Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
Վայ Խզմալյան ջա~ն...
չի կարելի` մարդ էդքան բարեկիրթ լինի!!! ու էդ Գեղամի նման վայրենիներին թույլ տա էդ աստիճան սանձարձակվել ուղիղ եթերում... Պետրոսին սարսափելի չսիրեցի, կարծում էի` խելքով մարդ է, բայց, գոնե էսօր, ինչպես իր հյուրերը, ուղղակի լարած խաղալիք էր! Հայկ Դեմոյանին սիրում ու հարգում եմ, լավ է` քաղաքավարի, կիրթ ու զուսպ էր խոսում, բայց, ամեն դեպքում, Խզմալյանը հաստատ Դեմոյանից լավ դոկ. ֆիլմերի դասախոսներ է ունեցել

"քննադատությունների" առաջին տարափի ժամանակ անընդհատ մտածում էի, տեսնես Խզմալյանը կխոսի? թե ուղղակի կթողնի-կգնա? չէ, բայց շատ կիրթ է դրա համար, էդ դեպքում ինչից կսկսի?... բայց մտքովս հեչ չէր անցնի, որ առաջին խոսքը կասի` էսքան ճանճ ձեր ստուդիայում որտեղից? ուզեց մթնոլորտը թեթևացնել, բայց դե էնպես էին ատամները սրած վրան հարձակվել, էլ ինչ մթնոլորտ? օդ էին թողել Խզմալյանին մի քիչ շունչ քաշեր?

Ուզում եմ ֆիլմի ամբողջական տարբերակը դիտել!!! պարզ երևում էր, որ էս մեկը մեծ շտապողականության ու ֆինանսական սուղ միջոցների պայմաններում էր ստեղծվել: Հույս ունեմ, մյուսին կարողացել է ավելի շատ ժամանակ հատկացնել, մենակ DVD-ի կազմն ու ձևավորումն արդեն խոսում են դրա մասին...
Իմ տպավորությունները մի քիչ ուրիշ են
Նախ ճանճերի մասին թեման, ըստ իս, մթնոլորտը թեթևացնելու համար չէր, այլ ակնարկում էր այն երեքին ու հատկապես Գեղամին. դրանք էին ճանճերը:

Կինոյի բարձրացրած հարցադրումները շատ հավանեցի, հավանեցի համարձակությունը, բայց ընդհանուր դուրս այնքան չեկավ: Կարծում եմ, որ ամբողջական տարբերակն ավելի ազդեցիկ կլինի:

Կինոն իսկապես արժեքավոր է, ըստ իս, ավելի շատ մարդկանց աչքերը բացելու, ինքնագիտակցության բարձրացման, բարոյախրատական իմաստով, քանց թե պատմական: Չէ, էն Գեղամը որ դաշնակներին պաշտպանելու համար փորձում էր հիմնավորել, որ իբր սուտ բաներ կան կինոյում, էդ պարզ ստախոսություն էր: Կինոյում, իմ կարծիքով, ամեն ինչ ճիշտ էր, պարզապես համակողմանի չէր ներկայացնում պատմությունը, կիսատ էր, ամբողջական նկարագիր չէր տալիս:

Իսկ Խզմալյանը լավ ներվայնացած էր, ըստ իս
Բայց դե իր ասելիքը հիմնականում ասեց