Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
Վահագ ջան, սրանք տարբեր խնդիրներ են: Դու ոչ կոռեկտ ես համարում բացված թեմայի պարունակությունը և արտահայտվել ես դրա դեմ: Ես քո գրառման բովանդակության նկատմամբ որևէ առարկություն չունեմ. անձնական կարծիք է, որն արտահայտելը յուրաքանչյուրիս իրավունքն է: Իմ առարկությունը կապված է թեմայի ընտրության հետ, որում տեղադրված է գրառումը: Եթե դու քո գրառումը տեղադրեիր այնպիսի թեմայում, որտեղ մարդը, ում ուղղված է քո գրառումը, հնարավորություն ունենար պատասխանելու, ես այս հարցը քեզ չէի տա: Ամեն մեկս պետք է հնարավորություն ունենանք պատասխանելու մեզ ուղղված քննադատությանը ցանկության դեպքում, համաձայն չե՞ս:

Ի դեպ, քո գրառումը բերված է ընդամենը որպես օրինակ, հարցն ավելի ընդհանուր է, քանի որ այդ թեմայում անձանց ուղղված քննադատությամբ գրառումներ քիչ չեն հանդիպում:
Արսեն քո կարծիքով, եթե ցանկանա չի պատասխանի՞, ապեր լավ էլի չեմ կարծում, որ այդքան միամիտ անձնավորություն ես և հետո եթե անգամ կասկածում էր, որ իրեն նկատի ունեմ (իհարկե չեմ կասկածում, որ վստահ է ում է ուղղված գրառումս) հիմա կարող է վստահ գրածիս արձագանքի կարծում եմ ցանկության դեպքում մի ձև կգտնի: