User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 37 հատից

Թեմա: Ինտերնետում գրելու էթիկա

  1. #16
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետում գրելու էթիկա

    Այ ստեղ ....... Chuk-ը գիտի, ինչ եմ ասել

  2. #17
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ինտերնետում գրելու էթիկա

    Մեջբերում Taurus-ի խոսքերից
    Այ ստեղ ....... Chuk-ը գիտի, ինչ եմ ասել
    Էդ, այ ստեղ հիշում ենք Արթուրի թվարկածների 7-րդ կետը, որովհետև կա որոշ նմանություն: Խնդիրն այն է, որ եթե գնում է ընդհանուր քննարկում, որին մասնակցում են բազմաթիվ մարդիկ, այնքան էլ հաճելի չի այդ քննարկումը կտրել այնպիսի երկխոսությամբ, որն հասկանալի է այդ բազմաթիվ մարդկանցից միայն երկուսին, քանի որ պետք է հիշենք նաև մյուսներին, խնայենք նրանց ժամանակը Իհարկե ուրիշ հարց է, որ այս դեպքը ոչ մի կերպ չի կարելի անվանել «տգեղ», որովհետև այն չափերի մեջ է:

    Ի դեպ «տգեղի», «էթիկայի» և «կուլտուրայի» մասին, ու նաև այն մասին, թե ի՞նչ իրավունքով կարող ենք նման սահմանումներ մտցնել: Կուլտուրան և վարվեցողության կանոնները, «գեղեցիկ» համարվող վարքը առաջանում են տվյալ հասարակությունում: Այն, ինչը մի տեղ «գեղեցիկ» է համարվում, այլ տեղ կարող է «տգեղ» համարվել և հակառակը:

    Կա՞ արդյոք հստակ ձևակերպված մշակույթ ինտերնետում, թե՞ ոչ: Կարծում եմ, որ ո՛չ: Ինտերնետում կան բազմաթիվ հաղորդակցման հնարավորություն տվող կայքեր և դրանցից յուրաքանչյուրում ձևավորված են որոշակի բարքեր, վարվեցողության կանոններ: Մասնավորապես մի տեղ հայհոյանքը կարող է դիտարկվել որպես սովորական երևույթ, մի տեղ արգելվել, մի տեղ ընդունված է գրել մեծատառերով և տրանսլիտով, մյուսում տրանսլիտն ընդհանրապես արգելված է, մեծատառերով գրառումները չեն ողջունվում և այլն: Հետևաբար երբ խոսում ենք կայքում վարվեցողության կանոնների մասին, ապա կարող ենք խոսել միայն կոնկրետ կայքի մասին: Այսպիսով, վերադառնանք մեր ֆորումին: Կա՞ն արդյոք վարվեցողության ձևավորված կանոններ, թե՞ չկան, և եթե կան, ապա ինչպե՞ս են առաջացել:

    Կան: Ֆորումի ստեղծվելու օրը սահմանվեցին ֆորումում գրառումներ կատարելու որոշակի կանոններ և դրանք մատուցվեցին գրանցվողներին. «Դուք այստեղ պարտավորվում եք չխախտել կանոնները, - գրվեց այդ կանոնների նախաբանում, - այլապես կհեռացվեք»: Բայց արդյոք այդ «թղթի» վրա գրած կանոններն են սահմանել վարվեցողության կանոնները: Ոչ: Իրականում դրանք ստեղծվեցին ֆորումի գործունեության ընթացքում և դրանց ստեղծողներն եղան ֆորումի (ակումբի) անդամները: Ովքե՞ր էին այդ ստեղծող անդամները: Հենց նույն այս թեմայում գրառում անողները՝ Ուլուանան, Arm_Lionne-ն, Մելիքը, մյուսները...

    Նոր գրանցվողներն հնարավորություն ունեին ոչ թե կարդալու թե ինչպես է թույլատրվում գրել, այլ նայել, թե ինչպես են գրում վերոնշյալ և ակումբի մյուս հարգարժան անդամները, կրկնօրինակել: Անշուշտ ֆորումի պատմության ընթացքում ունեցանք բազմաթիվ անդամներ, ովքեր գրում էին ոչ այդ նորմերին համապատասխան, գուցե այլ ֆորումներում ու կայքերում ընդունված վարվեցողության կանոններով, բայց նրանց գրառումները չէին կցվում ակումբում առաջացած մթնոլորտին: Որպես կանոն այդ անդամները ստանում էին դիտողություններ, նրանց խնդրվում էր հետևել ձևավորված բարքերին:

    Այսօր կարող ենք ասել հետևյալը. Ֆորումում կան ձևավորված բարքեր, այն աստիճանի ձևավորված, որ նայելով ակումբի անդամների մեծ մասի գրառումներին, արդեն նույնիսկ կարող ենք թղթի վրա գրել այդ վարվեցողության կանոնները՝ տալով բավական հստակ սահմանումներ: Եվ ամենակարևորը այն է, որ այսօր կարող ենք նոր գրանցված անդամներին ասել.
    - Նայեք Ուլուանայի, Arm_Lionne-ի, Մելիքի, Բյուրակնի, Kiki-ի և էլի շատ-շատերի գրառումները ու փորձեք նմանվել, քանի որ մեր ֆորումում գեղեցիկ ոճ է համարվում նրանց կատարած գրառումների ոճը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gevorg ghazaryann (28.11.2010)

  4. #18
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետում գրելու էթիկա

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    2. Խստիվ արգելվում է սմայլերի չարաշահումը: Ոչ ոք չի ասում մոռացեք դրանց մասին ընդհանրապես, սակայն ամեն բառից հետո սմայլի օգտագործումը, ներեցեք, բայց լամերություն է և կատարյալ հիմարություն: Լրիվ նորմալ ու բավարար է մաքսիմում մեկ սմայլ/երկու նախադասություն հարաբարեթյունը:
    Ո՞նց «Բարև Ակումբ.am, ես... » թեմայում` «Carpio»-ին ուղղված գրառմանդ մեջ սմայլների չարաշահում չկա
    Վերջին խմբագրող՝ Gohar: 24.12.2006, 01:03: Պատճառ: Գրառման ավելացում։
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

  5. #19
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ինտերնետում գրելու էթիկա

    Մեջբերում Gohar-ի խոսքերից
    Ո՞նց «Բարև Ակումբ.am, ես... » թեմայում` «Carpio»-ին ուղղված գրառմանդ մեջ սմայլների չարաշահում չկա
    Խոսքը մի քանի անգամ նույն սմայլից կրկնելու և լուրջ թեմաներում սմայլեր դնելու մասին է
    Ինչ կա չկա - յում և Դեսից-դենիցում, այդ կետը մի փոքր լայթոտ տարբերակովա գործում։

  6. #20
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետում գրելու էթիկա

    Կարծես թե թեման վերաբերում է ընդհանրապես ինտերնետում գրելու էթիկային, և ոչ միայն ակումբին… ու ոնց որ նշեց հարգարժան Artgeo-ն, սմայլիկների "չարաշահումը" կախված է թեմայի լրջության աստիճանից

  7. #21
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետում գրելու էթիկա

    Չգիտեմ, թե ինչքանով օգտակար կլինի, բայց դե մարդ ես էլի … Այպիսի մի բան հանդիպեցի համացանցում.
    http://www.albion.com/netiquette/corerules.html

    Համացանցում գրելու էթիկայի կանոնների մասին է։ Անգլերեն է գրված, եթե մեկնումեկդ ժամանակ ունենա, նայեք, տեսեք, կարող է նոր մտքեր առաջանան, որոնք կարելի է այստեղ ավելացնել։

  8. #22
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետում գրելու էթիկա

    Էթիկան մեկն է լոլ

    մի վիրավորեք ինտերնետում ... քանի որ վիրավորվողը կարող է ինչ որ կերպ իմանալ Ձեր ինտերնետային հասցեն , տան հասցեն , հեռախոսը ... ի դեպ վիրավորվողը կարող է յուրաքանչյուր ոք լինել ... սկսած անշառ "ԿամՊյուՏերչիկից" ինչև "Թագավոր Ախպեր":
    Թույլ տվեք դիմացինին ունենալ սեփական կարծիք ... սիրալիր եղեք ... անկեղծ եղեք

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gevorg ghazaryann (28.11.2010)

  10. #23
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ինտերնետում գրելու էթիկա

    Մեջբերում Root-ի խոսքերից Նայել գրառումը
    Էթիկան մեկն է լոլ

    մի վիրավորեք ինտերնետում ... քանի որ վիրավորվողը կարող է ինչ որ կերպ իմանալ Ձեր ինտերնետային հասցեն , տան հասցեն , հեռախոսը ...
    Կարծում եմ՝ չվիրավորելու պատճառը ո՛չ թե այն է, որ կիմանան, (այսինքն՝ եթե հաստատ չեն իմանալու, ուրեմն կարելի է հանգիստ վիրավորել), այլ այն է, որ ինքնին վիրավորելը գեղեցիկ բան չէ ու ոչ մեկին էլ պատիվ չի բերում:
    Վերը նշված համարյա բոլոր ուղղումներին կողմ եմ:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  11. #24
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ինտերնետում գրելու էթիկա

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջին կետին կուզենայի ավելացնել, որ ավելի գեղեցիկ է, երբ մեջբերվում է գրառման այն հատվածը, որին պատասխանվում է:
    Շատ տեղին է նկատված: Ավլեացնեմ նաև, որ նկարներ և տեսանյութեր պարունակող գրառումներին պատասխանելիս ցանկալի է կա՛մ անջատել հղումների փոխարեն նկարների ներառումը գրառման մեջ, կա՛մ հեռացնել հղումները՝ ընթերցանությունը դյուրացնելու նպատակով: Հատկապես սա վերաբերում է «Ֆորումի անդամների լուսանկարները» թեմաների ընտանիքին և «Ի՞նչ երգ ես այս պահին լսում» թեմային:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արշակ (14.09.2009), Ռուֆուս (14.09.2009)

  13. #25
    Սկսնակ անդամ Miq_stdio-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.07.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինձ թվումա կարիգ չկա ինտերնետում գրելու էթիկա էսթետիկա պահպանել
    կարող ես ցույց տալ մեկին, որ երբեք չի խախտել ինտերնետային էթիկան?

  14. #26
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Miq_stdio-ի խոսքերից Նայել գրառումը
    ինձ թվումա կարիգ չկա ինտերնետում գրելու էթիկա էսթետիկա պահպանել
    կարող ես ցույց տալ մեկին, որ երբեք չի խախտել ինտերնետային էթիկան?
    Նույնիսկ եթե չկա էդպիսի մեկը (թեև համոզված եմ, որ շատ կան էդպիսիք), միևնույն է, դա պատճառ չէ էթիկա չպահպանելու։ Էդ նույնն է, ոնց որ վիրտուալից դուրս էլ ասես՝ ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես օրենքներ սահմանելը, եթե մեկ է, դրանք խախտվելու են։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.07.2010), Chuk (17.07.2010), gevorg ghazaryann (28.11.2010), VisTolog (17.07.2010), Արևածագ (19.07.2010), Շինարար (17.07.2010)

  16. #27
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Miq_stdio-ի խոսքերից Նայել գրառումը
    ինձ թվումա կարիգ չկա ինտերնետում գրելու էթիկա էսթետիկա պահպանել
    կարող ես ցույց տալ մեկին, որ երբեք չի խախտել ինտերնետային էթիկան?
    Կիրթ մարդը նա չէ, ով ուրիշների մոտ չի անում անթույլատրելին: Իսկապես կիրթ մարդը նա է, ով մենակ մնալիս էլ չի անում այն, ինչը չի կարելի: Այս «չի կարելիի» սահմաններն են շատ հեղհեղուկ ու ամեն մեկն իր համար դրանք տարբեր չափսերի է գծում: Կարծում եմ, դժվար կլինի մեկին, ով կյանքում բարեհամբույր է ու քաղաքավարի , մտնել ի-նետ ու աչքերը փակած բոլորին հայհոյել: Սեփական «ես» -ի որակներն ի-նետում արտահայտվելիս դժվար է թաքցնել:
    Եթե հարցը վերաբերում է ակումբին, այստեղ առավել ևս. մարդիկ ոչ միայն գրածով են ճանաչում իրար, այլև իրական հանդիպումների միջոցով:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gevorg ghazaryann (28.11.2010), Ուլուանա (20.07.2010)

  18. #28
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2010
    Գրառումներ
    60
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրական կյանքում մենք հարգում ենք միմյանց՝ հասարակական վայրերում բարձր չխոսելով, չկեղտոտելով, անպատշաճ ու ոչ հարիր հագուստով դուրս չգալով և այլ ձևերով։
    Ինտերնետն ու ֆորումը նույնպես հասարակություն են ներկայացնում, և այստեղ էլ կան որոշակի նորմեր ու վարքի կանոններ, որոնք պարտադիր են բոլորի համար, ովքեր ցանկանում են շփվել վիրտուալ աշխարհում: Իհարկե, վիրտուալ էթիկան ավելի մեղմ է, քան իրական կյանքում, սակայն...
    Կաշխատեմ

  19. #29
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս հարցը մասնավոապես վերաբերում է «Անկապ օրագիր» թեմային: Ինչպես հայտնի է այդ թեմայում գրառումները մեկնաբանել չի կարելի: Ճիշտ է, ոչինչ չի խանգարում, օրինակ, գրառումը պատճենել «Թեմայից դուրս, բայց կարևոր գրառումներ» թեմայում և պատասխանել դրան, սակայն արծարծվելիք հարցի էությունը դրանից չի փոխվում: Այսպիսով, որքանո՞վ է կոռեկտ «Անկապ օրագիր» թեմայում գրառում կատարել ֆորումի մեկ այլ անդամի վերաբերյալ, արտահայտելով վիճահարույց կամ բացասական կարծիքներ, նախապես իմանալով, որ տվյալ թեմայում գրառմանն արձագանքել անհնար է: Միգուցե սխալվում եմ՝ կարծելով, որ այս գրառումը ֆորումի անդամներից մեկի մասին է, այդ դեպքում հայցում եմ գրառման հեղինակի ներողամտությունը:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  20. #30
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս հարցը մասնավոապես վերաբերում է «Անկապ օրագիր» թեմային: Ինչպես հայտնի է այդ թեմայում գրառումները մեկնաբանել չի կարելի: Ճիշտ է, ոչինչ չի խանգարում, օրինակ, գրառումը պատճենել «Թեմայից դուրս, բայց կարևոր գրառումներ» թեմայում և պատասխանել դրան, սակայն արծարծվելիք հարցի էությունը դրանից չի փոխվում: Այսպիսով, որքանո՞վ է կոռեկտ «Անկապ օրագիր» թեմայում գրառում կատարել ֆորումի մեկ այլ անդամի վերաբերյալ, արտահայտելով վիճահարույց կամ բացասական կարծիքներ, նախապես իմանալով, որ տվյալ թեմայում գրառմանն արձագանքել անհնար է: Միգուցե սխալվում եմ՝ կարծելով, որ այս գրառումը ֆորումի անդամներից մեկի մասին է, այդ դեպքում հայցում եմ գրառման հեղինակի ներողամտությունը:
    Ոչ չես սխալվում, գրածս միայն ու միայն Rayader ին է վերաբերվել: Հարցիդ հարցով կպատասխանեմ, իսկ որքանով է կոռեկտ, երբ բացում ես առանձին թեմա անունը դնում ես «արձակ» ու սկսում ես խոսել մանկլավիկներից ու միանգամից փորձում ես «քայլել» այնպիսի մարդկանց վրայով ովքեր ազատության մեջ չեն, իրականում ինքը շատ փոքր ա, որ քայլի, բայց հարց է առաջանում ինչու՞ է այդպիսի բան անում, ես էլ հարցի պատասխանը գտել եմ և անկապ օրագրում արտահայտվել:

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կարծիքներ գրելու և ստանալու էթիկա
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 98
    Վերջինը: 02.12.2012, 01:14
  2. Հետաքրքիր առաջարկներ նոր ծրագրեր գրելու վերաբերյալ
    Հեղինակ՝ Lusina, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 31
    Վերջինը: 16.06.2011, 23:17
  3. Բառեր չեմ գտնում վերնագիր գրելու համար
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2008, 01:11
  4. Սկրիպտների և սկրիպտ գրելու մասին
    Հեղինակ՝ Maska, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 28
    Վերջինը: 02.03.2007, 16:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •