Այս հարցը մասնավոապես վերաբերում է «Անկապ օրագիր» թեմային: Ինչպես հայտնի է այդ թեմայում գրառումները մեկնաբանել չի կարելի: Ճիշտ է, ոչինչ չի խանգարում, օրինակ, գրառումը պատճենել «Թեմայից դուրս, բայց կարևոր գրառումներ» թեմայում և պատասխանել դրան, սակայն արծարծվելիք հարցի էությունը դրանից չի փոխվում: Այսպիսով, որքանո՞վ է կոռեկտ «Անկապ օրագիր» թեմայում գրառում կատարել ֆորումի մեկ այլ անդամի վերաբերյալ, արտահայտելով վիճահարույց կամ բացասական կարծիքներ, նախապես իմանալով, որ տվյալ թեմայում գրառմանն արձագանքել անհնար է: Միգուցե սխալվում եմ՝ կարծելով, որ այս գրառումը ֆորումի անդամներից մեկի մասին է, այդ դեպքում հայցում եմ գրառման հեղինակի ներողամտությունը:
Էջանիշներ