ԱԼԻԵՎԸ ԵՐԵՎԻ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ՉԻ ԳՏԵԼ ՄԱԴՐԴԻՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Նախագահ ընտրվելու կապակցությամբ հոկտեմբերի 24-ին իր երդման արարողության ժամանակ ունեցած ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ “Ղարաբաղը երբեք չի լինի անկախ, Ադրբեջանը երբեք չի ճանաչի Ղարաբաղի անկախությունը”: Ալիեվը հայտարարել է, որ Ղարաբաղի հակամարտության բանակցությունն ընթանում է Ադրբեջանի տարածքային ամբողջության սկզբունքի շրջանակում:
“Ձեռնարկված քայլերը հանգեցրել են մինչեւ այժմ մեր դիրքի ամրացման: Այսօր աշխարհում կա ընկալումն այն բանի, որ այս ռեգիոնում հակամարտությունները պետք է լուծում գտնեն: Դա կարող է լինել միայն միջազգային իրավունքի շրջանակում: Դա կարող է լինել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջության շրջանակում”, հայտարարել է Ալիեւը: Նա նշել է, թե Ադրբեջանը երբեք չի տա իր իսկական տարածքների անջատման համաձայնություն: “Մենք, ամրապնդելով մեր տարածքային ամբողջությունը, կհասնենք օկուպացված տարածքների վերադարձին”, հայտարարել է Իլհամ Ալիեվը, նշելով, որ քանի դեռ այդ տարածքները չեն վերադարձվել, Հայաստանի հետ գործակցության մասին խոսք լինել չի կարող:
Միեւնույն ժամանակ, Իլհամ Ալիեւը ասել է, որ խաղաղ բանակցության ներուժը չի սպառվել: “Մենք առայժմ շահագրգռված ենք բանակցության շարունակությամբ, մեր հույսերը դեռ չեն մարել, մենք դեռեւս համարում ենք, որ բանակցությունը կարող է հանգեցնել արդարացի կարգավորման”, ընդգծել է Ալիեւը, նշելով, թե հակառակ կողմը պետք է հաշտվի իրականության հետ:
“Իսկ իրականությունն այն է, որ այսօր շատ բարդ է մրցակցել Ադրբեջանի հետ: Ես նույնիսկ կասեի, որ անհնար է: Մեր տնտեսական եւ քաղաքական ներուժը, տնտեսական հզորությունը, միջազգային իրավունքը եւ արդարությունը մեր կողմն է, ամրապնդում է մեր դիրքերը: Վստահ եմ, որ բոլոր այդ գործոնների եւ մեր աշխույժ, հարձակվողական քաղաքականության շնորհիվ մեր հողերը կազատագրվեն”, հայտարարել է Իլհամ Ալիեվը: Այդ մասին հաղորդում է Ռեգնումը:
Էջանիշներ