Խնդիրն այն է, որ Խզմալյանը մայիսի կեսերին ֆիլմը հանձնել է Մշակույթի նախարարությանը` հույսով, որ այն կցուցադրվի մայիսի 28-ին: Սակայն Մշակույթի նախարարությունը` ֆիլմի պատվիրատուն, այն չի ընդունում: Խզմալյանին տեղեկություններ են հասել, որ Մշակույթի նախարարությունը դիմել է պատմաբաններին, որպեսզի նրանք իրենց կարծիքը հայտնեն, թե որքանով է ֆիլմի տեքստը համապատասխանում պատմական ճշմարտությանը կամ պատմաբանների տեսակետներին: «Ես կարծում եմ, որ սա նույնն է, ինչ առաջարկում են Թուրքիայի ղեկավարները Հայաստանին: Այսինքն` Ցեղասպանության մասին թող խոսեն պատմաբանները, իսկ մենք, երեւի, իրավասու չենք խոսելու: Ես այդպես չեմ կարծում: Ես կարծում եմ, որ որպես քաղաքացի, որպես կինոռեժիսոր, իրավունք ունեմ ունենալու իմ սեփական տեսակետը»:
Էջանիշներ