User Tag List

Էջ 311 358-ից ԱռաջինԱռաջին ... 211261301307308309310311312313314315321 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 4,651 համարից մինչև 4,665 համարի արդյունքները՝ ընդհանուր 5360 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #4651
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջնական հաղթանակ՝ այո, էդ 2 ֆրոնտներից որևէ մեկում ձախողման դեպքում, հնարավոր չի լինի գրանցել:

    Բայց իմ ասածը նրա մասին էր, որ, էս պահի դրությամբ, դիվանագիտական ճակատում մեր հաջողություններն ավելի շոշափելի են, քան՝ ռազմաճակատում:

    ՈՒ ընդհանրապես՝ հենց հիմա հերթական լեգենդն ա հօդս ցնդում, թե մենք կիլոմետրերով հեռու ենք դիվանագիտությունից:
    Սրտանց հավատում եմ, որ դա այդպես է և մենք դեռ ավելին ենք հասնելու։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (28.10.2020)

  3. #4652
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտահոգություն հայտնելն ու կոչ անելը վաղուց քաղաքական մեմ են դարձել, բայց Բայդենը դա մեկ այլ մակարդակ բարձրացրեց։ Խոստանում է, որ ընտրվելու դեպքում կոչը կանի։

    https://www.lragir.am/2020/10/28/593965/

    Բայդենի խոսքով, ԱՄՆ վարչակազմը պետք է կոչ անի Թուրքիային ու Ռուսաստանին դադարեցնել սպառազինության մատակարարումը հակամարտության գոտի, իսկ Թուրքիայի դեպքում՝ նաև վարձկաններին:
    Բայդենը նշել է, որ ընտրվելու դեպքում անելու է վերոնշյալը:

  4. #4653
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արեգ Դանագուլյան, միջուկային ֆիզիկոս, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (MIT)

    Ընդամենը քսան օրում կառուցեցին մի քանի կատարարելագործված պրոտոտիպներ, որոնք անցան թեստավորում դաշտային պայմաններում: Համոզված եմ, որ դրանք շուտով կվերածվեն աշխատող արտադրանքի, և հույս ունենք, որ ՊՆ-ի օգնությամբ կտարածվեն մեր զինված ուժերում: Միայն այս հասարակ՝ փոքր (10 սմ չափսի) և էժան ($5-10) սարքը կկարողանա ապագա առճակատման դեպքում փրկել հարյուրավոր կյանքեր:
    Հետաքրքիր հոդվածն ամբողջությամբ.
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  5. #4654
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    https://armtimes.com/hy/article/201448

    Օրինակ Չարեքդարը ինչի ա անցնում նրանց, ԼՂԻՄ–ի սահմանների մեջ չէ՞ր։ Դադիվանքն էլ ա գրած, բա ռուսները ինչի են տնկվել ընդեղ։

  6. #4655
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    https://armtimes.com/hy/article/201448

    Օրինակ Չարեքդարը ինչի ա անցնում նրանց, ԼՂԻՄ–ի սահմանների մեջ չէ՞ր։ Դադիվանքն էլ ա գրած, բա ռուսները ինչի են տնկվել ընդեղ։
    Պեգովն էլ նոր Բերդաշենի մասին գրեց, որ ազերներն էկել են, բնակչությունն ա տարածքը պաշտպանում, չեն թողնում մտնեն
    Հարցիդ պատասխան. որտև ունես խայտառակ ապիկար կառավարություն, որ խայտառակ փաստաթուղթը ստորգրելուց հետո հետևանքների հետ գլուխ չի դնում։ Փոխանակ գնան, բանակցեն, փորձեն հնարավորինս շատ պոկեն, դրած ներկա-նախկին են խաղացնում ու դավաճաններ ման գալիս, իսկ Ադրբեջանն ինչքան կարում, պոկում ա, հիմա արդեն առանց պատերազմի ու առանց կորուստների։ Դե էլ չասենք տեղահանվածների, անհետ կորածների, առևանգվածների, գլխատվող գերիների և մնացած բաների մասին։ Այլոոոոո, պետություն կա՞ էդտեղ:

    Բայց դե անվերապահորեն վստահեք

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (26.11.2020), Varzor (27.11.2020)

  8. #4656
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Պեգովն էլ նոր Բերդաշենի մասին գրեց, որ ազերներն էկել են, բնակչությունն ա տարածքը պաշտպանում, չեն թողնում մտնեն
    Հարցիդ պատասխան. որտև ունես խայտառակ ապիկար կառավարություն, որ խայտառակ փաստաթուղթը ստորգրելուց հետո հետևանքների հետ գլուխ չի դնում։ Փոխանակ գնան, բանակցեն, փորձեն հնարավորինս շատ պոկեն, դրած ներկա-նախկին են խաղացնում ու դավաճաններ ման գալիս, իսկ Ադրբեջանն ինչքան կարում, պոկում ա, հիմա արդեն առանց պատերազմի ու առանց կորուստների։ Դե էլ չասենք տեղահանվածների, անհետ կորածների, առևանգվածների, գլխատվող գերիների և մնացած բաների մասին։ Այլոոոոո, պետություն կա՞ էդտեղ:

    Բայց դե անվերապահորեն վստահեք
    Որտեղ ես տեսել անվերապահորեն աջակցելս, մանավանդ վերջին օրերին։ Ասենք թե Հայաստանում պետություն չկա, բա՞ էն Արցախի վարչախումբը ինչացու են։

  9. #4657
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Որտեղ ես տեսել անվերապահորեն աջակցելս, մանավանդ վերջին օրերին։ Ասենք թե Հայաստանում պետություն չկա, բա՞ էն Արցախի վարչախումբը ինչացու են։
    Քո մասին չէի ասում, այլ որպես ընդհանուր բարդակի բացատրություն։
    Իսկ Արցախի վարչախումբը ՀՀ վարչախմբից բեթար ապիկար ա, դրան գումարած չճանաչված պետության ղեկավարություն ա, պլյուս ՀՀ-ից մեծ կախվածությամբ, իրանց հետ ոչ ոք չի բանակցում ու թուղթ ստորագրում:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (27.11.2020)

  11. #4658
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արցախի հիմնախնդիրը

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    https://armtimes.com/hy/article/201448

    Օրինակ Չարեքդարը ինչի ա անցնում նրանց, ԼՂԻՄ–ի սահմանների մեջ չէ՞ր։ Դադիվանքն էլ ա գրած, բա ռուսները ինչի են տնկվել ընդեղ։
    Դադիվանքի մենակ վանքն են պահում՝ ոնց հասկացել եմ:
    Իսկ հարակից գյուղը տալիս են:

    ՈՒ, վաբշե, մենակ բնակավայրերի առուտուրի մեջ չի, որ պետությունը բացակա ա:
    Կենդանի մնացած զորքն էլ ա անտեր թողած:

    Իմ 2 զարմիկն էլ, օրինակ, մինչև հիմա էնտեղ են:
    Զորամաս չկա՝ սաղ վարի ա տված, խրամատ չկա, հիգիենայի մասին էլ ոչ ոք չի էլ հիշում..
    Թանձր անտառ ա ու խոնավ հող: Տենց փոսեր են փորել, որ մեջը քնելուց գոնե մի քիչ տաք լինի..
    Դուրսը ձմեռ ա էդ անտերը..
    Էդ էլ աճող օրգանիզմներ են, որ դեռ հարց ա, էսքան բանից հետո, ու ինչ-որ հրաշքով ողջ առողջ հետ գալուց հետո, վաղը կկարողանան սերուդ տալ, թե ոնց:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (27.11.2020)

  13. #4659
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    ... Այս երկուսի մտքին մի բան կա միայն. քեզ հոշոտել ...
    Ինչի՞, Սամ։ Ո՞նց ա լինում որ վրացիներին չեն ուզում հոշոտել, իսկ մեզ ուզում են։
    Խորհրդային ու հետխորհրդային ժամանակաշրջանում, մինչև կարծեմ Քելբաջարի գրավումը, Թուրքիան բոլորովին էլ թշնամական չէր տրամադրված Հայաստանի նկատմամբ։
    Իսկ Ադրբեջանի վերաբերմունքը, եթե անկեղծ լինենք, արդյո՞ք ադեկվատ չէր։
    Պատկերացրու իրենք գրաված լինեին մեր՝ ՄԱԿ անդամ երկրի, միջազգայնորեն ճանաչված տարածքները՝ Մեղրիից մինչև Ջերմուկ։ Մեր վերաբերմունքն իրենց նկատմամբ ա՞յլ էր լինելու։ Ոչ բնականաբար։ Նույն կերպ ատելու էինք ադրբեջանցիներին, ու երգեր էինք երգելու մեր Ջերմուկը, Գորիսն ու Կապանը ետ բերելու, ու շուն ազերիների մասին։
    Հիմա, երբ ԼՂԻՄ-ի շրջակա տարածքների հարցն էլ չկա, ի՞նչն ա խանգարելու նորմալ հարաբերություններ հաստատել, ոնց որ Վրաստանն ա անում։
    Ո՞նց եք համոզված որ իրենց ավելի ձեռնտու է լինելու շարունակել ատելությունը հայերի նկատմամբ, քան բացել սահմանները, 20 րոպեում Թուրքիայից Նախիջևանով մտնել Ադրբեջան՝ Վրաստանով ժամերով պտույտ տալու փոխարեն։ Ադրբեջանական արտադրանքը արտահանել Հայաստան, ու ներկրել հայկականը։ Փոխադարձ տուրիզմը զարգացնել և այլն։ Ինչո՞վ ա սա դեմ իրենց ազգային շահին, որ էս ամենի փոխարեն շարունակելու են երազել հայերին հոշոտելու մասին։
    Մենակ թե Մեծ Թուրանի մասին չասեք, խնդրում եմ։ Բացի Թուրքիայից ու Ադրբեջանից ոչ մի թյուրքական երկիր ոչ մի ցանկություն չունի այդպիսի միավորման մեջ հայտնվելու։ Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան էլ եթե անխափան ու արագ հաղորդակցվելու հնարավորություն են ստանում, էլ ի՞նչ իմաստ ունի դեմ գնալ միջազգային իրավունքին, հարձակվել ՄԱԿ անդամ երկրի վրա, գրավել, ցեղասպանել 3 միլիոն մարդու։ Կատարյալ ապուշ պետք ա լինեն նորմալ, բարիդրացիական հարաբերությունների փոխարեն էս տարբերակն ընտրելու համար։

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.11.2020), Freeman (26.11.2020), Աթեիստ (26.11.2020)

  15. #4660
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Է Սյունիքը տվեք պըրծեք նախ..
    Խի՞ եք էդ մարդկանց էդքան նեղություն պատճառում՝ հիմա էլ արի 20ր Հայաստանի տարածքում քշի..
    Հենա թուրքիայից կհելնեն ու միանգամից ազերփայչան կմտնեն:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (26.11.2020), StrangeLittleGirl (26.11.2020), Varzor (27.11.2020), Բարեկամ (26.11.2020), Ուլուանա (26.11.2020)

  17. #4661
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչի՞, Սամ։ Ո՞նց ա լինում որ վրացիներին չեն ուզում հոշոտել, իսկ մեզ ուզում են։
    Խորհրդային ու հետխորհրդային ժամանակաշրջանում, մինչև կարծեմ Քելբաջարի գրավումը, Թուրքիան բոլորովին էլ թշնամական չէր տրամադրված Հայաստանի նկատմամբ։
    Իսկ Ադրբեջանի վերաբերմունքը, եթե անկեղծ լինենք, արդյո՞ք ադեկվատ չէր։
    Պատկերացրու իրենք գրաված լինեին մեր՝ ՄԱԿ անդամ երկրի, միջազգայնորեն ճանաչված տարածքները՝ Մեղրիից մինչև Ջերմուկ։ Մեր վերաբերմունքն իրենց նկատմամբ ա՞յլ էր լինելու։ Ոչ բնականաբար։ Նույն կերպ ատելու էինք ադրբեջանցիներին, ու երգեր էինք երգելու մեր Ջերմուկը, Գորիսն ու Կապանը ետ բերելու, ու շուն ազերիների մասին։
    Հիմա, երբ ԼՂԻՄ-ի շրջակա տարածքների հարցն էլ չկա, ի՞նչն ա խանգարելու նորմալ հարաբերություններ հաստատել, ոնց որ Վրաստանն ա անում։
    Ո՞նց եք համոզված որ իրենց ավելի ձեռնտու է լինելու շարունակել ատելությունը հայերի նկատմամբ, քան բացել սահմանները, 20 րոպեում Թուրքիայից Նախիջևանով մտնել Ադրբեջան՝ Վրաստանով ժամերով պտույտ տալու փոխարեն։ Ադրբեջանական արտադրանքը արտահանել Հայաստան, ու ներկրել հայկականը։ Փոխադարձ տուրիզմը զարգացնել և այլն։ Ինչո՞վ ա սա դեմ իրենց ազգային շահին, որ էս ամենի փոխարեն շարունակելու են երազել հայերին հոշոտելու մասին։
    Մենակ թե Մեծ Թուրանի մասին չասեք, խնդրում եմ։ Բացի Թուրքիայից ու Ադրբեջանից ոչ մի թյուրքական երկիր ոչ մի ցանկություն չունի այդպիսի միավորման մեջ հայտնվելու։ Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան էլ եթե անխափան ու արագ հաղորդակցվելու հնարավորություն են ստանում, էլ ի՞նչ իմաստ ունի դեմ գնալ միջազգային իրավունքին, հարձակվել ՄԱԿ անդամ երկրի վրա, գրավել, ցեղասպանել 3 միլիոն մարդու։ Կատարյալ ապուշ պետք ա լինեն նորմալ, բարիդրացիական հարաբերությունների փոխարեն էս տարբերակն ընտրելու համար։
    Եթե անկեղծ լինենք, Արէա ջան...
    Եթե անկեղծ լինենք, դու մտածում ես էն ջահել ադրբեջանցու նման, որի պատմությունն էս 30 տարիների ընթացքում հիմնովին աղավաղել են ու նա համոզված է, որ քո ասած ամեն տող համապատասխանում է իրականությանը:
    Բայց դու հայ ես, ու լավ գիտես, որ հեչ էլ այդպես չի: Որ էն ամենը, ինչ էսօր նրանք հետ վերցրեցին, դրանք իրոք որ մեր հողերն էին, որոնք մենք ազատագրել էինք 30 տարի առաջ ու հիմա էն հարյուրավոր գյուղերի բնակիչները, որոնք մնացին անտուն, իրենց պապենական տներն էին վառում:
    Դու շատ լավ գիտես, որ ասածդ բարի դրացիական հարաբերություններով մենք ապրել ենք նրանցից թե մեկի ու թե մյուսի հետ ու թե Բաքուն ենք մենք հիմնել, թե Թավրիզը, իսկ վերջում լավագույնը, որ ստացել ենք, եղել ա եղեռնը 1915-ին ու 1988-ին:
    Թուրանի մասին խոսելն էլ, ճիշտ ես իմաստ չունի, Թուրանի մասին ամեն ինչ պարզ է: Վտանգն առկա է և օրեցօր ավելի իրական է դառնում, որովհետև այն ժամանակ, երբ "քաղաքակիրթ" մարդկությունը ինձ ու քեզ հետ միասին առաջնորդվում է ջայլամի կարգավիճակով, վայրագ թուրքը բռի աղաղակում է Թուրանի մասին ամեն խաչմերուկից ու իր գործն առաջ է տանում ու who cares, թե իր մասին կասեն, որ էդ խելագարն անհավանական բաներից է խոսում:
    Հա, եթե չգիտես, ասեմ, որ ասածդ 20 րոպեյվա ճամփեն էլ արդեն իր անունն ունի, դեռևս ցրցամ էլ չտրված. ԹՈՒՐԱՆԻ ԴԱՐՊԱՍ: Իսկ մենք արի մենակ էդ մասին չասենք:

    Վրացիներին չեն հոշոտում, որովհետև հենց նրանց համաձայնությամբ, կարելի է ասել, նրանց կերել են ու չեն էլ զկրտացել: Վրացիք հետամնաց են, նրանց ճանապարհը մենք արդեն անցել ենք վաղուց: Մենք էլ սկզբում թրքերի առջև բացեցինք մեր դարպասները ու մեր երկիրը նվիրեցինք նրանց: Հետո ինքներս, հավատալով ասածդ "բարիդրացիականին", շենացրեցինք արդեն նրանցը դարձած երկիրը: Ու երբ արդեն էլ պետք չէինք՝ եկավ եղեռնը:
    Վրացիների համար դա կարող է մոտալուտ ապագա լինել: Եթե մենք թուրքերի հարցը չլուծենք:
    Բայց նրանց բախտը բերել է: Թուրքերի հարցը մենք կլուծենք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (27.11.2020), Ուլուանա (26.11.2020)

  19. #4662
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս նավսյակի գցենք ստեղ՝ թող մնա.

    Итак, Сенат Франции принял резолюцию о признании Арцаха. Я только сегодня записывал ответы на вопросы и там был как раз вопрос из этой серии. Тогда я еще не знал и ответил, что это палка о двух концах. Главный вопрос, это в каких границах будет признана территория Арцаха.

    Судя по той декларации и комментариях, что дали французы, они признают всю территорию, что была до 27 сентября. И призывают вывести с неё войска турецко - азербайджанской коалиции. Что бы я хотел сказать.

    Для начала хочу уточнить, что не правы обе стороны. И те, кто называет декларацию пустой бумажкой и те, кто радостно сообщает друг другу о том, что Арцах признан.

    По сути произошло следующее. Одна из пяти великих держав ( а Франция великая держава, что бы не говорили насмешники) создала прецедент. Да, документ декларативный (пока), его ещё должен подписать Макрон, а он наверняка будет тянуть и злить Эрдогана.

    На Алиева всем глубоко плевать, он не является субъектом политики. Как я уже когда то говорил, что простят Эрдогану и Турции, того не простят Баку и Алиеву и отыграются на нем. Как на мальчике для битья. Так вот.

    Декларация принятая Сенатом Франции, первый официальный документ, где говорится об Арцахе в границах 1994 года, как о независимом государстве. А войска турецкой коалиции, названы агрессором.

    Если Макрон документ подписывает, то Баку становится агрессором официально. И о чем нам это говорит? А говорит нам именно о том, что находящаяся в точке бифуркации Армения, обязана начать двигаться по пути кардинальных реформ и здорового реваншизма.

    Сразу хочу предупредить тех армян, что думают о том, что Франция поможет им отвоевывать землю. Нет, это не так. Делать это вам придётся самим и без союза с РФ, у Армении ничего не выйдет.

    Те горлопаны, что мечтают о военной базе Франции под Севаном даже не понимают. Если такая база появится, а русские уйдут, то с Арцахом можно будет попрощаться навсегда. Кто мне не верит, пусть посмотрит на проблему Северного Кипра.

    Английские военные базы, если что, на Кипре есть. Помогают ли они решить проблему Северного Кипра? Нет. Как раз наоборот.

    И все же, давайте остановимся на декларации поподробнее. Франция признает право Арцаха на самоопределение в границах 1994 года. Азербайджан признается агрессором. И вполне может быть признан государством - спонсором терроризма. То есть любая следующая война на этой территории, будет признана освободительной для армян. И позволит, по крайней мере Франции, оказывать любую помощь армянской стороне. От поставок боеприпасов до военных советников.

    Главным союзником, как я уже говорил, для Армении остаётся Россия. И вот как раз в Арцахе, наши с французами интересы могут совпасть.
    Вряд ли французы пошлют туда свой Иностранный легион, но дипломатическую поддержку окажут наверняка. А она на самом деле важна, что бы не говорили критики.

    И конечно, давайте не будем обращать внимание на клоунов, которые грозят тем, что Алиев признает независимость Корсики. Это они могут друг другу рассказывать за чашкой люля кебаба.

    Те, кто сейчас требует от России и Армении признать Арцах, очень торопят события. Окно возможностей для турок ещё не закрыто и они вполне могут пойти ва - банк. Сейчас это точно не нужно.

    Нам остаётся ждать, что скажет Макрон, а самое главное, что скажет президент Байден. Решит он ткнуть носом Эрдогана, тем самым серьёзно подкосив его политическое положение в Турции или нет. Клубок Карабаха запутывается все сильнее. Он становится реальным Гордиевым узлом.

    И если армяне продолжат болтовню и не проведут кардинальные реформы, то узел за них никто не разрубит. А так конечно да, сегодняшнее голосование, очень серьёзный успех армянской диаспоры. Не внутри армянской политической элиты с её дрязгами и разборками, а именно диаспоры.
    Старше Эдды
    https://www.facebook.com/10002544906...552497540/?d=n
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (26.11.2020)

  21. #4663
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Է Սյունիքը տվեք պըրծեք նախ..
    Խի՞ եք էդ մարդկանց էդքան նեղություն պատճառում՝ հիմա էլ արի 20ր Հայաստանի տարածքում քշի..
    Հենա թուրքիայից կհելնեն ու միանգամից ազերփայչան կմտնեն:
    Սյունիքն ինչի՞ տանք։
    Ոչ մի բան ոչ մեկի չենք տալու, բացի բաց սահմաններից։ Փոխարենը լիքը բան վերցնելու ենք, օրինակ շատ ավելի լավ ու հարմար ճանապարհ դեպի Ռուսաստան Ադրբեջանի տարածքով, շատ ավելի լավ ու կարճ ճանապարհ դեպի Սև ծով Թուրքիայի տարածքով, երկաթգիծ Նախիջևանով դեպի Իրան, երկաթգիծ դեպի Թուրքիա և դեպի Բաքու։ Նոր շուկա Հայկական արտադրանքի համար, թուրք ու ադրբեջանցի տուրիստներ, փոխադարձ ու համատեղ բիզնեսներ։ Արդյո՞ք էս ամենը մեզ, հայաստանում ապրողներիս ավելի ձեռնտու չի, քան հավերժ պատերազմը, քայքայվող տնտեսությունն ու զոհվող երեխաները։ Եվ արդյոք նույնատիպ, տարանցիկ ճանապարհը Հայաստանի տարածքով համարժեք ա Սյունիքը հանձնելուն։ Թուրքիայից Վրաստանի տարածքով կարելի ա գնալ Ադրբեջան, Հայաստանից Վրաստանի տարածքով կարելի ա գնալ Ռուսաստան, Վրաստանն էդ տարածքները մեզ ու Ադրբեջանին ա՞ հանձնում։
    Իհարկե էս ամենն իրագործելու համար խելքը գլխին մարդիկ են պետք՝ նախկին դաշնակցական կործանիչ զիբիլից ու ներկա դիլետանտությունից հեռու։

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.11.2020), Freeman (26.11.2020), ivy (26.11.2020)

  23. #4664
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Սյունիքն ինչի՞ տանք։
    Ոչ մի բան ոչ մեկի չենք տալու, բացի բաց սահմաններից։ Փոխարենը լիքը բան վերցնելու ենք, օրինակ շատ ավելի լավ ու հարմար ճանապարհ դեպի Ռուսաստան Ադրբեջանի տարածքով, շատ ավելի լավ ու կարճ ճանապարհ դեպի Սև ծով Թուրքիայի տարածքով, երկաթգիծ Նախիջևանով դեպի Իրան, երկաթգիծ դեպի Թուրքիա և դեպի Բաքու։ Նոր շուկա Հայկական արտադրանքի համար, թուրք ու ադրբեջանցի տուրիստներ, փոխադարձ ու համատեղ բիզնեսներ։ Արդյո՞ք էս ամենը մեզ, հայաստանում ապրողներիս ավելի ձեռնտու չի, քան հավերժ պատերազմը, քայքայվող տնտեսությունն ու զոհվող երեխաները։ Եվ արդյոք նույնատիպ, տարանցիկ ճանապարհը Հայաստանի տարածքով համարժեք ա Սյունիքը հանձնելուն։ Թուրքիայից Վրաստանի տարածքով կարելի ա գնալ Ադրբեջան, Հայաստանից Վրաստանի տարածքով կարելի ա գնալ Ռուսաստան, Վրաստանն էդ տարածքները մեզ ու Ադրբեջանին ա՞ հանձնում։
    Իհարկե էս ամենն իրագործելու համար խելքը գլխին մարդիկ են պետք՝ նախկին դաշնակցական կործանիչ զիբիլից ու ներկա դիլետանտությունից հեռու։
    Շատ գեղեցիկ ես ներկայացնում էդ ամենը, Արէա ջան:
    Ահագին բան ենք մենք փաստորեն շահում՝ ըստ քո սցենարի:
    Իսկ կասե՞ս, թե էդ ամենի դիմաց ինչ ա ստանում թուրքական կոալիցիան:
    Ընդամենը Մեղրիով կապող ճանապարհի օգտագործո՞ւմ:
    ՈՒ վե՞րջ..

    Խնդրեմ՝ բացենք քարտեզն ու մոտավոր համեմատենք, թե օրինակ կարևոր հանգույց Էրզրումից ո՞ր ճանապարհով ավելի հեշտ երկաթգիծը կհասնի Բաքու՝ Նախիջևանով ու Մեղրիո՞վ, թե՞ Վրաստանով.



    Ընդ որում՝ ուշադրություն դարձնենք, որ եռակողմ համաձայնագրից միանգամից հետո էրդողանը հայտարարեց դեպի Նախիջևան նոր երկաթգծի կառուցման ու Վրաստանով անցնող գործող երկաթգծի թողունակության ծավալների զգալի մեծացման մասին:

    Իսկ քո ասած
    «շատ ավելի լավ ու հարմար ճանապարհ դեպի Ռուսաստան Ադրբեջանի տարածքով»
    «շատ ավելի լավ ու կարճ ճանապարհ դեպի Սև ծով Թուրքիայի տարածքով»
    «երկաթգիծ Նախիջևանով դեպի Իրան»
    «երկաթգիծ դեպի Թուրքիա և դեպի Բաքու»
    ..կներես, բայց սաղ աղոտ բաժակաճառերի շարքից են, ընդ որում՝ անորոշ ու լիքը հարցեր առաջացնող «շատ ավելի լավ ու հարմար» ձևակերպմամբ համեմված:
    Դրանք կարող ա վաբշե չլինեն կամ էլ մի 30 տարուց լինեն՝ խոսքի:
    Եռակողմ համաձայնագրում տենց բաներ հստակեցված չեն:
    Փոխարենը՝ շատ կոնկրետ շեշտադրված ա, որ Հայաստանը պիտի ապահովի արևմտյան ազերփայչանը Նախիջևանին կապող տրանսպորտային հաղորդակցության ապահովությունը:

    Բայց, անկախ ամեն ինչից, ինձ համար բացարձակ անհասկանալի ա, թե՝ էն երեխեքի թափած արյունը դեռ չսառած, ո՞նց մենք կարող ենք սենց լիաթոք հրճվանքով ձեռքներս իրար շփել՝ ակնկալվող տնտեսական շահույթի հույսերով:
    Խնդրում եմ չանձնավորել, հիմա լիքը մարդ ա դրա մասին գրում ու խոսում:
    Նեուժե՞լի մենք էդ աստիճան սրբապիղծ ու անաստված ենք դարձել..
    Նեուժե՞լի իսկապես ամեն ինչ իր գինն ունի ու ամեն ինչ ա վաճառվում..

    Տո հերն էլ անիծած՝ գոնե սպասեին վերջին մարտերում ընկածների 40-քը դուրս գար..

    Ես չգիտեմ՝ թուրքն էլ ինչ պիտի անի, էլ ոնց պիտի ապացուցի, որ ինքը մեզ ատում ա:
    Այ հենց տենց՝ իռացիոնալ ատելություն:

    Եթե մենք լինեինք ասենք չերքեզ կամ լազ, եթե հա տային գլխներիս ու ձեն չհանեինք, գուցե և պակաս ատեին:
    Բայց հիմա ունենք էն ինչ ունենք:

    ՈՒ ես խիստ կասկածում եմ, թե պատրաստ կլինեմ ընտանիքիս հետ ապրել մի Հայաստանում, որի փողոցներում անարգել թուրք ու ազերի զբոսաշրջիկներ են թափառում:
    Էն նույն ամբոխը, որը հորթի հրճվանքով հայի կտրած գլխին էր ծափ տալիս ու սաֆարովին աստվածացնում զուտ նրա համար, որ քնած հայ ա մորթել:

    Եթե հենց հիմիկվանից սկսեն իրենց հասարակությանը մարդ լինել սովորացնել ու հայ տեսնելուց ոհմակով չխրտնել, գուցե մի երկու-երեք սերունդ հետո կարելի լինի ավելի անվտանգ միջավայրի մասին խոսել, բայց հիմա..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (26.11.2020), Varzor (27.11.2020)

  25. #4665
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ախր բացարձակ քննարկելու բան չեք գրում է, ժողովուրդ, որ քննարկենք։ Վերամբարձ, պաթոսով լցված, տրիվիալ բաներ եք գրում դարավոր թշնամու, սուրբ արյան, սաֆարովների, մեծ թուրանի մասին, իբր արդեն մի 2 միլիոն անգամ չենք լսել դրանք ու ձեզանից պիտի իմանանք։
    Սրբածիղծ ու անաստված ենք, բա։

    Էս գրել եմ 17 թվի սկզբին։ Էս «պարտվողական» գրառման համար մի քանի բացասական վարկանիշ եմ ստացել հայրենասեր ակումբցիներից։
    Ես անաստված սրբապիղծն եմ, դուք էլ հայրենասերն եք, հա։

    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ հասկանալով սենց ա. ինչքան ուշ եղավ պատերազմը, էնքան ավելի ցավոտ պարտություն ենք կրելու, ու օր առաջ պետք ա մտածել էս հարցը կարգավորելու մասին, ոչ թե ասել. խնդիրը լուծում չունի (կամ որ նույնն ա, հեքիաթներ պատմել հզոր հայրենիքի մասին) ու տաք-տաք տեղավորվել բազմոցների մեջ։

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.11.2020), Freeman (26.11.2020), ivy (26.11.2020), John (28.11.2020), Աթեիստ (26.11.2020), մարդ եղած վախտ (26.11.2020)

Էջ 311 358-ից ԱռաջինԱռաջին ... 211261301307308309310311312313314315321 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 8 հոգի. (0 անդամ և 8 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •