գիտեք ինչ
պարզապես սիրել է պետք և ոչինչ!!!!!!!
իսկ թե սիրտդ ում կթելադրի, դա էլ մեղքն իր վիզը
գիտեք ինչ
պարզապես սիրել է պետք և ոչինչ!!!!!!!
իսկ թե սիրտդ ում կթելադրի, դա էլ մեղքն իր վիզը
Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....
սիրում են միայն մեկին, իսկ եթե չեն կարոանում ընտրել կամ կողմնորոշվել թե որ մեկին են սիրում, ուրեմն իրականում ոչ մեկին էլ չեն սիրում
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Կարծում եմ պետք է տարանջատել սիրել և սիրահարված լինել հասկացությունները: Իսկ եթե ամեն դեպքում դիտարկում ենք սիրելը, ապա կասեմ, որ անհնար է սիրել երկուսին միաժամանակ, բայց սիրահարված և տարված լինել կարելի է երկուսով էլ, երեքով էլ :
Եթե սիրումես ինչ որ մեկին , մնացածին արդեն չես նկատում , նույնիսկ եթե տեսնումես մի հատ սենց ԲՈՄԲ , հա կարողա որպես աղջիկ դուր գա ու դա ոչ թե նոռմալա այլ ճիշտա : Սիրահարված ժամանակ դու մի տեսակ ուրիշ ձևես նայում մնացածին , իսկ եթե քո կարծիքով սիրահարվածես ու հանկարծ մի հատել ուրիշինես սիրահարվում , էտ խոսումա նրա մասին որ պռոստը սիրահարված չես :
http://www.akumb.am/showthread.php?t=27053
Очень неверно, когда говорят, что женщины лгут. Ибо это предполагает, что они когда-нибудь говорят правду.
Ասում են ,մարդ իր կյանքում կարող է սիրել ոչ ավելի քան երկու անգամ , յուրաքանչյուր անգամ տալով իր սրտի կեսը ,բայց դե եկեք չմոռանանք որ յուրաքանչյուր երևույթի մեջ կան բացառություններ ,կարող է մարդ կա իրա սրիտը շաաաա՜տ մեծա : Չեմ բացառում , որ մեր ոչ քառակուսաձև երկրագնդում կգտնվեն տենց մարդիկ , որոնք չկարողանալով ընտրություն կատարել , կկարողանան միաժամանակ սիրել երկուսի , ... կամ էլ օրինակ մահմեդականները :Միևնույնա այս երևույթը իմ համար խորթա ու ես երբեք դա նորմալ չեմ համարի , սերը միայն երկուսի համար է
Հ.Գ. Բոլորնել ուզում եմ լինել իրենց սիրելիի սիտում միակը , բայց ոչ բոլորինա դա հաջողվում
Чеширский КотЭ
Սերը տարբեր է լինում: Նույնիսկ սիրահարվածության զգացողություններն են տարբեր լինում նույն մարդու մոտ, բայց տարբեր մարդկանց հանդեպ: Կարելի է միաժամանակ սիրել երկուսին, բայց տարբեր սերեր տածելով:
Լինում է սեր, երբ ավելի շատ խելագարություն է, լինում է, երբ զգացմունքային կիրք է, լինում է նաև պլատոնական, երազկոտ սեր ու նաև սեր, որը հանգիստ է, խորը ու հիմնված է հարազատության զգացողության վրա, կարծում եմ կա նաև սեր-երկրպագում, երբ սիրում ես ինչպես կուռքի, կարելի է սիրել նաև ակնածանքով և գիտակցված պատկառանքով ու հարգանքով, նաև լիոնւմ է սեր աբվելի շատ հիմնված ընկերական զգացողության վրա, բայց ունենալով նաև սիրահարվածության տարրեր: Սրանք բոլորն էլ սերեր են հակառակ սեռի հանդեպ:
Եվ հավատում եմ, որ միաժամանակ կարելի է սիրել տարբեր մարդկանց տածելով նրանց հանդեպ տարբեր սերեր...
Բարդ իրավիճակ է, ցավակցում եմ, մանավանդ երբ էդ երկուսը մեկը մյուսին լրացնում են… Մի անգամ հայտնվել եմ նման իրավիճակում: Կամ երկուսին էլ մոռացիր /հեշտ է ասելը/ կամ էլ բազմակնությունը ընդունիր /էս էլա հեշտ ասվում, նամանավանդ երբ կատակ եմ անում/:
Ինչ ասեմ կարծում եմ հույսդ պիտի դնես ժամանակի վրա…
Ավելացվել է 2 րոպե անց
Էս ինչ լավ ես տարբերակել ՍԵՐԵՐԸ, ափսոս 5 հատս չի լրացել
Վերջին խմբագրող՝ Tig: 07.01.2008, 16:44: Պատճառ: Գրառման ավելացում
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Գուցե և հնարավոր է, չնայած շատ քիչ են հանդիպում նման դեպքեր: Բայց սերը հաստատ չի կարող հավասարաչափ բաշխվել այն 2 անձանց միջև, որոնց սիրում ես, միշտ էլ մեկին ավելի շատ սեր բաժին կհասնի:
Ողջույն. Ես իմ կյանքում այդպիսի մի խառնաշփոթի մեջ ընկել եմ, որ ինձ թվում էր ես սիրում էի երկուսին միաժամանակ, և որ ով առաջինը ինձ սիրո խոստովանություն կաներ, նրան էլ կընտրեի, այդպես էլ եղավ, սակայն մյուսի հանդեպ հաճելի զգացմունքներ մնացել են, որ թեև գտնում եմ, որ ավելի շատ պատճառ է նրա հանդեպ անպատասխան սիրո: Գտնում եմ, որ սիրում են մեկին, սակայն սիրահարվում են երկուսին, կամ ավելի.....
Խոսքով բոլոր մարդիկ միատեսակ են, և միայն արարքներն են բացահայտում նրանց տարբերությունը...
Բարև բոլորին: Ես այստղ կարդացի բավականին խելամիտ և ճիշտ մտքեր, սակայն այս գրառումս անում եմ նպատակ ունենալով ստանալ որոշակի խորհուրդ: Այո, ես եթե մտածում եմ գիտակցությամբ համոզվում եմ, կամ փորձում եմ ինձ համոզել, որ հնարավոր չէ սիրել երկուսին միաժամանակ, բայց փաստն այն է, որ ես հիմա մի այդպիսի վիճակում եմ(հաստատ ասեմ, որ ես տարբերում եմ սիրելը սիրահարվածությունից կամ հրապուրված լինելուց): Լավ չերկարացնեմ և պատմեմ իմ իրավիճակը և եթե կարող եք խորհրդով օգնել, ապա անչափ զգացված կլինեմ:
Ես ունեմ կին, ում հետ ամուսնացած եմ արդեն 3 տարի, ում հետ ամուսնացել եմ իսկապես սիրով, սակայն մինչ կնոջս ճանաչելը ես ունեցել եմ մի ընկերուհի ում շատ սիրել եմ և նա էլ ինձ և մենք նշանված էինք ու պատրաստվում էին ամուսնանալ, սակայն որոշ սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով այն տեղի չունեցավ: Այս ամենի մասին ես պատմել եմ իմ կնոջը, քանի որ երբեք չեմ ուզեցել նրան խաբել և ասել եմ, որ դեռ ինչ որ զգացմունքներ ես ունեմ այդ աղջկա հանդեպ: Ես այդ աղջկան չեի հանդիպել 6 տարի, բայց 3 ամիս առաջ մենք նորից հանդիպեցինք և ինչպես ասում են ամեն ինչ սկսվեց նորից: Մենք այժմ հանդիպում ենք: Ես հիմա այդ մասին չեմ ասել իմ կնոջը, սակայն չեմ ուզում նրան խաբած լինել, բայց միևնույն ժամանակ չեմ ուզում բաժանվել նախկին և ներկա սիրուց: Այո իմ գիտակցությունը ինձ ասում է, որ ես պետք է մոռանամ հինը և մնամ միայն կնոջս հետ, բայց սիրտս ձգում է երկուսին էլ: Ես արդյոք հնարավոր է կառավրել սերըթեմայում նշել էի, որ հնարավոր է, պարզապես հարցն այն է թե մենք ուզում ենք այն կառավարել թե ոչ, ես հիմա գիտեմ, որ պետք է կառավարեմ այն, բայց չեմ ուզում: Խնդրեմ ասեք, թե որն է ըստ ձեզ լուծումը, միայն թե չասեք թե լուծումը դու պետք է փնտրես ու գտնես քո մեջ, չի ստացվում: Հնարավորինս լուրջ պատասխան եմ ակնկալում այդ իսկ պատճառով դիմել եմ Ձեր օգնությանը:
Օգնիր ինձ Մարիամ…:
Պ. Սևակ
Լավ փորձեմ իմ անփորձ հալով մի խորհուրդ տալ : Քո չկայացած կնոջ նկատմամբ ,ինձ թվում է դու հիմա ավելի շատ կիրք ես զգում ,քան սեր ,քանի որ 6 տարվա մեջ բավականին բան փոխված կլինի և նախկին հոգևոր կապը , որ եղել է այն ժամանակ ,բավականին խափանված է, ուղղակի հիմա, եթե նրա հետ հանդիպում ես ,հնարավոր է ,որ սեքսով էլ եք զբաղվում ,իսկ քանի որ նրա նկատմամբ ամեն դեպքում դեռ զգացմունք պահպանվել է ,քեզ հաճելի է սեքսով զբաղվել նրա հետ ,ուստի գիտակցաբար դեռ չես ուզում նրան մտքիցդ հանել:
Իսկ այն ,որ կնոջդ տեղյակ պահել ես կանխավ այդ մասին ,ճիշտ ես արել ,ես էլ լինեի քո տեղը կասեյի,բայց խոստովանիր ,որ դա իր հերթին մի տեսակ ստռախովկա էլ է եղել քո կողմից :
Հ.Գ.
ակամայից հիշեցի Ժ.Դեպարդեյի <<Հարևանուհին >>ֆիլը , խորհուրդ կտամ նայել ու արդեն ամեն ինչ քեզ համար պարզ կլինի
Վերջին խմբագրող՝ Սերխիո: 24.05.2008, 13:41:
Շնորհակալ եմ խորհրդի փորձի համար, սակայն ասեմ, որ ցավն հենց այն է որ կիրք չի, և ես չեի կասկածի որ կիրք է, եթե, ինչպես դու նշեցիր, նրա հետ սեքսով զբաղված լինեի և հենց դա ինձ ձգեր դեպի նա, բայց մենք սեքսով չենք զբաղվել (հստակ չեմ կարող ասել թե գիտակցությունն է ինձ հետ պահում դրանից թե մեկ այլ բան) և դա չէ հաստատ ինձ դեպի նրան ձգողը, այլ ես իսկապես սիրում եմ նրան:
Խոստովանեմ որ կնոջս այդ մասին ասելը նաև ապահովագրման տարրեր է պարունակել:
Օգնիր ինձ Մարիամ…:
Պ. Սևակ
Տ. ջան, իսկ կնոջդ հանդեպ իսկապե՞ս սեր ես զգում, թե պարտավորվածություն, ու միգուցե ներկայիս քո իրավիճակում այլ հանգամանքներ էլ են դեր խաղում, որի մասին այլ թեմայում նշել ես...
Օգնիր ինձ Մարիամ…:
Պ. Սևակ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ