User Tag List

Էջ 1 44-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 5360 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ուշադրություն Արցախի հիմնախնդիրը

    Վրաց-ռուսական պատերզամից և Ռուսաստանի կողմից Աբխազիան և Հարավային Օսեթիան ճանաչելուց հետո մի տեսակ ակտիվացել են խոսակցությունները Արցախի շուրջ։ Իմ համեստ կարծիքով մի մեծ կեղտոտ խաղ է ընթանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, որը նույնպես իմ համեստ կարծիքով դժվար օգուտ բերի Հայաստանին։ Այս ամենը սկսվեց Գյուլի Երևան կատարած այցից, իսկ հիմա շարունակվում է Մեդվեդևի Ադրբեջան կատարած այցով և Նալբանդյանի Իրան կատարած այցով։ Կարծես թե իրավիճակը կառավարվում է Ռուսաստանի կողմից, ի դեպ Ալիևը հայտարարություն է արել Բաքվում Մեդվեդևի հետ կայացած բանակցություններից հետո.
    Իլհամ Ալիև. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար լավ հեռանկարներ կան

    17:52 • 16.09.08

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար լավ նախադրյալներ կան։

    «Չնայած բոլոր բարդություններին, այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար լավ նախադրյալներ կան»,-լրագրողներին ասել է Ալիևը ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ այսօր կայացած բանակցություններից հետո։

    Նա նաև նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները օրինակելի բնույթ են կրում։ «Ռուս-ադրբեջանական հարաբերություններն օրինակ են ծառայում մյուսների համար, մենք դրանից շատ գոհ ենք»,-ասել է Ալիևը։

    «Այսօր տարածաշրջանի իրադրությունը որոշակի անհանգստություն է հարուցում, և Ադրբեջանը պատրաստ է իր ավանդը ներդնել առկա լարվածությունը թուլացնելու համար»,-նշել է Ադրբեջանի նախագահը։ «Տարաձայնություններ առաջացնող հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»,-ասել է նա։

    Իլհամ Ալիևը նաև ընդգծել է, թե Ադրբեջանն ակնկալում է, որ Ռուսաստանը կշարունակի ակտիվ դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։

    Արմենպրես http://tert.am/am/news/2008/09/16/alievkharabakh/
    Սակայն, մյուս կողմից հայտարարություն է արել նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանը.

    Եկել է Հարավային Կովկասում առկա հակամարտությունները կարգավորելու ժամանակը, կարծում է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանը

    16:42 • 16.09.08

    Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ եկել է Հարավային Կովկասում առկա հակամարտությունները կարգավորելու ժամանակը։ Այս մասին ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Էնն Դերսին։

    «ԱՄՆ-ի փոխնախագահ Դիկ Չեյնին Ադրբեջան կատարած այցի ժամանակ նշել է, որ այժմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամենահարմար ու բարենպաստ ժամանակն է։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և հակամարտությունը պետք է լուծվի հենց այս սկզբունքի հիման վրա՝ հաշվի առնելով, բնականաբար, միջազգային և դիվանագիտական փորձը»,– ասել է դեսպանը։

    «Ինչպես գիտեք ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան այժմ գտնվում է տարածաշրջանում և վաղը ժամանելու է Բաքու, որտեղ բանակցություններ է վարելու այս ուղղությամբ»,– ասել է Դերսին։

    Դերսին նաև ավելացրել է, որ Կովկասի անկախ և ինքնավար հանրապետություններն իրավունք ունեն ինքնուրույն որոշել իրենց ապագան։ Ըստ նրա՝ սա ԱՄՆ–ի դիրքորոշումն է, որը կմնա անփոփոխ։

    Tert.am http://tert.am/am/news/2008/09/16/dersy/
    Դրա հետ մեկտեղ վերջապես Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան է նշանակվել։

    Կարճ ասած, ինչ-որ անհասկանալի ու տագնապալի իրավիճակ է։

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Ամեն ինչ լավ էլ հասկանալի է:
    Իրանի շուրջը օղակը փակվելու է: Տրամաբանորեն
    Հայաստանը երկիրը այստեղ հետաքրիքր է միայն որպես ամերիկյան ցամաքային-դեսանտային զորքերի շտաբ-կայան:

  3. #3
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Ղարաբաղյան ավելի քան 90 տարվա հակամարտության լուծման միակ և ճիշտ ուղին նրա անկախության ճանաչումն է ՄԱԿ-ի կողմից: Սակայն մի շարք վերապահումներով: Մասնավորապես ԼՂՀ-ն իրավունք չպետք է ունենա պահել զորքեր, միայն ներքին ուժեր`ոստիկանություն, երկրում կայունություն պահպանելու համար: Նա չի կարող մտնել ոչ մի ռազմական միավորման մեջ: Ազատ տնտեսական, մշակույթային և հյուպատոսական հարաբերություններ ՄԱԿ-ի անդամ ցանկացած երկրի հետ: Արգելվում է զենքի վաճառքը այս երկրին, ցանկացած պետության կողմից: Փաստորեն ստեղծվում է մի պետություն, որի անվտանգությունը երաշխավորում է ՄԱԿ-ը և այն ունի նեյտրալ կարգավիճակ աշխարհում:

  4. #4
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Начав войну в Южной Осетии, Михаил Саакашвили разбил переговорный формат по Нагорному Карабаху
    http://www.regnum.ru/news/1056246.html.
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  5. #5
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Սեպտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած «կլոր սեղանի» շուրջ քննարկվել է «Ադրբեջանը 2008–ին, նախահական ընտրությունները և արտաքին քաղաքականության ռազմավարությունը» թեման, որտեղ ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը մասնավորապես ասել է հետևյալը. «… Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտության առկայությունը չի կարելի անվանել այլ կերպ քան՝ ինքնախաբեություն։ Որովհետև բոլորը շատ լավ հասկանում են, որ դա էթնիկ հակամարտություն էր Ադրբեջանի ներսում և Ադրբեջանի խնդիրը ոչ այնքան Հայաստանի հետ էր, որքան՝ Լեռնային Ղարաբաղի։ Անհեռանկար դիրքորոշում է Հայաստանին փորձել մեղադրել ոչ կառուցողական լինելու համար»։
    «…Դա նույնն է, թե Վրաստանը մեղադրեր Ռուսաստանին աբխազական և հարավօսեթական հակամարտությունները չկարգավորելու համար։ Ի՞նչ է, Երևանից զորքեր պետք է ուղարկվեն, որպեսզի ստիպեն ղարաբաղցիներին մտնելու Ադրբեջանի կազմի մե՞ջ»։
    Նա կոչ է արել Ադրբեջանին գնալու 7 շրջանները վերադարձնելու որոշմանը, հակառակ դեպքում եթե Ադրբեջանը երկարաձգի, ապա Հայաստանում ուժեղանում են այդ 7 շրջաններն էլ չվերադարձնելու տրամադրությունները։
    Աղբյուրը՝ «Что привязались к этому клочку земли?», - российский политолог о Нагорном Карабахе

    … եսի՞մ
    Si vis pacem, para bellum

  6. #6
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նա կոչ է արել Ադրբեջանին գնալու 7 շրջանները վերադարձնելու որոշմանը, հակառակ դեպքում եթե Ադրբեջանը երկարաձգի, ապա Հայաստանում ուժեղանում են այդ 7 շրջաններն էլ չվերադարձնելու տրամադրությունները։
    Դե ամեն ինչ դրան է գնում` ի դեպ տրամաբանորեն.
    www.lragir.am Ակնհայտ է, որ որոշում կայացնող երկրները վաղուց հանգել են եզրակացության այն մասին, թե ինչպես պետք է կարգավորվի ղարաբաղյան խնդիրը: Կարգավորման մեխանիզմի էությունը հանգում է նրան, որ Ղարաբաղը նախկին ԼՂԻՄ սահմաններով մնում է հայերին` անկախ պետության ձեւով կամ սառեցված կարգավիճակով, իսկ դրա շուրջ տարածքներն անցնում են Ադրբեջանին:
    Life is too short...

  7. #7
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Կարդացիք Իգոր Մուրադյանի վերլուծությունները? Շատ լուրջ հարցադրումներ կան: Ինչ է լինելու? Համենայն դեպս, ես անձամբ լավ բան չեմ ակնկալում...
    Life is too short...

  8. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Նոյեմբերի 2-ին, Մոսկվայում տեղի կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը` Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ: Ըստ Նախագահի մամուլի ծառայության` հանդիպումը կկայանա համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության:

    Հանդիպման օրակարգում կլինեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #9
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    ՍՍն ու իրեն դեռ ենթակա ԱԳՆ առայժմ իրենց ուղղությունը ճիշտ են պահում, ինչքան էլ, որ փնովեն հենց ԼՏՊի խորհուրդներով են շարժվում - դուրս չգալ ոչ մի դեպքում ԱՄՆ-Ռուսաստան բանակցային ձևաչաձից այն է Մինսկի խումբը։

    Մուրադյանի վերլուծությունը իսկապես տխուր հոռետսական է, բայց լուծումներ չի առաջարկվում, իսկ այսօրվա Դավիթ Շահնազարյանի հարցազրույցում, շատ ճիշտ շեշտադրումներ կան ու առաջարկություններ, որոնց ՍՍն դեռ կարող է հետևել ու անել այդպես http://www.zhamanak.com/article/10505/, այն է վերադարձնել ԼՂՀին բանակցային սեղանի շուրջ ու կարևորել ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ոչ մի կերպ չհամաձայնվելով Ռուսական կամ որևէ այլ զինված խաղահապահների ներդրում ազատագրված տարածքներում։

    Հուսամ վերջին օրերի պաշտոնական Երևանի այցելությունները ԼՂՀ, Արցախի նախագահի արտահայտությունները բանակի ուժի մասին ու զորավարժությունները վկայում են այն պասին, որ մերոնք ուժ են ցույց տալիս, ուժ ոչ թե Բաքվին, որն առանց այդ էլ սկսվել է Վրաստանի դեպքերիվ հետո ու այլևս իր «առասպելական» ռազմական բյուդջետի մասին չի խոսում, այ ուժ է ցուցադրվում Ռուսաստանին, որ նա գիտակցի, իր կարիքը Արցախում չունեն, խաղաղություն պահպանելու համար ուժերը բավարար են։

  10. #10
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Ի դեպ Իգոր Մուրադյանից անսպասելի էր ու զարմանլի ինձ համար լսել նման հոռետեսական սցենար
    -Իսկ եթե Հայաստանը վճռական «ոչ» չասի՞։

    -Այդ դեպքում պետք է դադարեցնել Ղարաբաղի հայությանը մատաղացու ոչխարի տեղ օգտագործելու քաղաքականությունը և աշխատել աշխարհում գտնել այնքան փող, որը թույլ կտա նրանց վերաբնակվել Հայաստանի որոշ շրջաններում, իսկ ավելի լավ է՝ այլ երկրներում։ Որովհետև այսօր տպավորություն է ստեղծվում, թե հայերը վախենում են, հիմնավորապես են վախենում և այդ պատճառով էլ անպայման տանուլ կտան։ Անփառունակ և ամոթաբեր ձևով, առանց մի կրակոցի։
    Իհարկե եթե ոչ ասենք Ռուսներին Աբրահամյաններին մեդալ այլևս չեն տա, բայց դա դեռ չի նշանակում, որ Ռուսաստանը պատրաստ է Բաքվի հավատարմության երդման համար, որ ստացավ Մեդվեդը վերջերս, անել ամեն ինչ ընդհուպ մտնել Արցախ - հիմա Հայաստանը ԽՍՄից պոկված, քայքայված երկիր չէ, որ ռուսները անպատիժ Կոլցո օպերացիաներ իրականացնեն։ Ռուսաստանը 3 օրից ավելի պատերազմի չի դիմանա ու նրանց բախտը բերեց, որ վրաստանում դիմադրելու պատրաստ չէին, ինչը հայերի դեպքում բացառված է - նոր Սարդարապատ կանենք ու պետք լինի կանխարգելիչ հարվածներ կլինեն այնքան ժամանակ մինչև ռուս ժողովուրդը իր կռիվ կռիվ խաղացող ղեկավարությանը չվտարի սիբիր գազ արտահանելու...

  11. #11
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Ոնց որ ասում են` էս խմորը դեռ շատ ջուր կտանի /Ղարաբաղի հարցը/, հիմա տեսեք, թե ինչ "խաղեր" են սկսել տարածել ռուսական լրատվական կայքերը.
    http://www.regnum.ru/news/1077212.html
    Life is too short...

  12. #12
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Դաշնակներն խուճապի մեջ են արդեն, ահավասիկ կարդացեք.
    Հրայր Կարապետյանը հոկտեմբերի 31-ին հայտարարել է, թե Ադրբեջանի բանակը մեզանից ամենեւին էլ ուժեղ չէ, մեր բանակը մարտունակ է, եւ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա պետք է հաշվի առնի, որ Հայաստանն այս անգամ արդեն կարող է այնքան առաջ գնալ, որ նույնիսկ արդեն ցամաքային կապ հաստատի Ռուսաստանի հետ:
    Life is too short...

  13. #13
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Koms-ի խոսքերից Նայել գրառումը
    Դաշնակներն խուճապի մեջ են արդեն, ահավասիկ կարդացեք.
    ու՞ր ա խուճապը: Հակառակը շատ էլ ճիշտ են ասել. մեր բանակը ազերիներին կքրքրի կդնի մի կողմ:
    էսպես չի մնա

  14. #14
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2008
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    ու՞ր ա խուճապը: Հակառակը շատ էլ ճիշտ են ասել. մեր բանակը ազերիներին կքրքրի կդնի մի կողմ:
    Քրքրելու համար առնվազն պետկա մի քանի անգամ հակառակորդից ուժեղ լինել, մի շարք ցուցանիշներով, չթվարկեմ...
    Եվ խնդրում եմ թվրարկիր մեր բանակի մի քանի գեներալների, որոնք իրենց ազնվությամբ և վարակիչ հայրենասիրությամբ, կարող են բարձրացնել 18 տարեկան, հիմնականում թերի գիտելիքներով և ոչ լիովին իրեն պարտականությունները հասկացող զինվորի ոգին, որի շնորհիվ, թերևս կարող Է պայքարել մինչև վերջ...Չնայած զարգացած տեղնիկայի դարում և հմուտ հրամանատարների պարագայում, հիմնականում զինվորը զինվորի դեմք էլ համարյա չի տեսնում, կոճակը սեղմում ես մի քանի կիլոմետր հեռու գտնվող թիրախի ուղղությամբ: Չշփոթենք այսօրվա կռիվը, 1990-ի կռվի հետ, որտեղ իրոք ավելի գերակայում էր զինվորի անձնվիրածության գործոնը:
    Դե կամավորնեը մեր, այսինքն մենք .... համոզված եմ ավելի ուժեղ ենք լինելու, բայց, արդյոք այդքանը հերիք կլինի?
    Թվարկիր խնդրում եմ ինչի հաշվին ենք քրքրելու
    Սա պարտվողական կեցվածք չի ամենևեին չշփոթվես, սա սթափ գնահատելու փորձ է, որ բոլորս պատրաստ լինենք իրապես:
    Չեմ գտնում,որ խուճապ այդպիսին կա, քաղաքական հայտարարություններ են լոզւոնգների տեսքով:
    Մարդկանց մեջ, համենայն դեպս իմ շրջապատի էլի խուճապ չեմ նկատում, կա ուղղակի հավաստի ինֆորմացիայի պակաս: Դե կգա պահ երբ պետք լինի զենքով կռվել, համոզված եմ կկռվենք...
    Վերջին խմբագրող՝ karen_11: 31.10.2008, 15:56:

  15. #15
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    ու՞ր ա խուճապը: Հակառակը շատ էլ ճիշտ են ասել. մեր բանակը ազերիներին կքրքրի կդնի մի կողմ:
    Չեն կարող,քրքրող լինեին 90 թվին կքրքրեին:

Էջ 1 44-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 7 հոգի. (0 անդամ և 7 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •