Երևակայությունս ուրեմն, ըստ քեզ, հիվանդ է: Տեսնենք...
Երևակայությունս ուրեմն, ըստ քեզ, հիվանդ է: Տեսնենք...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Դե որովհետև աշխարհում էնքան շատ պրոցեսներ են տեղի ունենում, էնքան շատ խաղաքարտեր են խառնվում ու նորից բաժանվում, էնքան արագ ա շատ բան փոփոխվում..
ու մեր հաջողությունն ու անհաջողությունն էս ամենի կոնտեքստում մեկնաբանելու փոխարեն՝
Պուտինը զանգել ա էրդողանին ու հորդորել Արցախը ջարդել, որ Նիկոլն իմանա, թե Քոչին ձեռ տալն ինչ ա նշանակում...
Տռինդեց...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Մի քիչ ավելի բարդ՝ Նիկոլը ի սկզբանե ազդում էր Պուտինի նյարդերի վրա, որոշվեց վերջինիս հեռացնել, ընդ որոմ կային երեք տարբերակներ: Առաջին տարբերակում նախատեսվում էր, սպառնալով Նիկոլին պատերազմով կամ Տավուշյանի տիպի թեթև մի բան թույլ տալով, ստիպել վերջինիս հեռանալ, իսկ երկորրդում, եթե առաջին տարբերակը չգործեր, նախատեսվում էր հայերին տարածքային կորուստներ հարկադրելով կրկին հասնել Նիկոլի հեռանալուն: Կար, սակայն նաև երրորդ տարբերակը, որը գործում է այժմ:
Եվ այսպես, Առաջին տարբերակը չստացվեց, իսկ Երկրորդն էլ, որ մեծ հավանականությւոն ուներ ստացվելու հենց նոյեմբերի 9-ի վիճակով, ի վերջո այնուհանդերձ կրկին չստացվեց, քանի որ Նիկոլը գերադասեց Արցախի 80 տոկոսը Շուշիի հետ միասին հանձնել, բայց այնուհանդեձ չհեռանալ: Այս պարագայում սկսեց գործել Երրորդ տարբերակը՝ չես հեռանում և պաշտո՞նդ ես գերադասում, խնդրեմ, մենք կօգտվենք նախ նրանից, որ մեր զորքերը կմտցնենք Արցախ և մեզնով կանենք այն, ուժեղացնելով մեր դիրքերը, իսկ քեզ էլ, հարգելի Նիկոլ, կհեռացնենք քո իսկ զայրացած ժողովրդիդ ձեռքով, որ արդյունքում քեզ դավաճան կհամարի:
Ահա, հիմա հենց այս տարբերակն է:
Եվ ասեմ, որ Մոսկվան այս երեք տարբերակներից ամեն մեկում էլ իր շահը, իր պլյուսներն ու մինուսներն ուներ և հիմա էլ իր համար վատ չէ՝ այլ հարց է, որ Երրորդ տարբերակը մեզ համար ամենավատը եղավ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ազնվությամբ չեմ կողմնորոշվում՝ դու ի՞նքդ ես մոլորված, թե՞ մնացածին ես փորձում մոլորեցնել...
Նախ կխնդրեի պարզաբանել, թե ինչի՞ց է երևացել Նիկոլի Պուտինի նյարդերին ազդելը:
ՈՒ, դիցուք իսկապես ազդել է, դա լա՞վ է, թե՞ վատ:
Հետո անցնենք քո 3 տարբերակներին.
1. Այսինքն ո՞նց ես պատկերացնում, որ Պուտինը պատերազմի սպառնալիքով Նիկոլին ստիպեր հեռանալ:
Ո՞նց պիտի սպառնար ու ո՞նց պիտի Նիկոլը հեռանար:
Կամ ի՞նչ Տավուշյան պիտի ռուսը կազմակերպեր:
Ո՞նց պիտի դա աներ ու ի՞նչ արդյունքի պիտի հասներ:
2. Մեջբերում.
«նախատեսվում էր հայերին տարածքային կորուստներ հարկադրելով կրկին հասնել Նիկոլի հեռանալուն»
«իսկ Երկրորդն էլ, որ մեծ հավանականությւոն ուներ ստացվելու հենց նոյեմբերի 9-ի վիճակով, ի վերջո այնուհանդերձ կրկին չստացվեց, քանի որ Նիկոլը գերադասեց Արցախի 80 տոկոսը Շուշիի հետ միասին հանձնել, բայց այնուհանդեձ չհեռանալ»
Սա պիՊեց է, տավարիշչի...
Նոյեմբերի 9-ի վիճակով Նիկոլն ի վերջո գերադասեց Շուշին հանձնել...
Հլա որ հոկտեմբերի 17 ասեիր, էլի մի ձև կարող ա սղար...
բայց նոյեմբերի 9-ին Նիկոլի Շուշին հանձնելու մողադրանք դաժը Քոչի մտքով չէր անցել...
3. Կարծում ես արտահերթի ելքն էլ է՞ ռուսն արդեն որոշել, թե՞ հույսով սպաում է, որ ՔՊ-ն անցողիկի շեմը չհաղթահարի..
Հակառակ դեպքում՝ Պուտինը, ալիևն ու էրդողանը խելք-խելքի կտան, Նիկոլին հեռացնելու նոր տարբերակներ կհնարեն...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ես եմ մոլորված...
Նիկոլի և իր շրջապատի հակառուսական ակցիաներից սկսած, Նիկոլի... մորուքով վերջացրած: Թվարկե՞մ՝ ОДКБ, Խաչատուրով, Արմեն Գրիգորյան, Լուկաշենկո, Քոչարյան, Դանիել Իոաննիսյան, սորոսականներ և այլն, և այլն, և այլն...Նախ կխնդրեի պարզաբանել, թե ինչի՞ց է երևացել Նիկոլի Պուտինի նյարդերին ազդելը:
Վատ է և այդ վատը մենք տեսանք Արցախում:ՈՒ, դիցուք իսկապես ազդել է, դա լա՞վ է, թե՞ վատ:
Հենց տենց - քանի որ նորմալ լիդերը մտածում է, որ Հայաստանի նորմալ ղեկավարը կգերադասի հեռանալ, քանի Արցախից տարածք կորցնել: Արդյունքում պարզվեց, սակայն, որ Նիկոլը գերադասում է Արցախի 80 տոկոսը կորցնել, բայց չհեռանալ: Սա խոսում է Նիկոլի նորմալության աստիճանի մասին:1. Այսինքն ո՞նց ես պատկերացնում, որ Պուտինը պատերազմի սպառնալիքով Նիկոլին ստիպեր հեռանալ:
Ո՞նց պիտի սպառնար ու ո՞նց պիտի Նիկոլը հեռանար:
Տավուշյանի, ասացի նման - մասշտաբը պատկերացնելու համար:Կամ ի՞նչ Տավուշյան պիտի ռուսը կազմակերպեր:
Գրել եմ:Ո՞նց պիտի դա աներ ու ի՞նչ արդյունքի պիտի հասներ:
Խի՞ - իմ տեղեկություններով Շուշին նոյեմբերի 9-ին դեռ մերն էր և, եթե ռուսները կամք դրսևորեին, հենց Շուշիի մոտից էլ կսկսվեր թուրքերի հետ շպրտման գործընթացը: Ամեն դեպքում, մեր խոսակցության կոնտեքստում դա էական չէ, թող 9 չլինի, 3 լինի, սկզբունքորեն տարբերություն չկա:2. Մեջբերում.
«նախատեսվում էր հայերին տարածքային կորուստներ հարկադրելով կրկին հասնել Նիկոլի հեռանալուն»
«իսկ Երկրորդն էլ, որ մեծ հավանականությւոն ուներ ստացվելու հենց նոյեմբերի 9-ի վիճակով, ի վերջո այնուհանդերձ կրկին չստացվեց, քանի որ Նիկոլը գերադասեց Արցախի 80 տոկոսը Շուշիի հետ միասին հանձնել, բայց այնուհանդեձ չհեռանալ»
Սա պիՊեց է, տավարիշչի...
Նոյեմբերի 9-ի վիճակով Նիկոլն ի վերջո գերադասեց Շուշին հանձնել...
Հլա որ հոկտեմբերի 17 ասեիր, էլի մի ձև կարող ա սղար...
բայց նոյեմբերի 9-ին Նիկոլի Շուշին հանձնելու մողադրանք դաժը Քոչի մտքով չէր անցել...
Շուտով կիմանանք...3. Կարծում ես արտահերթի ելքն էլ է՞ ռուսն արդեն որոշել, թե՞ հույսով սպաում է, որ ՔՊ-ն անցողիկի շեմը չհաղթահարի..
Հակառակ դեպքում՝ Պուտինը, ալիևն ու էրդողանը խելք-խելքի կտան, Նիկոլին հեռացնելու նոր տարբերակներ կհնարեն...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ախպեր, @Lion -ի դեմքին խի՞ եք թռնում: Միակ մարդն ա, որ առողջ ու տրամաբանական մտքեր ա հայտնում։ Հա Պուտինի հետ արիշ-վերիշներին ես էլ առանձնապես չեմ հավատում, բայց դե կարող ա սուտ ա ասում, որ ձեր նիկլոսը աթոռի խաթեր ցելի երկիր գառլախեց, ու շարունակում ա գառլախել։ Էս ինչ կախարդանքի տակ եք դուք, ես չեմ հասկանում․․․
@Ներսես_AM ջան, որ տենց Բաբայան Սյամոյով հիացած սաղ գեներալների վրա ես բարդում, գոնե խաբար ես, որ Հայաստանում նիկոլ կա։ Խաբար ես, որ հիստերիկ նոպաներով պայմանավորված հազար տարվա փորձված գեներալ կարա գործից հանի։ Խաբար ես, որ ՊՎՕ-ի փողերով սելֆիի համար թռնող խաղալիք ա առել։ Խաբար ես, որ ռուսների հետ հարաբերությունները նենց ա գառլախել, որ մի 50 տարի պետք կլինի, որ խելքի բերվի։
Էդ սաղ մոռանում ես, բայց մեղավորներին Բաբայան Սյամոյի ասածով գեներալներին նշանակեցիր, չկայած մի տանձս էլ դրանք չեն։
Ավելի ճիշտ չես մոռանում, ոնց ջոգում եմ՝ պռոստո ձեռ չի տալիս տեսնելը։
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Ողբամ Նիկոլին, որ Բաբայան Սամվելի և Ջհանգիրյան Գագիկի... հույսին է մնացել...
Ի՞նչ ասեմ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Նենց արգումենտներ բերեցիր, որ բանականությունս կառոտկի տվեց..
Անկեղծ ասած՝ արդեն մտածում էի, թե ոնց պիտի պատասխանեմ, եթե մատնանշելուց լինեիր 20-ամյակը վերջերս բոլորած Նիկոլական կադրի պռոհայկական գործունեությունը, որը որոշ շրջանակների կողմից որպես հակառուսական էր որակվել:
Բայց Իոաննիսյանն ու Նիկոլի մորուքը սպանեցին..
Սա իսկապես ծանրակշիռ պատճառ էր էրդողանին խնդրելու, որ մտնի Շուշի...
Հա, ստեղ էլ ա տրամաբանության սանդղակը մաքսիմումի վրա պայթում:Հենց տենց - քանի որ նորմալ լիդերը մտածում է, որ Հայաստանի նորմալ ղեկավարը կգերադասի հեռանալ, քանի Արցախից տարածք կորցնել: Արդյունքում պարզվեց, սակայն, որ Նիկոլը գերադասում է Արցախի 80 տոկոսը կորցնել, բայց չհեռանալ: Սա խոսում է Նիկոլի նորմալության աստիճանի մասին:
Պուտինն իսկապես ծայրաստիճան ժողովրդավար ու դեմոկրատական սկզբունքների ջատագով է:
ՈՒ երևի բացարձակ անընդունելի կլիներ իր տեսանկյունից Նիկոլի հրաժարական չտալը՝ ազերփայչանի հարձակման մասին առաջին հետախուզական տվյալներն առնելուն պես:
Չգիտեմ, նոյեմբերի 9-ի առավոտ կանուխ արդեն Դավիթ Բաբայանը հաստատեց Շուշիի ընկնելը..Խի՞ - իմ տեղեկություններով Շուշին նոյեմբերի 9-ին դեռ մերն էր և, եթե ռուսները կամք դրսևորեին, հենց Շուշիի մոտից էլ կսկսվեր թուրքերի հետ շպրտման գործընթացը: Ամեն դեպքում, մեր խոսակցության կոնտեքստում դա էական չէ, թող 9 չլինի, 3 լինի, սկզբունքորեն տարբերություն չկա:
ՈՒ համ էլ պատճառ չեմ տեսնում, թե ինչի պիտի ռուսը բաց առճակատման գնար թուրքի հետ հենց Արցախում, եթե առանց այդ էլ աշխարհի մի շարք վայրերում իրար միջև անուղղակի պատերազմ են վարում՝ մասնավորապես պրոքսիների ու իխտամնետների միջոցով..
Ինչևիցե:
Ես միամտաբար սին հույսեր էի փայփայում, թե ստեղ հնարավոր կլինի հետաքրքիր քննարկում ծավալել շատերին հուզող հարցի շուրջ՝ արդյո՞ք ռուսն օքեյ էր ազերա-թուրքական տանդեմի կողմից Արցախի հոշոտման հետ, թե ոչ:
Համ «հա»-ն համ «չէ»-ն որոշակի վերլուծության ու տարբեր բացահայտումների կարիք ունեն:
Բայց Նիկոլի չդզող մորուքի խաթր Պուտինի էրդողակին աբռաշատը վերջինն ա՝ ինչի շուրջ կցանկանայի խորաթա շարունակել՝ նույնիսկ 3 օր վրա-վրա թունդ ուռելուց հետո...
Էդ նույնն ա, եթե մեկը գար ասեր՝ Պուտինը Նիկոլին ուզեցել ա ռելսերից գցի, որ իրա վիզ դրած ՀՀ ֆուտբոլի հավաքականին աշխարհի չեմպիոն չսարքի ու ռուսները շանս ունենան...
Վերջին խմբագրող՝ Գաղթական: 26.04.2021, 23:50:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ես իմ կարծիքն ասացի, ապեր, ընդ որում սա մի հարց է, որը չունի ոչ հստակ չափանիշներ, ոչ հստակ տեղեկատվություն, այսինքն՝ հավերժ կարող է վիճարկվել, ինչի սկիզբն էլ անում ես: Դու գիտես, ես իմ ասածն ասացի, լավ եղիր...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ի՞նչ եք կարծում՝ ինչի՞ հենց 3 ռազմագերի:
Կարելի՞ է արդյոք հուսալ, որ, միջազգային ինստիտուտների ճնշման տակ, թշնամին սկսում ա տեղի տալ:
Թե՞, ինչ-որ նպատակով, ժամանակ են շահում:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Աթեիստ (05.05.2021)
Մտածում եմ՝ երևի կենկրետ ինչ-որ երեք անձ են, որոնց այսպես կոչված "տեռորիստ" լինելը դժվար ա եղել փաստել։ Օրինակ՝ պատահաբար գերության մեջ հայտնվածները։ Նկատի ունեմ՝ ոչ զինվերները, այլ գրավված տարածքներում իրենց տներից գերեվարվածները, որոնց մեջ կլինեին ծերեր ու կանայք, որոնց տեռորիստի տակ դժվար կլիներ ներկայացնելը(ինչը և ստվեր կգցեր մնացած "տեռորիստների" իսկականության վրա ու ցույց կտար ադրբեջանի իրական դիտավորությունները)։
Իհարկե, էստեղ դեր ունի արևմուտքի խառնվելը՝ վերջերս էդ ինչ-որ վեհաժողովին ընդունված որոշմամբ, ըստ որի միջազգային ներկայացուցիչների պիտի իրավունք տրվի (ադրբեջանի կողմից) հետազոտելու գերիների հարցը, ընդհուպ մինչև նրանց հետ առերես հանդիպումներ։ Ադրբեջանը հավանաբար մաքրում է գերիների խումբը ակնհայտ ոչ "տեռորսիտներից"։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 05.05.2021, 05:02:
էս երկու օրը մերոնք Եվրոդատարան 17 անձանց գերեվարվելու ու հետագայում սպանվելու փաստեր էին ներկայացրել։ Անուն ազգանուններն էլ հրապարակել էին։ Ենթադրում եմ, որ էդ ինֆորմացիան լղոզելու համար են բաց թողել։ Բրիտանիայում հայտնի տակտիկա ա https://en.wikipedia.org/wiki/Dead_cat_strategy
Գաղթական (05.05.2021)
Իրոք հալալա Թաթոյանին՝ հսկայածավալ, ազգանվեր և շատ պետքական գործ է անում...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Varzor (06.05.2021)
Եննթադրում եմ բոլոր գերիների նկատմամբ առանձին-առանձին ֆիկտիվ դատական գործեր են բեմադրելու, մի մասին «արդարացնելու» են ու ազատ արձակեն, մնացածին դատապարտելու են տարբեր «ռազմական հանցագործությունների» համար մի քանի տարուց մինչև ցմահ ազատազրկման, ու սկսեն առևտուրը՝ Հայաստանից ստանալ ինչ-որ բան հերթական խմբին «ներում շնորհելու» դիմաց։
Երկար ու մաշեցնող գործընթաց է լինելու
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ