Կարոտ բառի ֆրանսերեն տարբերակը իրոք չկա՞, թե սա ընդամենը գերմարդկային փոխաբերությունն է
Մոդերատորական։ Թեման առանձնացվել է «Կարոտ բառի հայերենը չկա» թեմայից։
Կարոտ բառի ֆրանսերեն տարբերակը իրոք չկա՞, թե սա ընդամենը գերմարդկային փոխաբերությունն է
Մոդերատորական։ Թեման առանձնացվել է «Կարոտ բառի հայերենը չկա» թեմայից։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 17.09.2008, 02:04:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Իրոք որ՝ ֆրանսերենում «կարոտ» բառը չկա: Կա angoisse, ennui, նույն nostalgie-ն, նույնիսկ օգտագործում են անգլերեն spleen բառը, բայց էն «կարոտը» չկա: Ու չեմ էլ կարծում, որ ինչ-որ լեզվում լիակատար համարժեքը լինի: Ֆրանսիացին իր ennui-ով ընդամենը ձանձրույթ ու պարապություն է հասկանում, շատ-շատ՝ իրեն պատճառված որոշ մանր-մունր անհարմարություններ: Իսկ ինձ համար կարոտը անսահման դատարկ տարածություն է, արճճե ժամանակ, ներսից խանձող հիվանդություն: Դժվար բան է, մի խոսքով: Ու գրեթե բոլոր հայերին քաջ ծանոթ, ցավոք սրտի:
DIXIcarpe noctem
Բա դա ասելու բա՞ն էր
Կարող է արդյոք ռուսերենում չլինել կարոտ բառը, եթե ռուսների (մեծամասնության) աչքերում միշտ անորոշ և անհասկանալի կարոտ է երևում։
Կարոտ – тоска, скука
Կարոտել - скучать, тосковать
Ռուսաների (սլավոնացիների) կարոտն անգամ գունավոր է լինում՝ черная тоска, зеленая тоска
Մի հետաքրքիր բան պարզեցի. իրոք որ "что русскому хорошо, то немцу - смерть", էս ռուսներն ու ամերիկացիները (անգլիացիները) անգամ լեզվում են հակադրվում իրար։
Ռուսերենում կա – голубая мечта, անգլերենում երկնագույն կարող է լինել կարոտը՝ she was feeling blue.
Իդեպ, մենք գունավոր կարոտ ունե՞նք
Ավելացվել է 4 րոպե անց
Չեմ հասկանում, թե ինչն է ռուսերենի тоска-ի և скука–ի կամ անգլերեն spleen–ի և miss–ի պակաս հայերեն կարոտից։
Կարելի է ասել, որ մեր կարոտն ավելի «աստիճանավորված է»,
«թեթև» կարոտը պարզապես կարոտն է, ուժեղը՝ կսկիծը, բայց ուրիշներն էլ հաստատ ունեն այդ զգացումը և համապատասխան բառեր։ Ֆրանսիացիների մասին չգիտեմ...
Վերջին խմբագրող՝ ars83: 18.09.2008, 12:23: Պատճառ: Գրառման ավելացում
Հա, ասենք երբեմն մեր լոգշն էլ ա իրանց մոտ тоска բառով արտահայտվում![]()
When life gives you lemons, make lemonade
Սուբյեկտիվ և չհիմնավորված կարծիք։ Գրել եմ արդեն՝
тоска, черная тоска, зеленая тоска – շատ լավ էլ արտահայտում են մեր կարոտի և կսկիծի իմաստը։
Ես հասկանում եմ, որ մերն ավելի հարազատ է և ինքս էլ մայրենիս շատ եմ սիրում, բայց պետք չէ այլ լեզուների հաշվին սեփական լեզվի առավելություններ փնտրել. յուրաքանչյուրն իր տեղն ունի։ Ռուսերենը շատ գեղեցիկ և հարուստ լեզու է, ինչպես նաև ռուսական մշակույթը՝ շատ հարուստ ու բազմազան։
Հիմա, թե Գալաթեան ինչպես է զգում կարոտը կամ тоска–ն, և թե որն է նրա համար ավելի ուժեղ՝ իր անձնական գործն է։
նայի.
քո ասած скука բառը աելի շատ ձանձրույթ ա պարունակում, քան կարոտ
тоска-յով կարող են պարզապես տխրություն, մելանխոլիկություն արտահայտել, ու անպայման չի, որ այն կարոտից առաջացած լինի…
Իմ կարծիքով` ստեղ հենց տարբերությունը նրանում ա կայանում, որ միայն հայերենում գոյություն ունեցող «կարոտ» բառը ոչ մի կողմնակի իմաստ չի արտահայտում, ինչպես скука-ն ու тоска-ն…
![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ