
Խոստացված պատմությունը… Նախօրոք ասեմ, որ այն ինձ հայտնի է աղջկա տեսանկյունից, այնպես որ կարող է սուբյեկտիվ լինել: Ինչևէ…
Մի կին ու տղամարդ երկու փոքր երեխա են ունենում: Էն մութ ու ցուրտ տարիներն էին… Կինը մեջտեղից ճղվում է երեխաներին պահելու համար, իսկ ամուսինն իր վաստակած ողջ գումարով… գրքեր էր գնում: Երեխաները կարող էին օրերով սոված մնալ, բայց նրանց հորն ասես չէր հուզում:
Որոշ ժամանակ անց ծնողներն ամուսնալուծվեցին: Տղան ավելի մոտ էր հոր հետ, աղջիկը՝, մոր, թեև երկուսն էլ մոր հետ էին ապրում: Երբ երկուսով կռվում էին, հայրը միշտ որդուն էր պաշտպանում, իսկ մայրը փորձում էր անաչառ լինել: Բայց դա երևի պատճառ ուներ. որդին տատի ու ընտանիքի մյուս անդամների մոտ մի քիչ ընդունված չէր, դրա համար հայրը նրան էր պաշտպանում:
Հայրը կարող էր ամիսներով չտեսնել երեխաներին, չէր զանգահարում: Էս պահը լավ չեմ հիշում, բայց կարծեմ որոշ ժամանակ անց զբաղվում էր որդու դաստիարակությամբ, հաճախ զանգում էր, որ մենակ նրա հետ խոսի: Իսկ աղջիկը դրանից շատ էր նեղվում: Ասում էր, որ պատահում էր՝ հեռախոսն ինքն էր վերցնում, իսկ հայրը նույնիսկ չէր էլ հարցնում՝ ոնց է, միանգամից որդուն էր խնդրում:
Ընթացքում մայրը նորից ամուսնացավ: Աղջիկը չէր ուզում, բայց տղան նույնիսկ ուրախ էր: Աղջիկը մեծանում էր: Նրա խոսքերով՝ մորը միայն հետաքրքրում էր, որ ժամանակին տանը լինի, սոված չլինի, չմրսի, իսկ թե մնացած հարցերում ինչպես է, չէր էլ նկատում. ամբողջ օրն իր երկրորդ ամուսնու հետ էր: Աղջիկը դրանից շատ էր նեղվում, բայց հետո սովորեց կամ էլ մայրը փոխվեց… Դրա մանրամասները չգիտեմ: Ավելին՝ աստիճանաբար հոր հետ ավելի մտերմացավ: Նա կասեր. «Վերջապես նկատեց, որ դուստր ունի, որն արդեն մեծացել է, մարդ է դարձել: Հասկացավ, որ ես հենց ի՛ր դուստրն եմ, որին պետք է սիրել»:
Էս պատմությունը լիքը ուրիշ մանրամասներ ունի: Եթե քննարկում ծավալվի, դրանց մասին հետո կգրեմ:
Հիմա դա բնազդով է՞ր, թե իր կամքով…
Ես մի քիչ շփոթության մեջ եմ, "հայրական բնազդ" ասածի պատճառով: Միգուցե թեման ընդհանրապես "հայր" կոչվածի արարքների քննարկում է, բայց էդ դեպքում երևի պետք է վերնագիրը փոխել: Ես հայր եմ, և երեխայիս պահպանելու ու խնամելու հարցերում առաջնորդվում եմ անհրաժեշտությամբ, գիտակցաբար, տրամաբանությամբ… ինչ ասել է բնազդով հայր: Տղա չլիներ, աղջիկ լիներ՝ իմ ձագն է, իմ վաղվա օրը, իմ ապրելու իմաստը: Սա գիտակցությունս է ասում, բնազդս չի՛…
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

Ես էսքան ժամանակ էդ եմ ասում, որ հայրերը, ի տարբերություն մայրերի, գիտակցում են էդ ամեն ինչը: Իսկ մոր մոտ դա բնազդային է: Երբ երեխան ուզում է ինչ-որ հեռու տեղ գնալ, առաջին ռեակցիան թույլ չտալն է. չի ուզում, որ իրենից հեռու լինի: Չէ՞ որ այդ դեպքում չի կարող զբաղվել երեխայի անվտանգությամբ: Ի դեպ, երբ ես էլ եմ հեռու լինում ու մամայիս մեյլեր եմ գրում, նա պատասխանում է միայն այն մասերին, որոնք սննդին, եղանակին, հարմարություններին են վերաբերում, իսկ երկար-բարակ պատմություններս, թե ինչով եմ զբաղվում, նա անարձագանք է թողնում: Հակառակը, հորս հենց դրանք են հետաքրքրում, ավելի ճիշտ՝ հենց այն, ինչ ինձ է հետաքրքրում:Ես մի քիչ շփոթության մեջ եմ, "հայրական բնազդ" ասածի պատճառով: Միգուցե թեման ընդհանրապես "հայր" կոչվածի արարքների քննարկում է, բայց էդ դեպքում երևի պետք է վերնագիրը փոխել: Ես հայր եմ, և երեխայիս պահպանելու ու խնամելու հարցերում առաջնորդվում եմ անհրաժեշտությամբ, գիտակցաբար, տրամաբանությամբ… ինչ ասել է բնազդով հայր: Տղա չլիներ, աղջիկ լիներ՝ իմ ձագն է, իմ վաղվա օրը, իմ ապրելու իմաստը: Սա գիտակցությունս է ասում, բնազդս չի՛…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ