User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Ժայռապատկերը որպես գրային համակարգ

  1. #1
    Մշտական անդամ Mitre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2008
    Գրառումներ
    325
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժայռապատկերը որպես գրային համակարգ

    Նկարչություն բաժնում ժայռապատկեր թեմա բացելուց, ուզում էի գրել նրանց մասին , բայց ժայռապատկերը որպես գրի նախատիպ ներկայացնող ՝ կա Համլետ Մարտիրոսյանի ուսումնասիրությունը, որը առաջարկում եմ մասնակի նայել և քննարկել այս թեմայում:

    Ավելացվել է 2 րոպե անց
    . ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
    1.Ժայռապատկերները հետազոտող շատ գիտնականներ են (Խ. Սամուելյան, Գ. Ղափանցյան, Լ. Բարսեղյան և այլք) կարծիք հայտնել, թե ժայռապատկերը հավանաբար գրի նախնական ձև է: Սակայն ժայռապատկերներն առաջնահերթ ու հաստատապես գրային համակարգ է ընկալվել հայ ժողովրդի կողմից և այդ ընկալմանը համապատասխան տրվել է «իծագիր» բնութագիրը: Առաջին հայացքից կարող է թվալ, թե «իծագիր» անվանումը տրվել է միայն այն պարզ պատճառով, որ ժայռապատկերների մեջ մեծ թիվ են կազմում այծերի պատկերները: Ի դեպ, գիտնականների կողմից հենց այդպես է մեկնաբանվել «իծագիր» անվանումը: Իրականում «իծագիր» անվանումը գալիս է այն անհիշելի ժամանակներից, երբ երբ փորագրվում էին ժայռապատկերները, երբ նոր էր ձևավորվում գիրը: «Իծագիր» անվանման պատճառներից հիմնականն այն էր, որ «այծ» և նախնական «գիր» հասկացություններն ունեցել են համահունչ անվանումներ: Այդ համահունչ անվանումների զույգերը առկա են հայերենում, շումերենում և եգիպտերենում: Այսպես`
    mašdara = «վայրի այծ» և «արձանագրություն», (շումերեն)
    sr, zr = «ձար, նոխազ, խոյ» և «գրել» (եգիպտերեն):
    «Շումերեն լեզու» հասկացությունը արտահայտվում է emegir բառով, իսկ նույն բառը udu=այծ ցուցիչով (udu emegir) նշանակում է «այծի տեսակ»: Շումերենում «գրել» բառը հնչեցվում էր sar, որը նույնական է եգիպտերեն sr, zr = «գրել» բառի հետ, իսկ երկուսի հայերեն համապատասխանն է՝
    շար = «կարգ, շարուածք, խումբ»
    սարել = «կազմել, հիւսել, կապել»
    ծիր = «գիծ, շրջագիծ, կարգ, ակօս», որից՝ ծրել = «գրել»:
    Պատկերա-գաղափարագիր գրային համակարգում հայերեն վերոհիշյալ բառերին համանուն է հայերեն ձար = «նոխազ, խոյ» բառը: Հետևաբար վերացական շար, սար, ծիր հասկացությունները հնչեցնելու համար անհրաժեշտ կլիներ նկարել ձար՝ նոխազ: Սրանից զատ, հայերենն ունի «գիր» և «այծ» գաղափարների այլ համահունչ անվանումներ: Հայերենում համանուն ու համահունչ են խազ = «այծ» և խազ = «գիր» բառերը: Մեսրոպատառ հայերենում «խազ» բառն առավել գործածական է «գիծ, գիր» իմաստով և միաժամանակ երաժշտական նշանագրերի հավաքական անվանումն է (խազեր): հայերենում «խազ» է անվանվում նաև արու այծը (հոգ. խզան): Պիտի կարծել, որ գրի վերոհիշյալ բոլոր անվանումները նախապես ունեցել են միայն «այծ» իմաստը: Որոշակի գաղափար արտահայտելու նպատակով այծի պատկեր նկարելու պրոցեսին զուգընթաց հավանաբար այծի որոշ անվանումների վերագրվել է նաև «գիր» իմաստ: Այդ մասին են վկայում նաև ազգագրական նյութերը: Այծ = գիր նույնացումը առավել ցայտուն ու հակիրճ է արտահայտված հայկական հանելուկներում: Բերենք մի քանի օրինակ.
    «Սպիտակ պռակ (=պուրակ, անտառ), սև-սև էծեր: (Ղարաբաղ)
    «Սև էծը սպիտակ դարի վրեն արածում ա»: (Վաղարշապատ, Վան, Դովրի)
    «Սիվտակ կող, սև իծան մեջ կարածան»: (Ալաշկերտ, Ղարաբաղ)
    «Ճորմակ լեռներ, սև-սև էծեր»: (Ղարաբաղ)
    «Սև ածերն, ճերմակ փլերն (=բլրակ) մաղվածին»: (Խոտրջուր)
    «Տեկմե (=պատահական) չոբան չեն կրել ածեր»: (Կեսարիա, Խարբերդ)
    Հանելուկների բերված օրինակներում այծը ներկայացնում է «գիր» գաղափարը: Կարևոր է և այն փաստը, որ բերված մի քանի օրինակների աշխարհագրությունը ծածկում է պատմական Հայաստանի ողջ տարածքը:
    Վերջին խմբագրող՝ Mitre: 17.09.2008, 14:00: Պատճառ: Գրառման ավելացում
    Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:

  2. #2
    Մշտական անդամ Mitre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2008
    Գրառումներ
    325
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժայռապատկերը որպես գրային համակարգ

    2. Գրի ծագման նախնական փուլում, երբ դեռևս վեջնականապես չէր ձևավորվել «գիր», «գրել» գաղափարը, գրելու գործողությունը պիտի արտահայտվեր պատկերները կարգավորված շարելու, հյուսելու, կազմելու, խազելու, գծելու միջոցով: Պետք է ենթադրել , որ շումերեն sar և եգիպտերեն sr, zr բառերը «գրել» իմաստի համար ունեցել են նախնական «շարել, սարել, ծրել» իմաստները: Այս ենթադրության իրավացիությունը ստուգելու համար անհրաժեշտ է քննել շումերեն sar և եգիպտերեն sr, zr բառի համանունները: Շումերական նյութին կանդրադառնանք հաջորդ աշխատանքում, իսկ ստորև ներկայացնենք եգիպտերեն sr, zr բառի համանուններըև հայերենի համապատասխան զուգահեռները: Միայն հիշեցման կարգով նշենք, որ եգիպտերեն գիրը բաղաձայնային է:
    Եգիպտերեն համանունները Հայերեն զուգահեռը Հայերենի իմաստը
    sr = ծեր մարդ ծեր ալևոր, պառաված մարդ
    sr = ղեկավար, իշխան, ազնվական սար գլուխ, գլխավոր, իշխան
    sr = կարգավորել, դասավորել, շարել շար, սար կարգ, շարուածք; կապ, կազմ
    sr = բուրդ ասր բուրդ
    sr = գրել, գծել ծիր, սար, շար գրել, գծել, շարել
    sr = այծ, խոյ ձար նոխազ, խոյ
    sr = մազ ձար մազ
    sr = նետ սայր ծայր, սուր կողմ
    sr = յուղ, կարագ սեր կաթի երեսի յուղը
    sr = հացահատիկ ցոր- ցորեն, հացահատիկ
    sr = ցրել, սփռել ցր- ցրել, սփռել
    sr = երկնքի 36 մասերից մեկը սր- սրական գոտի, մեծասիր գոտի
    sr = կաշի սեր- սերեկ, կաշի
    Ինչպես տեսնում ենք, եգիպտերենի համանունների այս շարքի հայերեն զուգահեռները ևս բաղաձայն համանուններ են: Եգիպտերեն և հայերեն նույնական համանունների այս շարքը հիմք է տալիս պնդելու, որ եգիպտերենում և վաղնջական հայերենում «գրել» իմաստն արտահայտելու համար օգտագործվել է նույն բառը:
    3. Ժայռապատկերների հպանցիկ ուսումնասիրությունն իսկ ցույց է տալիս, որ նրանք, ի տարբերություն տեսարանային գրի, իսկապես ստեղծվել են պատկերները կարգավորված շարելու սկզբունքով և որոշակի նպատակային ինֆորմացիա հաղորդելու նպատակով: Կոմպոզիցիաներում պատկերները դասավորելու ամենատարածված ձևը մի գծի վրա շարելն է :


    Ընդ որում, պատկերների գծային շարքի դեպքում պատկերները գրառվել են և հորիզոնական, և ուղղահայաց շարքերի տեսքով: Նաև հանդիպում են պատկերների շրջանաձև (ծիր), գալարաձև, աղեղնաձև դասավորման դեպքեր: Մեր կարծիքով պատկերների դասավորման ձևի ընտրությունը կախված էր ներկայացվելիք թեմայի վերաբերյալ գոյություն ունեցած աշխարհընկալումային պատկերացումներից:
    4. Վերջապես, ժայռապատկերները վաղնջական գիր լինելու տեսակետի օգտին է վկայում նաև այն փաստը, որ բացի մարդու և կենդանիների պատկերներից, մեծ թիվ են կազմում վերացական նշանները : Ուխտասարի և Ջեմաձորի 802 ժայռապատկերային կոմպոզիցիաների մեջ վերացական նշանների թիվը մոտ 200 է:



    Այս պարագայում կարևոր է և այն փաստը, որ յուրաքանչյուր նշան ունի գործածման որոշակի հաճախություն, ինչը յուրահատուկ է ձևավորված գրային համակարգին: Ստորև, աղուսյակի տեսքով, բերված են 802 ժայռապատկեներում մի շարք նշանների գործածության թվերը: Վերացական նշանների մեծ քանակը և ժայռապատկերներում նրանց հայտնվելու որոշակի հաճախությունը ևս վկայում են, որ Ուխտասար-Ջերմաձորի ժայռապատկերները զարգացման որոշակի փուլում գտնվող գրային համակարգ էր:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արժեքների համակարգ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 02.08.2010, 18:24
  2. Միաձուլման համակարգ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 26.04.2009, 23:26
  3. 4-րդ համակարգ
    Հեղինակ՝ Չամուռ, բաժին` Ֆիզիկա
    Գրառումներ: 79
    Վերջինը: 30.08.2008, 19:29
  4. Լիդե՞ր, թե՞ համակարգ
    Հեղինակ՝ Fedayi, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 15.04.2008, 12:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •