Ջահել ժամանակ անսահմանափակ էր
Ջահել ժամանակ անսահմանափակ էր
Կարելի ա, բայց ոչ միևնույն ձևով… Կան սիրո տարբեր դրսևորումներ,.. Ես ընդունում եմ, որ մարդ իրոք կարող է միևնույն ժամանակ սիրել երկու հոգու.. Իհարկե ոչ միևնույն ձևով.. մեկին շատ,մյուսին քիչ.. բայց հնարավոր ա… Դա գալի ս ամարդու հոգեբանությունից, մարդու առանձնահատոկություններից.. շատ գործոններ կան… Կան մարդիկ , որ միասեր են, ու դա նրանց համար խորթ է.. բայց ես հանդիպել եմ մասդկանց, որ միաժամանակ երեք հոգու էլ սիրել են Դե մարդու սիրտը զարմանալի բան ա, չես կարող բացատրել թե ինչ ա կատարվում այնտեղ..... բայց փաստ ա, եր հանարավոր ա սրտում ունենալ մի քանի սեր
Better to light a candle than to curse the darkness.
Հաստատ հնարավոր ա, ջահել ժամանակվա փորձիցս գիտեմ:
Օգնիր ինձ Մարիամ…:
Պ. Սևակ
Իմ կարծիքով հնարավոր չի: Եթե մեկին սիրում ես, ամբողջ ուղեղդ տարված ա իրանով ու սիրտդ պատկանում ա իրան, հազիվ թե ուրիշի համար տեղ լինի սրտիդ մեջ...........
Կարծում եմ՝ անիմաստ է քննարկելը: իհարկե հնարավոր չէ…
Գիտեք սենց բան եմ լսել ……
Մուսուլմանները իրանց են Մուհամեդին հարցրել են բազմակնության մասին…
և նա պատասխանել է որ եթե դուք գտնում եք որ կարաող եք միաժամանակ հավասար սիրել 2ին էլ /կամ 12ին/ ապա ամուսնացեք նրանց հետ……
Իմ կողմից ավելացնեմ որ Բնության մեջ անհնար է մեկ ամբողջը բաժանել 2 հավասար մասերի……
Հետևություններն արեք ինքներտ……
Loading your personal settings....
Կարելի է
այլ բան է , հնարավոր է
երևի թե հնարավոր էլ է, քանի որ մարդուն բավարարել հոգեպես, դժվար է շատ: Մեկի մեջ նա գուցե գտնի հանգստություն,հարմոնիա, взаимопонимание մյուսի մեջ սեր, կիրք, վստահություն ե այլն..... քանզի համատեղել այս ամենը մեկ մարդու մեջ շատ հազվադեպ է պատահում, իսկ մարդը երբ սկսում է քչով բավարարվել, նա դադարում է գոյություն ունենալ
Ավելացվել է 3 րոպե անց
հարցը դրված է , կարելի է ?....
Վերջին խմբագրող՝ Dr. M: 19.06.2007, 22:34: Պատճառ: Գրառման ավելացում
Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....
Իմ կարծիքով ոչ կարելի է, ոչ էլ հնարավոր
Հակառակ դեպքում խոսքը ոչ թե զգացմունքի, այլ նախապես մտածված ու որոշված մի բանի մասին է: Եթե իսկապես սիրում ես, ապա կգտնես նրա մեջ թե՛ սեր, թե՛ կիրք, թե՛ հանգստություն, թե՛ վստահություն, առավել ևս վստահություն: Իսկ եթե ամեն դեպքում քեզ թվում է, թե քո մոտ հնարավոր է դարձել երկուսին սիրել, ապա այդ երկու սերերն էլ լիարժեք սեր չեն, իսկ եթե լիարժեք չեն, ուրեմն սեր էլ չեն, այլ հրապուրանք, տարվածություն, ժամանակավոր կիրք և նման զգացողություներ
Եթե մեկին սիրում ես, դա չի նշանակում, որ քչով ես բավարարվում, պարզապես այդ «քչում» ձեր մեծ աշխարհն է լինում, ուր անվերջ կարող ես բացահայտել ու բացահայտվել՝ առանց սակավության ու գոյության դադարման սպառնալիքների
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Ես նման փորձ չունեմ,սիրել 2-ին. բայց հնարավոր եմ համարում: Հետո էլ, քո ասածը իմ կարծիքով սկզբնական շրջանում գուցե կգործի: Իսկ հետո, երբ այդ ամենը դառնում է հասարակ մի բան? ոմանց մոտ առօրյա....... այդ բացը կարիք կա լրացնելու: Ես և առհասարակ ցանկացած մարդ, կերազի այնպիսի սիրո մասին, որով միշտ/ ընդմիշտ կարելի լինի ՀԻԱՆԱԼ.....
Վերջին խմբագրող՝ Dr. M: 20.06.2007, 02:09:
Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....
Միգուցե քո և իմ գրառումներով մենք մի փոքր շեղվոմ ենք թեմայից, չնայած ես կփորձեմ դուրս չգալ քննարկվող թեմայի սահմաններից, բայց և այնպես կարտահայտեմ կարծիքս
Որքան էլ որ ժամանակ անցնի, սերը հասարակ դառնալ չի կարող, եթե իհարկե ՍԵՐ է
Իսկ եթե այնուամենայնիվ ընդունենք, որ հնարավոր է ձանձրանալ երկարատև սիրո արդյունքում ու, փնտրելով նորություններ, ժամանակ առ ժամանակ սկսենք սիրել միաժամանակ մի քանիսին, ապա ինչ հիմքերով պետք է կառուցենք երջանիկ ու սիրով լի ընտանիք, ախր սա է գրեթե բոլորի ցանկությունը մի որոշակի տարիքում (խոսքս չի վերաբերում այն մարդկանց, ովքեր ընտանիք կազմում են՝ միայն իրենց սերնդի շարունակությունը ապահովելու նպատակով):
Համաձայն եմ: Պարզապես երբ սիրում ես, հաստատ կան հիանալու բաներ այդ սիրո մեջ, որոնք անգամ սերն անցնելուց հետո են քեզ ստիպում հիանալ իրենցով Պետք չէ սիրո մեջ փնտրել, պետք է պարզապես սիրե ու արդյունքում կստանաս թե հիացմունք, թե երջանկություն, իսկ եթե փորձես փնտրել, ապա մեկի «սիրո» մեջ կգտնես մի բան, մեկ ուրիշի «սիրո» մեջ՝ մեկ այլ բան, իսկ փնտրտուքներդ զուր ժամանակի կորուստ կլինեն, որովհետև այդ ընթացքում գուցե կորցնես իրականն ու իմաստալին…ՍԵՐԸԵս և առհասարակ ցանկացած մարդ, կերազի այնպիսի սիրո մասին, որով միշտ/ ընդմիշտ կարելի լինի ՀԻԱՆԱԼ.....
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Բացարձակապես հնարավոր չէ:
2, 5, 15(!!))) հոգի միաժամանակ կարող են դուր գալ, ձգել, բայց եկեք котлеты отдельно, мухи отдельно..
Երբ սիրեւմ ես - սիրում ես հենց իրան, մենակ իրան, ու հաստատ գիտես, որ սիրում ես, ու մտքովդ չի անցնի մտածել "բայց էն մյուսին էլ էմ սիրում.."..
Մեկին սիրելու հետ միաժամանակ կարաս ուզես, կամ ուղղակի դուր գա էլի որևէ մեկը (կամ ոմայնք), բայց դե անհամեմատելի բաներ են..
.. սիրել երկուսին.. ուրեմն սեր չի)) все))
Ամեն ինչ էլ կարելի է ...
բայց ոնցոր Վարդանիկնա ասում ` ճիշտը ցլիկնա ... /երակար անեկդոտա ետքան չեմ ձգի սորի/
մարդու դժբախտությունը կայանում է նրանում որ երբեմն սիրում է միայն մեկին ու հավետ ... բայց ինչքան վեհ ու ինչքան բարձր է նա ինքն իրեն թվում դրա մեջ
Ահա թեմային առնչվող մի պատմություն, որը վերջերս կարդացի ամսագրերից մեկում: Պատմում է մի աղջիկ, որի սիրտը նույնպես «հանրակացարան» է.
«Ինչո՞ւ է կյանքն այսքան անարդար: Ինչպե՞ս հասկանաս ինքդ քեզ, երբ միաժամանակ սիրում ես երկու տղամարդու: Ինչպե՞ս ընտրել նրանցից մեկին, եթե նրանցից յուրաքանչյուրի հանդեպ ես անկեղծ զգացմունքներ ունեմ, սակայն ամեն մեկի հանդեպ՝ յուրովի...
Գևորգը ինքնատիպ է, իր էությամբ նա լիդեր է: Եվ կյանքումս առաջին անգամ հոգումս ենթարկվելու ցանկություն առաջացավ: Նրա կողքին լինելով, հանձինս նրա, ես իմ թիկունքին հզոր ուժ էի զգում, և չէի վախենում վաղվա օրից:
Իսկ տանը ինձ սպասում էր ամբողջ հոգով ինձ հավատարիմ ու նվիրված Լևոնը: Մինչ Գևորգին հանդիպելը կարծում էի, որ սիրում եմ Լևոնին: Նա իմ մանկության ընկերն էր: Նա անչափ նվիրված էր, ես նրան ավելի էի վստահում, քան ինքս ինձ:
Սակայն ես արդեն չէի կարող ապրել առանց Գևորգի, առանց նրա քնքշանքների: Սակայն նա ընդհանրապես չէր հասկանում իմ հոգին: Նա իմ մեջ տեսնում էր միայն գեղեցիկ մարմին: Նա չէր հասկանում, որ ես էլ կարող եմ վիրավորվել:
Իսկ Լևոնի համար իմ հոգում մութ անկյուն չկար: Նա պատրաստ էր ինձ համար թեկուզ աշխարհի ծայրը հասնել: Ես սիրում էի երկուսին, սակայն տարբեր սիրով: Չէի կարողանում ընտրություն կատարել:
Ես կարծես երկու մասի բաժանված լինեի: Մեկ տանն էի՝ Լևոնի կողքին, մեկ էլ մեկնում էի Գևորգի մոտ:
Օրերից մի օր Լևոնը ինձ հրավիրեց զբոսանքի: Ապա առաջարկեց թռչել օդապարիկով: Մինչ պատրաստվում էինք թռիչքի, Լևոնը հանկարծ ծնկի իջավ իմ առջև, համբուրեց ձեռքս, մատանի նվիրեց և առաջարկեց դառնալ իր կինը: Ամբողջ թռիչքի ընթացքում մտածում էի՝ ինչպես եմ ապրելու առանց Գևորգի:
Նույն երեկոյան հաղորդագրություն ստացա Գևորգից. հրավիրում էր ընթրելու՝ բավական շքեղ ռեստորանում: նա իմ ետևից մեքենա էր ուղարկել. մեքենա, որի մասին ողջ կյանքս էի երազել: Ամբողջ ռեստորանում երկուսով էինք:
- Արդեն ժամանակն է, դու կդառնաս իմ կինը,- ահա այն ամենը, ինչ նա ասաց: Այո, դա նրա ոճն էր. նա կարծես գնում էր ինձ:
Եկել է կողմնորոշվելու պահը: Մի կողմից անչափ նվիրված ու ինձ սիրող Լևոնն է, մյուս կողմից Գևորգը, որի կողքին ես ինձ ապահով եմ զգալու ողջ կյանքում:
Դեռ ոչ մեկին վերջնական պատասխան չեմ տվել: Հոգուս մեջ արդեն կատարել եմ իմ ընտրությունը. ընտրել եմ Լևոնին: Վստահ եմ, նա սիրում, գնահատում ու վստահում է ինձ: Բայց արդյոք ես արժանի՞ եմ նրա սիրուն»...
Հ. Գ. Դե բա իհարկե արժանի չես
Սակայն այնքան միեւնույն է...
Զզվանք անաջացավ էդ աղջկա նկատմամբ կարդալու ընթացքում… ինքը ստոր տիպա… Կամուսնանա Լևոնի հետ, միաժամանակ կշարունակի հանդիպել Գևորգի հետ, մի օր պատահաբար Լևոնը կիմանա, թե ինչա կատարվում ու… լավ չի լինի մեղմ ասած… Էս աղջիկն էլ էնքան ստորա, որ Լևոնինա ընտրում… Փոխանակ Գևորգին ընտրի ու սաղ կյանքն էլ պլանավորված ամուսնության մեջ անկացնի… Խեղճ Լևոնին մեղքս տվեց…
Հենց էդ կարգի բաներից էլ վախենում եմ կյանքում… պատկերացնում եմ, եթե Լևոնի փոխարեն լինեի ու ամուսնանայի էդ ոչնչության հետ… իսկ եթե երեխա ունենայի… ու էդքանից հետո նոր իմանայի, թե ովա ինքը իրա կյանքով մեկ… կթքեի վրեն… մինիմում
Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 21.06.2007, 15:24:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ