Այս գործի թեման ամբողջովին վերցված է ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ –ից և ՔՐԻՍՏՈՍԻ ԱՎԵՏԱՐԱՆԻՑ
բացատրությունները կարդալը կարևոր է իմ մտահղացումը ըմբռնելու համար և միևնույն ժամանակ ամեն մեկը այն կարող է բացատրել յուրովի
սա 40 հանգույց խտությամբ գորգ է օգտագործված են բրդյա և բամբակյա թելեր
առաջին պլանում պատկերված են 3 Խաչերը « սա խորհրդանշում է ՔՐԻՍՏՈՍԻՆ խաչելու ժամանակ գողգոթաի բլրի վրա գտնվող 3 Խաչերը » « ԿԱՊՈՒՅՏ ԽԱՉ » « ՍՊԻՏԱԿ ԽԱՉ » « ԿԱՐՄԻՐ ԽԱՉ » , որոնք այնպես են դասավորված , որ թվում է թէ միայն 1 ԽԱՉ է :
երկրորդ պլանում ես ջանացել եմ պատկերել ՀԱՅՈՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ
այս նկարում ցուցադրված է եկեղեցու լուսամուտները և պատի քարերը
երորդ պլանում գորգը ամբողջովին սպիտակ է անբիծ սպիտակ սրանով ես ցանկացել եմ նկարագրել տիեզերքի ստեղծման պահը երբ « ԱՍՏՎԱԾ ԱՍԱՑ ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ ԵՎ ԵՂԱՎ ԼՈՒՅՍ » սա խորհրդանշում է այն մաքուր և անարատ ԼՈՒՅՍ-ը որը փայլատակել է տիեզերքի ստեղծման պահին :
գորգի ներքևի մասում գտնվող 3 հիմնական երկրաչափական մարմինները խորհրդանշում են ՍՈՒՐԲ ԵՐՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ « ՀԱՅՐԸ ՈՐԴԻՆ ԵՎ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ »
գորգը գործվել է 1991-ին Երեվան վարդաշեն ես կատարել եմ մտահղացման , էսքիզները սարքելու և ֆինանասավորման մասը և այն անվանել եմ ՍՈՒՐԲ ԽԱՉ իսկ բանվորուհին այն գործել է առանց իմանալու թեմաի մասին :
գորգի շրջանակը ինչպես ընդունված է ասել հաշեն վերցված է Հայկական վիշապագորգից
Էջանիշներ