Երեխեք, համաձայն չեք, որ Նվերը <Շանթի> դեմքն ա (ոչ ռաբիզ իմաստով), այսպես ասած` հեռուստաընկերության բրենդ-մեյքերը:
Միլիոնատերը Մարկ Սաղաթելյանն ավելի լավ էր վարում: Ռուբինյանից առաջվա տղեն էլ ... էլի Սաղաթելյան էր... չեմ հիշում անունը:
Շանթ հեռուստաընկերություն տերը մեր մոտ բարեկամնա կիմանամ կասեմ
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
«Շանթ» հեռուստատեսություն
Ո՞ւր ա ըտեղ հեռուստատեսություն մենակ վերվարածներով ամեն ինչ ասված ա էդ հեռուստատեսություն կոչվածի մասին
Համ էլ վերնագիրը կարելի է խմբագրել` «հեռուստատեսություն» բառը նույնպես գրել չակերտավոր:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Sphinx (09.02.2010)
Sphinx (09.02.2010)
Ինձ Շանթ–ը դուր է գալիս. ագրեսիվ չի ու մի տեսակ ժողովրդական է։ Միակ բանը, որ տհաճ է, շատ երկար գովազդներն են։
Ինչ վերաբերում է Նվեր Մնացականյանին, ապա նա՝ որպես լրագրող և հաղորդավար, ոչ վատն է, ոչ լավը, միջին որակի մասնագետ է։ Բայց քանի որ հայկական հեռուստատեսության աշխատողները աչքի չեն ընկնում բարձր մակարդակով, Նվերը նրանց ֆոնի վրա միանգամայն տանելի և անգամ ողջունելի տարբերակ է։
Sphinx (09.02.2010)
Հարգելիներս, Նվեր Մնացականյանը մեկն է այն բազմաթիվ վախկոտ ստրուկ-լրագրողներից, ով իշխանության ներկայացուցիչներին հարցնում է այն, ինչը նրանք ուզում են լսել եւ հակառակը՝ հակաիշխանականներին հարցնում է այն, ինչը նրանք չեն ուզում լսել:
Շատ հաճախ անտեսում են երկրի ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցած կարեւոր, իշխանություններին ոչ ձեռնտու իրողությունները:
Մի խոսքով Շանթն ու նրա ղեկավարները /ճիշտ է, ի տարբերություն այլ հեռուստաընկերությունների, ունեն բավականին լայն հնարավորություններ/, բայց նրանց քաղաքական հաղորդումները կրկնում են Հ1-ը եւ առանձնապես չեն փայլում օբյեկտիվությամբ:
Հանուն արդարության, արժե նշել, որ ունեն նաեւ լավ պրոյեկտներ՝ կապված երաժշտության հետ, ինչպես նաեւ այլ բավականին հաջողված ծրագրեր՝ չհաշված տափակ ու անիմաստ, ազգասպան սերիալները:
Հիշում եք – մի ժամանակ սենց մի հաղորդում կար «Ծոից ծո Հայաստան» - ու դրա մեջի հաղորդավարի անուն հիշում եք??
Թե չե – ասեմ,
Անձնվեր Գնացականյան...
Խեղճ Նվեր – ամեն անգամ իրան տեսնելի էդ եմ հիշում...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Հարգելի Մարկիզ, իսկ ինչի եք վախկոտ ու ստրուկ անվանում լրագրողին, եթե ոչ հենց հեռուստաընկերությանը, թեև ես չէի ասի, որ իրոք իրանք էդքան վատն են: Պետք չի միամտորեն կարծել, թե լրագրողը կարող է խոսել այնպես, ինչպես ցանկանա առանց հաշվի առնելու հեռուստաընկերության դիրքորոշումը: Յուրաքանչյուր լրատվամիջոցում լրագրողները խոսում են այն, ինչ համապատասխան է տվյալ ԶԼՄ-ի ընտրած քաղաքականությանը: Մենակ չասեք, թե ազատ ու ճշմարտախոս են <Չորրորդ իշխանության> կամ էլ <Հայկական ժամանակի> լրագրողները, պետք չի միամիտ լինել ու մեր նման երկրի էսօրվա պայմաններում խոսել բացարձակ հավասարակշիռ լուսաբանումների մասին, տենց բան գոյություն չունի: Բացարձակ ճշմարտություն խոսում են միայն հետաքննող լրագրողները, բացարձակ ճշմարտության ետևից ընկնողները, (իսկ մեզ համալսարանում սովորեցնում են լինել անաչառ լուսաբանողներ), չեն կարող աշխատանք գտնել: Ահա դառը ճշմարտությունը: Էկեք ուղղակի ընտրենք համեմատաբար ավելի ազատ լրատվամիջոցների, ավելի նվազ ազատներից կամ էլ ընդհանրապես անազատներից: Այդպիսին է հենց <Շանթը>:
Վերջին խմբագրող՝ AgaTa: 20.09.2008, 19:56:
AgaTa «Չարյաց փոքրագույնը» շատ սխալ հասկացություն է: Լինում է կա՛մ չար, կա՛մ բարի: Կա՛մ սև, կա՛մ սպիտակ: Կա՛մ անաչառ, կա՛մ հետամուտ (վերլուծիր բառը, խնդրում եմ ): Կա՛մ լրագրող, կա՛մ ստրուկ: Իսկ այսօրվա եթերը սևից էլ սև է:
Հայացքներս կվերանայեմ Ա1+-ի վերաբացվելուց հետո:
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ