User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 49 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Հայրական բնա՞զդ

  1. #46
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրական բնա՞զդ

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսքս «երբեքների» մասին էր: Երևի մտքով չի անցել, որ կարող է հանդիպել մարդկանց, որոնք նկատել են, թե ինչպես իրենց հայրերն իրենց չեն սիրում: Ոչ թե ատում են, այլ պարզապես անտարբեր են: Իսկ «հայրը սիրում է, որովհետև գիտի, որ պետք է սիրել» միտքը հաստատող մի պատմություն էլ ես կպատմեմ, բայց մի ուրիշ օր: Հիմա պիտի քնեմ: Բարի գիշեր:
    Վայ, էս չէի կարդացել: Ամեն ինչի մեջ էլ բացառություն կա, բացարձակ կամ իդելական բաներ չեն լինում: Նենց որ, եթե ես էդ քո ասած դեպքը չգիտեմ, էդ չի նշանակում, որ ես բան չգիտեմ
    Лучше Гор могут быть только Горы.

  2. #47
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրական բնա՞զդ

    Խոստացված պատմությունը… Նախօրոք ասեմ, որ այն ինձ հայտնի է աղջկա տեսանկյունից, այնպես որ կարող է սուբյեկտիվ լինել: Ինչևէ…

    Մի կին ու տղամարդ երկու փոքր երեխա են ունենում: Էն մութ ու ցուրտ տարիներն էին… Կինը մեջտեղից ճղվում է երեխաներին պահելու համար, իսկ ամուսինն իր վաստակած ողջ գումարով… գրքեր էր գնում: Երեխաները կարող էին օրերով սոված մնալ, բայց նրանց հորն ասես չէր հուզում:

    Որոշ ժամանակ անց ծնողներն ամուսնալուծվեցին: Տղան ավելի մոտ էր հոր հետ, աղջիկը՝, մոր, թեև երկուսն էլ մոր հետ էին ապրում: Երբ երկուսով կռվում էին, հայրը միշտ որդուն էր պաշտպանում, իսկ մայրը փորձում էր անաչառ լինել: Բայց դա երևի պատճառ ուներ. որդին տատի ու ընտանիքի մյուս անդամների մոտ մի քիչ ընդունված չէր, դրա համար հայրը նրան էր պաշտպանում:

    Հայրը կարող էր ամիսներով չտեսնել երեխաներին, չէր զանգահարում: Էս պահը լավ չեմ հիշում, բայց կարծեմ որոշ ժամանակ անց զբաղվում էր որդու դաստիարակությամբ, հաճախ զանգում էր, որ մենակ նրա հետ խոսի: Իսկ աղջիկը դրանից շատ էր նեղվում: Ասում էր, որ պատահում էր՝ հեռախոսն ինքն էր վերցնում, իսկ հայրը նույնիսկ չէր էլ հարցնում՝ ոնց է, միանգամից որդուն էր խնդրում:

    Ընթացքում մայրը նորից ամուսնացավ: Աղջիկը չէր ուզում, բայց տղան նույնիսկ ուրախ էր: Աղջիկը մեծանում էր: Նրա խոսքերով՝ մորը միայն հետաքրքրում էր, որ ժամանակին տանը լինի, սոված չլինի, չմրսի, իսկ թե մնացած հարցերում ինչպես է, չէր էլ նկատում. ամբողջ օրն իր երկրորդ ամուսնու հետ էր: Աղջիկը դրանից շատ էր նեղվում, բայց հետո սովորեց կամ էլ մայրը փոխվեց… Դրա մանրամասները չգիտեմ: Ավելին՝ աստիճանաբար հոր հետ ավելի մտերմացավ: Նա կասեր. «Վերջապես նկատեց, որ դուստր ունի, որն արդեն մեծացել է, մարդ է դարձել: Հասկացավ, որ ես հենց ի՛ր դուստրն եմ, որին պետք է սիրել»:

    Էս պատմությունը լիքը ուրիշ մանրամասներ ունի: Եթե քննարկում ծավալվի, դրանց մասին հետո կգրեմ:

  3. #48
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրական բնա՞զդ

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայրը կարող էր ամիսներով չտեսնել երեխաներին, չէր զանգահարում:
    Հիմա դա բնազդով է՞ր, թե իր կամքով…
    Ես մի քիչ շփոթության մեջ եմ, "հայրական բնազդ" ասածի պատճառով: Միգուցե թեման ընդհանրապես "հայր" կոչվածի արարքների քննարկում է, բայց էդ դեպքում երևի պետք է վերնագիրը փոխել: Ես հայր եմ, և երեխայիս պահպանելու ու խնամելու հարցերում առաջնորդվում եմ անհրաժեշտությամբ, գիտակցաբար, տրամաբանությամբ… ինչ ասել է բնազդով հայր: Տղա չլիներ, աղջիկ լիներ՝ իմ ձագն է, իմ վաղվա օրը, իմ ապրելու իմաստը: Սա գիտակցությունս է ասում, բնազդս չի՛…
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  4. #49
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրական բնա՞զդ

    Ես մի քիչ շփոթության մեջ եմ, "հայրական բնազդ" ասածի պատճառով: Միգուցե թեման ընդհանրապես "հայր" կոչվածի արարքների քննարկում է, բայց էդ դեպքում երևի պետք է վերնագիրը փոխել: Ես հայր եմ, և երեխայիս պահպանելու ու խնամելու հարցերում առաջնորդվում եմ անհրաժեշտությամբ, գիտակցաբար, տրամաբանությամբ… ինչ ասել է բնազդով հայր: Տղա չլիներ, աղջիկ լիներ՝ իմ ձագն է, իմ վաղվա օրը, իմ ապրելու իմաստը: Սա գիտակցությունս է ասում, բնազդս չի՛…
    Ես էսքան ժամանակ էդ եմ ասում, որ հայրերը, ի տարբերություն մայրերի, գիտակցում են էդ ամեն ինչը: Իսկ մոր մոտ դա բնազդային է: Երբ երեխան ուզում է ինչ-որ հեռու տեղ գնալ, առաջին ռեակցիան թույլ չտալն է. չի ուզում, որ իրենից հեռու լինի: Չէ՞ որ այդ դեպքում չի կարող զբաղվել երեխայի անվտանգությամբ: Ի դեպ, երբ ես էլ եմ հեռու լինում ու մամայիս մեյլեր եմ գրում, նա պատասխանում է միայն այն մասերին, որոնք սննդին, եղանակին, հարմարություններին են վերաբերում, իսկ երկար-բարակ պատմություններս, թե ինչով եմ զբաղվում, նա անարձագանք է թողնում: Հակառակը, հորս հենց դրանք են հետաքրքրում, ավելի ճիշտ՝ հենց այն, ինչ ինձ է հետաքրքրում:

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայրական տուն
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 12.07.2008, 20:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •