Կարոտ բառի ֆրանսերեն տարբերակը իրոք չկա՞, թե սա ընդամենը գերմարդկային փոխաբերությունն է
Մոդերատորական։ Թեման առանձնացվել է «Կարոտ բառի հայերենը չկա» թեմայից։
Կարոտ բառի ֆրանսերեն տարբերակը իրոք չկա՞, թե սա ընդամենը գերմարդկային փոխաբերությունն է
Մոդերատորական։ Թեման առանձնացվել է «Կարոտ բառի հայերենը չկա» թեմայից։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 17.09.2008, 02:04:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Իրոք որ՝ ֆրանսերենում «կարոտ» բառը չկա: Կա angoisse, ennui, նույն nostalgie-ն, նույնիսկ օգտագործում են անգլերեն spleen բառը, բայց էն «կարոտը» չկա: Ու չեմ էլ կարծում, որ ինչ-որ լեզվում լիակատար համարժեքը լինի: Ֆրանսիացին իր ennui-ով ընդամենը ձանձրույթ ու պարապություն է հասկանում, շատ-շատ՝ իրեն պատճառված որոշ մանր-մունր անհարմարություններ: Իսկ ինձ համար կարոտը անսահման դատարկ տարածություն է, արճճե ժամանակ, ներսից խանձող հիվանդություն: Դժվար բան է, մի խոսքով: Ու գրեթե բոլոր հայերին քաջ ծանոթ, ցավոք սրտի:
DIXIcarpe noctem
Ոչ մի այլ լեզու չունի կարոտ բառը, ամեն դեպքում էն տրագիկ, մորթող ու ինքնախոշտանգող իմաստով, ոնց որ հայերենում:
Dayana ջան, աստված չանի երբևէ զգաս այնպիսի ծվատող կարոտ, որն ունենում են անվերադարձ կորստից հետո, երբ կարոտը խեղդում է կոկորդդ՝ այնինչ ո՛չ ձեռքերդ, ո՛չ ոտքերդ, ու ո՛չ էլ ամենախելացի գլուխդ չեն կարողանում ելք գտնեն այդ վիճակից: Կարոտն անբուժելի է...Ու որքան զարմանալի է՝ հայերին բնորոշ:
Սիրելի իմ Մանոն, ցավոք վերջին վեց տարիների ընթացքում միշտ էդ կարոտն ունեմ: Հա դե ջրիկ ու ամեն ինչից գոհ աղջկա կերպարում ինձ լավ եմ զգում, բայց հենց որ մտածում եմ էդ կորստի մասին` այ ոնց սր հիմա, մեջքս կոտրվումա: Հա մեջքսա ցավում: Նենց տպավորությունա, ոնց որ մի հազար թշնամի մի անգամից մեջքս են խոթում իրենց սվինները: Էդ կորստի գիտաակցելս տեևեց երկու տարի: Երկու տարի համոզում էի ինձ, որ տենց բան չկա, հեսա դիմացս դուրս կգա 16 տարիներիս կարևորագույն մարդկանցից մեկը ու կժտա, հետո միասին կքայլենք ու ամեն ինչ կանցնի: Բայց էդպես էլ չեկավ, չկարողացավ: Ուղղակի էնտեղից հետ չեն գալիս... Էհ... շատ փիլիսոփայական ստացվեց, իմը չիես երջանիկ, ժպտերես, շատախոս ու նույնիսկ ջրիկ աղջնակ եմ: Սենց հեշտա
գժանոցի պատերից ավելի փափուկ պատեր ունեմ , ինչքն կուզեմ գլուխս կխփեմ ու չի ցավի
Սենց լավա
![]()
Չգիտեմ, օրինակ ես որ օգտագործում եմ тоска բառը կամ անգլերեն spleen բառը ես այն կարոտն եմ պատկերացնում, որը հասկանում ենք կամ գոնե գիտակցում ենք բոլորս :
Ինձ թվում է այստեղ բառի լինել կամ չլինելու հարց չէ, պարզապես կամ միգուցե ֆրանսիացիները կարիք չեն ունեցել այդ բառի, դրա համար այն չկա գուցե և վախեցել են այդ զգացմունքը բառով կոչել , ո՜վ գիտի ...![]()
Чеширский КотЭ
Ոզնուկ, ֆրանսիացիների ունեցած արտահայտությունը հայերեն կստացվի "դու ինձ չես հերիքում", իսկ քո նշած բառերը՝ тоска ու spleen, էլի ուղիղ թարգամնություն չեն կարոտ բառի: Ոնց ա, որ ասում ես "խնձոր" ու քիչ ա մնում համն էլ զգաս, թեև չունես էդ պահին, նույնն էլ կարոտն ա: Կան բառեր, որոնք հենց կոնկրետ լեզվում են ընկալվում: Օրինակ անգլերեն kiss-ն էլ "համբույր"-ի կիրքն ու քնքշությունը չի փոխանցում: Չգիտեմ, տարբեր զգացողություններ են, գուցե տարբեր մարդկանց մոտ՝ տարբեր:![]()
Բա դա ասելու բա՞ն էր
Կարող է արդյոք ռուսերենում չլինել կարոտ բառը, եթե ռուսների (մեծամասնության) աչքերում միշտ անորոշ և անհասկանալի կարոտ է երևում։
Կարոտ – тоска, скука
Կարոտել - скучать, тосковать
Ռուսաների (սլավոնացիների) կարոտն անգամ գունավոր է լինում՝ черная тоска, зеленая тоска
Մի հետաքրքիր բան պարզեցի. իրոք որ "что русскому хорошо, то немцу - смерть", էս ռուսներն ու ամերիկացիները (անգլիացիները) անգամ լեզվում են հակադրվում իրար։
Ռուսերենում կա – голубая мечта, անգլերենում երկնագույն կարող է լինել կարոտը՝ she was feeling blue.
Իդեպ, մենք գունավոր կարոտ ունե՞նք
Ավելացվել է 4 րոպե անց
Չեմ հասկանում, թե ինչն է ռուսերենի тоска-ի և скука–ի կամ անգլերեն spleen–ի և miss–ի պակաս հայերեն կարոտից։
Կարելի է ասել, որ մեր կարոտն ավելի «աստիճանավորված է»,
«թեթև» կարոտը պարզապես կարոտն է, ուժեղը՝ կսկիծը, բայց ուրիշներն էլ հաստատ ունեն այդ զգացումը և համապատասխան բառեր։ Ֆրանսիացիների մասին չգիտեմ...
Վերջին խմբագրող՝ ars83: 18.09.2008, 12:23: Պատճառ: Գրառման ավելացում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ