Օրինակ՝ դու ինքդ որեւիցե մեկին սիրո՞ւմ ես, այն պատճառով, որ գիտես, որ պետք է սիրել:
Հա՛, մինչև քսան տարեկան հորս հենց մենակ դրա համար եմ սիրել. հայրս է, ուրեմն պետք է սիրեմ:

Ո՛չ, տենց չի: Մայրն էլ, հայրն էլ սիրում են, որովհետև չեն կարող չսիրել: Ուղղակի խնդիրը տղամարդ-կին էության, խառնվածքի տարբերությունն է, որը որոշ դեպքերում կարող է մեկնաբանվել այնպես, ինչպես StrangeLittleGirl-ը ասաց: Երբեք մի ասեք, որ մայրն ավելի շատ է ընդունակ սիրելու, երբեք մի ասեք, որ հայրը կարող է չսիրել, եթե չհասկանա: Միևնույնն է, սեփական երեխային չսիրել հնարավոր չէ, նույնիսկ մեեեեեեծ ցանկության դեպքում:
Գո՛ռ, գուցե կոպիտ հնչի, բայց եթե մի բան չգիտես, մի խոսիր, լա՞վ:

Ինձ թվում է, հայրությունը և հենց հայրը ծնվում են մոր մեջ։ Մայրն է երեխային ու հորը կապող օղակը, և հենց մոր միջոցով է ստեղծվում հոր կերպարը երեխայի մոտ և երեխայի կերպարը հոր մոտ։ Թե ինչպես կձևավորվեն հայրական զգացմունքերը, կախված է հենց կնոջից։ Մի դեպքում մայրը երեխայի հետ դառնում է սիմբիոզ՝ անկյուն հրելով տղամարդուն, որի մոտ ոչ միայն չեն ձևավորվում հայրական զգացմունքներ, այլև առաջանում է խանդ, քանի որ ինքը դառնում է անտեսված։ Մեկ այլ դեպքում կինը կարողանում է երեխայի ծնունդով ավելի ամրապնդել իր ու ամուսնու սերը՝ միաժամանակ առաջացնելով տղամարդու մոտ երեխայի հանդեպ ջերմություն ու պատասխանատվություն, և ամենակարևորը՝ ընտանիքի զգացում։
Իսկ երրորդ տարբերակ չկա՞:
Թե ինչպես երեխան կվերաբերվի հորը, նույնպես մորից է կախված, և մեծ մասամբ որոշվում է հենց նրանով, թե կինը ինչպես է վերաբերվում իր տղամարդուն։ Մոր՝ հոր հանդեպ ունեցած զգացմունքները կարող են երեխային անցնել տարօրինակ ճշտությամբ։ Հոր կերպարը այդ իմաստով մոր մեջ է։
Եթե այդպես լիներ, պետք էր ենթադրել, որ…