Հիմա, երբ ես հեռու եմ մնում ցանկացած քաղաքական քննարկումներից, ինձ էլ «անտարբերի» պիտակը կկպցնեք: Բայց ես գիտեմ, որ ձեր ասած «անտարբերների» մեջ քիչ չեն երկու քարի արանքում հայտնվածները, այսինքն՝ մարդիկ, որոնք դեմ են իշխանություններին և դեմ են նաև ԼՏՊ-ի վերադարձին… Ու քանի որ երկու կողմն էլ այդ մարդկանց փորձում է օգտագործել այնպես, ինչպես իրենց ձեռք է տալիս, նրանք նախընտրում եմ լռել ու մի կողմ քաշվել՝ շատ ժամանակ դիտողի դերում լինելով կամ էլ փորձելով փոխել երկիրն այնպես, ինչպես իրենք են կարող՝ սկսած մանր բաներից:
Ավելացվել է 2 րոպե անց
Իհարկե, էսքանից հետո կան նաև լրիվ անտարբերներ, բայց ի՞նչ կա այդտեղ զարմանալու: Հասարակությունը տարբեր շերտերից է բաղկացած: Դրանցից մեկն էլ հենց այդ անտարբերն է, որը նախընտրում է գլուխը կախ իր գործունեությամբ զբաղվել, չխառնվել քաղաքական իրադարձություններին, թքած ունենալ դրանց վրա: Բոլոր երկրներում էլ այդպիսի շերտեր կան: Ես անձամբ նախընտրում եմ, որ նրանք այդպես անտարբեր էլ մնան, քան սատարեն որևէ ուժի՝ առանց պատկերացում ունենալու, թե ինչու են դա անում:
Էջանիշներ