User Tag List

Էջ 319 358-ից ԱռաջինԱռաջին ... 219269309315316317318319320321322323329 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 4,771 համարից մինչև 4,785 համարի արդյունքները՝ ընդհանուր 5361 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #4771
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արի հասկանանք, էդ մարդկանց հայրենիքը տո՞ւնն էր, թե երկիրն ա։
    Արդյո՞ք տունը կորցրած մարդը դառնում ա հայրենիքը կորցրած։
    Թե՞ այնուամենայնիվ կընդունեք, որ հայրենիք չենք կորցրել, ու դա ընդամենը էմոցիոնալ, բայց օդից հորինած արտահայտություն ա։
    Էդ մարդկանց տունն ու հայրենիքը նույնանում էին. հազարամյակներով ապրել են էդ հողի վրա։ Հայրենիքն օդից հորինված արտահայտություն չի, մարդու ինքնության մի մասն ա։ Մենք՝ հայերս, մի առանձնահատկություն ունենք բազմաթիվ այլ ազգերի համեմատ. մենք մեր տարածքում բնիկ ենք, ապրել ենք հազարամյակներով, ու էդ տարածքը գնալով փոքրանում ա, գնալով ավելի են մեզ սեղմում ավելի փոքր տարածքի մեջ։ Մոտավորապես նույնը, ինչ Ամերիկայի բնիկները, ուղղակի իրենց դեպքում նույնիսկ պետություն էլ չեն ունեցել:

    Էդ տարածքների կորուստը չի սահմանափակվում հենց մենակ չորուցամաք տարածքով։ էնտեղ լեզու կար, մշակույթ կար։ Զուտ ֆիզիկապես տունը չէր։ Հանձնելով տարածքը՝ մարդկային ողբերգությունից բացի դու նաև ջնջում ես մշակույթը: Իսկ մենք՝ մարդիկս, մնացած բոլոր կենդանիներից տարբերվում ենք մշակութային փոխանցմամբ։ Արցախի մի մասի կորուստն իր մշակույթով ու մարդկանցով ընդհատում ա էդ փոխանցումը։

    Քո կարծիքով ինչու՞ են Ցեղասպանությունից փրկվածները միշտ երազել էրգրի մասին։ Քո տրամաբանությամբ պիտի որ ուրախ լինեին, որ փրկվել են, նոր կտուր են գտել գլխներին, ուրախ, երջանիկ պիտի ապրեին։ Բայց հարցը մենակ տունը չի, հարցը հենց հայրենիքն ա՝ բառի ամենակոմպլեքս իմաստով։ Հայրենիքը զուտ տարածք չի, պետության սահմաններ չի, այլ շատ կոմպլեքս մի բան ա, որը մեր ինքնության մասն ա կազմում:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (04.12.2020), Sky (04.12.2020), Varzor (06.12.2020), Բարեկամ (04.12.2020), Գաղթական (04.12.2020), Յոհաննես (04.12.2020), Ներսես_AM (04.12.2020), Ուլուանա (04.12.2020)

  3. #4772
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, մինչև էս պատերազմը ես էլ էի ինձ թունդ կոսմոպոլիտ համարում։ Պատերազմի ժամանակ ու հետո նոր հասկացա, որ ազգայնական եմ։
    Երևի ոչ միայն դու: Հետաքրքիր է հետևել մարդկանց վերափոխումներին կամ ավելի ճիշտ՝ իրական ես-ի ի հայտ գալուն, ու սա բացասական իմաստով չեմ ասում:
    Վիոլետն էր անսպասելի ինձ համար. ազգայնականությունը հեչ չէր տեղավորվում իր մասին ունեցած իմ պատկերացումների մեջ:
    Քո հայրենասիրական գրառումներն էլ ահագին հետաքրքիր ու «նոր» են, և ինչքան էլ իմ աշխարհայացքից հեռու լինեն, միևնույն է, մեծամասամբ շատ հավանում եմ: Հատկապես հայրենիքի մասին արված վերջին գրառումը էս թեմայում, թե ինչ է հայրենիքը կոմպլեքս իմաստով: Աթեիստի գրառումը որ տեսա, հա սպասում էի էս պատասխանին:

  4. #4773
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,707
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ մարդկանց տունն ու հայրենիքը նույնանում էին. հազարամյակներով ապրել են էդ հողի վրա։ Հայրենիքն օդից հորինված արտահայտություն չի, մարդու ինքնության մի մասն ա։ Մենք՝ հայերս, մի առանձնահատկություն ունենք բազմաթիվ այլ ազգերի համեմատ. մենք մեր տարածքում բնիկ ենք, ապրել ենք հազարամյակներով, ու էդ տարածքը գնալով փոքրանում ա, գնալով ավելի են մեզ սեղմում ավելի փոքր տարածքի մեջ։ Մոտավորապես նույնը, ինչ Ամերիկայի բնիկները, ուղղակի իրենց դեպքում նույնիսկ պետություն էլ չեն ունեցել:

    Էդ տարածքների կորուստը չի սահմանափակվում հենց մենակ չորուցամաք տարածքով։ էնտեղ լեզու կար, մշակույթ կար։ Զուտ ֆիզիկապես տունը չէր։ Հանձնելով տարածքը՝ մարդկային ողբերգությունից բացի դու նաև ջնջում ես մշակույթը: Իսկ մենք՝ մարդիկս, մնացած բոլոր կենդանիներից տարբերվում ենք մշակութային փոխանցմամբ։ Արցախի մի մասի կորուստն իր մշակույթով ու մարդկանցով ընդհատում ա էդ փոխանցումը։

    Քո կարծիքով ինչու՞ են Ցեղասպանությունից փրկվածները միշտ երազել էրգրի մասին։ Քո տրամաբանությամբ պիտի որ ուրախ լինեին, որ փրկվել են, նոր կտուր են գտել գլխներին, ուրախ, երջանիկ պիտի ապրեին։ Բայց հարցը մենակ տունը չի, հարցը հենց հայրենիքն ա՝ բառի ամենակոմպլեքս իմաստով։ Հայրենիքը զուտ տարածք չի, պետության սահմաններ չի, այլ շատ կոմպլեքս մի բան ա, որը մեր ինքնության մասն ա կազմում:
    Քանի որ հստակ սահմանում չկար, սենց հարց տամ։
    Ես ծնվել, մեծացել եմ Արմավիրում։
    Հետո ստիպված եմ եղել տեղափոխվել Երևան։ Կարա՞մ ասեմ, որ հայրենիք եմ կորցրել։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  5. #4774
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, «հայրենիք» հասկացության մասին մի հին թեմա ունենք էստեղ․ նոր մի քիչ նայեցի մեր հին գրառումները։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (04.12.2020), Ուլուանա (04.12.2020)

  7. #4775
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ հստակ սահմանում չկար, սենց հարց տամ։
    Ես ծնվել, մեծացել եմ Արմավիրում։
    Հետո ստիպված եմ եղել տեղափոխվել Երևան։ Կարա՞մ ասեմ, որ հայրենիք եմ կորցրել։
    Չէ, որովհետև Արմավիրն իրա տեղում ա, էնտեղից գնալը քո կամքով ա էղել, որովհետև հենց ուզես, կարաս գնաս էնտեղ, Արմավիրը բաց ա, մասն ա էն ամբողջության, ինչ Հայաստանն ա։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (06.12.2020)

  9. #4776
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,707
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, որովհետև Արմավիրն իրա տեղում ա, էնտեղից գնալը քո կամքով ա էղել, որովհետև հենց ուզես, կարաս գնաս էնտեղ, Արմավիրը բաց ա, մասն ա էն ամբողջության, ինչ Հայաստանն ա։
    Թուրքիայում լիքը հայ ա ապրում, ու ենթադրում եմ, որ ԱՄՆ փախած հայերն էլ մեծ ցանկության դեպքում կարան վերադառնան, ապրեն։ Իրանք հայրենիք չեն կորցրե՞լ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  10. #4777
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ հստակ սահմանում չկար, սենց հարց տամ։
    Ես ծնվել, մեծացել եմ Արմավիրում։
    Հետո ստիպված եմ եղել տեղափոխվել Երևան։ Կարա՞մ ասեմ, որ հայրենիք եմ կորցրել։
    Հայրենիք չես կորցրել, որովհետև խոշոր հաշվով մշակութային կորուստ չես ունեցել։ Ամենաշատը կորցրել ես էն միջավայրը, որի հետ քո մանկության հուշերն են կապված եղել, բայց ինքնությունդ շարունակել ա սնվել ու ապրել նույն մշակութային հողից ու հողի վրա։

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (04.12.2020), Varzor (06.12.2020), Ուլուանա (04.12.2020)

  12. #4778
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թուրքիայում լիքը հայ ա ապրում, ու ենթադրում եմ, որ ԱՄՆ փախած հայերն էլ մեծ ցանկության դեպքում կարան վերադառնան, ապրեն։ Իրանք հայրենիք չեն կորցրե՞լ։
    Կորցրել են։ Հայրենիք սեփական կամքով էլ են կորցնում։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (06.12.2020)

  14. #4779
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,707
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայրենիք չես կորցրել, որովհետև խոշոր հաշվով մշակութային կորուստ չես ունեցել։ Ամենաշատը կորցրել ես էն միջավայրը, որի հետ քո մանկության հուշերն են կապված եղել, բայց ինքնությունդ շարունակել ա սնվել ու ապրել նույն մշակութային հողից ու հողի վրա։
    Ես կարծում եմ, որ աշխարհի ցանկացած ծայրում, որտեղ ձեռքիս տակ ինտերնետ լինի, ես մշակույթային կորուստ չեմ ունենա։

    Իսկ Արցախում տուն կորցրած ու Հայաստան տեղափոխված մարդը արդյո՞ք մշակույթային կորուստ ունեցել ա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  15. #4780
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կարծում եմ, որ աշխարհի ցանկացած ծայրում, որտեղ ձեռքիս տակ ինտերնետ լինի, ես մշակույթային կորուստ չեմ ունենա։

    Իսկ Արցախում տուն կորցրած ու Հայաստան տեղափոխված մարդը արդյո՞ք մշակույթային կորուստ ունեցել ա։
    Պատկերացրու՝ հա։ Նախ, Արցախը բավական տարբեր ա Հայաստանից՝ լիքը մշակութային տարրերով, թեև խորը հայկական ա։ Բայց դա էլ չի էականը, այլ որ դա ձեռքիցդ խլել են, գողացել ու պղծվելու ա։ Բա դա կորուստ չի՞։ Ավելին ա, քան սովորական կորուստը։

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (04.12.2020), Ուլուանա (04.12.2020)

  17. #4781
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կարծում եմ, որ աշխարհի ցանկացած ծայրում, որտեղ ձեռքիս տակ ինտերնետ լինի, ես մշակույթային կորուստ չեմ ունենա։

    Իսկ Արցախում տուն կորցրած ու Հայաստան տեղափոխված մարդը արդյո՞ք մշակույթային կորուստ ունեցել ա։
    Չէ, Արտակ ջան, հավատա՝ մարդ մենակ վիրտուալ իրականությամբ չի կարող լրացնել հոգևորի պահանջը, մյուս զգայարաններն էլ են հագեցում պահանջում։

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (04.12.2020), Ուլուանա (04.12.2020)

  19. #4782
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,707
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատկերացրու՝ հա։ Նախ, Արցախը բավական տարբեր ա Հայաստանից՝ լիքը մշակութային տարրերով, թեև խորը հայկական ա։ Բայց դա էլ չի էականը, այլ որ դա ձեռքիցդ խլել են, գողացել ու պղծվելու ա։ Բա դա կորուստ չի՞։ Ավելին ա, քան սովորական կորուստը։
    Այսինքն կարևորը կորցնելու ձևն ա՞։

    Եթե ես տունը ծախում եմ, նորմալ ա, իսկ եթե պարտքերի պատճառով պետությունը ձեռքիցս վերցնում ա, ես էլ գնում եմ, Գյումրիում տուն ճարում, ուրեմն «հայրենիք կորցրի՞»
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 04.12.2020, 14:35:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  20. #4783
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն կարևորը կորցնելու ձևն ա՞։

    Եթե ես տունը ծախում եմ, նորմալ ա, իսկ եթե պարտքերի պատճառով պետությունը ձեռքիցս վերցնում ա, , ես էլ գնում եմ, Գյումրիում տուն ճարում, ուրեմն «հայրենիք կորցրի՞»
    Կորցնելու ձևն իհարկե էական ա։
    Եթե արցախցուն իր տնից քշում են, որ էդ տան մեջ թուրքը ապրի, որ վանքը պղծեն, որ իր հողի վրա էլ ոտք դնելու իրավունք չունենա, որ իր դարավոր հողի սեփականատիրությունից զրկում ա քեզ նա, ով քո նմանների գլուխն ա կտրում բառիս բուն իմաստով, իհարկե նույնը չի իր հայրենիքում տունը ծախած ու ամերիկա գնացածի կորուստը, ու իհարկե նույնը չի տունդ բանկի կողմից բռնագրավելը, որովհետև օրենք ես խախտել, պարտքդ չես վճարում։ Իսկ էս մարդիկ ի՞նչ մեղք են գործել։ Ոչ սեփական կամքով են գնում, ոչ էլ օրենք են խախտել։
    Պարզ բաներից ենք խոսում։

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (04.12.2020), Ուլուանա (04.12.2020)

  22. #4784
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,707
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ակնհայտ ա, որ էդքան էլ պարզ բաներից չի ։)

    Էլի օրինակ բերեմ։

    Ես դավթաշենում տեսնում եմ դատարկ տարածք, դնում եմ, տուն եմ սարքում, ապրում, հետո էլ հարևաններ են հայտնվում։
    Մի քանի տարի հետո պարզվում ա, որ էդ տարածքն օրինական տեր ուներ, որը փորձում ա մարդավարի ինձ իրա տարածքից հանի։ Չի ստացվում, ինքն էլ ուժի գործադրումով ա հանում, վռնդում։

    Ու դրանից հետո նոր էն Գյումրի գնալ, նոր բարբառ, նոր մշակույթ։ Սա՞ ոնց ա «հայրենիք կորցնելու» կոնտեքստում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  23. #4785
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թուրքիայում լիքը հայ ա ապրում, ու ենթադրում եմ, որ ԱՄՆ փախած հայերն էլ մեծ ցանկության դեպքում կարան վերադառնան, ապրեն։ Իրանք հայրենիք չեն կորցրե՞լ։
    Բարեկամը հիմնականում սաղ ասեց, բայց մի բան էլ ես ասեմ: Որպես դրսում ապրող`ինձ համար հայրենիք կորցնելը երբեք ակտուալ թեմա չի էղել, չեմ էլ մտածել կորցրած լինելու մասին, բայց Արցախի կորուստը, հա՛, հայրենիքի կորուստ ա ինձ համար։
    Ինչ վերաբերում ա Թուրքիային, ապա «լիքը» հայ չի ապրում էնտեղ։ Մի բուռ համայնք ա մնացել Ստամբուլում, էն էլ իրանց կյանքն էլ վտանգված էս օրերին։ Թուրքիայում նույնիսկ «սրի մնացորդներ» տերմին կա ծպտված հայերի մասին։

    Բայց դե եթե դու Արմավիրից Երևան տեղափոխվելու ու Արցախի հայաթափվելու միջև տարբերություն չես տեսնում, երևի էս խոսակցությունն անիմաստ ա, քեզ համար չկա հայրենիք կոնցեպտ, ինչ օքեյ ա, ընդունում եմ, որ տենց մարդիկ էլ կան։

Էջ 319 358-ից ԱռաջինԱռաջին ... 219269309315316317318319320321322323329 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 11 հոգի. (0 անդամ և 11 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •