User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փորձում են գրաքննել կամ արգելել

  1. #1
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փորձում են գրաքննել կամ արգելել

    http://www.zhamanak.com/article/10155/
    Կա՞ որևէ մեկի մոտ հնարավորություն ինչ որ կերպ, գոնե սղագրությունը ֆիլմի տեքստի տարածել ինտերնետում իսկ եթե հատվածներ ֆիլմից յուտուբ դրվեն ավելի ալավ։

    Մոդերատորական: Ավելացնում եմ հատված հոդվածից:
    Խնդիրն այն է, որ Խզմալյանը մայիսի կեսերին ֆիլմը հանձնել է Մշակույթի նախարարությանը` հույսով, որ այն կցուցադրվի մայիսի 28-ին: Սակայն Մշակույթի նախարարությունը` ֆիլմի պատվիրատուն, այն չի ընդունում: Խզմալյանին տեղեկություններ են հասել, որ Մշակույթի նախարարությունը դիմել է պատմաբաններին, որպեսզի նրանք իրենց կարծիքը հայտնեն, թե որքանով է ֆիլմի տեքստը համապատասխանում պատմական ճշմարտությանը կամ պատմաբանների տեսակետներին: «Ես կարծում եմ, որ սա նույնն է, ինչ առաջարկում են Թուրքիայի ղեկավարները Հայաստանին: Այսինքն` Ցեղասպանության մասին թող խոսեն պատմաբանները, իսկ մենք, երեւի, իրավասու չենք խոսելու: Ես այդպես չեմ կարծում: Ես կարծում եմ, որ որպես քաղաքացի, որպես կինոռեժիսոր, իրավունք ունեմ ունենալու իմ սեփական տեսակետը»:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 17.09.2008, 19:14:

  2. #2
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փոձում են գրաքննել կամ արգելել

    http://hzh.am/ պնդում է, որ Խզմալյանին համալսարանից հեռացրել են....

    Միգուցե հաջորդ հանրահավաքի ժամանակ Խզմալյանի ֆիլմը ցուցադրեն՞

  3. #3
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փոձում են գրաքննել կամ արգելել

    Խզմալյանը այն հազվադեպ մտավորականներից էր, որն իրեն շատ պատշաճ պահեց մարտի դեպքերից հետո: Շատ եմ համակրում այդ մարդուն և արվեստագետին, կցանկանայի ցանկացած հարցով օգտակար լինել` հնարավորությանս սահմաններում:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  4. #4
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փոձում են գրաքննել կամ արգելել

    Noyan Tapan
    http://www.nt.am/news.php?shownews=117643
    Sep 23, 2008

    YEREVAN, SEPTEMBER 23, NOYAN TAPAN. The documentary "Sardarapat" of film director Tigran Khzmalian has been taken off the list of films shown in the Moscow Cinema. The film was made by an order of the RA ministry of culture.

    It was ready in early May but has not been demonstrated so far. By a preliminary agreement, the documentary was to be shown in the Moscow Cinema on September 27, but four days before its screeining the film director was informed that his documentary had been taken off the list of that cinema's films.

    T. Khzmalian said during a talk with NT correspondent that he does not understand what is going on in Armenia. "I don't even have the right to show my work to the public. I can't imagine in what times we live."

    A 68-minute version of the film was shown at the Narekatsi Center on September 16, but the "May" version is a 38-minute one and has another accentuation. As T. Khzmalian had said at the Narekatsi Center, during the film's shooting he as the scriptwriter discovered some interesting
    facts and video materials unknown to many. "I was sent sensational facts and video materials from various countries, and all of them occurred and were filmed in 1916-1920. I became acquainted with the documents which were not published due to the political situation in this region. I made an attempt to sum up what happened 90 years ago - now, at the beginning of the 21st century. All that happened at that time was because of feebleness of dull political figures,
    parties and improvident leaders," T. Khzmalian underlined.
    Խզմալյանի ֆիլմը արգելվել է ցուցադրել Մոսկվայի փառատոն:
    Նույնիսկ Հայաստանում արգելվում է ցուցադրել հանրությանը:

    Բարի գալուստ տոտալիտար Էրմենիստան...
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  5. #5
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փոձում են գրաքննել կամ արգելել

    ՈՒրեմն հույսերս շատանում են, որ ինտերնետում այստեղ այնտեղ կսկի այդ ֆիլմը հայտնվել ու ես էլ կնայեմ ;o)
    Արգելողներն էլ դեռ գլխի չեն, որ դրանով Խզմալյանի գործը անմահացնում ու ավելի են արժեվորում...

  6. #6
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փոձում են գրաքննել կամ արգելել

    Էս ինչ օրի ենք հասել, արդեն ֆիլմերն են արգելում, վաղը մյուս օրը դուրս գաս կարողա բռնեն նստցնեն, Ռուբենը լավա ասում , սրանց ասիական բութ դեմքերը, ու դեմքերն ինչ սազում են սրանց, ասիացի եղել ենք ասիացի մնում ենք, մեծ մասը համենայն դեպս

    Հ.Գ
    Ասիացի ասելով արժեհամակարգը նկատի ունեմ

  7. #7
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փոձում են գրաքննել կամ արգելել

    Սովետական ԳԲընի բարքեր են, ասիայի հետ կապ չունի

  8. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փոձում են գրաքննել կամ արգելել

    Այն "փառապանծ" երկիրը, որին այդքան կարոտում էր անկախ Հայաստանի բնակչությունը, մեծ թափով վերադառնում է: Խոսքը Սովետի մասին է:
    Հլա դեռ ինչե՞՞՞ր պետք է լինեն: Սրանք դեռ գարնանային առաջին ծաղիկներն են:

    Ամենավատը այստեղից այն է, որ դա կատարվում է ժողովրդի մեծ մասի պատվերով:

  9. #9
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փոձում են գրաքննել կամ արգելել

    Ամենավատը այստեղից այն է, որ դա կատարվում է ժողովրդի մեծ մասի պատվերով:
    Ժողովրդի պատվեր չկա
    Սա մի խումբ ռեգիոնալ ուժերի պատվեր է, որոնք պատվեր են իջեցրել Հայաստանում կառուցել ֆաշիստական տոտալիտար երկիր: մոտավորապես այնպես ինչպիսին եղել է Հունաստանում, Չիլիում, Պորտուգալիայում , հիմա կա Վրաստանում:

    Ֆաշիզմի նպատակն է կոտրել ժողովրդի դիմադրության ոգին որպեսզի նրան պարտադրվի հակաազգային դավաճանական որոշումներ:

    Երբ կանցնի մի 20 տարի ու կմեծանա ֆաշիզմի օրոք մեծացած սերունդ որը կլինի հոգեպես ստրուկ ու թուրքի համբալ նոր էն ժամանակ մի քիչ կտան ազատություն եթե մինչև էդ ժամանակ հայություն մնա:

    Իսկ մեթոդները կլինեն ԿԳԲիստական թե ՑՌՈՒական էական չի, նույն բանն է:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  10. #10
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փոձում են գրաքննել կամ արգելել

    Ես ինքս առիթ եմ ունեցել Խզմալյանի հետ բազմիցս շատ քննարկումներ ունենալու: ինձ միշտ զարմացրել է նրա իրատեսությունը և միևնույն ժամանակ երևակայության թռիչքը...
    Շատ գրավիչ, շատ հետաքրքիր ու երեսին ասող անձնավորություն է...
    ի՞նչ կարող ենք անել նրան օգնելու համար

  11. #11
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փոձում են գրաքննել կամ արգելել

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ինքս առիթ եմ ունեցել Խզմալյանի հետ բազմիցս շատ քննարկումներ ունենալու: ինձ միշտ զարմացրել է նրա իրատեսությունը և միևնույն ժամանակ երևակայության թռիչքը...
    Շատ գրավիչ, շատ հետաքրքիր ու երեսին ասող անձնավորություն է...
    ի՞նչ կարող ենք անել նրան օգնելու համար
    Տարածել ֆիլմը ինտերնետում - եթե դա բարդություններ չի առաջանցի պատվիրատուի հետ։

    Մասնավորաբար իրավունքները ֆիլմի համար ում են պատկանում՞ իրեն, թե մշակույթի նախարարությանը՞

    Կամ գոնէ մասնակի այն նյութերը, որոնք գրաքննության են ենթարկվել ու փաստացի, որոնցից հրաժարվել է պատվիրատուն, կարելի է փորձել հրապարակաել ԱՄՆում նոր սկզբունքով - ամեն ոք ով ցանկան ստանալ ֆիլմը վճարի ինչքան, որ համարի արժանի սկսած մեկ դոլլարից, այիսնքն աճուրդի տեսքով։

  12. #12
    Սկսնակ անդամ Nasha-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փոձում են գրաքննել կամ արգելել

    Մի քանի ամիս առաջ Խզմալյանը ինձ պատմել էր այս ֆիլմի մասին և այն, որ մշակույթի նախարարությունը սկզբից պատվիրել ու հետո էլ հրաժարվել է իր պատվերից: Բայց ամենակարևորն այն է, որ ես Տիգրանի խոսքերից հասկացա, որ չի պատրաստվում հանձնվել և ասաց, որ եթե չթույլատրեն ֆիլմը ցուցադրել հանդես կգա խայտառակիչ ասուլիսով և հենց ասուլիսի ժամանակ էլ կցուցադրի ֆիլմը: Դե ինչ, Տիգրան սպասում ենք

  13. #13
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փոձում են գրաքննել կամ արգելել

    Խզմալյանի ֆիլմերը միշտ հետաքրքրությամբ եմ դիտել, ու էս ֆիլմն էլ կուզեի դիտել, բայց որ արգելել էն, առավել ևս իրանց ինադու անպայման պիտի ճարեմ նայեմ։

    Որ DVD տարբերակը գտնեք, կամ որևէ տեղ ցուցադրվի, անպայման ասեք։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  14. #14
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փոձում են գրաքննել կամ արգելել

    ՍԱՐԴԱՐԱՊԱՏ սցենարը


    Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի պետական պատվերով նկարահանված «Սարդարապատ» վավերագրական ֆիլմի շնորհանդեսն արգելվել է: Այն նախատեսված էր անցկացնել սեպտեմբերի 26-ին եւ 27-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

    «Հետքի» խնդրանքով Տիգրանը Խզմալյանը տրամադրել է ֆիլմի սցենարը, որը ներկայացնում ենք ընթերցողներին:

    1918 թվականի 11-րդ ամսվա 11-րդ օրը, ժամը 11-անց 11 րոպեին հանդիսավորապես հայտարարվեց Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը: Այդ օրացուցային պաթոսն արտացոլում էր հաղթողների այն միամիտ պատրանքը, թե մարդկային պատմության մեջ այլեւս երբեք չի կրկնվի այդպիսի սարսափելի սխալ, որը 10 միլիոն կյանք խլեց, քարտեզից ջնջեց չորս հսկայական կայսրություն եւ ոչնչացման եզրին հասցրեց մի քանի ազգի:

    Ինչպես հայտնի է` այդ պատրանքը դիմացավ ընդամենը 20 տարի` մինչեւ երկրորդ աշխարհամարտի սկիզբը, սակայն մինչ այդ առաջին համաշխարհային պատերազմի շատ մարտեր հավերժացան մարդկային պատմության մեջ` Սոմն ու Իպրը, Վերդենն ու Գալապոլին: Ի տարբերություն դրանց` աշխարհի համար գրեթե անհայտ մնաց Արաքս գետի մերձափնյա երկաթուղային փոքրիկ կայարանի մոտ հինգ օր տեւած մի ճակատամարտ, որը կանխորոշեց կովկասյան երեք երկրների ու նրանց մայրաքաղաքների ճակատագիրը, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանի ապագան: Այս կայարանն այսօր էլ կոչվում Սարդարապա: է

    20-րդ դարը պատմության մեջ ներխուժեց երկաթգծով: Առաջին աշխարհամարտը եւս երկաթուղիների պատերազմ էր: Երկաթե մարդկանց ձեռքով գծված երկաթե քարտեզներով երկաթե գնացքները սլանում էին երկաթե գծերով` անիվների տակ ճզմելով ճանապարհին պատահած փոքրիկ երկրները, ազգերին ու ճակատագրերը: Պատահական չէ, որ Օսմանյան Թուրքիայում պատերազմի ու Հայոց ցեղասպանության ուղիները նույնպես համընկնում էին երկաթուղու գծերին: Պատահական չէ, որ մասնատված Հայաստանի տարածքում այդ պատերազմն ու ցեղասպանությունը կասեցվեցին հենց երկաթուղային կայարանում:

    Փորձենք անցնել այդ ճանապարհը...

    1918 թվականի գարնանը` չորսամյա համաշխարհային մսաղացից հետո, բոլոր մարտնչող ազգերը հոգեվարքի մեջ էին:

    Հեղափոխվող Ռուսաստանը հրաժարվեց եւ պատերազմից, եւ միլիոնավոր զոհերի գնով նվաճած տարածքներից` փլվող կայսրության արեւմուտքը հանձնելով Գերմանիային, իսկ հարավը` Թուրքիային:

    Ֆրանսիական զորքը նահանջել էր մինչեւ Փարիզի արվարձանները եւ վերջին ճիգերով հետ էր մղում գերմանական գրոհները:

    Բրիտանիան իր բանակի մեծ մասը հանել էր եվրոպական ռազմաճակատից եւ ուղարկել Արաբիա, Եգիպտոս ու Հնդկաստան` իր գաղութները պաշտպանելու: Սակայն գրեթե թվացյալ հաղթանակի հասած Գերմանիան նույնպես կաթվածահար վիճակում էր: Տասնամյակներ անց որոշ վերլուծաբաններ մատնանշում էին երկու գործիչների անուններ, որոնց պատճառով կայզերական Գերմանիան արդեն գրեթե հաղթած պատերազմում պարտություն կրեց: Առաջինն ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնն էր, ով երկրի սահմանադրությունից հանեց ամերիկյան զորքն արտասահման ուղարկելու արգելքը` այսպիսով Գերմանիայի դեմ բացելով երրորդ ռազմաճակատը:

    Երկրորդ անձնավորությունը, ով գերմանական բանակին, նավատորմին եւ օդուժին զրկեց Կասպից ծովի նավթային պաշարներից` Բաքվի կոմունայի առաջնորդ Ստեփան Շահումյանն էր: Նա կատարելով Լենինի առաջադրանքը` առաջացող գերմանական զորքերին սպառնացել էր պայթեցնել ու այրել բոլոր նավթահորերը, ինչից հետո պատերազմը շարունակելը կդառնար անհնարին:

    Ծանրագույն վիճակում հայտնվեց նաեւ Գերմանիայի հիմնական դաշնակիցը` Թուրքիան: Օսմանյան կայսրությունը պատերազմի ընթացքում կորցրել էր Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Արաբական Արեւելքի գրեթե բոլոր գաղութները, ուստի երիտթուրքերի կառավարությունն այժմ ձգտում էր իրագործել զինվորական նախարար Էնվեր Փաշայի եւ նրա գաղափարախոս-խորհրդատու Բեհաեդդին Շաքիրի արկածախնդիր ծրագիրը` Կովկասի, Ադրբեջանի ու Միջին Ասիայի տարածքներում համաթուրանական նոր գերտերության ստեղծումը: 1918 թ. ամռանը Բաթումի բանակցություններում դոկտոր Շաքիրը հայ պատվիրակությանն ասաց.«Հայերը կանգնած են մեր համաիսլամական եւ համաթուրքական սրբազան իդեալներու իրականացման ճամփու վրա, եւ մենք անխուսափելիորեն կբախվինք անոնց հետ: Ատիկա վեր է եւ դուրս է մեր անձնական զգացումներեն ու տրամադրություններեն: Մենք հարկադրված ենք տարերայնորեն ոչնչացնել մեր ճամփու վրայեն այն ամենը, ինչ որ արգելք կհանդիսանա մեր ազգային սրբազան իդեալներուն: Եվ հետո դուք միշտ ռուսներուն հետ եք. Դուք անոնց առաջապահն եք, իսկ ռուսները մեր ոխերիմ թշնամիներն են: Պատմական թշնամիները»1:

    Դեպի Արեւելք այս ճակատագրական ցատկի համար 1918թ. գարնանը 10-միլիոնանոց թուրք ազգը հավաքագրեց 4-ամյա մսաղացից մնացած իր վերջին ուժերը: Բավական է ասել, որ այդ պահին Անդրկովկաս էին ուղարկվել Ստամբուլը պաշտպանող թուրքական 5 դիվիզիաները` սեփական մայրաքաղաքի ապահովությունը թողնելով ժամանակավոր դաշնակից Բուլղարիայի զորքին:

    Այսպիսով` 1918թ. Կովկասյան ռազմաճակատում թուրքերն ունեին ընդամենը շուրջ 35 հազար զինվոր, որոնց աջակցում էին տեղական մուսուլման բնակչությունից կազմված անկանոն զինված խմբերը: Կովկասում թուրքական բանակի կորիզը դեռեւս պատերազմի սկզբին Ստամբուլի նեղուցներում բրիտանա-ավստրալիական դեսանտը ջախջախած ընտիր զորամասն էր, որ այդ հաղթանակի պատվին կրում էր «Գալաբոլու» /Դարդանել/ անունը: Արեւելյան ճակատի հրամանատարն էր թուրքական բանակի ամենաբարձր զինվորական պաշտոն ունեցող ֆերիկ` մարշալ` Վեհիբ փաշա Մոհամեդը: Արշավի նշանակությունն ավելի ընդգծելու համար ընդհանուր ռազմավարության մշակումը ստանձնել էր երիտթուրքերի եռապետության անդամ, ռազմական նախարար Էնվերը:

    Իսկ ինչպիսի՛ն էին նրանց դիմակայող ուժերը, նախեւառաջ` հայկականը: Մեր թուլության եւ անպաշտպանվածության վտանգավոր առասպելն առաջացավ ավելի ուշ` քողարկելու համար մեր անճարու-թյունն ու անկազմակերպությունը: Պատերազմի եւ ցեղասպանության նախօրեին հայերի թիվն աշխարհում շուրջ 5 միլիոն էր, այդ թվում` 2,5 միլիոնն Օսմանյան կայսրությունում, 1,5 միլիոնը Ռուսաստանում, եւս 1 միլիոնը Միջին Արեւելքի, Եվրոպայի, Ասիայի եւ Ամերիկայի երկրներում: Հայերն ունեին մի շարք քաղաքական կուսակցություններ, պատգամավորներ` տարբեր պետությունների խորհրդարաններում, հազարավոր եկեղեցիներ, հարյուրավոր բազմալեզու թերթեր ու ամսագրեր, քաղաքական ու ռազմական շատ բարձրաստիճան գործիչներ, միջազգային մակարդակի ֆինանսական ու տնտեսական վիթխարի կարողություն: Բավական է հիշատակել համաշխարհային նավթարտադրության եկամուտների 5 տոկոսի սեփականատեր Գալուստ Գյուլբենկյանի կամ առաջին միջմայրցամաքային Բաքու- Բաթում նավթամուղը կառուցած Լեւոն Մանթաշեւի անունները:

    1914 թվականին` առաջին համաշխարհային պատերազմի զորակոչին տարբեր երկրներում ներկայացավ շուրջ 300 000 հայ, ընդ որում միայն Ռուսաստանում` 200 000 զինվոր եւ 2000 սպա: Հետագայում շատ էր ասվում, որ մենք պատրաստ չեղանք դեպքերի զարգացմանը, չէինք սպասում անկախության հնարավորությանը: Բայց չէ՛ որ դեռ 18-րդ դարում հեռավոր Հնդկաստանում Շ. Շահամիրյանն արդեն գրում էր ապագա անկախ Հայաստանի սահմանադրությունը, իսկ Իսրայել Օրուց մինչեւ Լորիս-Մելիքով` հայ գործիչները ռուս կայսրերի հետ մշակում էին մեր ինքնավարության նախագծերը: Չէ՛ որ դեռեւս 1914 թ. նոյեմբերին Թիֆլիս ժամանած ռուս արքա Նիկոլայ 2-րդը հայոց կաթողիկոս Գեւորգ Ե-ի հետ քննարկում էր պատերազմից հետո Արեւմտյան Հայաստանի 6 նահանգների եւ Կիլիկիայի տարածքում ստեղծվելիք ինքնավար Հայաստանի ծրագիրը: Մի՛թե այս ամենից անտեղյակ էին հայ քաղաքական ու կուսակցական գործիչները, մտավորական ու տնտեսական վերնախավը: Եվ կատարվեց այն, ինչը մեր ազգային ու համաշխարհային պատմության մեջ գրանցվեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Մեր ողբերգությունն սկսվեց ոչ 1915 թվականին եւ միգուցե շարունակվում է առայսօր, քանի որ չեն վերացել մեր մեջ արմատացած հիմնական պատճառները: 1918թ. գարնանը հայությունը պառակտված ու բեւեռացած մի հասարակություն էր` լցված աղքատների ու հարուստների դասակարգային ատելությամբ, սոցիալական անարդարությամբ, ժողովրդի ու ղեկավարների միջեւ աճող օտարությամբ, կաշառակերությամբ ու կոռուպցիայով, կուսակցական գզվռտոցով, քաղաքական մանր նկրտումներով, գաղափարական սնանկությամբ, օլիգարխների նյութապաշտությամբ ու ագահությամբ, մամուլի ու մտավորականների թուլությամբ կամ ծախվածությամբ, բոլոր տեսակի վերնախավերի բացակայությամբ կամ լավագույն դեպքում` ազգի առջեւ ծառացող ահեղ խնդիրներին նրանց բացարձակ անհամապատասխանությամբ: Սարդարապատի թանգարանում հերոսամարտի զենքերի կողքին ցուցադրվում են 20-րդ դարասկզբի ազգային կյանքի ու կենցաղի նմուշները` գութան ու խնոցի, գորգ ու ժանյակ: Դրանց շարքում ես նկատեցի ժողովրդական հին, պարզ ու խորիմաստ մի զվարճանք` կոշկատակերի կտորներից ձեւած-կտրած տիկնիկներ, ստվերների թատրոնի հավերժական հերոսներին` խելոք ու հիմար, աղքատ ու հարուստ: Ի~նչ քիչ են փոխվել մարդիկ, ի~նչ նման են իրար դարաշրջանները: Հատկապես` XX եւ XXI դարասկիզբները: Պատերազմի ու հեղափոխության պատճառով փլուզված Ռուսական կայսրության փոխարեն Կովկասում առաջացավ հայերին, վրացիներին ու ադրբեջանցիներին միավորող դաշինք` Անդրկովկասյան սեյմը: Այս տարօրինակ միավորման անբնականությունը գալիս էր նրանից, որ դաշնակից ազգերը գտնվում էին տնտեսական, քաղաքական ու մշակութային զարգացման միանգամայն տարբեր փուլերում, իսկ նրանց ղեկավարներն ունեին բացարձակապես տարբեր ու իրարամերժ նպատակներ: Վրաստանում հեղափոխությունից հետո իրենց ժողովրդավար հռչակած հին ազնվական ցեղերի ներկայացուցիչներ Ծերեթելին, Չխենկելին, Չխեիձեն, Ժորդանիան, Ռամիշվիլին, Գեորգաձեն, Գեգեչկորին, Դեդերիանին փորձառու ազգային գործիչներ էին, հմուտ ու ճկուն դիվանագետներ, սառն ու ճարպիկ քաղաքագետներ: Սեյմում Ադրբեջանը ներկայացնում էին խոշոր կալվածատերեր Խան-Խոյսկին, Ալի Բեյ Պեպինովը, Թոփչիբաշեւը, որոնք ձգտում էին պահպանել եւ ամրապնդել ֆեոդալական կարգերը: Իսկ հայ քաղաքական միտքը պառակտված էր Բաքվի`մեծամասամբ հայերից կազմված բանվորական դասակարգը ղեկավարող բոլշեւիկների եւ Թիֆլիսի հայ բուրժուաների ու Հայաստանի գյուղացիների վստահությունը վայելող այլ կուսակցությունների, հիմնականում` դաշնակների պատճառով: Սեյմում այս խայտաբղետ միավորումն ավելի անհամադրելի էր դառնում նաեւ մասնակիցների միանգամայն տարբեր արտաքին քաղաքականության պատճառով: Ադրբեջանցիները չէին թաքցնում Թուրքիայի հանդեպ իրենց խոր համակրանքը եւ եռանդով աջակցում էին երիտթուրքերի համաթուրանական ծրագրին: Կովկասում սկսված պատերազմի օրերին նրանք անվերապահորեն կատարում էին Թուրքիայի 5-րդ շարասյան դերը, իսկ ադրբեջանական կանոնավոր զորամասը 1918 թ. ամռանը ողջ կազմով անցավ թուրքերի կողմը:

    Շարունակությունը ՀԵՏՔի կայքում
    http://hetq.am/arm/culture/8411/

  15. #15
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փոձում են գրաքննել կամ արգելել

    Վրացիներն իրենց հերթին ազգային դիվանագիտությունը կառուցում էին երկու գործոնների վրա` սեւծովյան նավահանգիստների առկայության եւ Ռուսաստանի ազդեցությունից հօգուտ գերմանա-թուրքական դաշինքի ազատվելու: Կովկասյան ճակատում վրացական բանակը շարունակ փորձում էր չեզոքություն պահպանել: Միակ դեպքը, երբ այդ բանակը դիմեց մարտական լուրջ գործողությունների` 1918 թվականի դեկտեմբերն էր` Առաջին աշխարհամարտի ավարտից մեկ ամիս անց, երբ գեներալ Ծուլուկիձեի 12-հազարանոց զորքը զրահագնացքով ներխուժեց Հայաստան եւ փորձեց Ջավախքից բացի գրավել նաեւ Լոռին, մինչեւ որ Սանահին կայարանում գեներալ Դրաստամատ Կանայանի 6-հազարանոց հայկական կորպուսը կանգնեցրեց գրոհը եւ վրացիներին հետ մղեց մինչեւ Սադախլո կայարան, որտեղով այսօր էլ անցնում է սահմանը:

    Իսկ ո՛վ էր ներկայացնում հայ ժողովրդի շահերը Անդրկովկասյան սեյմում եւ Հայոց ազգային խորհրդում: Իմիջայլոց վերջինս հայ-թուրքական ողջ պատերազմի ընթացքում նստում ու գործում էր Թիֆլիսում, իր ազգի եւ բանակի հետ առնչվելով հիմնականում հեռագրերով ու անկայուն հեռախոսակապով:

    Պատմաբան Լեոյի, բանաստեղծ Ավետիք Իսահակյանի, ինչպես նաեւ նույն այդ ղեկավարների կազմից որոշ անկեղծ մարդկանց բնութագրմամբ` դա վարժապետների ու լրագրողների, միամիտ ու անպատրաստ մարդկանց մի խումբ էր, որոնց մեջ լավագույն դեպքում կային համեստ ու ազնիվ Արամի ու Ռուբենի նման արեւմտահայերի հերոսական ինքնապաշտպանությունը կազմակերպած գործիչներ, բայց ավելի շատ էին նրանց հետ հաշվի չնստող միջակությունները` բժիշկ Զավրիեւի, հրապարակախոսներ Ահարոնյանի ու Խատիսովի, նախկին ճարտարապետ Քաջազնունու, հաշվապահ Կարճիկյանի, Գրուզինյան-Վրացյանի պես:

    Դաշնակցական Մինաս Տեր-Մինասյանի` նույն ինքը Ռուբենի հուշերում կարդում ենք.«Ազգերի, այսպես ասած «ալան-թալանի» վայրկյանին, երբ անհատի դերը մեծ էր, հայերը չունեին ո՛չ Պետերբուրգում եւ ո՛չ էլ Կովկասում մի պաշտոնական անձ, ձեւակերպելու ու ընթացք տալու իրենց պահանջներին: Այս հանգամանքը շեշտեցի նրա համար, որովհետեւ Անդրկովկասյան երկրամասում ներկա սահմանային դրությունները հետեւանքն են մեր ցուցադրած ապիկարության ու անկարողության....»2:

    Ամենազարհուրելին այն է, որ այս պայմաններում մեր վերնախավը անթաքույց թշնամաբար տրամադրված ազերի ու վրաց «դաշնա-կիցների» տրամադրությանը հանձնեց հայ ժողովրդի փրկության միակ ու ամենաթանկ միջոցը` հայոց բանակը:

    Անգամ կոպիտ հաշվարկով հայոց բանակն այդ պահին ուներ 30 հազար զինվոր ու մոտ 1000 սպա եւ Կովկասի զինված ուժերի շարքում ամենապատրաստվածն ու մարտունակն էր: Լեոն գրել է. «Վրացիները մեծ հույս ունեին հայ զորքերի ու հայդուկային խմբերի քաջության ու դիմացկունության վրա: Նրանցից ոմանք մեզ ասում էին, թե իրանց սպասելիքը մեր զինվորներից ավելի շատ է, քան իրենց զինվորներից»3:

    Սակայն չնայած դրան կամ միգուցե հենց այդ պատճառով` Անդրկովկասյան սեյմի իրար հաջորդող բոլոր կառավարությունների կազմում վարչապետի, ռազմական նախարարի, արտաքին ու ներքին գործերի ղեկավար պաշտոնները մշտապես ստանձնում էին վրացիները` Գեգեչկորին, ապա Չխենկելին, Գեորգաձեն, Մդիվանին, Օդիշելիձեն: Միաժամանակ ազերիներին տրվում էին կապի, տրանսպորտի ու հաղորդակցության նախարարությունները, մինչդեռ հայերը բավարարվում էին ֆինանսների, պարենի ու խնայողությունների նախարարություններով: Հայ ղեկավարներից Ալեքսանդր Խատիսովն իր հուշերում, արդեն Խատիսյան ազգանունով, խոստովանում է.

    «Անդրկովկասյան իշխանության զինվորական ղեկավարությունը հայերի ձեռքը չէր, ուստի այն կծառայեր հակահայկական, այսինքն` ռազմաճակատին հակառակ նպատակների: Որովհետեւ թաթարները պարզապես թուրքերի կողմն էին, իսկ վրացիները` անոնց ուժ կուտային փաստորեն: Պետք է նկատի ունենալ նաեւ, որ երկաթուղիներն ալ հայերու ձեռքը չէին, այլ թաթարներու ու վրացիներու, որոնք կմերժեին մեզ վագոններ տալ ճակատ զորք փոխադրելու համար»4:

    Եվ գանգատվողը տարածաշրջանում ամենամարտունակ զորք ունեցող ազգի ղեկավարն է... Ո՛վ էր մեղավոր այս հանցագործ անհեթեթության համար` թուրքե՛րը, վրացինե՛րը, ազերինե՛րը: Բնավ ո~չ: Նրանք պաշտպանում էին սեփական ազգային ու դասակարգային շահերը եւ ինչպես պարզ դարձավ ընդամենը 1-2 տարի անց` մեզնից շատ ավելի լավ: Մեր դժբախտությունների ու սխալների մեղավորները միայն մենք ենք:

    Իսկ կա՛ր արդյոք այլընտրանք այն վտանգավոր ու անհեռատես քաղաքական գծին, որը Թիֆլիսում վարում էր Ազգային խորհուրդը: 1917 թ. դեկտեմբերին հայ քաղաքական գործիչներից Ռուբենը /Մինաս Տեր-Մինասյան/, որ Թիֆլիսում գլխավորում էր հայկական զինված ուժերը եւ Արամ Մանուկյանը, որ Երեւանի նահանգում տնօրինում էր հայոց զորքը, հանդիպումներ ունեցան Ռուսաստանի կողմից Կովկասի արտակարգ կոմիսար նշանակված, Բաքվի Սովետի նախագահ Ստեփան Շահումյանի հետ: Սա պատմական եզակի հնարավորություն էր` միավորելու Կովկասի հայկական զինված ուժերը եւ շուրջ 60-հազարանոց բանակով վերահսկելու ամբողջ տարածաշրջանը` այն փրկելով թուրքական զավթումից եւ ապահովելով Հայաստանի համար առավել նպաստավոր դիրքը հետպատերազմյան տարածքային կարգավորման ժամանակ...

    Սակայն դա տեղի չունեցավ: Արամի ու Ռուբենի հորդորները մերժվեցին բյուրոյի մեծամասնության ձայներով: Սիմոն Վրացյանն իր հուշերում դա հաստատում է.

    «Կային մարդիկ, որոնք այդ օրերին ցույց էին տալիս Խորհրդային Ռուսաստանի ճամփան, առաջարկելով ձեռք մեկնել բոլշեւիկներին... Այս տրամադրություններին որոշ չափով նպաստում էին եւ Թիֆլիսում ստացվող աղոտ լուրերը, որ իբր թե Լենինն առանձին դեկրետով հայտարարել է Հայաստանի անկախությունը: Սակայն այդ մտքի անհեթեթությունը այնքան էր ակներեւ... Ռուսաստանը շատ էր հեռու, իսկ բոլշեւիկների ուժը` ավելի քան խնդրական...»5:

    Հետաքրքիր է, որ ընդամենը 2 տարի անց, երբ Կարմիր բանակը շքերթով մտավ Երեւան, այդ նույն մարդկանց արդեն ոչ Ռուսաստանն էր հեռու թվում, ոչ էլ բոլշեւիկների ուժը` խնդրական: Սակայն այդ երկու տարիները դեռեւս առջեւում էին, իսկ տվյալ պահին հայ վերնախավն ընդունեց ճակատագրական որոշում` ենթարկվել ոչ թե Արամի ու Ռուբենի հորդորներին, այլ վրաց-ադրբեջանական սեյմի որոշմանը, որի խոսնակներ Օնիշվիլին ու Չխեիձեն հայտարարում էին, թե ավելի լավ է ընկնել Թուրքիայի, քան Ռուսաստանի գիրկը:

    Ճակատագրի հեգնանքով` այս խոսքերը բառացի կրկնությունն էին 5 դար առաջ Կոստանդնուպոլսի անկման նախօրեին բյուզանդացիների ասածի, թե լավ է խոնարհվել թուրքական չալմայի, քան հռոմեական թագի առջեւ: Հրաժարվելով արեւմտյան օգնությունից ու փոշիացնելով սեփական ուժերը` Բյուզանդիան 1453 թվականին տապալվեց թուրքերից հարվածներից ու անհետացավ աշխարհի երեսից:

    Այսպիսին էր իրականությունը, երբ թուրքերը 1918 թ. գարնանը հավաքելով շուրջ 35 հազար մարտունակ զինվոր` շարժվում էին դեպի Կովկաս:

    Նապոլեոնյան նվաճումներից մինչեւ հիտլերյան զավթումները` նորագույն պատմությունը չգիտի մեկ այլ դեպք, որ համեմատաբար փոքրաթիվ բանակը 2 ամսվա ընթացքում կարողանա նվաճել շուրջ 200 000 քառակուսի կիլոմետր տարածք` գրավելով մի քանի անառիկ բերդաքաղաք, զինաթափելով կայազորի տասնյակ հազարավոր զինվորներին եւ առգրավելով անթիվ զենք ու մթերք: Ահա այդ ռազմարշավի համառոտ նկարագիրը. 1918 թ. մարտի 12-ին ընկավ Էրզրումը, ապրիլի 5-ին` Սարիղամիշը, ապրիլի 14-ին թուրքերը մտան Բաթում, ապրիլի 25-ին հանձնվեց Կարսը, մայիսի 15-ին հայերը թողեցին Ալեքսանդրապոլը:

    Ինչպե՛ս կատարվեց այդ խայտառակությունը: Այս հարցը նույն օրերին տալիս էր դաշնակցական «Աշխատանք» թերթն ու պատասխանում.«Ըսել, որ թշնամին գերազանց ուժն էր, որ մերոնց հարկադրեց քաղաքը թողուլ. - ո՛չ երբեք, որովհետեւ անիկա հազիվ 4 000 հոգի ըլլար, իսկ մեր զինվորներուն թիվը 9-10 000 կհասներ: Ըսել, որ պետք եղած անհրաժեշտ ռազմամթերքը կպակսեր` ամենեւին ոչ, որովհետեւ հոն այնքան ռազմանյութ կար, որ նույնիսկ հսկողության տակ պահել կարելի չէր: Ըսել, որ թշնամիի դիրքերը մերոնցմե ավելի նպաստավոր էին, նույնպես ճիշտ չէ, որովհետեւ մերոնք 500-ե ավելի թնդանոթներով ապահովված բերդերով շրջապատված էին, մինչդեռ թշնամին բաց դաշտին մեջ կկռվեր...»6:

    Հայտնի երգիծաբան Լեռ-Կամսարն իր «Ազգային Այբբենարանում» դառը հեգնանքով նկարագրեց Կարին-Էրզրումի անկումը.«Տաճիկի ուժը կբաղկանար 300 զինվորներէ, որոնց կառաջնորդէին նույն թվով շվաքները անոնց առաջնին ընկած: Խորամանկ տաճիկը իր հարձակման ատենները դիտմամբ երեկո էր ընտրեր, երբ շվաքները երկար կըլլան ու ահարկու: Երբ Տաճիկը Կարնո պատին մոտեցավ, 600 թնդանոթները մեկեն... լռեցին: Կռվին հաջողությունը մեր կողմն էր դարձել, երբ արեւի տաք ժամանակ հանկարծ մեր զորաց շվաքները դավաճանությամբ կռվողներու ետեւեն անցան: Այս դեպքը լքում առաջացուց մերիններուն մեջ եւ զորքը կռնակ դարձնելով փախավ: Տաճիկը մեր թնդանոթներու տեղատարափ լռության տակ քաղաք մտավ...»7:

    Իհարկե, արցունքները թաքցնող այս ծիծաղն ուռճացնում էր իրողությունը, բայց ոչ անճանաչելիության աստիճան: Գրեթե նույն պատկերը կրկնվեց 20 օր անց Սարիղամիշում, իսկ 40 օր անց` Կարսում:

    Իսկ այլ կերպ ինչպե՛ս եւ ինչո՛ւ պետք է լիներ, եթե հայոց հազարամյա Կարին-Էրզրում ու Կարս բերդաքաղաքների ռազմական ղեկավարությունն ու պաշտպանությունը Հայոց ազգային խորհուրդը վստահեց ու հանձնեց օտարներին` Էրզրումի քաղաքապետ մենշեւիկ Ստավրոնսկուն, փոխքաղաքապետ մուսավաթական Ալի Բեյ Պեպինովին, կայազորի պարետ գեներալ Օդիշելիձեին եւ հրետանու հրամանատար շտաբս-կապիտան Տվերդոխլեբովին: Ոչ, մեկ հայ էլ կար` քաղաքի միլպետ Արմենակ Միրոյանը, որն աչքի ընկավ բերդի զենքն ու պարենը ամիսներ շարունակ վաճառելով շրջակա գյուղերի մուսուլմաններին: Իհարկե, կային հայ գործիչներ, որ անգամ այդ պայմաններում փորձում էին պաշտպանել Հայրենիքը: Այդպիսին էին հայդուկային ջոկատների հրամատարներ Սեբաստացի Մուրադն ու Սեպուհը, որոնք պաշարման նախօրեին առաջարկեցին գիշերային հարձակում կազմակերպել թուրքերի թիկունքի վրա` համակարգելով այն բերդի մարտկոցների կրակի հետ: Սակայն Սարիղամիշի գծի հրամանատար գեներալ Արեշյանն առաջարկը համարեց «անիրական», իսկ հերոս պարտիզանների ջոկատները` «անվստահելի ու անկանոն» խմբավորումներ... Զայրացած Սեպուհն ու Մուրադը իրենց ձիավորներով հեռացան:

    Այլ օրինակ. զորավար Թորգոմը դեռեւս հունվարի 25-ին տեսնելով Էրզրումի ղեկավարության հայատյաց ու դավաճանական կեցվածքը` ըմբոստացավ ու քաղաքում հռչակեց հայկական անկախություն եւ ինքնավարություն: Նրան ձերբակալեցին եւ ուղարկեցին Թիֆլիս, որտեղ Հայոց ազգային խորհուրդը չհամաձայնեցված անկախություն հռչակելու համար զրկեց նրան գնդապետի ուսադիրներից եւ կոչումն իջեցրեց մինչեւ տասնապետ:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 28
    Վերջինը: 15.09.2012, 16:15
  2. «Սարդարապատ» շարժման իշխանափոխության ծրագիրը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 01.06.2012, 17:11
  3. «Չորրորդ իշխանություն» թերթը փորձում են փակել
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 16.11.2009, 18:02
  4. ինչպես հասնել Սարդարապատ
    Հեղինակ՝ xaladilnick, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 22.08.2009, 15:56
  5. Շտապ.արգելել թռչունների անխնա որսը...
    Հեղինակ՝ Արիս, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.03.2008, 23:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •