Կարոտ բառի ֆրանսերեն տարբերակը իրոք չկա՞, թե սա ընդամենը գերմարդկային փոխաբերությունն է
Մոդերատորական։ Թեման առանձնացվել է «Կարոտ բառի հայերենը չկա» թեմայից։
Կարոտ բառի ֆրանսերեն տարբերակը իրոք չկա՞, թե սա ընդամենը գերմարդկային փոխաբերությունն է
Մոդերատորական։ Թեման առանձնացվել է «Կարոտ բառի հայերենը չկա» թեմայից։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 17.09.2008, 02:04:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Իրոք որ՝ ֆրանսերենում «կարոտ» բառը չկա: Կա angoisse, ennui, նույն nostalgie-ն, նույնիսկ օգտագործում են անգլերեն spleen բառը, բայց էն «կարոտը» չկա: Ու չեմ էլ կարծում, որ ինչ-որ լեզվում լիակատար համարժեքը լինի: Ֆրանսիացին իր ennui-ով ընդամենը ձանձրույթ ու պարապություն է հասկանում, շատ-շատ՝ իրեն պատճառված որոշ մանր-մունր անհարմարություններ: Իսկ ինձ համար կարոտը անսահման դատարկ տարածություն է, արճճե ժամանակ, ներսից խանձող հիվանդություն: Դժվար բան է, մի խոսքով: Ու գրեթե բոլոր հայերին քաջ ծանոթ, ցավոք սրտի:
DIXIcarpe noctem
Ոչ մի այլ լեզու չունի կարոտ բառը, ամեն դեպքում էն տրագիկ, մորթող ու ինքնախոշտանգող իմաստով, ոնց որ հայերենում:
Dayana ջան, աստված չանի երբևէ զգաս այնպիսի ծվատող կարոտ, որն ունենում են անվերադարձ կորստից հետո, երբ կարոտը խեղդում է կոկորդդ՝ այնինչ ո՛չ ձեռքերդ, ո՛չ ոտքերդ, ու ո՛չ էլ ամենախելացի գլուխդ չեն կարողանում ելք գտնեն այդ վիճակից: Կարոտն անբուժելի է...Ու որքան զարմանալի է՝ հայերին բնորոշ:
Սիրելի իմ Մանոն, ցավոք վերջին վեց տարիների ընթացքում միշտ էդ կարոտն ունեմ: Հա դե ջրիկ ու ամեն ինչից գոհ աղջկա կերպարում ինձ լավ եմ զգում, բայց հենց որ մտածում եմ էդ կորստի մասին` այ ոնց սր հիմա, մեջքս կոտրվումա: Հա մեջքսա ցավում: Նենց տպավորությունա, ոնց որ մի հազար թշնամի մի անգամից մեջքս են խոթում իրենց սվինները: Էդ կորստի գիտաակցելս տեևեց երկու տարի: Երկու տարի համոզում էի ինձ, որ տենց բան չկա, հեսա դիմացս դուրս կգա 16 տարիներիս կարևորագույն մարդկանցից մեկը ու կժտա, հետո միասին կքայլենք ու ամեն ինչ կանցնի: Բայց էդպես էլ չեկավ, չկարողացավ: Ուղղակի էնտեղից հետ չեն գալիս... Էհ... շատ փիլիսոփայական ստացվեց, իմը չի ես երջանիկ, ժպտերես, շատախոս ու նույնիսկ ջրիկ աղջնակ եմ: Սենց հեշտա գժանոցի պատերից ավելի փափուկ պատեր ունեմ , ինչքն կուզեմ գլուխս կխփեմ ու չի ցավի Սենց լավա
Չգիտեմ, օրինակ ես որ օգտագործում եմ тоска բառը կամ անգլերեն spleen բառը ես այն կարոտն եմ պատկերացնում, որը հասկանում ենք կամ գոնե գիտակցում ենք բոլորս :
Ինձ թվում է այստեղ բառի լինել կամ չլինելու հարց չէ, պարզապես կամ միգուցե ֆրանսիացիները կարիք չեն ունեցել այդ բառի, դրա համար այն չկա գուցե և վախեցել են այդ զգացմունքը բառով կոչել , ո՜վ գիտի ...
Чеширский КотЭ
Ոզնուկ, ֆրանսիացիների ունեցած արտահայտությունը հայերեն կստացվի "դու ինձ չես հերիքում", իսկ քո նշած բառերը՝ тоска ու spleen, էլի ուղիղ թարգամնություն չեն կարոտ բառի: Ոնց ա, որ ասում ես "խնձոր" ու քիչ ա մնում համն էլ զգաս, թեև չունես էդ պահին, նույնն էլ կարոտն ա: Կան բառեր, որոնք հենց կոնկրետ լեզվում են ընկալվում: Օրինակ անգլերեն kiss-ն էլ "համբույր"-ի կիրքն ու քնքշությունը չի փոխանցում: Չգիտեմ, տարբեր զգացողություններ են, գուցե տարբեր մարդկանց մոտ՝ տարբեր:
Բա դա ասելու բա՞ն էր
Կարող է արդյոք ռուսերենում չլինել կարոտ բառը, եթե ռուսների (մեծամասնության) աչքերում միշտ անորոշ և անհասկանալի կարոտ է երևում։
Կարոտ – тоска, скука
Կարոտել - скучать, тосковать
Ռուսաների (սլավոնացիների) կարոտն անգամ գունավոր է լինում՝ черная тоска, зеленая тоска
Մի հետաքրքիր բան պարզեցի. իրոք որ "что русскому хорошо, то немцу - смерть" , էս ռուսներն ու ամերիկացիները (անգլիացիները) անգամ լեզվում են հակադրվում իրար։
Ռուսերենում կա – голубая мечта, անգլերենում երկնագույն կարող է լինել կարոտը՝ she was feeling blue.
Իդեպ, մենք գունավոր կարոտ ունե՞նք
Ավելացվել է 4 րոպե անց
Չեմ հասկանում, թե ինչն է ռուսերենի тоска-ի և скука–ի կամ անգլերեն spleen–ի և miss–ի պակաս հայերեն կարոտից։
Կարելի է ասել, որ մեր կարոտն ավելի «աստիճանավորված է»,
«թեթև» կարոտը պարզապես կարոտն է, ուժեղը՝ կսկիծը, բայց ուրիշներն էլ հաստատ ունեն այդ զգացումը և համապատասխան բառեր։ Ֆրանսիացիների մասին չգիտեմ...
Վերջին խմբագրող՝ ars83: 18.09.2008, 12:23: Պատճառ: Գրառման ավելացում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ