User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փորձում են գրաքննել կամ արգելել

  1. #16
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փոձում են գրաքննել կամ արգելել

    Ամոթալի կերպով հանձնվեց եւ Կարսի բերդը: Թուրքերի միակ լուրջ գրոհը տեղի ունեցավ ապրիլի 24-ին, որը հաջողությամբ հետ մղեց Թիֆլիսի դպրոցների շրջանավարտներից կազմված եւ ռուս գեներալ Դեեւի հրամանատարության տակ գործող հայկական հրետանին: Թուրքերը նահանջեցին` հարյուրավոր դիակներ թողնելով Հարամ-Վարդան կոչվող մարտկոցի դիմաց: Սակայն մյուս առավոտ, ապրիլի 25-ին, Անդրկովկասյան կառավարության նախագահ Ակակի Չխենկելին Կարսի պաշտպանության հրամանատար գեներալ Թովմաս Նազարբեկովին հեռագրով կարգադրեց անառիկ բերդաքաղաքը հանձնել թուրքերին: Եվ Նազարբեկովը, չնայաց հերոսական ու հաջող դիմադրությանը, հրամայում է հանձնել Կարսը` հիմք ընդունելով ընդամենը մի հեռագիր... Աննախադեպ դեպք` պատմության մեջ:

    Ինչպես հետո գրեց Սիմոն Վրացյանը`.«Ոչ ոք տեղեկություն չուներ Չխենկելու արած քայլերի մասին: Եվ, ինչ որ պակաս տարօրինակ չէ, հեռագրական կապն էլ հայկական զորքի եւ Հայոց խորհրդի միջեւ կտրված էր, եւ Թիֆլիսում մենք չգիտեինք, թե ինչ է կատարվում հայկական ռազմաճակատում...»8:

    Այս խայտառակությունը քաղաքական շրջանակներում մեծ աղմուկ առաջացրեց: Թիֆլիսում հայ նախարարներն ի նշան բողոքի անգամ հրաժարական ներկայացրին, եւ վարչապետ Չխենկելին այնքան ցնվեց նրանց սկզբունքայնությունից, որ ինքն էլ պատրաստակամություն հայտնեց թողնել իր պաշտոնը ու այն առաջարկեց հայ գործիչներից մեկին, օրինակ` ընկեր Քաջազնունուն: Վրացյանը գրեց, որ հայերը, բնականաբար, հրաժարվեցին: Ճիշտն ասած` մեզ համար այսօր դժվար է հասկանալ` ինչո՛ւ հրաժարվեցին հայերը եւ, հատկապես` ինչո՛ւ բնականաբար: Ինչեւէ` Չխենկելին մնաց վարչապետ, երեք հայ նախարարները հետ վերցրին իրենց դիմումները` մնալով վրացա-ադրբեջանա-հայ կառավարության կազմում, Կարսն էլ մնաց թուրքերին... Իսկ 20 օր անց հանձնվեց նաեւ Ալեքսանդրապոլը:

    Վերջինիս անկումը, թերեւս, վերոնշյալ բոլոր պարտությունների ու դավաճանությունների խայտառակ շղթայի «պսակն» է:

    Կարսի գրավումից հետո թուրքերը տիրացան երկաթուղային հանգույցին, որից ուղիղ ու հուսալի ճամփաներ էին բացվում բոլոր ուղություններով` հյուսիսով դեպի Թիֆլիս, հարավով` դեպի Երեւան ու Թավրիզ /Արաքսի հովտով/, արեւելքով` դեպի Գանձակ ու Բաքու:

    1918 թ. մայիսի 13-ին Բաթումի բանակցություններում թուրքերը պահանջեցին իրենց տրամադրել Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթգիծը:

    Թուրքերից, վրացիներից, ադրբեջանցիներից բազմիցս խաբված, բայց այդպես էլ ոչինչ չսովորած հայ դիվանագետները Բաթումից գրում էին Թիֆլիս` Հայոց ազգային խորհրդին: Քաջազնունի.«...Իմ մեջ /կարծեմ նաեւ Խատիսովի մեջ/ այն համոզմունքը գոյացավ, որ թուրքերն այս անգամ չեն ստում, որ նրանց իսկապես որ խիստ անհրաժեշտ է անցնել Թավրիզ, եւ որ տվյալ, համենայն դեպս, պահին նրանք ուրիշ նկատառումներ ու դիտավորություններ չունեն...»9:

    O Sancta Simplicita! սուրբ միամտություն, հիմարության հոմանիշ... Ընդամենը երկու շաբաթ անց Բաթումի բանակցություններում թուրք պատվիրակության ղեկավար Վեհիբ փաշան կուշտ անկեղծության պահին խելք է սովորեցնում նույն Խատիսովին.«Ճակատագիրը կը քշե Թուրքիան արեւելք: Մենք հեռացանք Բալկաններից, կհեռանանք նաեւ Ափրիկայեն, բայց մենք պետք է տարածվենք դեպի արեւելք, հոն է մեր արյունը, մեր կրոնքը եւ լեզուն: Եվ ասիկա տարերային ձգողություն ունի: Մեր եղբայրները Բաքու, Դաղստան, Թուրքեստան եւ Ադրպեճան են: Մենք պետք է ճամփա ունենանք դեպի հոն: Եվ դուք` հայերըդ կանգնած եք մեր այդ ճամփուն վրա: Պահանջելով Վանը` դուք կը փակեք մեր ճամփան դեպի Պարսկաստան: Պահանջելով Նախիջեւանն ու Զանգեզուրը` դուք արգելք կը դառնաք մեզ իջնելու Քուռի հովիտը եւ երթալու Բաքու: Կարսն ու Ախալքալակը կը փակեն մեր ճամփան դեպի Ղազախ ու Գանձակ: Դուք պետք է մեկ կողմ քաշվեք եւ մեզ ճամփա տաք: Ահա թե ուր է մեր հիմնական վեճը... »10:

    Այսպես` Սարդարապատի ճակատամարտից յոթ օր առաջ, մայիսի 15-ին թուրքերը վերջնագիր են ներկայացնում Կարսը հանձնած եւ Ալեքսանդրապոլը պաշտպանող նույն գեներալ Նազարբեկովին, ընդ որում` խորամանկորեն գրված պարսկերեն: Նազարբեկովը, որը հայերեն անգամ չգիտեր, Ալեքսանդրապոլի բերդի պարետ գնդապետ Յանկեւսկուն հանձնարարում է այն թարգմանել: Նա շտաբում պարսկերեն իմացող ոչ մի հայ սպա չի գտնում, քանի որ Զատիկի կապակցությամբ հրամանատարությունը նրանց բաց էր թողել քաղաք` տոնն ընտանիքների հետ անցկացնելու: Հիշեցնենք, որ թուրքերը 20 օր պաշարել էին Ալեքսանդրապոլը եւ արդեն քաղաքից հրացանի կրակոցի հեռավորության վրա էին: Սակայն ողբերգական անեկդոտը նոր է սկսվում: Կատարելով հրամանատարի առաջադրանքը` քաջ պարետը ավելի խելացի բան չի գտնում, քան թուրքերի մոտ գնալը, որպեսզի հենց նրանք էլ թարգմանեն սեփական վերջնագիրը: Տեսնելով պաշարված բերդի` սպիտակ դրոշով մոտեցող պարետին, թուրքերն անմիջապես հարձակվում են անպաշտպան մնացած քաղաքի վրա: Գեներալ Նազարբեկովը իր հրամանատարական «Մերսեդեսով» /ինչպես տեսնում ենք` գեներալների ճաշակը չի փոխվում/, փախուստի է դիմում դեպի Ջաջուռ կայարան, սակայն փախչող ժողովրդի պատճառով խցանման մեջ է ընկնում եւ ռուսերեն պահանջում ճանապարհը զիջել իրեն` գեներալ Նազարբեկովին: Լսելով նրա անունն ու կոչումը` մի անհայտ գյումրեցի նույնպես կիսառուսերեն սրամտում է. «Տո դու ի՛նչ գեներալ քաջ Նազար բեգով, դու գեներալ Նազադ բեգոմն էս»: Այս բառերն առանց թարգմանչի հասկանալով` հրամանատարն ամոթից հետ է դարձնում մեքենան ու վերադառնում քաղաք` կարգավորելու զորքի նահանջը:

    Վերջին բերդաքաղաքի անփառունակ անկումը վերջնականապես կազմալուծեց հայոց քաղաքական ու զինվորական ղեկավարությունը11:

    Սակայն հենց այդ փակուղային ու անելանելի թվացող իրավիճակը Հայաստանում զարմանալիորեն ստեղծեց միանգամայն նոր կացություն: Կորցնելով արտաքին աշխարհի հետ երկաթուղային կապը, հետեւաբար նաեւ Թիֆլիսում լռված իր տխրահռչակ ղեկավարների հետ, հայ ժողովուրդն սկսեց գործել ինքնուրույն, ապավինելով միայն սեփական ուժերին: Հենց դա էլ դարձավ ազգային փրկության գլխավոր խթանը:

    1918 թ. մայիսի 19-ին թուրք պատվիրակության ղեկավար Խալիլ բեյը Բաթումում հայտարարեց, թե «հայերը պարտված են եւ պետք է ենթարկվեն»: Նույն օրը հայ պատվիրակներ Խատիսյանն ու Քաջազնունին հեռագրեցին Թիֆլիս` «Ազգային խորհրդին խորհուրդ տալով ռազմական դիմադրություն ցույց չտալ թուրքերին»12:

    Իր հերթին, Երեւանի քաղաքային խորհուրդն ընդունեց քաղաքագլուխ Թուշյանի առաջարկը` Երեւանն առանց դիմադրության հանձնել թուրքերի ողորմածությանը:

    Մայիսի 20-ին Երեւանի զորամասի պետ գեներալ Մովսես Սիլիկովը զորքին հրամայեց թողնել Սուրմալուն ու Էջմիածինը, իսկ ինքն անձամբ գնաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գեւորգ Ե Սուրենյանի մոտ եւ առաջարկեց իր օգնությունը` Մայր Աթոռը Սեւանի վանք տեղափոխելու համար: Սակայն Վեհափառ հայրապետը կտրուկ հրաժարվեց մեկնել, ասելով, որ եթե հայոց զորքը չի կարող պաշտպանել իր սրբությունները, ապա ինքը մենակ սուր կվերցնի ու կմեռնի սուրբ տաճարի շեմին, բայց չի հեռանա Էջմիածնից:

    Սա բեկումնային պահ էր հայոց նոր պատմության մեջ: Կաթողիկոսի պատասխանը կայծակի արագությամբ տարածվեց բնակչության մեջ եւ նրա խիզախ կեցվածքը խոր տպավորություն գործեց զորքի ու ողջ ազգի վրա:

    Փաստորեն գլխատված երկրում, ուր կառավարիչները ծառից պոկված տերեւի պես քարշ էին գալիս Թիֆլիսում, ուր գլխավոր հրամանատարը զորքի մեծ մասի հետ պատսպարվել էր Դիլիջանի անտառներում, որի մայրաքաղաքը պատրաստվում էր հանձնվել, միակ ձայնը, որ ժողովրդին կոչ արեց կռվել թշնամու դեմ` եկեղեցունն էր: Եվ այդ ձայնը հնչեց ոչ միայն վերացական, բանաստեղծական իմաստով: Մայիսի 22-ի առավոտյան Վեհափառ հայրապետ Գեւորգ Ե-ի հրամանով Արարատյան դաշտի բոլոր եկեղեցիների զանգերը ղողանջեցին, դրանց սկսեցին ձայնակցել մյուս եկեղեցիների զանգերը` Էջմիածնից մինչեւ Երեւան, Արագածից մինչեւ Սեւան: Ութ օր ու գիշեր շարունակ, անդադար, մինչեւ մայիսի 29-ը:

    451 թվականից ի վեր, Ավարայրի ճակատամարտից հետո առաջին անգամ, 15 դար անց հայ ազգը նորից վեր կանգնեց ու համախմբվեց ժողովրդական պատերազմի համար: Բայց Հայ առաքելական եկեղեցու մասնակցությունն այս պայքարին չէր սահմանափակվում զանգերի ղողանջով:

    Կուսակցական ու քաղաքական դատարկախոսների բացակայության ու դասալքության պայմաններում ինքնապաշտպանական պայքարը գլխավորեցին Էջմիածնի ճեմարանի տեսուչ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը, Էրզրումի հոգեւոր առաջնորդ Զավեն եպիսկոպոս Մահտեսի-Բաբայանը, վարդապետներ Եզնիկն ու Թադեւոսը, քահանա տեր Հովհաննես Տեր-Մկրտչյանը:

    Մայիսի 22-ի վաղ առավոտյան Գարեգին եւ Զավեն եպիսկոպոսները ձիեր հեծած գնացին Էջմիածնի շրջանի Հայի Զեյվա ու Քյորփալու գյուղեր, որտեղ տեղակայված էր գնդապետ Պողոսբեկ

    Փիրումյանի գլխավորած 5-րդ գունդը /հիմնականում կազմված ղարաբաղցիներից/ եւ կապիտան Խորեն Իգիթխանյանի հրետանային մարտկոցը` 10 թնդանոթով: Երկու եկեղեցականներն օրհնեցին զինվորներին եւ հորդորելով չենթարկվել նահանջելու հրամանին` զորամասը վերանվանեցին Մահապարտների գունդ: Ապա խաչերը բարձր պահած` նրանք զորքն առաջնորդեցին դեպի մարտի դաշտ: Այսպես սկսվեց Սարդարապատի հերոսական ճակատամարտը:

    Ցերեկվա ժամը ուղիղ 12-ին կապիտան Իգիթխանյանի մարտկոցը կրակի տակ է առնում Ղամշլու /Արաքս/ կիսակայարանը եւ Կուլիբեյլի գյուղի տարածքում պատսպարված թուրքական զորքերը: Մահապարտների գունդը գրոհի է անցնում` բարձրաձայն երգելով «Գացողը ետ չեկավ, Բայբուրդ» կոտորածի ժամանակ տարածում գտած երգը: Աջ թեւից նրան միացավ Աղթամարի միաբանության վարդապետ Եզնիկի ջոկատը` կազմավորված ճեմարանի 500 սաներից, որոնք մարտի դաշտ եկան իրենց պատանքներով, նրանք նման էին խաչակիր ասպետներին: Նրանց մեջ կային հմուտ նշանաձիգներ, որոնք դիպուկ կրակոցներն այդ օրն ուղեկցում էին «Անտեր մնար Հասան լալեն, մեռնի Էնվեր փաշի բալեն » երգով: Կարելի է պատկերացնել, թե թուրքերի վրա ինչ տպավորություն էին թողնում զանգերի անդադար ղողանջների ներքո հարյուրավոր ձայներով երգող մահապարտների ու միաբանների սեւ շղթաները, որ մահաբեր կրակի տակ նորից ու նորից անցնում էին գրոհի:

  2. #17
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փոձում են գրաքննել կամ արգելել

    Համարյա տարերայնորեն սկսված կռվի ղեկավարությունն ստանձնեց մարտի դաշտում կռվող հայ սպաներից ամենաբարձր զինվորական կոչում ունեցող գնդապետ Դանիելբեկ Փիրումյանը: Կռվի թեժ պահին նա հանկարծ հագի մոխրագույն զինվորական շինելը շուռ տվեց ու հագավ կարմիր աստառը դեպի դուրս եւ այսպես ոգեւորելով զինվորներին` անձամբ առաջ տարավ հարձակվող զորքը:

    Սարդարապատի դաշտում այդ օրերին կարծես ներկայացված լինեին հայ ազգի անցյալ, ներկա ու ապագա փառքը: Ապագա գրող Ակսել Բակունցը եւ ապագա մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ապագա ակադեմիկոսներ Արարատ Ղարիբյանն ու Գրիգոր Ղափանցյանը: Մարտի դաշտում ուսուսի կռվում էին դաշնակներն ու բոլշեւիկները, հնչակյաններն ու ռամկավարները, հոգեւորականներն ու անգրագետ գյուղացիները: Սարդարապատում հայոց զորքը բաղկացած էր նաեւ Հայաստանում ապրող բոլոր ազգերի ներկայացուցիչներից: Իրենց անսահման քաջությունը դրսեւորեցին Ջհանգիր աղայի ղեկավարած եզդի հեծյալները, հույն կապիտան Սակելյարիի եւ ռուս կապիտան Կլիչի հրետանային մարտկոցներն ու գնդացրային գումարտակները, գնդապետ Պերեկրյոստովի պարտիզանական գունդը եւ փոխգնդապետ Կորոլկովի հեծյալ կազակները, գերմանացի Ալեքս Շնեուրը` ահա Սարդարապատի մեր մարտական եղբայրների ոչ ամբողջ ցանկը:

    Իսկ այդ նույն պահին` ճակատամարտի սկզբից մի քանի ժամ անց, Երեւանում հավաքված ղեկավարությունը դեռեւս քննարկում էր թշնամուն դիմադրելու նպատակահարմարության հարցը: Այդ մասին վկայում է Երեւանի ազգային խորհրդի նախագահ Ա.Շահխաթունին, իր հուշերում արձանագրելով, որ հավաքն անցնում էր Սարդարապատից լսվող թնդանոթների որոտի եւ եկեղեցիների զանգերի ձայնի ներքո.«Վերջապես հավաքվեցինք: Երկու վարկյան հետո եկավ սպարապետ Նազարբեգյանը: Ներկա էր նաեւ գծից մասնավորապես եկած զորավար Սիլիկյանը: Երկու հարց կար` առաջինը նահանջել ու լքել Երեւանը..., երկրորդը` դիմել ամեն միջոցի, որպեսզի թույլ չտրվի տաճիկներին մտնելու Երեւան ու Էջմիածին»13:

    Հիշենք, որ ղեկավարների նիստը կայանում էր մայիսի 22-ին, ճակատամարտի ընթացքում, երբ ժողովուրդն արդեն կայացրել էր մարտնչելու իր որոշումը, որից այդքան խուսափում էին պաշտոնյաները: Վրացյանը լրացնում է պատկերը.«Դիմադրությունը շատերին թվում էր անհնար ու անիմաստ: Հաղթության վստահություն չէին ներշնչում եւ մինչեւ այդ բանակից հասնող տեղեկությունները: Հոռետես զորավար Սիլիկյանի հաղորդագրությունները մռայլ գույներով էին ներկայացնում զորամասերի դիմադրական կարողությունները...»14:

    Սակայն առանձնասենյակներից վերադառնանք մարտի դաշտ: Օրվա երկրորդ կեսին հասնում են փոխգնդապետ Կարաքեշիշյանի եւ կապիտան Կլիչի մարտկոցները` իրենց 28 թնդանոթներով, որոնք մահաբեր կրակ են բացում Սարդարապատ կայարանում դիրքավորված թուրքերի հիմնական ուժերի վրա: Ռումբերից մեկը պայթեցնում է կայարանի ջրհան աշտարակը եւ ջրից զրված թուրքերը փորձում են տեղափոխվել ավելի բարենպաստ դիրքեր, սակայն ընկնում են Տաճատ Հովակիմյանի եւ Թեւիկ Առաքելյանի գնդացրային վաշտերի հնձիչ կրակահերթերի տակ: Քիչ անց գնդապետ Պերեկրյոստովի պարտիզանական գունդը երկաթգիծը հարավից շրջանցելով` անսպասելիորեն ներխուժում է կայարանի եւ գյուղի տարածք, իսկ Մահապարտների գունդը ճակատային հարձակում է սկսում թշնամու վրա:

    Թուրքերը խուճապահար նահանջում են Ալեքսանդրապոլի ուղղությամբ եւ մինչեւ կեսգիշեր Սարդարապատից հեռանում շուրջ 20 կիլոմետր: Մարտի դաշտում մնում է 3500 ասկյարի դիակ, հիմնականում էլիտար համարվող «Գալիբոլու» դիվիզիայից, որը 3 տարի առաջ Դարդանելում ջախջախել էր բրիտանա-ավստրալիական դեսանտը, իսկ այդ օրը մահկանացուն կնքեց Սարդարապատում: Այդ օրը թուրքերի կորուստներն ավելի մեծ էին, քան նախորդ երեք ամսվա ընթացքում, երբ Էրզրումից մինչեւ Բաթում անցան զինվորական շքերթով: Հեշտությամբ նվաճած հզոր բերդաքաղաքներից հետո փոքրիկ կիսակայարանում կրած պարտությունը թուրքերի համար միանգամայն անսպասելի էր եւ նրանց ստիպեց կտրուկ փոխել ռազմարշավի մարտավարությունը: Եթե մինչ այդ նրանց կովկասյան բանակը բաժանված էր երեք մասի, որից մեկը հյուսիսով մոտենում էր Թիֆլիսին, մյուսը Գանձակով շարժվում դեպի Բաքու, իսկ երրորդը Երեւանով պատրաստվում հասնել Թավրիզ, ապա Սարդարապատի ճակատամարտը խառնեց այդ հսկայական ծրագրերը: Փաստորեն, այս աննշան երկաթուղային կիսակայարանը ճակատագրական կանգառ դարձավ երիտթուրքերի ողջ արեւելյան քաղաքականության ու գաղափարախոսության ճանապարհին: Հանդիպելով թվացյալ թիկունքում հայերի կատաղի դիմադրությանը` Վեհիբ փաշան հրամայեց դեպի Թիֆլիս շարժվող Ջավիդ փաշայի զորքին անմիջապես հետ դառնալ Հայաստան, իսկ Քյազիմ Ղարաբեկիրի եւ Հիլկի փաշայի բանակին` ընդհատել երթը դեպի Բաքու: Այսպիսով` փոքր ու անհայտ Սարդարապատը թուրքական ներխուժումից փրկեց ոչ միայն Երեւանն ու Էջմիածինը, այլեւ Թիֆլիսն ու Թավրիզը եւ զգալիորեն օգնեց Բաքվին, ուր հետագայում թուրքերը կարողացան ուղարկել ընդամենը մեկ դիվիզիա: Սակայն փրկագինը չափազանց բարձր էր, եւ այն կրկին պետք է վճարեին հայերը:

    Պարտությունից կատաղած Էնվերը Վեհիբին փոխարինում է Խալիլ փաշայով, եւ թուրք նոր հրամանատարը ողջ զորքը շրջում է Հայաստանի դեմ` կազմելով 200-կիլոմետրանոց ընդհանուր ռազմաճակատ, որտեղ Սարդարապատը հայտնվում է ձախ թեւում, աջ կողմից մնում է Ղարաքիլիսան, իսկ կենտրոնը դառնում է Բաշ-Ապարանը: Մայիսի 24-ն մարտերը վերսկսվել էին բոլոր ուղություններով:

    Բայց առաջին հաղթանակից անցած ժամերը հայ ժողովրդի գիտակցության մեջ փոխել էին պայքարի ոգին: Թշնամու հետ մենմենակ մնացած եւ իր ուժին ապավինած ազգը սկսեց ժողովրդական պատերազմը: Արդեն 22-ի երեկոյան, երբ թշնամու նահանջի լուրը հասավ Երեւան, քաղաքի բնակչությունն ինքնաբերաբար ոտքի ելավ, անմիջապես սկսեց երկաթուղային կայարանում հաց, ջուր, շաքար, ծխախոտ հավաքել` Սարդարապատ ուղարկելու համար: Այս աշխատանքը գլխավորեցին վանեցի կանայք, ովքեր ինքնապաշտպանության մեծ փորձ ունեին եւ նրանց շնորհիվ առաջին օգնության գնացքն ազատագրված Սարդարապատ հասավ արդեն մայիսի 22-ի երեկոյան: Իսկ Երեւանի Անգլիական այգում ողջ գիշեր մոմերի լույսի տակ կամավորները ցուցակագրվում էին, բանակ, վաշտեր ու գումարտակներ էին կազմվում, որպեսզի մյուս առավոտյան մեկնեն ռազմաճակատ:

    Մայիսի 23-ին թուրքերի հակահարվածն իր վրա ընդունեց Բաշ-Ապարանը: Ճակատի այս հատվածում կանոնավոր հայ զորքեր չկային, ողջ դիմադրությունն իրագործվում էր ապարանցի կամավորների, Էջմիածնի աշխարհազորայինների եւ Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ տեղ հասած դաշնակցական ջոկատների շնորհիվ: Ճկունությամբ օգտվելով իրավիճակի փոփոխությունից` Սարդարապատից նույն օրը Ապարան եկան Կորոլկովի պարտիզանական հեծյալ գունդը եւ կապիտան Սակելյարիի հրետանային մարտկոցը: Բացի դրանից` Գարեգին Նժդեհի եւ Դրոյի ջանքերով Բաշ-Ապարանի կռվին մասնակցեցին նաեւ Արագածի գյուղերից հավաքված շուրջ 1500 հեծյալ եզդիները` Ջհանգիր Աղայի եւ Ուսուբ Բեյի գլխավորությամբ: Ընդհանուր առմամբ ճակատի կենտրոնական մասում 5500 մարտիկ ունեցող հայոց զորքը եռօրյա դաժան կռվով Շեւքի փաշայի թուրքական բանակը հետ է շպրտել Արագածոտնի շրջանից:

    Մայիսի 24-ին Վրաստանի ու Ադրբեջանի ուղղություններից հավաքված թուրքական պահեստային զորքերը Սարդարապատի վրա նոր հակագրոհ ձեռնարկեցին: Հայերը պատասխանեցին Աթանեսյանի, Իգիթխանյանի, Կարաքեշիշյանի ու Կլիչի մարտկոցների համատեղ կրակով եւ կանգնեցրին հարձակումը: Երկօրյա հրետանային փոխհրաձգությունից հետո գնդապետ Պողոսբեկ Փիրումյանը Մահապարտների գնդով ճակատային գրոհ է սկսում թուրքերի դեմ, իսկ փոխգնդապետ Ղասաբբաշյանի գումարտակը թիկունքից մոտենում է թշնամու դիրքերին` հնչակյան հայդուկ Պանդուխտի գլխավորած մշեցիների ջոկատի եւ Կոշ գյուղի կամավորների հետ: Թակարդում հայտնված թուրքերը մայիսի 27-ի ցերեկվա ժամը 2-ին դիմեցին փախուստի` մարտի դաշտում թողնելով հարյուրավոր սպանվածներ:

    Այլ պատկեր էր Ղարաքիլիսայում: Այստեղ ունենալով համեմատաբար ամենախոշոր եւ կանոնավոր հայկական զորամասերը` մոտ 15 հազար զինվոր, այսինքն համարյա երեք անգամ շատ, քան Սարդարապատում եւ Ապարանում, մեր տխրահռչակ գլխավոր հրամանատար Նազարբեկովը կարողացավ այնպես տրոհել ու փոշիացնել իր ուժերը, որ օրինակ Անդրանիկն իր 5 հազարանոց զորքով ամբողջ մարտի ժամանակ երկուսուկես օր անշարժ մնաց Դսեղ գյուղում, կատարելով Նազարբեկովի` դատարկ երկաթգիծը հսկելու անիմաստ հրամանը15: Ռազմավարական աններելի սխալ կատարելով` հրամանատարությունը մեր բանակի խոշոր զորամիավորումները խցկեց երկաթուղու նեղ կիրճը, որտեղ նրանք անպաշտպան թիրախ դարձան բարձունքից կրակող թուրքական գնդացիրների համար եւ ծանր կորուստներ կրեցին: Ճակատամարտի ականատես Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյանը հետագայում գրեց.«Եթե Ղարաքիլիսայի պատերազմը, հակառակ հայ զինվորի անվեհեր քաջության, այնքան անփառունակ վերջացավ, դրա մեղքը ընկնում է միմիայն ապաշնորհ ղեկավարների վրա»16:

  3. #18
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փոձում են գրաքննել կամ արգելել

    Ինչո՛ւ Սարդարապատում եւ Ապարանում փոքրաթիվ հայ աշխարհազորը փայլուն հաղթանակներ տարավ` կռվելով առանց արհեստավարժ զինվորական հրամանատարների, մինչդեռ Ղարաքիլիսայում ծանր պարտություն կրեց բոլոր ղեկավարների ներկայությամբ: Իհարկե` պատճառները տարբեր են ու ոչ միանշանակ: Սարդարապատում ժողովուրդը կրծքով պաշտպանեց իր հոգեւոր կենտրոնը` Էջմիածինը: Ապարանում կռվի ելավ ամբողջ շրջանի բնակչությունը, մինչդեռ ղարաքիլիսացիները ոչ միայն նախապես հանձնվելու առաջարկով պատվիրակություն ուղարկեցին Ջավիդ փաշային, այլեւ թուրքերին սիրաշահելու համար դավաճանաբար ազատ արձակեցին Սարիղամիշում ապրիլին գերի վերցրած եւ քաղաքում պահվող 2000 ասկյարներին, որոնք մյուս օրը համալրեցին թուրքական բանակը: Սակայն գլխավոր պատճառն ավելի խոր է ու բարդ: Զարմանալիորեն` հաղթանակները գրանցվում էին հենց այնտեղ եւ այնժամ, ուր չկար քաղաքական ու ռազմական ղեկավարությունը եւ ժողովուրդը իր ձեռքն էր վերցնում ինքնապաշտպանության գործը: Սարդարապատի դաշտում մարտիկների ճնշող մեծամասնությունը կազմում էին կամավորական ջոկատները, պարտիզաններն ու աշխարհազորը: Ապարանում կանոնավոր հայ զորամասեր ընդհանրապես չկային` բացառությամբ հրետանու երկու մարտկոցի: Երկու դեպքում էլ հրամանատարությունն ստանձնեցին ինքնաբերաբար պատասխանատվությունն իրենց վրա վերցրած Դանիելբեկ Փիրումյանը եւ Դրաստամատ Կանայանը: Մինչդեռ Ղարաքիլիսայի մարտերում աշխարհազորը կանոնավոր բանակի շարքերում հազիվ 10 տոկոսն էր կազմում, իսկ ժողովրդական սերն ու վստահությունը վայելող Անդրանիկն ու Նժդեհը զինվորական կարգապահությամբ հնազանդվեցին գլխավոր շտաբի եւ զորավար Նազարբեկովի ապիկար ու ապաշնորհ հրամաններին: Բայց մի՛թե ցարական Ռուսաստանի ռազմական դպրոցն ու պատերազմ անցած գեներալներ Նազարբեկովը, Սիլիկովը եւ դրանց նմանները անհույս հիմարներ կամ դավաճաններ էին: Բնավ` ոչ: Նազարբեկովը ռուսական բանակի կազմում գլխավորել էր 1916 թ. Բիթլիսի ազատագրումը, Սիլիկովը խիզախ գործեց Սարդարապատի մարտի վերջին օրերին: Սակայն այս եւ մյուս հայ ղեկավարները չհասկացան պարզ ու կարեւոր մի բան, որն իմիջիայլոց` շատ լավ ըմբռնեցին թուրքերը: 1918 թ. մայիսի 22-ին հայ ժողովուրդը թշնամու դեմ սկսեց ազգային-ազատագրական պայքար, պարտիզանական, համաժողովրդական պատերազմ, որն ունի իրեն հատուկ օրենքներն ու տրամաբանությունը, սակայն որին ոչ պատրաստ էին, ոչ հասկանում էին, ոչ էլ վստահում էին հայ կուսակցական ու ռազմական թշվառ գործիչները, ովքեր կարծես ճակատագրի հեգնանքով հեծել էին ազգը` ինչպես պատահաբար վագրի վրա ընկած Քաջ Նազարը: Այսպես, չհասկանալով ու չհավատալով ժողովրդական պատերազմի հաղթական տարերքին` Հովհաննես Քաջազնունին հեռավոր Թիֆլիսում համոզում էր Հայոց ազգային խորհրդին.«Եթե Վեհիբ փաշան իր զորքերով Երեւանը գրավելու դիտավորություն ունենար, ապա նա հարկ չէր ունենա դիմելու որեւէ խաբեության, որովհետեւ նա այդ բանը կարող էր անել բացեիբաց, ամեն րոպե, երկյուղ չկրելով հանդիպելու որեւէ լուրջ դիմադրության»17:

    Բազմիցս խաբված լինելով բոլորից` Բաթումի բախտորոշ բանակցություններում հայ պատվիրակը, իհարկե, նորից խաբվել էր: Բազմափորձ ու խելացի Վեհիբ փաշան Ալեքսանդրապոլից Բաթում մեկնեց արդեն մայիսի 27-ին, այսինքն Սարդարապատում կրած պարտությունից անմիջապես հետո, որպեսզի շտապ սկսի խաղաղ բանակցությունները: Ի տարբերություն հայ ապաշնորհ դիվանագետների` թուրք գործիչը հասկացել էր, որ իր զորքը Հայաստանում հանդիպել էր ցանկացած բանակի համար ամենավտանգավոր հակառակորդին` պարտիզանական, համազգային, ժողովրդական պատերազմին: Ու մինչ հայոց աշխարհազորը մեկ օրում ոչնչացրեց թուրքերի լավագույն դիվիզիայի 3500 ասկյարներին` մեր թշվառ ղեկավարությունը կասկածում էր` արդյոք Վեհիբ փաշան կհանդիպեր «որեւէ լուրջ դիմադրության»: Կարող է անհավանական թվալ, բայց Թիֆլիսում ու Բաթումում մեր ազգի ճակատագիրը որոշող հայ գործիչները անգամ երկու շաբաթ անց դեռեւս գաղափար չունեին Սարդարապատի ու Ապարանի մարտերի մասին եւ սեփական ժողովրդի հաղթանակի կցկտուր լուրը ստացան հենց ... թուրքերից18: Մեջբերենք հունիսի 5-ի նամակը, որ Բաթումից Երեւանի ազգային խորհրդին էին ուղարկել Ավետիս Ահարոնյանը եւ Նիկոլ Աղբալյանը.«Ձեր մղած մարտերի մասին իմացանք Վեհիբ փաշայից, չգիտենք, թե որքան են հավաստի նրա տված տեղեկությունները: Համենայն դեպս, մեր թեկուզ եւ փոքր ու թշվառ Հայաստանով պարտական ենք մեր զորքի անձնուրացությանը: Որքան մեզ հայտնի է, գերմանացիներն ու թուրքերը Կովկասը բաժանել էին Վրաստանի ու Ադրբեջանի մեջ...Պետք է ենթադրել, որ մեր զորքի դիմադրությունը նրանց հարկադրեց ճանաչել Հայաստանը»19:

    Եզրակացությունն արդարացի է, սակայն մի կարեւոր ճշտումով. Փոքր ու թշվառ Հայաստանը դարձրին հենց իրենք` այդ փոքր ու թշվառ քաղաքական խամաճիկները, որ հեռագրերի հիման վրա հանձնում էին ամրոցները եւ թշնամուց էին տեղեկանում սեփական զորքի հաղթանակների մասին: Բանն այն է, որ Վեհիբ փաշան գիտեր մի ահավոր գաղտնիք, որից անտեղյակ էին ու որին չէին հավատում մեր ստրկամիտ քաղաքական գործիչները. մայիսի 22 - 29-ը Հայաստանում տեւած ծանրագույն մարտերից հետո Կովկասում մնացել էր ընդամենը 12 հազարանոց թուրքական կաթվածահար մի զորախումբ, որի չնչին թվաքանակն ու թշվառ վիճակը նրանք շտապում էին թաքցնել հմուտ եւ հին դիվանագիտական միջոցներով: Թուրքերը Բաթումում վարվում էին հայ պատվիրակության հետ գայլի ու ոչխարների մասին մանկական հեքիաթներից հայտնի եղանակով: Սակայն մեր կարկառուն գործիչները կարծես տեղյակ չէին ոչ միայն աշխարհի պատմությանը կամ դիվանագիտությանը, այլեւ մանկական հեքիաթներին: Ահա հատված հունիսի 5-ին Բաթումից Թիֆլիս` Հայոց ազգային խորհրդին ուղղված մեր հիմնական պատվիրակ Ալեքսանդր Խատիսյանի նամակից, որտեղ նա նկարագրում է հայ-թուրքական բանակցությունները Հայաստանի ճակատագրի մասին.«Ճաշը շատ ճոխ էր, սեղանը զարդարված էր ծաղիկներով, գինին առատ էր, երաժշտությունը` քաղցր: Ճաշի ժամանակ Վեհիբ փաշան ակնարկեց, որ իրենք սիրով ռազմական դաշինք կկնքեն հայերի հետ, ինչպես այդ արել են բուլղարների հետ»20:

    Ահա~ թե ինչ` ցեղասպանության զոհերի արյունը դեռ չի ցամաքել Դեր-Զորի ավազուտներում, իսկ ճոխ ճաշն ու քաղցր գինին դահիճներին արդեն մեզ դաշնակի՛ց են դարձնում... Նույն նողկալի քաղքենիությամբ մեր պատվիրակը նկարագրում է իր հանդիպումը հրեշավոր Էնվեր փաշայի հետ: Մեջբերում. «Էնվերը զարմանալի գեղեցիկ կահավորություն ունի, Արեւելյան ճաշակով դահլիճ/»Կարմեն»/, մոմեր...»21:

    Եվ այս ողորմելիներին վստահված էր մեր հերոսական ու դժբախտ ազգի ճակատագիրը... Իսկ մինչ հայոց պատվիրակությունը Բաթումում ուսումնասիրում էր թուրքերի ճաշատեսակներն ու կահույքը, մայիսի վերջին շաբաթվա ընթացքում վրացիները գաղտնի բանակցում էին Գերմանիայի, իսկ ադրբեջանցիները Թուրքիայի հետ` Կովկասի ապագա բաժանման մասին: Մայիսի 26-ին Վրաստանը Գերմանիայի հովանավորության տակ հռչակեց իր անկախությունը: 27-ին Անդրկովկասյան միությունից դուրս գալու եւ սեփական երկիր ստեղծելու մասին հայտնեցին նաեւ մուսավաթականները: Իսկ ի՛նչ արեց Հայոց ազգային խորհուրդը, որը Թիֆլիսում նստած` չգիտեր նախորդ օրերին բռնկված ժողովրդական պատերազմի մասին: Բուռն վեճերից հետո, ձայների ճնշող մեծամասնությամբ Հայոց ազգային խորհուրդը, չգիտես ինչու, հարկ համարեց... բողոքել Վրաստանի անկախության դեմ22: Ահա մեր քաղաքական մտքի եւս մի գլուխգործոց: Բայց սա դեռ բավական չէ, ողջ իրողությունը պարզելու համար դիմենք սկզբնաղբյուրին: Ապագա վարչապետ Սիմոն Վրացյանը վկայում է.«Հայաստանի անկախության օրը իսկապես պետք է համարվեր մայիսի 30-ը: Հակառակ դրան, համարվում է մայիսի 28-ը, այսինքն այն օրը, երբ վճռվեց հաշտության պատվիրակություն ուղարկել Բաթում: Անուղղակի կերպով, այս օրն էլ կարող է համարվել անկախության սկիզբ, որովհետեւ թուրքերը հաշտության բանակցություններ վարելու համար նախապայման էին դրել մեր անկախության հայտարարությունը»23: Մեկ անգամ եւս ուշադիր լսենք մեր Առաջին հանրապետության վարչապետին` ուրեմն, Հայաստանի անկախության համար մենք պարտական ենք... թուրքերին, որոնք այն դրել էին որպես նախապայման Բաթումի բանակցություններից առաջ:

    Եվ այսպես` 1918 թ. մայիսի 4-ին քաղցր երաժշտությունից եւ առատ գինուց փափկած Ալեքսանդր Խատիսովը եւ Հովհաննես Քաջազնունին հայ ժողովրդի անունից Բաթումում ստորագրում են Թուրքիայի հետ հաշտության պայմանագիրը, որտեղ Սարդարապատի եւ Ապարանի հաղթանակներից մեկ շաբաթ անց եւ դրանցից անտեղյակ` Թիֆլիսում նստած նորաստեղծ Հայաստանի Հանրապետության կառավարությունը համաձայնում է Թուրքիային հանձնել իր ամբողջ երկաթուղին, Ալեքսանդրապոլ քաղաքը, Երեւանի եւ Էջմիածնի գավառների կեսը, Նախիջեւանն ու Շարուր-Դարալագյազը: Բացի դա` թուրք զորքերի առջեւ պետք է բացվեին բոլոր կամուրջները, ինչպես նաեւ Դիլիջանի ձորով Գանձակ տանող ճանապարհը: Հատկապես հետաքրքիր է պայմանագրի 5-րդ հոդվածը, համաձայն որի «Հայաստանի կառավարությունը պարտավորվում է եռանդով դիմադրել հրոսակախմբերի կազմավորմանն ու սպառազինմանն իր երկրի սահմաններում »: Այս կետով թուրքերը ձգտում էին իրենց ապահովել ամենավտանգավոր թշնամուց` ժողովրդական ցասումից, որի վտանգը հասկանում էին շատ ավելի լավ, քան իրենց միամիտ հայ խաղակիցները:


    Իսկ ինչպե՛ս ընդունվեց նման անկախության լուրը Հայաստանում: Երեւանում լույս տեսնող «Աշխատանք» դաշնակցական թերթը հունիսի 8-ին գրել է.«Այս մեծ դավաճանության հանդեպ, վշտի ծանրության տակ սահմռկած, մենք այլեւս ուղեղ չունինք մտածելու, այլեւս սիրտ չունինք խոսելու, չգիտենք ի՛նչ բառ ու ոճ գործածենք... Գրչի թեթեւ շարժումով մը վերջացավ ամեն ինչ. թաղվեցան ապագա հույսերն ու երազները...Նենգ եւ դավադիր թշնամին այս անգամ ալ հաջողեցավ խաբկանքով ի գլուխ բերել իր զենքի ուժով ընել չի կրցածը...»24:

    Երեւանի խորհրդի շենքի առջեւ սկսեց հավաքվել զայրացած ժողովուրդը: Հատկապես փոթորկված էին արեւմտահայ գաղթական-ները, նրանք պահանջում էին հանդիպում Արամ Մանուկյանի հետ: Սակայն նա չհամարձակվեց հետեւել իր սրտի ու ժողովրդի կանչին, հավատարիմ մնալով կուսակցական կեղծ հեղինակությունների հրամաններին ու կրկնելով այն նույն սխալը, որը տասն օր առաջ Ղարաքիլիսայում կատարեց մյուս ժողովրդական հերոսը` Անդրանիկը: Վրացյանի եւ Աստվածատրյանի վկայությամբ.«... հեռագիրը կաշկանդել էր Արամին: Նա ողբերգություն էր ապրում. Լուռ ու մռայլ, նա ամփոփվել էր իր մեջ եւ միայնություն էր փնտրում...»25:


    Իսկ ժողովրդի մեկ այլ ընտրյալը` Սարդարապատի հերոս Դանիելբեկ Փիրումյանը, որի զորքերն այդ օրերին պատրաստվում էին ազատագրել Ալեքսանդրապոլը` ընբոստացավ.«Ես չեմ կարող իմ հաղթական զորքին հայտնել այդ խայտառակ լուրը, նրան ետ դարձնել իր արյամբ նվաճած դիրքերից: Նահանջը կազմալուծիչ կլինի իմ զորքի համար: Ես գիծ չեմ վերադառնա, գնացեք եւ այդ սեւ գործը դուք ինքներդ կատարեցեք»26:

  4. #19
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փոձում են գրաքննել կամ արգելել

    Հունիսի 9-ին աշխարհազորայինների 1200 հոգանոց զինված ջոկատը Ղամարլու գյուղից, որն ըստ պայմանագրի անցնելու էր թուրքերին, Թոխմախան լճի կողմից շարքերով մտավ Երեւան եւ լուռ երթով, ի նշան բողոքի, անցավ Ազգային խորհրդի շենքի առջեւով` խուճապ առաջացնելով պաշտոնյաների շրջանում: Քաղաքի կենտրոնում նրանց ցույցին միացան մի քանի տասնյակ գթության քույրեր: Մյուս օրը Երեւանի պաշտպանության վաշտը հրապարակեց հետեւյալ հայտարարությունը.

    «Գործող բանակեն. - Իմանալով հաշտության կնքման մասին, մենք միաձայնությամբ կհայտարարենք. - ո՛չ Թիֆլիսը, ո՛չ էլ Բաթումը լիազորված չեն հայերու անունեն վերջնական բանակցություն վարելու թուրքերու հետ: Հաշտության պայմանները կատարելապես ամոթալի եւ ստորացուցիչ են հայերու համար: Ինչ եզրակացության էլ որ հանգեն այս կամ այն ազգային կազմակերպությունները, քանի դեռ հայ ժողովրդի ֆիզիկական գոյությանը կսպառնա ահավոր վտանգը, մենք զենքը չենք թողուր եւ կկռվենք մինչ մեր արյան վերջին կաթիլը: Կորչի՛ ամոթալի հաշտությունը... »27:

    Սակայն թուրք հմուտ դիվանագետները հաշտության պայմանագրում իզուր չէին նախատեսել տխրահռչակ 5-րդ հոդվածը, համաձայն որի Հայաստանի կառավարությունը պարտավորվում էր եռանդով դիմադրել հրոսակախմբերի կազմավորմանն ու սպառազինմանը` իր տարածքում: Ժողովրդական դիմադրության բոլոր փորձերն ընդդեմ կատարվող դավաճանության` արդեն դիտվում էին որպես հակապետական ահաբեկչություն: Հուլիսի 17-ին` անկախության 40-րդ օրը նորընտիր Հայոց իշխանությունը մոգոնում է այսպիսի մի խայտառակ փաստաթուղթ.

    «Նորին գերազանցություն Մեծարգո Օսմանեան կառավարութեան զինվորական մինիստր` Էնվեր փաշային, Կոստանդնուպոլիս.

    Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու ձերդ գերազանցութեանը, հանուն մեր բարեկամութեան, իրազեկ դարձնել ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնիլ Ջուլֆայի կամուրջը եւ Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն եւ հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:

    Հայաստանի Հանրապետության կառավարության Նախագահ Հ. Քաջազնունի,
    Հայաստանի Հանրապետության զինվորական Մինիստր Արամ փաշա Մանուկյան,
    Հայաստանի կառավարության խորհրդի քարտուղար Սահակյան
    Հուլիսի 17-ին, 1918 թ.»28:

    Դարերի ընթացքում դավաճանության գինն աճում է` 30 արծաթից երբեմն հասնելով հափշտակված երկրի խամաճիկ կառավարության պաշտոններին... Նույն ճակատագրին արժանացան ժողովրդական պատերազմի շատ այլ հերոսներ: Անկախության դարավոր երազի դառը իրականությունը նորաստեղծ երկրից ստիպեց հեռանալ «հանցագործ հրոսակախմբեր» հայտարարված պարտիզանական ջոկատների հրամանատարներ Պանդուխտին ու Սմբատին, Թռուցիկ Հովսեփին ու Մակեդոնին, սասունցի Մանուկին, մակվեցի Մեսրոպին, բուլղարացի Գրիգորին եւ շատ ուրիշներին: Ղարաբաղցիների Մահապարտների գունդը գլխավոր շտաբի որոշմամբ շտապ կազմալուծվեց, իսկ նախկին հրամանատար Պողոսբեկ Փիրումյանը փաստորեն աքսորվեց, ուղարկվեց Նոր Բայազետի աննշան մի զորամաս: Փոխարենն ասպարեզ եկան մեծ մաուզերներով զինված եւ մարտի դաշտում առանձնապես աչքի չընկած գողական մականուններով նոր դեմքեր` իգդիրցի Կուկուլ, կողբեցի Կոկոլ, ֆռանգենց Ալեք եւ ուրիշներ: Բնականաբար, խաբված երազանքների ու պղծված սրբությունների վիրավորանքից ժողովրդի մեջ աճում էր տարերային ցասումը: Հաշված ամիսներ անց նորանկախ երկիրը ցնցեց առաջին քաղաքական սպանության լուրը: 1918 թ. նոյեմբերի 14-ին Անդրանիկի կամավորական խմբի նախկին վաշտապետ Եգոր Տեր-Մինասյանը գնդակահարեց հայկական կառավարության ֆինանսների նախարար Խաչիկ Կարճիկյանին: Ալեքսանդր Խատիսովն այսպես մեկնաբանեց այդ վրիժառությունը.«Սպանիչ Եգոր Մինասյանը դաշնակցական մըն էր...Դատարանին մեջ ան հայտնեց, թե սպանած է Կարճիկյանը, նկատելով զայն մեղավոր այն բանի համար, որ Կովկասյան իշխանությունները զրկեցին Կովկասը ռուսական օգնութենե եւ այդպիսով թուրքերուն հնարավորություն տվին կոտորած սարգել»29:

    Խատիսովը համեստորեն շրջանցում է ահաբեկիչ Եգորի սպառնալիքներն ուղղված կառավարության մյուս անդամներին` Սարդարապատի հաղթանակը թուրքերին վաճառելու համար:

    Այդ հաղթանակը Բաթումում պարտության վերածվեց ոչ միայն ապաշնորհ քաղաքական ու ռազմական ղեկավարության մեղքով: Իրենց այս մեղքը քողարկելու նպատակով նրանք ճգնում էին նսեմացնել կամ ընդհանրապես մոռացության մատնել Սարդարապատը: Այսպես. տասը տարի անց գեներալ Սիլիկովն այդ ճակատամարտի գլխավոր հերոսներից մեկի մասին հեգնանքով գրեց.

    «Գնդապետ Դանիէլ բեգի զեկուցմանբ /նա անգամ չի հիշատակում Փիրումյանի ազգանունը/ նրա դեմ գործում էին երկու դիվիզիա, իսկ ես կարծում եմ, որ դա շատ է չափազանցված...»30:

    Ի՛նչ կարելի է ասել` թուրքական բանակի լավագույն` «Գալիբոլու» դիվիզիայի 3500 ասկյարների ոչնչացման նշանակությունն առանց չափազանցության գնահատեցին միայն իրենք` թուրքերը, նահանջելով մինչեւ Ալեքսանդրապոլ եւ պատրաստվելով հանձնել նաեւ այդ քաղաքը, եթե միայն դրան չխանգարեին հանձնվելու եկած մեր թշվառ ղեկավարները: Նրանց համար սկսվում էր նոր դարաշրջան` իշխանության քաղցր դարը, որտեղ ժողովրդական պատերազմը եւ ազատ քաղաքացիների պոռթկումը տեղ չունեին: Ճիշտ է, այդ դարը տեւեց միայն երկու տարի, իսկ նրանց քշած բոլշեւիկյան կայսրությունը առավել եւս կարիք չուներ հիշատակելու հայերի հերոսական ինքնապաշտպանությունը: Բայց Սարդարապատի խորհուրդն ու իմաստը հայ ժողովրդի հոգեւոր հիշողության մեջ մնացին անմար, որպեսզի լուսավորեն մեր ճանապարհը 20-րդ դարի վերջին, երբ ազգը կրկին սկսեց ազգային-ազատագրական պայքարը` համաժողովրդական ինքնապաշտպանության միջոցով:

    Տա Աստված, որ 21-րդ դարի սկզբին մենք չմոռանանք Սարդարապատի երկրորդ դասը եւ սեփական ապաշնորհության, դավաճանության կամ պատմությունը մոռանալու հիմար սովորության պատճառով չկորցնենք արյունով նվաճած հաղթանակը:

    Հ.Գ. 1918 թվականին, Սարդարապատի հերոսամարտի օրերին հեռավոր Ֆրեզնոյում ծնված ապագա գրող Վիլյամ Սարոյանը 10 տարեկան էր: Կես դար անց, մոտենալով Ռաֆայել Իսրայելյանի կառուցած Հաղթակամարին` նա ասաց առայսօր անլռելի զանգերի պես հնչող խոսքեր.

    «Կուզիմ տեսնիլ աշխարհումս ուժ մը, որ կռնար կոտորել աս ազգը, աս պստիկ ու անկարեւոր ժողովուրդ մը, որու պատմություն ավարտած էր, որու բոլոր կռիվները պարտված էին, որու կառույցները ավիրած էին, որու գրածը մնաց անտեսված, երաժիշտությունը` չլսված, իսկ աղոթքը` անպատասխան: Կացեք, կոտորեք այս ցեղը... Ավիրեք Հայաստանը: Նորեն քշեք անոնց անապատներու մեջ: Թողեք անոնց առանց հացի ու ջրի: Այրեք անոնց տներն ու եկեղեցիները: Հետո տեսեք` կործանվե՛ցավ այս ազգը: Տեսեք, եթե մի 20 տարի անց անոր մեկ-երկու հոգի նորեն չե՛ն հանդիպիլ մի գինետանը, որ նորեն ծիծաղեն ու խոսեն անոր լեզվով: Ի՛նչ կռնաք անիլ անոնց, դուք, շան ձաքեր, եթե զույգ մը հայեր էլի կուգան ու կխնդան ու մեծ-մեծ կխոսին աշխարհու մասին ու աշխարհու հետ: Բա դուք անոնց կռնա՛ք կործանիլ...»:

    ____________________________

    1. Ա.Խատիսյան, «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը», էջ 60:
    2. Ռուբեն, «Հայ հեղափոխականի մը հիշատակները» հ.7,էջ.129-130:
    3. Լեո, “Անցյալից”,էջ 382:
    4. Ա.Խատիսյան, «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը», էջ 20:
    5. Ս.Վրացյան “Հայաստանի Հանրապետություն”, էջ 85:
    6. “Աշխատանք”, Երևան, 1918, մայիսի 18, # 9:
    7. Լեռ Կամսար “Ազգային Այբբենարան”, էջ 79-80:
    8. Ս.Վրացյան “Հայաստանի Հանրապետություն”, էջ 90:
    9. ՀՀ Պետարխիվ, ֆոնդ 68/200, գործ 61, թերթ 11:
    10. Ա.Խատիսյան, «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը», էջ 70:
    11. ՀՀ Պետարխիվ, ֆոնդ 120, գործ 11, թերթ 32-33:
    12. ՀՀ Պետարխիվ, ֆոնդ 68/200, գործ 23, թերթ 112:
    13. “Հայրենիք”,Բոսթոն, 1959,#6, էջ 98-99:
    14. Ս.Վրացյան “Հայաստանի Հանրապետություն”, էջ 118:
    15. ՀՀ ԳԱ գրականության ու արվեստի թանգարան, Թումանյանի ֆոնդ, էջ.255:
    16. ՀՀ Պետարխիվ, ֆոնդ 222, գործ 12, թերթ 110-111:
    17. ՀՀ Պետարխիվ, ֆոնդ 200, գործ 23, թերթ 11:
    18. ՀՀ Պետարխիվ, ֆոնդ 68/200, գործ 23, թերթ 115:
    19. ՀՀ Պետարխիվ, ֆոնդ 57, գործ 562, թերթ 11:
    20. ՀՀ Պետարխիվ, ֆոնդ 68/200, գործ 23, թերթ 116:
    21. ՀՀ Պետարխիվ, ֆոնդ 68/200, գործ 27, թերթ 118:
    22. Ս.Վրացյան “Հայաստանի Հանրապետություն”, էջ 130:
    23. Ս.Վրացյան “Հայաստանի Հանրապետություն”, էջ 132:
    24. “Աշխատանք”, Երևան, 1918, հունիսի 8:
    25. “Հայրենիք”,Բոսթոն, 1951,#2, էջ 43:
    26. Հ.Թուրշյան, “Սարդարապատի հերոսամարտը”, Երևան, 1969, էջ.223:
    27. “Աշխատանք”, Երևան, 1918, հունիսի 10:
    28. Ջ. Կիրակոսյան,«Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը», Երևան, 1965, էջ213:
    29. Ա.Խատիսյան, «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը», էջ 97:
    30. ՀՀ Պետարխիվ, ֆոնդ 92/45, գործ 18, թերթ 157-164:


    http://hetq.am/arm/culture/8411/

  5. #20
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փոձում են գրաքննել կամ արգելել

    Էս մասի վրա որևէ մեկը ուշադրություն դարձրե՞լ է:

    «Նորին գերազանցություն Մեծարգո Օսմանեան կառավարութեան զինվորական մինիստր` Էնվեր փաշային, Կոստանդնուպոլիս.

    Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու ձերդ գերազանցութեանը, հանուն մեր բարեկամութեան, իրազեկ դարձնել ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնիլ Ջուլֆայի կամուրջը եւ Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն եւ հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:

    Հայաստանի Հանրապետության կառավարության Նախագահ Հ. Քաջազնունի,
    Հայաստանի Հանրապետության զինվորական Մինիստր Արամ փաշա Մանուկյան,
    Հայաստանի կառավարության խորհրդի քարտուղար Սահակյան
    Հուլիսի 17-ին, 1918 թ.»28:

  6. #21
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փոձում են գրաքննել կամ արգելել

    Անկեղծ ասաց, մտածում էի, որ էլ ինչ նոր բան ես պետք է իմանամ 18թ. մասին, որ ինձ զարմացնի, չէ որ ամեն ինչ ասված-գրված-կարդացված է արդեն?,.. Բայց արի ու տես` շատ թարմ ու նորովի , հրաշալի ներկայացված նյութ է Սարդարապատ դեժավյուն: Գերազանց է, Խզմալյան, դու իսկական հայաստանցի ես, ու քո սիրտը իսկապես Հայաստանի համար ցավում է, կեցցես~:
    Life is too short...

  7. #22
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փոձում են գրաքննել կամ արգելել

    Ինչպես և ենթադրում էի, ֆիլմի վրա «ծախս» արած մշակույթային ղեկ(տ)ԱՎԱՐները փորձում են հիմք ներկայացնելով ծախսված գումարը, սեփականաշնորհել Խզմալյանի ֆիլմը ու տանել փակել իրենց պադվալում։
    http://hetq.am/arm/culture/8423/

    Սցենրը կարդալով - տխրեցի, կասկածում էի, որ ժողովրդին դավաճանած ղեկավարներ ենք ունեցել, բայց որ դրանք նաև այդքան վախկոտ, քստմնելի ու ապաշնորհ են եղել այլ ոչ թե ինչ որ նպատակներից ելնելով են դավաճանել, չէի պատկերացնում....

  8. #23
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փոձում են գրաքննել կամ արգելել

    Մայիսի 20-ին Երեւանի զորամասի պետ գեներալ Մովսես Սիլիկովը զորքին հրամայեց թողնել Սուրմալուն ու Էջմիածինը, իսկ ինքն անձամբ գնաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գեւորգ Ե Սուրենյանի մոտ եւ առաջարկեց իր օգնությունը` Մայր Աթոռը Սեւանի վանք տեղափոխելու համար: Սակայն Վեհափառ հայրապետը կտրուկ հրաժարվեց մեկնել, ասելով, որ եթե հայոց զորքը չի կարող պաշտպանել իր սրբությունները, ապա ինքը մենակ սուր կվերցնի ու կմեռնի սուրբ տաճարի շեմին, բայց չի հեռանա Էջմիածնից.....
    Մայիսի 22-ի առավոտյան Վեհափառ հայրապետ Գեւորգ Ե-ի հրամանով Արարատյան դաշտի բոլոր եկեղեցիների զանգերը ղողանջեցին, դրանց սկսեցին ձայնակցել մյուս եկեղեցիների զանգերը` Էջմիածնից մինչեւ Երեւան, Արագածից մինչեւ Սեւան: Ութ օր ու գիշեր շարունակ, անդադար, մինչեւ մայիսի 29-ը:
    Ինձ թվում է Սարոյան եղբայրներում տերտերի զանգեր ղողանջելը ու նրան զանգ հնչեցնել արգելելը ու զանգակատնից վայ գցելը, այս պատմական փաստի մասին թաքնված ավետումն է, որ հիմա եմ հասկանում ինչ խորիմաստ դրվագ է....

  9. #24
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փոձում են գրաքննել կամ արգելել

    Անկախության դարավոր երազի դառը իրականությունը նորաստեղծ երկրից ստիպեց հեռանալ «հանցագործ հրոսակախմբեր» հայտարարված պարտիզանական ջոկատների հրամանատարներ Պանդուխտին ու Սմբատին, Թռուցիկ Հովսեփին ու Մակեդոնին, սասունցի Մանուկին, մակվեցի Մեսրոպին, բուլղարացի Գրիգորին եւ շատ ուրիշներին: Ղարաբաղցիների Մահապարտների գունդը գլխավոր շտաբի որոշմամբ շտապ կազմալուծվեց, իսկ նախկին հրամանատար Պողոսբեկ Փիրումյանը փաստորեն աքսորվեց, ուղարկվեց Նոր Բայազետի աննշան մի զորամաս: Փոխարենն ասպարեզ եկան մեծ մաուզերներով զինված եւ մարտի դաշտում առանձնապես աչքի չընկած գողական մականուններով նոր դեմքեր` իգդիրցի Կուկուլ, կողբեցի Կոկոլ, ֆռանգենց Ալեք եւ ուրիշներ:
    Իսկապես դե ժա վյու..................

  10. #25
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փոձում են գրաքննել կամ արգելել

    Սա այն դեպքերն են, որ մշտապես պետք ա վերադառնալ ու վերլուծել` գոնե ապագայի համար: Ու ամեն մի այսպիսի տաղանդավոր գործ` մի քայլ է վերջապես ՆՈՐՄԱԼ պետություն ստեղծելու համար:
    Life is too short...

  11. #26
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2008
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փոձում են գրաքննել կամ արգելել

    Ձմռանն էր` երեկեյան, մեքենայում միայնակ նստած, մարդ էի սպասում: Ցուրտ էր և այդ մարդն էլ ուշանում էր, իսկ ես ներվայնանում: Սովորության համաձայն միացրեցի ռեդեոընդունիչը և ալիքների վրայով արագ-արագ ցատկելով առաջ էի անցնում: Կանգ առա մի ալիքի վրա ` չեմ հիշում որն էր, այդ ալիքով հաղորդում էր, խոսում էին մի մարդու մասին,, հաղորդումը ուղեկցվում էր Վահան Արծրունու երաժշտությամբ, այդ ամենը ինձ հետաքրքրեց և ես բարձրացրեցի ռադեոընդունիչի ձայնը: Հանկարծ սկսեց խոսել հենց այդ մարդը, որի մասին ես այդքան հետաքրքիր լսում էի, նա խոսում էր արվեստից, մեր երկրից, մեզանից, նա խուսում էր այնքան, գեղեցիկ, մատչելի և ամենակարևորը անկեղծ, որ ես մոռացա ցրտի մասին, որից քիչ առաջ նեղվում էի, և ավելին նրա խոսքի անկեղծությունից, մոտս ստեղծվեց մի գեղեցիկ ներքին հոգեվիճակ, ես ինքս սկսեցի ավելի ազնվանալ և անգամ ցանկացա, որ այն մարդը, որին ես սպասում էի, մի քիչ էլ ուշանա, գիտեի նա ինձ խանգարելու էր:
    Այդ անկեղծ, ազնիվ, հայը շատ հետաքրքիր մարդը, որի հետ ես ծանոթացա ռադեոյով Տիգրան Խզմալյանն էր: Ես շատ ուրախ էի և ավելի հարուստ:
    Գիտեք, շատերս հասկանում ենք, թե ինչ ուղողների լվացման դարում ենք ապրում մենք բոլորս, փորձում են լվանալ հեռուստացույցով, թերթերով զանազան հայտնի և անհայտ միջոցներով շատ դժվար է չկորցնել ինքդ քեզ և մնալ ոնց կաս:
    Ինձ հարցնում են ինչպես լավ, երբ բոլորը համարյա խաբում են : Ես ումնեմ իմ պատասխանը: Ունենալ ինչքան հնարավոր է շատ և տարբեր ինֆորմացիա` գրքեր, ինտերնետ և այլն, Սարդարապատ դեժավյու!!! , ունենալ հստակ մոտեցումներ “Պրինցիպներ “, գիշերը քնելուց առաջ քեզ հետ ազնիվ լինես, ինքդ քեզ համար ունենաս մարդկիք որոնց դու հավատում ես, որոնց կարծիքը քեզ համար թանկ է, այդպիսի մարդիկ են ինձ համար Լեո-ն, Նիկողայոս Ադոնցը, Նժդեհ, Մոնթեն, Վլադիմիր Աբաջյանը, Տիգրանը Խզմալյանը ես հարցնում եմ նրանց, լսում նրանց կարծիքը և մտածում ինչպես կվարվեին նրանք հիմա :
    Շատ կցանկանայի, ծանոթանալ Տիգրանի հետ նաև իրական կյանքում :
    Կներեք, եթե շեղվեցի թեմայից, շնորհակալ եմ, որ կա այսպիսի թեմա և մարդիկ, որոնց հետ կարելի է զրուցել:

    Ֆիլմը շատ եմ ուզում դիտել և պատրաստ եմ աջակցել.

  12. #27
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փոձում են գրաքննել կամ արգելել

    Չգիտեմ` ծիծաղե՞մ, թե՞ լամ


    Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի "Սարդարապատ. դեժավյու" ֆիլմը մերժվեց՝ չցուցադրվեց հերոսամարտի հոբելյանի օրերին: Այժմ կինոռեժիսորը ճարտարապետ Աշոտ Արշակյանի հետ միասին նկարահանել է "Օպերա" ֆիլմը, որը պատվիրել է քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Այն պետք է ցուցադրվեր Վենետիկի միջազգային ճարտարապետական բիենալեում, բայց այս ֆիլմն էլ թեեւ պետական պատվեր է եղել, սակայն կրկին մերժվել է՝ չի ուղարկվել Վենետիկ:

    Ի դեպ, ֆիլմը նկարահանվել է Աշոտ Արշակյանի անձնական միջոցներով: Ստացվում է, որ ճարտարապետը եւ կինոռեժիսորն ահռելի գումարներ, էներգիա, ժամանակ են ծախսել, ուսումնասիրել են Թամանյանի արխիվը, ֆիլմ են նկարել երեք լեզվով (հայերեն, անգլերեն եւ իտալերեն), Խզմալյանը երկու շաբաթում փորձել է իտալերեն սովորել, որպեսզի առանց սխալների եւ պրոֆեսիոնալ կարդա տեքստը, ֆիլմում համակարգչային թանկարժեք գրաֆիկա է արվել, որպեսզի Հայաստանը բարձր մակարդակով ցուցադրվի միջազգային ասպարեզում եւ... ֆիլմը մերժվել է: Փոխարենը` բիենալեում ցուցադրվել է շարքային մի ֆիլմ Հյուսիսային պողոտայի մասին: Երեկ "Հայելի" ակումբի հյուրերը` Տիգրան Խզմալյանը եւ Աշոտ Արշակյանը, եկել էին լրագրողներին ցուցադրելու "Օպերա" ֆիլմը եւ խոսելու այն մասին, թե ինչու մերժվեց ֆիլմը: Ըստ սցենարի հեղինակ Տիգրան Խզմալյանի, սկսած եգիպտական բուրգերից մինչեւ ամերիկյան երկնաքերերը անխուսափելիորեն հիշեցնում են եւ կրկնօրինակում են բաբելոնյան աշտարակի ճակատագիրը. "16-րդ դարի կեսին ֆլամանդացի նկարիչ Պիտր Բրեգերը Բաբելոնյան աշտարակի 3 նկար էր ստեղծել, նկարներից մեկում աշտարակի ետեւում նկարիչը պատկերել էր մի անավարտ շինություն, որը զարմանալիորեն հիշեցնում է այսօրվա հայոց մայրաքաղաքի ամենահայտնի շենքը` երեւանյան Օպերան": Ֆիլմը սկսվում է Օպերայի շինարարության պատմությունից, թե ինչպես է 1930 թվականին Ալեքսանդր Թամանյանը նախաձեռնել ժողովրդական տունը, եւ այն մինչ օրս իր միջավայրով, ճակատագրի բերումով կամ բիբլիական մարգարեությամբ մնում է հայ ժողովրդի պատմության կերտման ուղեկցորդ: Ֆիլմում պատմվում է, թե ինչպես է Ստալինը բոլոր մեծ բռնակալների նման հրամայել Օպերայի շենքի վրա կանգնեցնել Լենինի արձանը: Թամանյանը սարսափել է այդ գաղափարից, սակայն, բարեբախտաբար, Ստալինը հրաժարվել է այդ մտքից եւ որոշել է Օպերայի շենքի պես մի աշտարակ կանգնեցնել Մոսկվայում, որը նույնպես չի իրականացվել: Այնուհետեւ Օպերայի շենքը դարձել է Հայաստանի հոգեւոր կենտրոնը: Այստեղ է հնչել Արամ Խաչատրյանի աշխարհահռչակ երաժշտությունը, այստեղ են հավաքվել մարդիկ 1960 թվականին` նշելու շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի թագադրությունը: Այստեղ են եղել եղեռնի ճանաչման համար առաջին ցույցերը, անցկացվել են մեծանուն արվեստագետների հուղարկավորությունները` Փարաջանով, Արամ Խաչատրյան եւ այլն: 1988 թվականին միլիոնանոց բազմությունը հավաքվել է Օպերայի հրապարակում` ազատության եւ արդարության պահանջներով: Այս ամենը հիշեցնելուց հետո կինոռեժիսորը ցույց է տալիս, որ այսօր նույնպես ընդդիմությունն ու իշխանությունը բախվում են Օպերայի հրապարակում. "Կարծես անվերջ շարունակելով շեքսպիրյան մի ներկայացում, որտեղ արքաներն ու ծաղրածուները շարունակ փոխվում են տեղերով` կողքից հետեւող հավերժական թատերական դիմակների հայացքների ներքո: Թամանյանը կառուցեց Օպերան այնպես, որ բեմահարթակը հայտնվեց դրսում, շենքի շուրջ, եւ մենք բոլորս այս անվերջ ներկայացման դերակատարներն ենք: Ընդհանուր լեզուն կորցրած, փառասիրությամբ տանջվող",- ասվում է ֆիլմում, եւ այս տեքստի ներքո ցուցադրվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը Օպերայում...: "Այսքանից հետո ուզում էիք ֆիլմն ընդունվե՞ր",- ֆիլմի ավարտից հետո եղավ լրագրողներից մեկի ռեպլիկը: "Բայց ինչո՞ւ ոչ",-անկեղծորեն զարմացավ Տիգրան Խզմալյանը:

    Աշոտ Արշակյան - Մեզ համար աբսուրդը կայանում է նրանում, որ ճարտարապետական բիենալեի համար նկարահանված ֆիլմում քաղաքական ենթատեքստ են փորձել տեսնել:

    Տիգրան Խզմալյան - Իմ կարծիքով, ֆիլմի մերժման պատճառներից մեկն այն է եղել, որ ֆիլմի հեղինակներից մեկը ես եմ, եւ ազգային նախագիծը մերժվեց միջազգային բիենալեում իմ պատճառով, որի համար ես չգիտեմ լաց լինե՞լ, թե՞ ծիծաղել:

    - Ձեր "Սարդարապատ. դեժավյու" ֆիլմի մերժման պատճառներից մեկն այն էր, որ Դուք աղավաղել եք պատմական փաստերը եւ չեք խորհրդակցել պատմաբանների հետ: Այս ֆիլմի դեպքում նման մեղադրանքներ եղե՞լ են:

    Տ. Խ. - Դուք առաջինն եք, որ ֆիլմը դիտել եք քաղաքաշինության նախարարության չինովնիկներից հետո: Կարծում եմ` մեկնաբանություններն ու մեղադրանքները դեռ առջեւում են...: Ես ճարտարապետ էլ չեմ, ուրեմն, իրավունք չունե՞մ ճարտարապետության մասին ֆիլմ նկարել: Ես քննադատություններին եւ քննարկումներին շատ նորմալ եմ վերաբերվում: Ես սարսափում եմ մի բանից. մեզանում առաջացել է ինչ-որ մարդկանց խավ, որոնք իրենց իրավունք են վերապահում որոշելու` ինչ կարելի է ցուցադրել, ինչ կարելի է դիտել, ինչ՝ ոչ: Եւ սա մեր բոլորի քաղաքացիական իրավունքների ոտնահարումն է: Գիտեք, մենք ունենք այնքան հողատարածք, որքան կարողացանք պաշտպանել: Մենք կունենանք այնքան ազատություն, որքան կկարողանանք պաշտպանել: Հենց էս պահին իմ ֆիլմը շարունակվում է: Գնանք եւ դիտենք` Օպերայի բակում ինչ է կատարվում. ապամոնտաժված Թումանյանի եւ Սպենդիարյանի արձաններ եւ ավտոկայանատեղ սարքելու համար ընթացող շինարարություն...

    hraparak.am

  13. #28
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փոձում են գրաքննել կամ արգելել

    Փոխարենը` բիենալեում ցուցադրվել է շարքային մի ֆիլմ Հյուսիսային պողոտայի մասին:
    Այս նախադասությունը կարդալուց հետո ամեն ինչ պարզ դարձավ...

    ԱՄՈՈՈՈՈՈԹԹԹԹԹ Քոչարյանին ծախված պնակալեզ, տհաս, ածականավոր «քաղաքատնաշեններին»....

    Փողով վաճառելեն բիենալեում ցուցադրվելիք տեղը ......

    Քաղաքական ենթատեքստ չկա, պռոստո Քոչարյանը համարում է, որ ինքը չլիներ հյուսիսային պողոտա չեր լինի ու դա պետք ա աշխարհին ցուցադրըլ, մարդիկ թամաշ անեն հյուսիսայինի շենքերին զարգանան....

    «Գեղցիները» լցվել են վիշշի օբշեստվա են սախրանիտ անում, մենք ջազից բան չէինք հասկանում, հիմա էլ ճարտարապետությունից գլխի չեն, սուսփուո պետք ա նայենք զարգանանք։
    Վերջին խմբագրող՝ voter: 17.10.2008, 18:48:

  14. #29
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փոձում են գրաքննել կամ արգելել

    Խզմալյանի «Օպերան» մի քանի ամիս առաջ ցույց էին տալիս հեռուստատեսությամբ (չեմ հիշում որ ալիքով)։ Ճիշտ է կեսից միացրեցի ալիքը ու սկիզբը չեմ տեսել, բայց հետաքրքիր ու տպավորիչ ֆիլմ էր։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  15. #30
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փոձում են գրաքննել կամ արգելել

    Ժողովուրդ!!!
    Ճանապարհներ եմ փնտրում Խզմալյանի հետ պայմանավորվելու` ֆիլմի դիտում կազմակերպենք Ակումբի ու ուսանողների համար!!! Էստեղից կարծում բավականին մարդ կհավաքվի, չէ?
    Ինտերնյուս կազմակերպությունը պատրաստ է տրամադրել իր դահլիճը, իրենք նույնիսկ երկու ֆիլմ ունեն Խզմալյանից, որոնք կարող են ցուցադրել, եթե հանկարծ հետը կապվել չհաջողվի, որոհվետև "Սարդարապատի" օրինակ միայն իր մոտ կա:
    Վստահ լինեմ, չէ, որ Ակումբից բավականաչափ մարդ կգա... նախնական օրն էլ գուցե կիրակի պայմանավորվենք, որ բոլորին հարմար լինի, թեև էս զուտ "օդում ասված" բան է, որովհետև առաջին հերթին պետք է Խզմալյանին հարմարվել:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 28
    Վերջինը: 15.09.2012, 16:15
  2. «Սարդարապատ» շարժման իշխանափոխության ծրագիրը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 01.06.2012, 17:11
  3. «Չորրորդ իշխանություն» թերթը փորձում են փակել
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 16.11.2009, 18:02
  4. ինչպես հասնել Սարդարապատ
    Հեղինակ՝ xaladilnick, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 22.08.2009, 15:56
  5. Շտապ.արգելել թռչունների անխնա որսը...
    Հեղինակ՝ Արիս, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.03.2008, 23:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •