց դեմ ես նաև ԼՏՊ վերադարձին, արդեն խոսում է այն մասին, որ անտարբեր չես, ունես դիրքորոշում, քեզ անհանգստացնում են Հայաստանի քաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացները:
Հարցը նրանում է, որ կա մի զանգված, որը անտարբեր կլիներ նույնիսկ այն դեպքում, եթե ԼՏՊ վերադարձի մասին խոսք անգամ չլիներ:
Ավելացվել է 1 րոպե անց
Մի երկու երկիր կա, որտեղ պալման համ էլ բերք ա տալիս: Իսկ ուռենին ոչ մի տեղ բերք չի տալիս:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 22.09.2008, 09:52: Պատճառ: Գրառման ավելացում
էդ անտարբերները ամեն բնագավառում էլ անտարբեր են. մի մարդ ինձ ասաց, որ իր համար մեկ է. <<եթե Սերժն ա, իր աշխատավարձը 150 հազար ա, եթե նույնիսկ Լևոնը լինի, էլի 150 հազար ա լինելու: ինչ լինելու է, լինելու է, մենք ոչինչ չենք կարող փոխել>>: Ես երկար վիճեցի, բայց մեկ ա, ինքը բնույթով է անտարբեր. ընդհանրապես մի զանգված կա, որ առավոտը արթնանում է, մտածում է` ինչ ուտի, գիշերը քնելուց մտածում է, թե առավոտը, որ վեր կացավ ինչ պիտի ուտիիսկ մի մասն էլ, որ իրեն դնում է ավտորիտետի տեղ` սև հագած, մազերը ժելեով հետ սանրած, պագոնները չգցելու համար չի ներգրավվում շարժմանը
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ