User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 52 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փորձում են գրաքննել կամ արգելել

  1. #46
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փորձում են գրաքննել կամ արգելել

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    դաշնակների մասին գրեթե չէին խոսել այդ ֆիլմում: Յախք
    Խոսել էին, պատմությանը հավատարիմ մնալու համար՝ նաև բացասական ու խիստ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #47
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փորձում են գրաքննել կամ արգելել

    Հիմար ձևով էր կազմակերպված հաղորդումը, ժամանակ չունեմ երկար գրելու, դուրս եմ գալիս, մի երկու բառ ասեմ, նոր գնամ. երեք «մարդ» հարձակվել էին մի մարդու վրա ամբողջ հաղորդման ընթացքում` ամեն կերպ փորձելով խեղաթյուրել ֆիլմի իմաստը: Նման ագրեսիվ պահվածք կարող էին դրսևորել մեկ դրոշ վառելու համար ստեղծված դաշնակները, մեկ էլ մարտի մեկին ժողովրդի վրա` բառիս բուն իմաստով` հարձակված խեղվածները: Թե ինչի էին հարձակվել էդ տղու վրա, մնաց հարցական, նույնիսկ իրեն հաղորդավար կոչած անհասկանալի երևույթը չփորձեց բացահայտել այդ հիստերիայի իմաստը: Եվ մի բան էլ իրենց պրոֆեսիոնալ պատմաբան հռչակածների մասին. եթե այդտեղ կար փաստերի աղավաղում, ապա ինչո՞ւ մինչ այս ֆիլմի ստեղծումը, նրանք չէին ընդվզել այդ աղավաղումների դեմ, չէ՞ որ սկավառակի հետ կար նաև գիրք, որտեղ տրված էին բոլոր հղումները, որտեղից վերցված էին ֆիլմում ներկայացված փաստերը: Դե ընդվզեիք, «տղեք», ո՞ւմ էիք սպասում, Խզմալյանի՞ն, թե՞ ինչ որ լրագրող կոչմածի հրավերի, բա ձայն հանեիք, դրոշ վառեիք, կամ, տվյալ դեպքում` սկավառակ, դե էդ կարևոր չի, կարևորը` վառելու բան լիներ:

    Հ.Գ. Խզմալյանի ասած ճանճերի պահը, խիստ կասկածում եմ, որ օդում թռչող ճանճերի մասին էր:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  3. #48
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2008
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փորձում են գրաքննել կամ արգելել

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Խզմալյանի ասած ճանճերի պահը, խիստ կասկածում եմ, որ օդում թռչող ճանճերի մասին էր:
    Ես ել եմ այդպես կարծում, դե տեղին էր ասված

    Ֆիլմի շեշտադրումները շատ ճիշտ էին: Ֆիլմը ստիպում է մտածել, խորը մտածել, այլ ոչ թէ միայն պարունակում է հուզական գովք, կամ հուզական լաց, ինչպես ընդուված է հայ “կլասիկ “ պատմաբանների և ռեժիսյորների համագործակցությամբ ստեղծված նախկին ֆիլմերում: Կարճ ասած ֆիլմն ունի ասելիք, որը այսօր ակտուալ է:
    Ինչ վերաբերվում է ֆիլմը քննադատողներին:
    Ըստ իս մարդկանց թուրիմացության մեջ գցելու և ֆիլմի մասին բացասական կարծիք ստեղծելու հիմնական տրյուկը հենց նա է, որ պատմաբան մտավոռականները և այօրվա քաղաքական աճպարարները փորձում են մարդկանց ուշադրությունը կենտրոնացնել ֆիլմում խոսվող կոնկրետ անհատի և նրա հետ կապված դեպքերի ոչ այնքան “օբյեկտիվ”, կամ ծավալուն անդրադարձին, և իհարկե օգտագործվում է պերսոնաժների, կամ բնակավայրի անվանումների, հետ կապված արտահայտման ինչ-ինչ լեզվաբանական վրիպումների պրիմիտիվ տրյուկը: Ինչ խոսք, այս ամենը, որոշ մարդկանց, ֆիլմի ընկալման պահով, կթողնեի իր ազդեցությունը, բայց համոզված եմ այն մարդիկ, որոնց այնքան էլ մեկ չէ այսօրվա մեր վիճակն ու մեր հետագա կյանքը, ֆիլմի իմաստը հասկացան և ընդունեցին այն, և հենց դա էլ կարևոր է:
    Իսկ հերոսների մասին խոսելիս կարող ենք փաստել, որ այսօր էլ կան և կային մարդիկ, որոնց մեր պատմաբանները, էսպես կոչված Էլիտան, դասում են հերոսների շարքին, խոսքը գնում է վերջին 18-20 տարիների մասին, բայց մենք ախր տեսել ենք, որ այդ մարդկանց մի մեծ մասը, որոնք այսօր հերոսացվում են այնքան էլ հերոսներ չեն եղել կամ այսօր չեն:
    Եվ համոզված եմ, եթե այսպես շարունակենք և չլինենք, ուղղակի ազնիվ մեր նկատմամբ, ամեն մեկին չտանք իր տեղն ու իրական դերը, որը նա ունի և ունեցել է, տարիներ հետո կգրվեն գրքեր այդ մարդկանց մասին և կստիպեն, որ մեր երեխաները հիանան մեր որոշ “փառապանձ” գեներալներով, շաաաաաաատ հայրենասեր օլիգարխներով , որոշ “ազնիվ և հայրենասեր” ղեկավարներով: Ու այս տեսակ ֆիլմերն էլ նրանց հետևորդնեևրը ու աղղակի համակերպվողները, էլի կընդունեն թշնամաբար:

    Ֆիլմից մի դրվագ, որը ուղղակի հիշեցի: Այն ժամանակ, երբ իր մեքենայով փորձում էր փախչել Նազարբեգովը, գյումրեցի մի հասարակ մարդ նրան ասում է դու նազադբեգովն ես…Եվ Նազարբեգովը թեկուզ և այդ ժամանակ ետ է դառնում, այդ հասարակ մարդու ասծը նրա ականջին հասնում է…
    Հիմա պատկերացրեցի մի պահ, այսօրվա մեր շատ գեներալներին նման պայմաններում, նախ, արդյոք նրանք կլինեին երկրում, մինչև այդ ժամանակ և, եթե այո, ինչպես կվարվեին, եթե ինչ-որ մի հասարակ մարդ նման արտահայտություն աներ “Նազադբեգովն ես դու”…
    Հարցադրման հնարավոր պատասխաններից երևում է, որ մեր այսօրվա վիճակը իրոք շատ վատ է:
    Ուրեմն մտածենք, այլ ոչ ջայլամություն անենք:
    Վերջին խմբագրող՝ karen_11: 31.10.2008, 11:03:

  4. #49
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փորձում են գրաքննել կամ արգելել

    Տեսա հաղորդումն ու ֆիլմը։
    Նախ, կոռեկտ չէր 3 հակադիր ու ագրեսիվ տրամադրված պատմաբաններին բերել «քսի տալ» մի ռեժիսորի վրա։ Ոնց որ հրապարակավ դատ ու պախարակում լիներ։ Արդար կլիներ եթե մեկը մեկի դեմ լիներ բանավեճը։
    Ի վերջո, Խզմալյանին պաշտպանող պատմաբաններ էլ կային, որոնք դրական զեկույց էին տվել ֆիլմի մասին։ Թող նրանցից որևէ մեկին էլ հրավիրեին, հավասար մասնագիտական բանավեճ լիներ։

    Էն ամենաձախ կողմում նստածը, անունը չեմ հիշում, տարրական կուլտուրա չուներ. լրիվ քուչի մակարդակով էր խոսում։ Սիրտս խառնեց դրա խոսելուց։

    Հաղորդման ընթացքում մի քննադատություն եղավ, որի հետ համաձայն եմ. բուն ճակատամարտի նկարագրության ընթացքում տարբեր անորոշ կադրեր էին՝ զինվորներ և այլն, որ ուղղակի որոշ չափով տրամադրություն էին ստեղծում, բայց դրա փոխարեն կարելի էր քարտեզներով, կոմպյուտերային գրաֆիկայով ավելի ընկալելի ներկայացնել ճակատամարտերի ընթացքը։ Ով որ կողմից հարձակվեց և այլն։ Օրինակ ես էդ մասերը լսելիս էնքան էլ չէի պատկերացնում։
    Ֆիլմի սցենարը, որը կարդացել եմ ֆորումում դրածից, շատ հետաքրքիր ու ազդեցիկ էր, վերլուծությունները, տարված զուգահեռները հաջող էին, բայց ֆիլմի տեսողական մասը լրացուցիչ ազդեցություն ու ինֆորմացիա առանձնապես չէր հաղորդում։ Դա կարծում եմ թերություն է ֆիլմի համար։

    Ինչևէ, սպասենք ֆիլմի ամբողջական տարբերակին։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 31.10.2008, 12:46:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  5. #50
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փորձում են գրաքննել կամ արգելել

    Ի դեպ, հենց այս պահին ֆիլմը կրկնում են, եթե ինչ որ մեկը չի նայել և հիմա հնարավորություն ունի նայելու, խնդրեմ
    When life gives you lemons, make lemonade

  6. #51
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փորձում են գրաքննել կամ արգելել

    Գոնէ արտագրեիք հաղորդումը ու յուտուբում մի երկու հատված թողեիք...

  7. #52
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանի - Սարդարապատ դեժավյու փորձում են գրաքննել կամ արգելել

    Ֆիլմի ասելիքը շատ ակտուալ էր և տեղին, բայց....
    Սխալ մեթոդ էր ընտրված այն ասելու համար: Կան բաներ, որոնք չի կարելի օգտագործել կամայական` այդ թվում և շատ անհրաժեշտ, թուքումուրի նպատակով, դրանք սրբություն են, այլ ոչ բիրթ գործիք: Սարդարապատի ճակատամարտը այդպիսի սրբություններից մեկն է և չի կարելի այն մասնակիորեն օգտագործելով, մերկացնել մի քանի շանորդու: Գուցե ավելի ընդունելի լիներ, եթե ֆիլմը համարվերի հրապարակախոսական:
    Ինչ վերաբերումա քննադատներին, ապա դաշնակն իր անկապ խաղն էր տալիս, են երրորդը բոլորովին չէր ջոկում թե թեման ինչի մասինա, իր «խելացի» դասախոսությունն էր առաջ բրթում, իսկ Հայկի կարծիքը հիմնականում ինձ համար ընդունելի էր:
    Կարծում եմ Խզմալյանն էլ հասկացավ:

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 28
    Վերջինը: 15.09.2012, 16:15
  2. «Սարդարապատ» շարժման իշխանափոխության ծրագիրը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 01.06.2012, 17:11
  3. «Չորրորդ իշխանություն» թերթը փորձում են փակել
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 16.11.2009, 18:02
  4. ինչպես հասնել Սարդարապատ
    Հեղինակ՝ xaladilnick, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 22.08.2009, 15:56
  5. Շտապ.արգելել թռչունների անխնա որսը...
    Հեղինակ՝ Արիս, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.03.2008, 23:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •