Այ ստեղ ....... Chuk-ը գիտի, ինչ եմ ասել
Այ ստեղ ....... Chuk-ը գիտի, ինչ եմ ասել
Էդ, այ ստեղ հիշում ենք Արթուրի թվարկածների 7-րդ կետը, որովհետև կա որոշ նմանություն: Խնդիրն այն է, որ եթե գնում է ընդհանուր քննարկում, որին մասնակցում են բազմաթիվ մարդիկ, այնքան էլ հաճելի չի այդ քննարկումը կտրել այնպիսի երկխոսությամբ, որն հասկանալի է այդ բազմաթիվ մարդկանցից միայն երկուսին, քանի որ պետք է հիշենք նաև մյուսներին, խնայենք նրանց ժամանակը Իհարկե ուրիշ հարց է, որ այս դեպքը ոչ մի կերպ չի կարելի անվանել «տգեղ», որովհետև այն չափերի մեջ է:Taurus-ի խոսքերից
Ի դեպ «տգեղի», «էթիկայի» և «կուլտուրայի» մասին, ու նաև այն մասին, թե ի՞նչ իրավունքով կարող ենք նման սահմանումներ մտցնել: Կուլտուրան և վարվեցողության կանոնները, «գեղեցիկ» համարվող վարքը առաջանում են տվյալ հասարակությունում: Այն, ինչը մի տեղ «գեղեցիկ» է համարվում, այլ տեղ կարող է «տգեղ» համարվել և հակառակը:
Կա՞ արդյոք հստակ ձևակերպված մշակույթ ինտերնետում, թե՞ ոչ: Կարծում եմ, որ ո՛չ: Ինտերնետում կան բազմաթիվ հաղորդակցման հնարավորություն տվող կայքեր և դրանցից յուրաքանչյուրում ձևավորված են որոշակի բարքեր, վարվեցողության կանոններ: Մասնավորապես մի տեղ հայհոյանքը կարող է դիտարկվել որպես սովորական երևույթ, մի տեղ արգելվել, մի տեղ ընդունված է գրել մեծատառերով և տրանսլիտով, մյուսում տրանսլիտն ընդհանրապես արգելված է, մեծատառերով գրառումները չեն ողջունվում և այլն: Հետևաբար երբ խոսում ենք կայքում վարվեցողության կանոնների մասին, ապա կարող ենք խոսել միայն կոնկրետ կայքի մասին: Այսպիսով, վերադառնանք մեր ֆորումին: Կա՞ն արդյոք վարվեցողության ձևավորված կանոններ, թե՞ չկան, և եթե կան, ապա ինչպե՞ս են առաջացել:
Կան: Ֆորումի ստեղծվելու օրը սահմանվեցին ֆորումում գրառումներ կատարելու որոշակի կանոններ և դրանք մատուցվեցին գրանցվողներին. «Դուք այստեղ պարտավորվում եք չխախտել կանոնները, - գրվեց այդ կանոնների նախաբանում, - այլապես կհեռացվեք»: Բայց արդյոք այդ «թղթի» վրա գրած կանոններն են սահմանել վարվեցողության կանոնները: Ոչ: Իրականում դրանք ստեղծվեցին ֆորումի գործունեության ընթացքում և դրանց ստեղծողներն եղան ֆորումի (ակումբի) անդամները: Ովքե՞ր էին այդ ստեղծող անդամները: Հենց նույն այս թեմայում գրառում անողները՝ Ուլուանան, Arm_Lionne-ն, Մելիքը, մյուսները...
Նոր գրանցվողներն հնարավորություն ունեին ոչ թե կարդալու թե ինչպես է թույլատրվում գրել, այլ նայել, թե ինչպես են գրում վերոնշյալ և ակումբի մյուս հարգարժան անդամները, կրկնօրինակել: Անշուշտ ֆորումի պատմության ընթացքում ունեցանք բազմաթիվ անդամներ, ովքեր գրում էին ոչ այդ նորմերին համապատասխան, գուցե այլ ֆորումներում ու կայքերում ընդունված վարվեցողության կանոններով, բայց նրանց գրառումները չէին կցվում ակումբում առաջացած մթնոլորտին: Որպես կանոն այդ անդամները ստանում էին դիտողություններ, նրանց խնդրվում էր հետևել ձևավորված բարքերին:
Այսօր կարող ենք ասել հետևյալը. Ֆորումում կան ձևավորված բարքեր, այն աստիճանի ձևավորված, որ նայելով ակումբի անդամների մեծ մասի գրառումներին, արդեն նույնիսկ կարող ենք թղթի վրա գրել այդ վարվեցողության կանոնները՝ տալով բավական հստակ սահմանումներ: Եվ ամենակարևորը այն է, որ այսօր կարող ենք նոր գրանցված անդամներին ասել.
- Նայեք Ուլուանայի, Arm_Lionne-ի, Մելիքի, Բյուրակնի, Kiki-ի և էլի շատ-շատերի գրառումները ու փորձեք նմանվել, քանի որ մեր ֆորումում գեղեցիկ ոճ է համարվում նրանց կատարած գրառումների ոճը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
gevorg ghazaryann (28.11.2010)
Ո՞նց «Բարև Ակումբ.am, ես... » թեմայում` «Carpio»-ին ուղղված գրառմանդ մեջ սմայլների չարաշահում չկաArtgeo-ի խոսքերից
Վերջին խմբագրող՝ Gohar: 24.12.2006, 01:03: Պատճառ: Գրառման ավելացում։
Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:
Խոսքը մի քանի անգամ նույն սմայլից կրկնելու և լուրջ թեմաներում սմայլեր դնելու մասին էGohar-ի խոսքերից
Ինչ կա չկա - յում և Դեսից-դենիցում, այդ կետը մի փոքր լայթոտ տարբերակովա գործում։
Կարծես թե թեման վերաբերում է ընդհանրապես ինտերնետում գրելու էթիկային, և ոչ միայն ակումբին… ու ոնց որ նշեց հարգարժան Artgeo-ն, սմայլիկների "չարաշահումը" կախված է թեմայի լրջության աստիճանից
Չգիտեմ, թե ինչքանով օգտակար կլինի, բայց դե մարդ ես էլի … Այպիսի մի բան հանդիպեցի համացանցում.
http://www.albion.com/netiquette/corerules.html
Համացանցում գրելու էթիկայի կանոնների մասին է։ Անգլերեն է գրված, եթե մեկնումեկդ ժամանակ ունենա, նայեք, տեսեք, կարող է նոր մտքեր առաջանան, որոնք կարելի է այստեղ ավելացնել։
Էթիկան մեկն է լոլ
մի վիրավորեք ինտերնետում ... քանի որ վիրավորվողը կարող է ինչ որ կերպ իմանալ Ձեր ինտերնետային հասցեն , տան հասցեն , հեռախոսը ... ի դեպ վիրավորվողը կարող է յուրաքանչյուր ոք լինել ... սկսած անշառ "ԿամՊյուՏերչիկից" ինչև "Թագավոր Ախպեր":
Թույլ տվեք դիմացինին ունենալ սեփական կարծիք ... սիրալիր եղեք ... անկեղծ եղեք
gevorg ghazaryann (28.11.2010)
Շատ տեղին է նկատված: Ավլեացնեմ նաև, որ նկարներ և տեսանյութեր պարունակող գրառումներին պատասխանելիս ցանկալի է կա՛մ անջատել հղումների փոխարեն նկարների ներառումը գրառման մեջ, կա՛մ հեռացնել հղումները՝ ընթերցանությունը դյուրացնելու նպատակով: Հատկապես սա վերաբերում է «Ֆորումի անդամների լուսանկարները» թեմաների ընտանիքին և «Ի՞նչ երգ ես այս պահին լսում» թեմային:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
ինձ թվումա կարիգ չկա ինտերնետում գրելու էթիկա էսթետիկա պահպանել
կարող ես ցույց տալ մեկին, որ երբեք չի խախտել ինտերնետային էթիկան?
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
boooooooom (17.07.2010), Chuk (17.07.2010), gevorg ghazaryann (28.11.2010), VisTolog (17.07.2010), Արևածագ (19.07.2010), Շինարար (17.07.2010)
Կիրթ մարդը նա չէ, ով ուրիշների մոտ չի անում անթույլատրելին: Իսկապես կիրթ մարդը նա է, ով մենակ մնալիս էլ չի անում այն, ինչը չի կարելի: Այս «չի կարելիի» սահմաններն են շատ հեղհեղուկ ու ամեն մեկն իր համար դրանք տարբեր չափսերի է գծում: Կարծում եմ, դժվար կլինի մեկին, ով կյանքում բարեհամբույր է ու քաղաքավարի , մտնել ի-նետ ու աչքերը փակած բոլորին հայհոյել: Սեփական «ես» -ի որակներն ի-նետում արտահայտվելիս դժվար է թաքցնել:
Եթե հարցը վերաբերում է ակումբին, այստեղ առավել ևս. մարդիկ ոչ միայն գրածով են ճանաչում իրար, այլև իրական հանդիպումների միջոցով:
gevorg ghazaryann (28.11.2010), Ուլուանա (20.07.2010)
Այս հարցը մասնավոապես վերաբերում է «Անկապ օրագիր» թեմային: Ինչպես հայտնի է այդ թեմայում գրառումները մեկնաբանել չի կարելի: Ճիշտ է, ոչինչ չի խանգարում, օրինակ, գրառումը պատճենել «Թեմայից դուրս, բայց կարևոր գրառումներ» թեմայում և պատասխանել դրան, սակայն արծարծվելիք հարցի էությունը դրանից չի փոխվում: Այսպիսով, որքանո՞վ է կոռեկտ «Անկապ օրագիր» թեմայում գրառում կատարել ֆորումի մեկ այլ անդամի վերաբերյալ, արտահայտելով վիճահարույց կամ բացասական կարծիքներ, նախապես իմանալով, որ տվյալ թեմայում գրառմանն արձագանքել անհնար է: Միգուցե սխալվում եմ՝ կարծելով, որ այս գրառումը ֆորումի անդամներից մեկի մասին է, այդ դեպքում հայցում եմ գրառման հեղինակի ներողամտությունը:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Ոչ չես սխալվում, գրածս միայն ու միայն Rayader ին է վերաբերվել: Հարցիդ հարցով կպատասխանեմ, իսկ որքանով է կոռեկտ, երբ բացում ես առանձին թեմա անունը դնում ես «արձակ» ու սկսում ես խոսել մանկլավիկներից ու միանգամից փորձում ես «քայլել» այնպիսի մարդկանց վրայով ովքեր ազատության մեջ չեն, իրականում ինքը շատ փոքր ա, որ քայլի, բայց հարց է առաջանում ինչու՞ է այդպիսի բան անում, ես էլ հարցի պատասխանը գտել եմ և անկապ օրագրում արտահայտվել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ