User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Հայրական բնա՞զդ

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,058
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայրական բնա՞զդ

    Կարծեմ՝ Ակումբում հայրության մասին թեմա չկա։ Ես փնտրեցի, չգտա, եթե սխալվում եմ, ապա խնդրում եմ այս թեման միացնել արդեն գոյություն ունեցողին։

    Այսօր մտածում էի հայրության մասին ու թե ինչով են հայրական զգացմունքները տարբերվում մայրականից։ Ասում են՝ հայրական բնազդ չկա, բայց գուցե դա այդպես չէ... Իսկ եթե իսկապես չկա հայրական բնազդ, ապա ինչո՞վ են պայմանավորված հայրական զգացմունքները։ Արդյո՞ք դրանք միայն սոցիալական կյանքի ծնունդ են, չէ՞ որ բնության մեջ այն չկա։ Ի՞նչ կարծիքի եք։

  2. #2
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրական բնա՞զդ

    Որքան գիտեմ շատ կենդանիների դեպքում էլ կա հայրական «բնազդը»։ Այսինքն՝ երբ հայր կենդանին պաշտպանում, խնամում է ձագերին։ ivy, դա նկատի ունես չէ՞ բնության մեջ հայրական բնազդ ասելով։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  3. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,058
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրական բնա՞զդ

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Որքան գիտեմ շատ կենդանիների դեպքում էլ կա հայրական «բնազդը»։ Այսինքն՝ երբ հայր կենդանին պաշտպանում, խնամում է ձագերին։ ivy, դա նկատի ունես չէ՞ բնության մեջ հայրական բնազդ ասելով։
    Հա, Արշակ, դա նկատի ունեմ։ Եկեք համ կենդանական աշխարհինը քննարկենք, համ մարդկային, համ էլ տեսնենք՝ մայրականից ինչով է տարբերվում։

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրական բնա՞զդ

    Իմ խորին համոզմամբ հայրական բնազդ կոչվածը չկա: Կարծեմ էլի եմ գրել ֆորումում, չեմ հիշում ինչ առիթով: Մայրական սերը բնազդային է, գոյություն ունի երեխայի ծննդյան պահից: Դրա համար մեկ-մեկ նույնիսկ պարզունակ է: Իսկ հայրականը ձևավորվում է ժամանակի ընթացքում, ավելի գիտակցական է: Դրա համար կարող է մեկ-մեկ բացակայել:

  5. #5
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրական բնա՞զդ

    Կոնկրետ իմ դեպքում(դեռևս հայր չեմ) պատկերացնում եմ առավել մեծ հոգատարության, գուցե և բազմապատկված հարգանքի(միայն ոչ սիրո, սերը կմնա նույնը) զգացում առաջին հերթին երեխուս մոր հանդեպ: Եվ իհարկե մի տեսակ հզորացման զգացում ու մեծ պատասխանատվություն զգացում: Հայր դառնալով արդեն կյանքը կփոխի իրա իմաստը, ավելանում ա ևս մի պատճառ, հանուն որի պետք ա ապրել, աշխատել, պայքարել կյանքի դժվարությունների դեմ: Ու ամենակարևորը, մայրական սերը առանց հոր դաստիարակության երեխայի համար կարող է «երես տալու» նման մի բան լինել: Հայրական բնազդ իհարկե կա: Մայրական բնազդը հոգատարությունը, քնքշությունը և խնամքն է, իսկ հայրականը՝ մի քիչ ավելի ուրիշ հարթության վրա է: Օրինակ պաշտպանելը, սովորեցնելը, դաստիարակելը, բարեկեցություն ապահովելը: Այս ամենը ունի նաև մայրը, բայց հոր արածը ուրիշ հարթության վրա է:
    էսպես չի մնա

  6. #6
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրական բնա՞զդ

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Մայրականն էլ նենց ոչինչ մեկ-մեկ բացակայում է…իհարկե, ավելի քիչ:

  7. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրական բնա՞զդ

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ խորին համոզմամբ հայրական բնազդ կոչվածը չկա: Կարծեմ էլի եմ գրել ֆորումում, չեմ հիշում ինչ առիթով: Մայրական սերը բնազդային է, գոյություն ունի երեխայի ծննդյան պահից: Դրա համար մեկ-մեկ նույնիսկ պարզունակ է: Իսկ հայրականը ձևավորվում է ժամանակի ընթացքում, ավելի գիտակցական է: Դրա համար կարող է մեկ-մեկ բացակայել:
    Ընդհանուր առմամբ համաձայն եմ. ես էլ եմ կարծում, որ հայրական բնազդ՝ որպես այդպիսին, երևի չկա կամ գրեթե չկա, բայց դա չի նշանակում, որ հայրական զգացմունքներ չկան, ուղղակի դրանք բնազդային մակարդակի չեն, իմ կարծիքով, ինչպես Բյուրն ասաց, ավելի շուտ՝ գիտակցական մակարդակի են։ Ամեն դեպքում մայրականի հետ համեմատելի չեն։
    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնկրետ իմ դեպքում(դեռևս հայր չեմ) պատկերացնում եմ առավել մեծ հոգատարության, գուցե և բազմապատկված հարգանքի(միայն ոչ սիրո, սերը կմնա նույնը) զգացում առաջին հերթին երեխուս մոր հանդեպ: Եվ իհարկե մի տեսակ հզորացման զգացում ու մեծ պատասխանատվություն զգացում: Հայր դառնալով արդեն կյանքը կփոխի իրա իմաստը, ավելանում ա ևս մի պատճառ, հանուն որի պետք ա ապրել, աշխատել, պայքարել կյանքի դժվարությունների դեմ: Ու ամենակարևորը, մայրական սերը առանց հոր դաստիարակության երեխայի համար կարող է «երես տալու» նման մի բան լինել: Հայրական բնազդ իհարկե կա: Մայրական բնազդը հոգատարությունը, քնքշությունը և խնամքն է, իսկ հայրականը՝ մի քիչ ավելի ուրիշ հարթության վրա է: Օրինակ պաշտպանելը, սովորեցնելը, դաստիարակելը, բարեկեցություն ապահովելը: Այս ամենը ունի նաև մայրը, բայց հոր արածը ուրիշ հարթության վրա է:
    Հենց քո նկարագրածը գիտակցական հայրական զգացմունքների վառ օրինակ է, իմ կարծիքով ։ Ոչ մեկը չի ասում, թե հայրերը զգացմունքներ չունեն իրենց երեխաների նկատմամբ, խոսքն ուղղակի բնազդայինի ու գիտակցականի տարբերության մասին է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #8
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրական բնա՞զդ

    Իսկ չի լինու՞մ, որ ասենք ծննդատանը առաջին անամ հայրը պետք է իր երեխային տեսնի ու բազում մանչուկների միջից հենց իր երեխային է զգում…
    դա ի՞նչ է, չեմ կարծում, թե գիտակցական հայրական զգացմունք կարելի դա անվանել…
    իսկ գուցե ինչ-որ տեղ շատ թաքուն պահված էդ հայրական բնազդն էլ գոյություն ունի, ուղղակի էնքան ուժեղ արտահայտված չի, ինչքան մայրականը…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  9. #9
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրական բնա՞զդ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանուր առմամբ համաձայն եմ. ես էլ եմ կարծում, որ հայրական բնազդ՝ որպես այդպիսին, երևի չկա կամ գրեթե չկա, բայց դա չի նշանակում, որ հայրական զգացմունքներ չկան, ուղղակի դրանք բնազդային մակարդակի չեն, իմ կարծիքով, ինչպես Բյուրն ասաց, ավելի շուտ՝ գիտակցական մակարդակի են։ Ամեն դեպքում մայրականի հետ համեմատելի չեն։
    Ան ջան, ես էլ քո գրառման հետ եմ համամիտ
    Իրոք, հայկական զգացմունքները ավելի շուտ գիտակցական մակարդակում են, իսկ բնազդով գործում է զուտ «սեփականությունը պաշտպանելը» որպես ընտանիքի ուժեղ ու գլխավոր անդամ, դա կենդանիների մոտ բավական ցայտուն դրսևորում ունի
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  10. #10
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրական բնա՞զդ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց քո նկարագրածը գիտակցական հայրական զգացմունքների վառ օրինակ է, իմ կարծիքով ։ Ոչ մեկը չի ասում, թե հայրերը զգացմունքներ չունեն իրենց երեխաների նկատմամբ, խոսքն ուղղակի բնազդայինի ու գիտակցականի տարբերության մասին է։
    Լավ ուրիշ ձևով ասեմ: Հիմա ահագին բան կա, որ կարամ անեմ, ու ավելի լավ ապրեմ: Բայց սպանեն չեմ անի: Իսկ երեխուս համար ամեն ինչ կանեմ: Դառնում ա որ ես ինձ ավելի շատ չեմ սիրու՞մ: Ոչ իհարկե, ցանկացած մարդ էլ իրան սիրում ա, բայց ի՞նչն ա ինձ ստիպելու մեջիցս էլ ճղվեմ հանուն ընտանիքի: Այ հենց դրա մասին ա խոսքը:
    էսպես չի մնա

  11. #11
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրական բնա՞զդ

    Չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում գիտակցական է՞, թե՞ բնազդային: Գիտակցական ոլորտի մասին խոսելիս, արդեն չենք կարող խոսել «զգացմունքի» մասին:

    Կամ՝ լավ: Ասենք՝ կա տարբեություն: Մեկը գիտակցական է, մյուսը՝ բնազդային:
    Որեւիցե մեկը կարող է «ընդգծել» այդ սահմանը՝ դրանց տարբերությունը…

  12. #12
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրական բնա՞զդ

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում գիտակցական է՞, թե՞ բնազդային: Գիտակցական ոլորտի մասին խոսելիս, արդեն չենք կարող խոսել «զգացմունքի» մասին:

    Կամ՝ լավ: Ասենք՝ կա տարբեություն: Մեկը գիտակցական է, մյուսը՝ բնազդային:
    Որեւիցե մեկը կարող է «ընդգծել» այդ սահմանը՝ դրանց տարբերությունը…
    Երևի ես կարող եմ:
    Մի քանի տարի առաջ մի հատ աննորմալ իրա երեխուն կենդանի թաղել էր:
    Հիմա ինքը գոնե մայրական բնազդով որ օժտված լիներ, չէր կարող նման բան անել: Բայց արի ու տես էդ անասունի մոտ բացակայում էին ցանկացած տիպի մարդկային հատկությունները, բացի խոսալուց: Այ ինքը զուրկ էր մայրական բնազդից:
    էսպես չի մնա

  13. #13
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրական բնա՞զդ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի ես կարող եմ:
    Մի քանի տարի առաջ մի հատ աննորմալ իրա երեխուն կենդանի թաղել էր:
    Հիմա ինքը գոնե մայրական բնազդով որ օժտված լիներ, չէր կարող նման բան անել: Բայց արի ու տես էդ անասունի մոտ բացակայում էին ցանկացած տիպի մարդկային հատկությունները, բացի խոսալուց: Այ ինքը զուրկ էր մայրական բնազդից:
    Ես դա նկատի չունեի:

  14. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրական բնա՞զդ

    Չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում գիտակցական է՞, թե՞ բնազդային: Գիտակցական ոլորտի մասին խոսելիս, արդեն չենք կարող խոսել «զգացմունքի» մասին:
    Ես շատ հստակ սահման եմ դրել գիտակցական և բնազդային սիրո միջև: Մայրը սիրում է, որովհետև չի կարող չսիրել, իսկ հայրը սիրում է, որովհետև գիտի, որ պետք է սիրել:

  15. #15
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրական բնա՞զդ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի տարի առաջ մի հատ աննորմալ իրա երեխուն կենդանի թաղել էր:
    Elmo ջան, լավ էլ ասել ես՝ աննորմալ: Իսկ երևի թե խոսքը նորմալ մարդկանց մասին է:
    Բոլորի գրառումները կարդացի, պարզապես մի օրինակ բերեմ, որով հենց տարբերվում են հայրական ու մայրական բնազդները. Երբ երեխայի շունչն անգամ արագանում է օրորոցում, /դեռ նույնիսկ չի լալիս/, մայրն արթնանում է բնազդով, իսկ հայրը՝ ոչ: Լրիվ համամիտ կլինեմ այն մտքի հետ, որ կան հայրեր, ովքերր գուցե իրենց արթնացնելուց հետո ավելի պատասխանատվորեն կպահեն մանկիկին, բայց այ բնազդն երեխային վտանգ սպառնալու, իր օգնության կարիքն զգալու՝ չունեն հայրերը: Խոսքս սխալ չհասկանաք, բնազդ չունենալ չի նշանակում երեխային քիչ սիրել կամ վատ պահել:
    Կենդանիների մոտ էլ մայրական բնազդն ավելի ուժեղ է, հիշեք գայլուհին ոնց էր ավելի կատաղորեն պաշտպանում Մաուգլիին
    Վերջին խմբագրող՝ Մանոն: 17.09.2008, 20:03:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայրական տուն
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 12.07.2008, 20:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •