Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
Dayana ջան, աստված չանի երբևէ զգաս այնպիսի ծվատող կարոտ, որն ունենում են անվերադարձ կորստից հետո, երբ կարոտը խեղդում է կոկորդդ՝ այնինչ ո՛չ ձեռքերդ, ո՛չ ոտքերդ, ու ո՛չ էլ ամենախելացի գլուխդ չեն կարողանում ելք գտնեն այդ վիճակից: Կարոտն անբուժելի է...Ու որքան զարմանալի է՝ հայերին բնորոշ:
Սիրելի իմ Մանոն, ցավոք վերջին վեց տարիների ընթացքում միշտ էդ կարոտն ունեմ: Հա դե ջրիկ ու ամեն ինչից գոհ աղջկա կերպարում ինձ լավ եմ զգում, բայց հենց որ մտածում եմ էդ կորստի մասին` այ ոնց սր հիմա, մեջքս կոտրվումա: Հա մեջքսա ցավում: Նենց տպավորությունա, ոնց որ մի հազար թշնամի մի անգամից մեջքս են խոթում իրենց սվինները: Էդ կորստի գիտաակցելս տեևեց երկու տարի: Երկու տարի համոզում էի ինձ, որ տենց բան չկա, հեսա դիմացս դուրս կգա 16 տարիներիս կարևորագույն մարդկանցից մեկը ու կժտա, հետո միասին կքայլենք ու ամեն ինչ կանցնի: Բայց էդպես էլ չեկավ, չկարողացավ: Ուղղակի էնտեղից հետ չեն գալիս... Էհ... շատ փիլիսոփայական ստացվեց, իմը չի ես երջանիկ, ժպտերես, շատախոս ու նույնիսկ ջրիկ աղջնակ եմ: Սենց հեշտա գժանոցի պատերից ավելի փափուկ պատեր ունեմ , ինչքն կուզեմ գլուխս կխփեմ ու չի ցավի Սենց լավա