Ես չգիտեմ՝ քյառթավարի են խոսում թուրքերը, թե չէ, որովհետև լեզվին ծանոթ չեմ, բայց իմ իմանալով՝ սցենարը թուրքական չի, գնված է«Տելեմունդո» հայտնի սերիալային գործարանից ։Ճ
Ես չգիտեմ՝ քյառթավարի են խոսում թուրքերը, թե չէ, որովհետև լեզվին ծանոթ չեմ, բայց իմ իմանալով՝ սցենարը թուրքական չի, գնված է«Տելեմունդո» հայտնի սերիալային գործարանից ։Ճ
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Quyr Qery (16.06.2012)
Չեմ կարող ասել՝ այսօրվա դրությամբ կոնկրետ որ հայկական հեռուսատաալիքն եմ քչից թե շատից հավանում, բայց թե որ ալիքից եմ զզվում, հաստատ գիտեմ: Դա Շանթն է
Անտանելի մի ալիք, որը վաղուց ի վեր արդեն զզվեցրել է իր կոմերցիոն նախագծերով, որտեղ եթերի 10 տոկոսը երգում են, իսկ մնացած 90 տոկոսը հնացած ու հոգնեցրաց դեմքերը անվերջ խոսում-խոսում-խոսում են, ընդ որում անընդհատ կրկնվելով-կրկնվելով-կրկնվելով… Ժողովրդական երգի պրոպագանդայի քողի տակ սմս քվեարկությունների կազմակերպում… Մի խոսքով փող փող փող և ուղեղների լվացում…
Կասեք՝ չես հավանում, մի նայիր…
Հավատացեք, տենց էլ անում եմ, բայց ոչ միշտ է, որ ստացվում է: Տանը մեկ էլ տեսար միացնում են, ու մինչև կհասնցնես փոխել, արդեն նյարդայնանում ես: Կամ հյուր ես գնում, ու Շանթ են միացնում…
Մի խոսքով զզվելի մի ալիք ինձ համար: Հուսով եմ մենակ չեմ…
romanista (09.07.2014)
Չգիտեմ, էս թեմայում գրել եմ, թե չէ։
Շանթը միակ ալիքն ա, որ դիտում ենք (չհաշված կաբելայինի մի երկու ալիք)։
Մասնավորապես «Վիտամին ակումբ», «Իքս-Ֆակտոր» կամ «Հայ սուպերստար», «Կիրակնօրյա հորիզոն» հաղորդումները։
Եթե չեմ հասցնում դիտել, Յութուբը կա ու կա։
Ինչքան էլ ստեղ էսթետները քննադատեն Իքս ֆակտորի ժյուրիի վարքը, ես ավելի շատ հենց էն դեպքերի համար եմ նայում, երբ նրանք սկսում են ղժժալ ոչ ադեկվատների վրա։
Ժողովրդական երգերից բան չեմ հասկանում, պարերից առավել ևս։
Իսկ թե ովքեր ու ինչից են էդքան խոսում ու զզվեցնում Լեոյին, չգիտեմ, որտև ասած հաղորդումներից բացի ուրիշ բան չեմ նայում։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
մարիօ (04.05.2014)
Մենակ չես: Ես էլ տանել չեմ կարում դրանց «նախագիծ» կոչվածները: Մակարդակ բացարձակ չկա, իրանք իրանց հաղորդավարներին ու սերիալների դերասաններին պարացնում, երգացնում, էլ ինչ ասես անել չեն տալի, ու ժողովրդից քվեարկությունով փող են գռփում: Բա դրանց սերիալները, Արմենիային ենք բան ասում, բայց Արմենիան գոնե մի հատ ա տալիս տենց անասունություն տարվա մեջ, սրանց մոտ շարան ա: Ես հլը Շանթով չեմ հանդիպել կրթական, դաստիարակչական որևէ թողարկում (դիսքավրիի դոկ, ֆիլմերը չեմ հաշվում, ես էլ կարամ գնամ դրա դիսկը առնեմ, բերեմ դնեմ տունը դիվիդիով նայեմ էտի): Մինչև էս վերջին ժամանակներս դաժե ձևի համար ամիսներով մի հատ կինո չէին դնում եթերը իրանց աղբից մի քիչ ազատելու համար, հիմա գոնե սկսել են դնել: Մի խոսքով զիբիլ-կանալ, ու ցավալին էն ա, որ էս ալիքը 20 տարի ա կա ու չի փակվում, հպարտորեն ներկայանալով որպես Գյումրիում ստեղծված ալիք, իսկ մանկական Հայրենիքը օրինակ փակվում գնում ա:
Լեո (10.07.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ