Վայ Խզմալյան ջա~ն...
չի կարելի` մարդ էդքան բարեկիրթ լինի!!! ու էդ Գեղամի նման վայրենիներին թույլ տա էդ աստիճան սանձարձակվել ուղիղ եթերում... Պետրոսին սարսափելի չսիրեցի, կարծում էի` խելքով մարդ է, բայց, գոնե էսօր, ինչպես իր հյուրերը, ուղղակի լարած խաղալիք էր! Հայկ Դեմոյանին սիրում ու հարգում եմ, լավ է` քաղաքավարի, կիրթ ու զուսպ էր խոսում, բայց, ամեն դեպքում, Խզմալյանը հաստատ Դեմոյանից լավ դոկ. ֆիլմերի դասախոսներ է ունեցել

"քննադատությունների" առաջին տարափի ժամանակ անընդհատ մտածում էի, տեսնես Խզմալյանը կխոսի? թե ուղղակի կթողնի-կգնա? չէ, բայց շատ կիրթ է դրա համար, էդ դեպքում ինչից կսկսի?... բայց մտքովս հեչ չէր անցնի, որ առաջին խոսքը կասի` էսքան ճանճ ձեր ստուդիայում որտեղից? ուզեց մթնոլորտը թեթևացնել, բայց դե էնպես էին ատամները սրած վրան հարձակվել, էլ ինչ մթնոլորտ? օդ էին թողել Խզմալյանին մի քիչ շունչ քաշեր?

Ուզում եմ ֆիլմի ամբողջական տարբերակը դիտել!!! պարզ երևում էր, որ էս մեկը մեծ շտապողականության ու ֆինանսական սուղ միջոցների պայմաններում էր ստեղծվել: Հույս ունեմ, մյուսին կարողացել է ավելի շատ ժամանակ հատկացնել, մենակ DVD-ի կազմն ու ձևավորումն արդեն խոսում են դրա մասին...