Դե ինչ, ժողովուրդ, արդեն կարելի է վստահությամբ արձանագրել, որ 20թ.-ի Սեպտեմբերյան Ճակատամարտը ոսկե տառերով է հիշվելու Հայոց ռազմական տարեգրության մեջ:
Իհարկե՝ պատերազմը, որպես էդպիսին, դեռ իր տրամաբանական ավարտին չի հասել ու ներկայումս հայկական ՊԲ ազդեցության գոտում գտնվող տարածքների նոր քարտեզն առայժմ չունենք ձեռքի տակ, բայց էդ ամենը հետո..
Հիմա եկեք մի այլ բան քննարկենք.
Ինչպե՞ս պիտի հայոց բանակի հաղթանակն ամրագրվի քաղաքական դաշտում:
Ի՞նչ պիտի անենք հիմա, որ առավելագույնս ճիշտ լինի:
Ինչպե՞ս պիտի, էս ճակատագրական պահին, ՀՀ-ն իրեն դիրքավորի աշխարհաքաղաքական նոր իրականության մեջ, որ ավելի ամուր կայանա ու ամբողջանա որպես պետություն՝ ընդհանրապես պետականությունն իսպառ կորցնելու վտանգի ներքո:
Էջանիշներ