Նախ, կարծում եմ, որ մեջբերումն իզուր է ջնջվել: Գրաքննության հոտ է գալիս: Հոդվածը մեջբերված էր թերթից, որին ոչ մեկը, հասարակության մեջ թշնամանք սերմանելու համար, մինչև հիմա դատի չի տվել: Կամ հասարակության այդ ո՞ր մասի նկատմամբ էր վիրավորանք պարունակում հոդվածը: Այն մասի, որն ինքը իրե՞ն հասարակության մաս չի համարում, ու թքած ունի հասարակության վրա ամբողջությամբ ու հասարակության բոլոր անդամների վրա առանձին-առանձին: Հասարակության ա՞յն մասի, որը ասում է «իմ համար մեկա»: Հետաքրքիր կլիներ, որ հասարակության այդ մասը մի հատ ինքը բողոքեր հոդվածի կապակցությամբ, ու ասեր, «Ես հենց այդ հասարակության մասն եմ, իմ համար մեկա, թքել եմ ձեր պահանջների ու իրավունքների վրա, ու ինձ մի վիրավորենք»