User Tag List

Էջ 5 358-ից ԱռաջինԱռաջին 1234567891555105 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 5360 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #61
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    надо обратить внимание на то, что у России, насколько мне известно, есть еще один проект о введении российских войск в Карабах, о выведении оттуда армянских вооруженных сил и начале нового этапа урегулирования
    Սա ամենավատ բաննա որ կարողա լինի Ղարաբաղի հետ: Տեսել ենք ոնց են ռուսները մեր սահմանը պահում 18 թվին: Շնորհակալություն: Ռադներդ քաշեք:

  2. #62
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա ամենավատ բաննա որ կարողա լինի Ղարաբաղի հետ: Տեսել ենք ոնց են ռուսները մեր սահմանը պահում 18 թվին: Շնորհակալություն: Ռադներդ քաշեք:
    Ներսես ջան, հիմա մենք մերոնցով խոսում ենք, բայց Ղարաբաղցիները մի տեսակ "կոմսոմոլական" կողմնորոշում ունեն։ Շատ հնարավոր է, որ իրենք ցանկակնան դառնալ Ռուսականի տարածաշրջան եւ ոչ Հայաստանի, բայց դե Հայերն այստեղ իրենց խոսքը պիտի ասեն, վերջապես, գրողը տարած ճանապարհների շինարարության համար մենք էլ ենք մեր դրամները դրել, չէ՞։ Էդ ու՞մ աչքին են թոզ փչում։

  3. #63
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Պետք չի թերագնահատել Թուրքիայի նախաձեռնությունը «Հարավային Կովկասում անվտանգության և կայունության» վերաբերյալ։

    Այս հռչակագիրը ես տեսնում եմ, որպես համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի կողմից լուծել Արցախի հարցը այդ կովկասյան անվտանգության ու կայութնության բանաձևի շրջանակներում ու ամենակարևոր արդյունքը Մոսկովյան հանդիպման, դա այն է, որ Ադրբեջանը հավանաբար համաձայնվել է, համառություն չանել ու համաձայնվել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վերականգնմանը անկախ Արցախի հարցի ներկա դրությունից ու թե երբ այն կհաջողվի լուծել։

    Հռչակագիրը իզուր չի սկսվում «Հայտարարում են, որ նպաստելու են Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը և տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը»։

    Ի հաստատում ասածներիս, շուտով հնարավոր է ականատես կլինենք Թուրքիայի միջնորդությամբ Ռուսաստան-Վրաստան համաձայնության, նույնպես տարաջատում Աբխազիայի ու Օսիայի պրոբլեմի համատեքստից, ի նպաստ կայունության ու անվտանգության սկզբունքի։

    Բայց սա իհարկե կլինի միայն Սահակաշվիլիի հրաժարականից հետո, որը նրանից կպահանջեն ԱՄՆ ու Եվրոպան, մեղադելով նրան սանձարձակության, պատերազմ հրահրելու մեջ։ ԱՄՆն ու Եվրոպան կզոհաբերեն Սահակաշվիլիի անձը, ռուսաստանի հետ պայմանավորվածության գալուց հետո, այն է Աբխազիայով ու Օսեթիայով Ռուսաստանը պիտի բավարարվի ու հանգիստ նայի ԱՄՆի ու Եվրոպայի ընդլայնում Վրաստանում ու ամբողջ կովկասում Թուրքիայի միջոցով։
    Վերջին խմբագրող՝ voter: 03.11.2008, 18:23:

  4. #64
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա ամենավատ բաննա որ կարողա լինի Ղարաբաղի հետ: Տեսել ենք ոնց են ռուսները մեր սահմանը պահում 18 թվին: Շնորհակալություն: Ռադներդ քաշեք:
    Համաձայն եմ, նրանք անում էին ճիշտ նույն բանը, ինչ այսօր անում են մեր իշխանությունները. խաղաղ ցույցերի դեմ բիրտ ուժի կիրառում, յուրաքանչյուր հեղափոխական փորձի դեմ բռնություններ, սպանություններ, մտավորական խավի ֆիզիկապես ոչնչացում, այսօր այն կատարելագործվել է` ուղղակի չկան մտավորականներ, որպեսզի ֆիզիկապես ոչնչացվեն: Մի խոսքով, Ցարական Ռուսաստանն ու Օսմանյան կայսրությունը ամեն կերպ ձգտում էին հայերի կատարյալ ստրկացմանը: Բայց այս ամենն էլ հաշվի առնելով, միևնույնն է, այսօր նախընտրելի է Ռուսաստանի միջնորդությունը այս հարցում, քան Թուրքիայի այսպես կոչված` աջակցությունը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. #65
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն


  6. #66
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Ուրեմն,լինքը որ տվել եմ, ովքեր անգլերեն չգիտեն, չխորանամ, համարյա նույն բաներն են, բայց ուշադրություն դարձրե՛ք հետևյալին...
    Նշված է Ադրբեջանի ՆԱխԱԳԱՀԸ և Հայաստանի ՂԵԿԱՎԱրԸ
    ՄԻ կողմից լրիվ համաձայն եմ, մյուս կողմից բացահայտ խայտառակություն
    Հետո ուշադրություն դարձրե՛ք նկարներին. Ադրբեջանինը՝ երդվելիս, Հայստանինը Բազկաթոռի մեջ իրա համար նստած...էս մանրուքները շատ կարևոր են և այն էլ Ֆրանսիական հեռուստատեսության կայքից...

  7. #67
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    16
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն,լինքը որ տվել եմ, ովքեր անգլերեն չգիտեն, չխորանամ, համարյա նույն բաներն են, բայց ուշադրություն դարձրե՛ք հետևյալին...
    Նշված է Ադրբեջանի ՆԱխԱԳԱՀԸ և Հայաստանի ՂԵԿԱՎԱրԸ
    ՄԻ կողմից լրիվ համաձայն եմ, մյուս կողմից բացահայտ խայտառակություն
    Հետո ուշադրություն դարձրե՛ք նկարներին. Ադրբեջանինը՝ երդվելիս, Հայստանինը Բազկաթոռի մեջ իրա համար նստած...էս մանրուքները շատ կարևոր են և այն էլ Ֆրանսիական հեռուստատեսության կայքից...
    Ծով ջան, ոնց հասկացա, էտ նկարները մերը մենք ենք տրամադրել, դե այսինքն Սերժիկինը © 2007 AFP Karen Minasyan, Ալիևինն էլ © 2007 AFP Aydin Mamedov, կարծում եմ դա այդքան էլ կարևոր չի, սակայն նշածդ նախագահ-Ղեկավար համեմատականը իրոք հետաքրքիր ա

  8. #68
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն,լինքը որ տվել եմ, ովքեր անգլերեն չգիտեն, չխորանամ, համարյա նույն բաներն են, բայց ուշադրություն դարձրե՛ք հետևյալին...
    Նշված է Ադրբեջանի ՆԱխԱԳԱՀԸ և Հայաստանի ՂԵԿԱՎԱրԸ
    ՄԻ կողմից լրիվ համաձայն եմ, մյուս կողմից բացահայտ խայտառակություն
    Հետո ուշադրություն դարձրե՛ք նկարներին. Ադրբեջանինը՝ երդվելիս, Հայստանինը Բազկաթոռի մեջ իրա համար նստած...էս մանրուքները շատ կարևոր են և այն էլ Ֆրանսիական հեռուստատեսության կայքից...
    counterpart ? էս ա՞ նշանակում ղեկավար: Համ էլ Պրեզիդենտը մեծատառ են գրել counterpart -ը փոքրատառ:
    էսպես չի մնա

  9. #69
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ
    ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը ՚Ա1+ՙ-ին

    Պարոն Նախագահ, հոկտեմբերի 17-ի Ձեր ելույթում Դուք խոստացել էիք հասարակությանը մշտապես իրազեկ պահել Ղարաբաղյան կարգավորման զարգացումներին£ Արդյոք Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահներ Մեդվեդեւի, Սարգսյանի եւ Ալիեւի նոյեմբերի 2-ի համատեղ հռչակագիրը կարելի՞ է դիտել որպես այդ զարգացումներից մեկը£
    Նախ՝ ես չեմ մոռացել իմ խոստումը£ Ավելին, այս զրույցն առարկայական դարձնելու նկատառումով, ավելորդ չեմ համարում ընթերցողին հիշեցնել ելույթիս համապատասխան հատվածը© ՚Մոտակա ամիսներին մեզ սպասում են Ղարաբաղի եւ հայոց պետականության ճակատագրի հետ կապված կարեւորագույն իրադարձություններ, որոնք այս հանգրվանում երկրորդական են դարձնում ներքաղաքական խնդիրները£ Մենք ուշի‑ուշով հետեւելու ենք այդ իրադարձությունների զարգացմանը, գնահա­տելու Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի համարժեքությունը իրա­վիճակի պահանջներին, հասարակությանը մշտապես իրազեկ պահելու Ղարաբաղ­յան կարգավորման ընթացքի մասին եւ փորձելու կանխել կամ նվազագույնի հասցնել հայկական կողմի շահերին սպառնացող վտանգներըՙ£ Ինչ վերաբերում է Ձեր բուն հարցին, ապա, անշուշտ, մոսկովյան հռչակագիրը գործընթացի կարեւորագույն զարգացումներից մեկը պետք է դիտել£

    Շատերի մոտ տպավորություն է առաջացել, որ այդ հռչակագիրը ձեւական բնույթ է կրում եւ զուրկ է կոնկրետ բովանդակությունից£ Ինչպե՞ս կմեկնաբանեք:

    Այդպիսի թյուր տպավորություն կարող է առաջանալ Ղարաբաղյան կարգավոր­ման գործընթացի ծալքերին անծանոթ մարդկանց մոտ£ Մինչդեռ փորձագետների համար հռչակագիրն, ընդհակառակը, չափազանց պերճախոս է, քանի որ նրանում հստակեցված են մի քանի սկզբունքային եւ կոնկրետ պահեր£ Պետք է նկատի ունենալ նաեւ, որ այդ փաստաթուղթն ընդամենը այսբերգի գագաթն է, եւ նրա տակ ընկած է շատ ավելի հանգամանալից մի արձանագրություն, որի բովանդակությունը դժվար չէ գուշակել£

    Որո՞նք են Ձեր ակնարկած սկզբունքային եւ կոնկրետ պահերը£
    1.Հռչակագրի առաջին իսկ կետը պարունակում է մի մտահոգիչ ձեւակերպում, որի համաձայն՝ ՚Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվելու է միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ինչպես նաեւ դրանց շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրաՙ£ Մտահոգիչը ոչ այնքան ՚միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերինՙ վերաբերող դիվանագիտական նրբասա­ցությունն է, որքան ՚դրանց շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթե­րիՙ հիշատակումը£ Վերջիններիս տակ, անկասկած Ադրբեջանի պահանջով, նկատի են առնված ՄԱԿ‑ի Գլխավոր Ասամբլեայի 62/243 եւ Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի 1614 բանաձեւերը, որոնցում ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ պահանջվում հայկական զորքերի անվերապահ դուրսբերումը Ղարաբաղին հարակից ադրբեջանական տարածքներից£

    2.Մոսկովյան հռչակագրի 2‑րդ կետում միանշանակորեն արձանագրված է, որ Ղարաբաղյան կարգավորման հիմքում ընկած է լինելու Մինսկի խմբի համանախագահության 2007 թ© նոյեմբերի 29‑ի Մադրիդյան առաջարկը£ Քանի որ այդ առաջարկի բո­վանդակությունը ես մանրամասնորեն ներկայացրել եմ հոկտեմբերի 17‑ի իմ ելույթում, հարկ չեմ համարում վերստին անդրադառնալ դրան£ Հիշեցնեմ միայն, որ Մադրիդյան առաջարկի գաղափարախոսությունը միջազգային իրավունքի երկու սկզբունքների՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման ներդաշնակումն է£

    3. Հռչակագրի նախաբանում եւ 4‑րդ կետում, որոնցում խոսվում է Ղարաբաղյան խնդիրը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող ուղղակի երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտության մասին, փաստորեն սահմանվում է հակամարտության կողմերի նոր ձեւաչափ£ Հռչակագիրն, այսպիսով, վերջնականապես թաղում է ԵԱՀԿ‑ի 1994 թ© Բուդապեշտյան գագաթնաժողովի ընդունած որոշումը, որով Լեռնային Ղարա­բաղի հանրապետությունը ճանաչվել էր որպես հակամարտության երրորդ լիիրավ կողմ£ Իսկ դա նշանակում է, որ ԼՂՀ‑ն որեւէ դերակատարություն չի ունենալու իր բախտը վճռող բանակցությունների հետագա գործընթացում£

    4.Մոսկովյան հռչակագրի ամենակարեւոր արդյունքը, սակայն, պետք է համարել այն, որ նոր ձեւաչափով սահմանված հակամարտող երկու կողմերը՝ Հայաստանը եւ Ադրբեջանը, ստորագրելով այդ փաստաթուղթը, պաշտոնապես իրենց համաձայնու­թյունն են տվել Մադրիդյան առաջարկին, ինչը աննախադեպ իրադարձություն է Ղարա­բաղյան կարգավորման ողջ գործընթացում£ Խնդիրն այն է, որ Մինսկի խմբի համանա­խագահության նախորդ երեք պաշտոնական առաջարկները, այսինքն՝ ՚Փաթեթայինՙ, ՚Փուլայինՙ եւ ՚Ընդհանուր պետությանՙ տարբերակները, չեն արժանացել հակամար­տող կողմերի միահամուռ հավանությանը եւ այդ պատճառով հանվել օրակարգից£ ՚Փաթեթայինՙ եւ ՚Փուլայինՙ տարբերակները մերժվել են Ղարաբաղի, իսկ ՚Ընդհանուր պետությանՙ տարբերակը՝ Ադրբեջանի կողմից£ Մոսկովյան հռչակագրի տակ դրված Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ստորագրությամբ, այսպիսով, ազդարարված է Ղարաբաղյան կարգավորման ավարտական փուլի սկիզբը£

    Դուք չմոռացա՞ք, արդյոք, նշել նաեւ Քի-Վեստյան տարբերակը£
    Քի‑Վեստյան տարբերակը Մինսկի խմբի համանախագահության պաշտոնական առաջարկ չի եղել£ Ամեն պարագայում, այդ տարբերակը եւս չի ընդունվել հակամարտող կողմերից մեկի, այն է՝ Ադրբեջանի կողմից£

    Ռուսաստանի նախաձեռնությունն արդյոք, չի՞ հակասում Ձեր վերջին ելույթում արտահայտված այն մտքին, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ վճռական դեր է խաղալու Արեւմուտքը£

    Ամենեւին ոչ£ Մոսկովյան հանդիպումը, թեեւ իսկապես շրջադարձային, սակայն կարգավորման գործընթացի սոսկ սկիզբն է£ Այժմ այդ գործընթացը շարունակվում է Եվրոպայում, իսկ ավարտվելու է, ամենայն հավանականությամբ, դեկտեմբեր ամսին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում£ Այսինքն, թեեւ կարգավորման սկզբնավորման պատիվն առերեւույթ մատուցվել է Ռուսաստանին, սակայն նրա վերջակետը դնելու մենաշնորհը պատկանելու է Արեւմուտքին£ Թե՜ Սարգսյանը, թե՜ Ալիեւը մոսկովյան հանդիպմանը մասնակցել են, եթե ոչ հարկադրաբար, ապա անթաքույց դժկամությամբ, եւ միեւնույն է, թեեւ տարբեր նկատառումներով, նրանք վերջիվերջո նախընտրելու են Արեւմուտքի միջնորդությունը£

    Այդ դեպքում ի՞նչ դեր է վերապահված ԵԱՀԿ Մինսկի խմբին, որի գործունեության շարունակման անհրաժեշտությունը ընդգծված է հռչակագրում£
    Որքան շատ է ընդգծվում Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը եւ որքան շատ հաճոյախոսություններ են շռայլվում նրա հասցեին, այնքան ավելի խորա­նում են նրա ներսում առկա տարաձայնությունների մասին կասկածները£ Մինսկի խումբը, օգտակար աշխատանքային գործիք լինելով հանդերձ, սոսկ արտաքին քողածածկույթ է՝ միջնորդ‑երկրների հետապնդած նպատակների դիվանագիտական պատշաճությունն ապահովելու համար£
    Վերջին խմբագրող՝ Norton: 04.11.2008, 15:45:

  10. #70
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Դեկտեմբերին Գյուլը գալու է Մոսկվա, որ վերջնական պայմանավորվածություն ու համաձայնություն լինի իր անվտանգության ու համագործակցության պլատֆորմի վերաբերյալ։ Այդ ժամանակ էլ կսկսեն դուրս գալ մանրամասները, թե ինչպես են Ռուսաստանը ու Թուրքիան պայմանավորվել կարգավորլե Արցախի հարցը։

    Կրկնվեմ, ենթադրում եմ, որ կլինի համատեղ հայտարարություն Ռուսաստանի ու Թուրքիայի, որ այդ Ռուսաստան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան ու Վրաստան պլատֆորմի շրջանակներում խաղաղ ճանապարհով պիտի լուծվեն բոլոր կովկասյան կոնֆլիկտները։ Մեխանիզմը - տնտեսական բարգավաճում ամբողջ կովկասի, կհանգեցնի խաղաղության ամրապնդման, սահմանները բոլորի միջև բացելու պատրաստակամություն կհայտնվի ու հուսամ կարվի։
    http://www.hurriyet.com.tr/english/w...7367.asp?scr=1

    Կարծում եմ իրական է, որ Ռուսաստանից, Աբխազիայով ու Օսիայով դեպի Վրաստան, Հայաստան ու Թուրքիա և Իրան, Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստանով դեպի Թուրքիա և Իրան ճանապարհները ու սահմանները 2009 ի ընթացքում սկսեն լիարժեք գործել...
    Վերջին խմբագրող՝ voter: 04.11.2008, 15:57:

  11. #71
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    counterpart ? էս ա՞ նշանակում ղեկավար: Համ էլ Պրեզիդենտը մեծատառ են գրել counterpart -ը փոքրատառ:
    Անգլերենում counterpart նշանակում է "համարժեք պաշտոն զբաղեցնող" կամ "համարժեք աշխատանք կատարող", այսինքն` հոդվածում գրվածը նշանակում է "Ադրբեջանի նախագահ Ալիևը և Հայաստանում համարժեք պաշտոնը զբաղեցնող Սարգսյանը":

  12. #72
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 2-ին կայացած հանդիպման ժամանակ ստորագրված Հռչակագիրը

    «Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահները, ՌԴ նախագահի հրավերով հանդիպելով նոյեմբերի 2-ին Մոսկվայում, կառուցողական մթնոլորտում առարկայանորեն քննարկելով ղարաբաղյան հիմնախնդրի ներկա վիճակը և հեռանկարները, հակամարտությունը քաղաքական միջոցներով կարգավորելու հարցը` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը շարունակելու ճանապարհով,

    1. Հայտարարում են, որ նպաստելու են Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը և տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը` ղարաբաղյան խնդրի կարգավորման ճանապարհով, որն իրականացվելու է միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի ու այդ շրջանակներում ընդունված փաստաթղթերի և որոշումների հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման և բազմակողմանի համագործակցության համար:
    2. Հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրագործվող միջնորդական ջանքերի կարևորությունը` հաշվի առնելով կողմերի հետ նրանց` 2007թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը և հետագա քննարկումները, որոնք իրականացվել են քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների մշակման նպատակով
    3. Համաձայնում են, որ խաղաղ կարգավորման ձեռքբերումը պետք է ուղեկցվի իրավաբանորեն պարտադրող միջազգային երաշխիքներով` կարգավորման բոլոր ասպեկտներում և փուլերում
    4. Նշում են, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները պայմանավորվել են շարունակել աշխատանքները հակամարտության քաղաքական կարգավորման համաձայնեցման առումով, այդ թվում` բարձր մակարդակով իրականացվող շփումների ընթացքում, և կարգադրել են ԱԳՆ ղեկավարներին ակտիվացնել քայլերն այդ ուղղությամբ` համագործակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
    5. Կարևոր են համարում խրախուսել կարգավորմանը միտված ջանքերի համատեքստում վտահության ամրապնդմանն ուղղված միջոցների կիրառմանը նպատող պայմանների ստեղծումը
    Եթե հռչակագիրը դիտարկենք ՀՀ-ի կողմից հակամարտության կարգավորման վերջին 10 տարվա հիմնական սկզբունքների տեսանկյունից, այն է՝ Ղարաբաղի անկախություն և ազատագրված տարածքների հնարավոր ետ հանձնում Ադրբեջանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումից հետո, ապա կարող ենք նշել, որ հռչակագիրը բավականին բարենպաստ է և համահունչ ՀՀ-ի Ղարաբաղյան հարցում արտաքին քաղաքականությանը: Բայց մի՞թե Ադրբեջանը Ալիևի գլխավորությամբ ռազմատենչ հայտարարություններից, Մինսկի խումբը տապալելու փորձերից ետ կանգնեց այսպիսի հռչակագիր ստորագրելու համար: Շատ վախենում եմ ու համոզված եմ, որ Ադրբեջանը, այս հռչակագիրը ստորագրելով, իր համար արդեն լուծել է ազատագրված տարածքների խնդիրը՝ առանց Ղարաբաղի բուն հարցում զիջումների գնալու: Ցավալի է, որ նույնիսկ սերժիկի անխուսափելի ու մոտալուտ հրաժարականը չի կարող սփոփել այսպիսի խայտառակ իրավիճակում: Այս ամենը շատ նման է Սովետական Միության սկզբնական շրջանում Լենին-Ստալինի կողմից սահմաններ գծելուն, ինչի արդյունքը մենք գգում ենք հիմա ու կզգանք միշտ:

  13. #73
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Tar-ի խոսքերից Նայել գրառումը
    Անգլերենում counterpart նշանակում է "համարժեք պաշտոն զբաղեցնող" կամ "համարժեք աշխատանք կատարող", այսինքն` հոդվածում գրվածը նշանակում է "Ադրբեջանի նախագահ Ալիևը և Հայաստանում համարժեք պաշտոնը զբաղեցնող Սարգսյանը":
    Այո Որից էլ բխում է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

    Հ.Գ. Դեռ կարծիք չունեմ այս հանդիպան մասին։ Ռուսներին այդքան էլ չեմ վստահում. Շահամոլ են։

  14. #74
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    Վերլուծելով սույն թվականի նոյեմբերի 2-ին նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի Մոսկվայում ստորագրած հռչակագիրը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, մեր մտահոգությունն ենք հայտնում հռչակագրում տեղ գտած ձեւակերպումների առնչությամբ.

    1. Հռչակագրի առաջին կետում, մասնավորապես, նշված է, որ «հակամարտության կարգավորումը իրականացվելու է միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա» (ընդգծումը մերն է):

    Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 14-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում ընդունվել էր թիվ 62/243 որոշումը («Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում»), որով, մասնավորապես, ճանաչվել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ընդունված սահմաններում, ինչպես նաեւ պահանջ էր ներկայացվել հայկական ուժերի Ադրբեջանական Հանրապետությունից ամբողջական, անվերապահ եւ անհապաղ դուրս բերման մասին: Եւ եթե այժմ Սերժ Սարգսյանը Մոսկովյան հռչակագրով համաձայնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը տեսնել մինչ այժմ ընդունված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող միջազգային փաստաթղթերի հիման վրա, ապա դա նշանակում է, որ Ադրբեջանը այժմ հնարավորություն է ստացել բանակցային գործընթացի հիմքում դնել նաեւ ՄԱԿ-ի վերը նշված որոշումը: Սա չի բխում Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերից եւ կարող է նպաստել Ադրբեջանի կողմից առաջ քաշվող տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառմանը:

    2. Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի գործընթացի սկիզբ կդնի Մոսկովյան հռչակագրի ստորագրումը, մտահոգիչ է այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ, վավերացրել է մի փաստաթուղթ, որտեղ բացակայում է Լեռնային Ղարաբաղի ներկայությունը՝ ի դեմս ԼՂՀ պաշտոնական ներկայացուցչի ստորագրության:

    Նկատենք, որ մինչ այժմ գոյություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը առնչվող հակամարտության կարգավորման որեւէ այլ փաստաթուղթ, որտեղ բացակայի ԼՂՀ պաշտոնական ներկայացուցչի ստորագրությունը: Սա նշանակում է, որ ՀՀ ղեկավարությունը դե յուրե ընդունել է ԼՂՀ-ի բանակցային գործընթացից դուրս մղվելու փաստը, եւ դրանով իսկ հետագայում բարդանալու է բանակցային որեւէ փուլում ԼՂՀ-ի ներգրավման գործընթացը: Ավելորդ չէ նշել, որ ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք չի ստորագրվել հակամարտությանը վերաբերող որեւէ փաստաթուղթ, որտեղ բացակայի ԼՂՀ ներկայացուցչի ստորագրությունը: Նրանց կողմից մշտապես հայտարարվել է, որ Հայաստանը չի գնա որեւէ համաձայնագրի ստորագրմանը, եթե այդտեղ բացակայի ԼՂՀ ժողովրդի կամքը:

    Հիշեցնենք, որ ե՛ւ 1994 թվականի մայիսի 5-ի Բիշքեկյան արձանագրության, ե՛ւ 1994 թվականի մայիսի 9-ին, 10-ին եւ 11-ին Բաքվում, Երեւանում, իսկ այնուհետեւ Ստեփանակերտում ստորագրված «Հրադադարի մասին» փաստաթղթում առկա են ԼՂՀ-ի պաշտոնական ներկայացուցիչների ստորագրությունները: Այսինքն` այդ փաստաթղթերով ամրագրված է ԼՂՀ-ն որպես հակամարտության լիիրավ սուբյեկտ: Ավելացնենք, որ նշյալ փաստաթղթերում կան նաեւ ադրբեջանական կողմի պաշտոնական ներկայացուցիչների ստորագրությունները: Այսինքն` Ադրբեջանը առնվազն դե ֆակտո ճանաչել էր ԼՂՀ-ի միջազգային իրավասուբյեկտությունը:

    Այժմ արդեն, Մոսկովյան հռչակագրի ստորագրումից հետո, ադրբեջանական կողմը ձեռք է բերել մի փաստաթուղթ, որով չեզոքացվել են ՀՀ եւ ԼՂՀ նախկինում ձեռք բերված դիվանագիտական հաջողությունները:

    Կոչ ենք անում ԼՂՀ խնդրով մտահոգ բոլոր կազմակերպություններին եւ անհատներին, ի վերջո նաեւ մեր ողջ ժողովրդին՝ իրենց ուժերը համախմբել ազգային անվտանգության համակարգին սպառնացող վտանգները չեզոքացնելու նպատակով:

    «Պոլիտէկոնոմիա»
    քաղաքական, տնտեսական եւ իրավական հետազոտությունների
    ինստիտուտ հ/կ
    Աղբյուր՝ hzh.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #75
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Re. Ղարաբաղյան հակամարտություն

    ի միջի այլոց՝ ո՞վ է կարդացել Ադրբեջանական հայտնի «զերկալո»-ի գլխավոր նորությունները..
    Բաքվում ահավոր խուճապ է՝ Մոսկովյան համաձայնագրի ստորագրությամբ պայմանավորված..

    http://www.zerkalo.az/rubric.php?rid=1
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Էջ 5 358-ից ԱռաջինԱռաջին 1234567891555105 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •