Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լավ լուրերն ավելի ու ավելի ՇՈՇԱՓԵԼԻ տեսք են ստանում՝ Հայ ժողովուրդն իր հերոս զավակների արյան ու քրտինքի միջոցով սկիզբ է դնում Մեծ հաղթությանը: Փառք հերոսներին!
Ու հիմա շատ կարևոր, վճռական, ՊԱՏՄԱԿԱՆ պահ է, օրեր են, որոնք, եթե հարկ եղած կերպով չօգտագործենք և մարտի դաշտում ձեռք բերած հաջողությունը քաղաքական տեսքի չբերենք, հետո, հնարավոր է, տարիներ ապրենք, սակայն նման ակնթարթ արդեն չունենանք: Այժմ ժամանակն է –
Մարտի դաշտում ձեռք բերած հաջողությանը ՔԱՂԱՔԱԿԱՆ հստակ տեսք ապահովել:
Ես մեծ հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը գիտակցում է պահի վճռական նշանակությունը: Պետք է՝
1. Հնարավորինս մեծ կտոր տարածք ազատագրել և ձեռք բերել հաղթանակի ԻՐԱԿԱՆ, փաստացի ապացույց, ինչն ուղղակի ԿԹԱՂԻ Ալիևի ռեժիմը Բաքվում: Այդ պայմաններում Ադրբեջանը մի քանի տարուց մեծ հավանականությամբ Սիրիա կդառնա և մենք նորից առաջ կգնանք՝ իր ողջ երկայնքով դուրս գալով Կուր գետ,
2. Անպատճառ ՄԻԱՎՈՐԵԼ Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը և արդեն այս ամսվա վերջին ունենալ ՄԵԿ Հայկական պետություն: Ամենասարսափելին, որ մեզ կարող էր սպառնալ Ալիևը և ինչը կարող էր անել Էրդողանը, արդեն արվել է ու մենք ՊԱՏՎՈՎ դուրս ենք գալիս այդ փորձությունից: Վերջ, վրա է հասելի պատմական ԱՆԿՐԿՆԵԼԻ պահը՝ մենք բացառիկ հնարավորություն ունենք մեկընդմիշտ լուծել սահմանին մլմլացող մշտական պատերազմի խնդիրը և ունենալ ՄԻԱՍՆԱԿԱՆ պետություն:
Մեր ազգի առաջնորդներին իմաստնություն եմ մաղթում՝ տղերք, պատմական անկրկնելի ակնթարթի բացառիկ պահ է, ԲԱՑ ՉԹՈՂՆԵՔ, վճռական եղեք՝ ազգը կանգնած է ձեր թիկունքին, համայն հայությունը ձեզ հետ է:
Ով որ համաձայն է սրա հետ՝ ՄԱՔՍԻՄԱԼ տարածեք, այն աստիճան, որ սա քաղաքական օրակարգի ԱՆԲԱԺԱՆԵԼԻ մասը դառնա!
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Փաստորեն ոնց որ արդեն նշմարվում է, թե ով է "ծեծ կերել"։ Ու հիմա ուզում են Թուրքիային գցել քացու տակ։
Մի շատ կարևոր նրբություն․
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները պաշտոնական մակարդակով նույնաբովանդակ հայտարարություններ արեցին՝ Ադրբեջանի տարածքում սիրիական (իսլամիստ) վարձկան-ահաբեկիչներ են տեղակայված (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ՝ ըստ հերթականության)։
Ընդ որում այս պահին Ֆրանսիա-Ռուսաստան լուրջ լարվածություն և հակասություններ կան, դե էլ չեմ ասում ԱՄՆ-ՌԴ վիճակի մասին։
Նույնաբովանդակ հայտարարություն է տարածել նաև Իրանը
Հիմա հարցը նրանումն է, թե ու՞մ են մեղադրելու այդ ահաբեկիչների համար՝ Ադրբեջանին, Թուրքիային, Ադրբեջան-Թուրքիա տանդեմին, թե նրանց կմիանա նաև Վրաստանը !!! (Ինչ-որ ճանապարհով հասել են չէ՞ Ադրբեջան)։
Ըստ հնչեցված և նաև պայմանավորված չհնչեցվող մեղադրանքների արդեն պարզ կլինի, թե ում ինչ պատիժ են տալու (ասել է, թե ումից ինչ են քերելու)։
Միջազգային ասպարեզում բոլորն իմացան ահաբեկչության դեմ պայքարող իսկական մարտիկների մասին՝ Արցախի Հանրապետություն (ԼՂՀ)։
Միգուցե նաև կհասկանան, որ Արցախը այդ միջազգային ահաբեկիչների դեմ արդեն համարյա 3 տասնամյակ է ինչ պայքարում էր և շարունակում է պայքարել։
Հայկական զինված ուժերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ նույնիսկ մեզ համար ըստ տեսակի նոր, մեծածավալ համազորային մարտերում ոչ միայն չեն զիջում, այլև գերազանցում են ադրբեջանական խուժանին։
Փառք ու պատիվ մեր զինվորներին՝ մեր ժողովրդին։
Հավերժ փառք և անմար հիշատակ հայրենիքի պաշտպանության համար ընկած մեր հերոսներին։
Հ․Գ․
Ոնց որ թե սկսել ենք խաղաղություն պարտադրելու գործողությունները։
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Sagittarius (01.10.2020), Գաղթական (01.10.2020), Դեղին մուկիկ (01.10.2020)
Ոնց որ թե ամերիկացիք Վրաստանին ասել էին, որ Ադրբեջանի վախճանը մոտ է։
Հակառակ դեպքում խիստ զարմանալի է այն զուգադիպությունը, որ Վրաստանում քրեական գործ է հարուցվել ադրջեջանին տարածք փոխանցելու հետ կապված։
Ասել է, թե հայերը կհաղթեն, դե վրաստանն էլ ադրբեջանից կտորներ կպոկի առանց կռվի, բայց մինչ այդ պիտի ինքն իր հետույքը պահի ահաբեկչության թեմայում չներգրավվելու համար։
Վիճելի սահմանի գործը
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Գաղթական (01.10.2020)
Երևի համոզվում ենք չէ՞, որ նույնիսկ 2020 թվի միջազգային հուժկու անունով կազմակերպությունները՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ՆԱՏՕ ֆլան-ֆստան խոշոր հաշվով ոչնչություն են, թղթաբանություն լրացնող ու քամի անող բյուրոկրատների ու անողնաշարների կույտ։ Էն որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը (որ քոչվորական ցեղերի կույտերից վերածվել է էսօրվա պետության՝ ցեղասպանություններ անելու միջոցով) լկտիաբար տեռորիստներ (բաշիբոզուկներ) ա ուղարկում Ադրբեջան, զուտ իրենց ցեղի տարածքները էլ ավելի ընդլայնելու տրամաբանության մեջ, ու որ Էրդողանի պես չուլը ծակերը կորցրած խառնվել ա արդեն կողքի բոլոր երկրների գործերի մեջ ու մնացած երկրները ոչխարների պես հետևում ու մաքսիմում մի երկու անորոշ ու անենթակա հայտարարություններ են անում, ապացուցում է, որ մարդիկս նույն քացախն ենք լինելու թե 50 տարի հետո, ու թե 500 տարի հետո։ Էս ֆոնի վրա հայերի ցանկացած գոյապաշտպանական գործողություններ արդարացված են։ Ասում է՝ եղունգ ունես, գլուխդ քորի։
Si vis pacem, para bellum
Ազգային փոքրամասնություններն ազերփայչանում սկսել են արթնանալ:
Անցած օրը Լենքորանում արդեն բախումներ են եղել: Թալիշները հրաժարվում են Արցախի դեմ առաջին գիծ մեկնել:
Ավարցիներն էլ անհանգիստ են, թե ինչի հենց իրենց համեմատաբար փոքր 3 ռեգիոններից թվով 190 մարշրուտկա պոլնի լցրած նոր զորակոչիկ են տանում:
Արդեն հասկանում են, որ ռազմաճակատ առաջին հերթին փոքրամասնություններից են ուղարկում:
Տղերքը մի քիչ էլ սեղմեն՝ բան չի մնացել ազերփայչանում քաղաքացիական պատերազմ սկսվելուն ու երկրի մասնատվելուն:
Հ.Գ. Էս տեսել ե՞ք )))
Ռաֆոն, ինչպես միշտ, բզկտել ա.
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Varzor (02.10.2020)
Վարզոր ախպեր, քո պատասխանին ուզում էի արձագանքել, էն էլ, գիտես, ծանրաբեռնված ժամանակահատված ա, հա չի ստացվում..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Varzor (02.10.2020)
Հայերը բոլոր ճակատներում են հակահարված տալիս, նույնիսկ հումորի
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Jarre (03.10.2020), Դեղին մուկիկ (02.10.2020)
Ավստրալիայում շատ լավ ադրբեջանցի ընկեր ունեի։ Ադելաիդայի համալսարանում PhD արած տղա։ Նորմալ շփվում էինք ու Արցախի հարցը չէինք քննարկում։ Երբ մի երկու օր առաջ ՖԲ-ում ավատարին "Karabakh is Azerbaijan" ճպցրեց, մտածեցի, որ եթե նույնիսկ ինքը, ապա նորմալ ադրբեջանցի էս աշխարհում չի մնացել։ Բայց սխալվում էի, մնացել է։
Мнение | Стоять за мир, несмотря ни на что
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լեզգինների մասին էլ էի մի տեղ հանդիպել, բայց տոչնի չեմ հիշում, Լիոն ջան..
Իմ ասածը թալիշների ու ավարցիների մասով էր:
Հեսա քեզ հղումները կուղարկեմ` քչփորեք.
(ֆբ-ում)
բայց, ձեռի հետ, էս թալիշական կայքն էլ լավ կանեք աչքաթող չանեք.
https://www.talyshistantimes.com/content/arcax+war
Վերջին խմբագրող՝ Գաղթական: 03.10.2020, 03:43:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Բարի լույս, հայեր…
Նոր օր է բացվել և, դատելով ըստ ստացվող տեղեկությունների, երեկվա մեր կանխատեսումները ճիշտ են դուրս գալիս՝ սկիզբ է առել ՎՃՌԱԿԱՆ ՕՐՆ ՈՒ ՎՃՌԱԿԱՆ ՊԱՀԸ, այսօր հենց այն օրն է, որը կորոշի դիրքերի վերջնական դասավորությունը ճակատում, հետոն արդեն մեր օգտին է լինելու…
Այսօր մեզ պետք է բռունցքվել, ամուր լինել և մեր վերջնական խոսքն ասել, այժմ մեզ պետք է մեջտեղ բերել ծանր օրվա համար պահած հայի այն վերջին, միայն մեզ բնորոշ յուրօրինակ ուժը, որը մեզ միշտ հաղթանակ է բերել նույնիսկ ամենաբարդ իրավիճակների մեջ, ԱՄԵՆ ԻՆՉ ՃԱԿԱՏԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆ ԻՆՉ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ!
Ամուր ենք լինում և ամեն ինչ ներդնում ենք վերջնական հաղթանակի համար: Մեր գործն արդար է, մենք կռվում ենք մեր հայրենիքի, տան, մեր ընտանիքների ու մեր մտերիմների համար, իսկ վերջնական հաղթանակը մեզ համար այլընտրանք ՉՈՒՆԻ:
Պինդ, ամուր և միասնական ենք լինում, փշրում ենք թշնամուն, այս օրը մերն է լինելու, հաղթական հայերն ապրելու են իրենց երկրում -
Հաղթել ենք:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Աթեիստ (03.10.2020), Դեղին մուկիկ (03.10.2020), Նաիրուհի (03.10.2020), Ուլուանա (04.10.2020)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Varzor (04.10.2020)
Աղջիկների օգնությունն ուղեկցող նամակներն են հզոր.
Այ տղա հետ կգաք, որ մենք տանը չմնանք )))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Մոդերատորական. Արցախյան պատերազմին վերաբերող անեկդոտները տեղափոխվել են «Անեկդոտներ Արցախյան պատերազմի վերաբերյալ» նորաբաց թեմա:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ