Էս ապուշ վիրուսով տարվեցինք, ընտրություններն էլ չքննարկեցինք, մարդիկ խելոք սուսուփուս ընտրեցին պրծան․․․ Հիմա Արցախի Հանրապետության վիկիի էջում ցույց է տալիս, որ Արցախի Նախագահը ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն է
Si vis pacem, para bellum
Ասեցի տղերքին, հիմա պետք է որ ուղղված լինի
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ապեր, մարդիկ հարցնում են՝ ըստ քեզ ի՞նչ խնդիր կա։ Թեկուզ կարճ՝ ասա։
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Մեղայաստծու
Սրանց լրիվ ա կտցրել..
https://www.facebook.com/10002504733...661049873/?d=n
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ապ, Վարչատարածքային բաժանում հատվածում մեղմ ասած անհասկանալի թվեր են:
Բնակչության, ՀՆԱ վերաբերյալ տվյալներն էլ անհրաժեշտ է թարմացնել:
Ընհանուր նայել է պետք և թարմացնել, մանավանդ ընտրությունները նոր են ավարտվել
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ապեր, ո՞ր թվերն են անհասկանալի։
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Համարյա բոլորը,
Օրինակ`
3. Հադրութի շրջան 12,400 կմ քառ․
կամ
5. Մարտունու շրջան 23,100 կմ քառ․, բնակչությունը 152,758
9. Ընդհանուր 25.66 կմ քառ․, Բնակչություն 11.458
Ես իհարկե հաճելիորեն զարմացած եմ
Ոնց որ թե Բնակչության և Տարածքի սյունակները տեղերով խառնել են
Հիմնական հոդվածում խելքին մոտիկ թվեր են, բայց 2006թ. տվյալներ:
Մի խոսքով` լավ տիրություն չեն անում
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Թե բա Արցախը ազերփայչանի կազմում լայն ինքնավարություն ստանա..
Էն որ հայ հոր ու ռուս մոր 5տ երեխուն Բաքու չեն թողնում ու օդանավակայանից դեպորտ են անում՝ էդ հլա մի կողմ:
Բա էս որ սեփական վրացազգի քաղաքացիներին տնից դուրս քշում՝ մեղադրելով հայ լինելու ու Ղարաբաղը «գրավելու» մե՞ջ:
Մենք գիտենք, որ իրանք խոտակեր անասուն են:
Բայց սենց պատմությունները պետք ա լայնորեն լուսաբանել, որ բոլորն իմանան: ՈՒ, առաջին հերթին, հետները պաչպռոշտի անող վերի հարևանները:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Varzor (12.05.2020)
Դե ֆակտո Բաթումին իրա թաշախուստով արդեն թուրքերի ձեռն ա )))
Էս թեմայով մենակ մի երկու երիտասարդական կազմակերպություն կա, որ տարին մեկ հելնում Թիֆլիսի մեջտեղը բոլոլա ա սարքում, մլիցեքն էլ գալիս տփում լարում են.. էդ ա..
Իրանց սրբությունների սրբոց համարվողներից էլ զաթի ազերիներն են Դավիդ Գարեջիի հուշահամալիրը պլոկում:
Էլի մեկումեջ մի երկու հոգի ստեղից-էնտեղից բողոքում ա ու-սյո:
Իսկ իրանց հույսը թե ում վրա են դրել չիդեմ, բայց, Արցախը մարսելուց հետո, մինչև Նախիջևանին հասնելը, թափով պետք ա Ջավախքի հարցը լուծվի, քանի սաղ չեն կուլ տվել..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Varzor (14.05.2020)
1994թ. մայիսի 5-ին` Բիշքեկում, Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական կառույցների ղեկավարների հանդիպման ավարտին ստորագրվեց Բիշքեկյան արձանագրությունը, որով կոչ էր արվում մայիսի 9-ի գիշերը դադարեցնել կրակը: Նույն օրը` մայիսի 9-ին, Լեռնային Ղարաբաղում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը, որը նույն օրը ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը, մայիսի 10-ին` Երևանում, համաձայնագիրը ստորագրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին՝ ԼՂ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Հրադադարի մասին գրավոր համաձայնությունն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին:
168.am-ի հետ զրույցում ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը նշեց, որ ռազմական գիտության, տեսության և նույնիսկ ռազմական պատմության մեջ «զինադադար» հասկացությունը հստակ կարգավորում չունի: Ավելին, եթե, օրինակ, միջազգային մարդասիրական իրավունքը կամ պատերազմի հետ կապված այլ իրավական ասպեկտները պահպանվում են բավականին խիստ, ապա զինադադարները հաճախ պահպանվում են ոչ թե՝ նրա համար, որ իրենք կնքվել են, այսինքն` կնքման փաստի ուժով, այլ, որպես կանոն, պահպանվում են այն ուժով, որ կնքման պահին առաջացած ուժերի հավասարակշռությունը դեռևս չի փոխվել:
«Այսինքն` զինադադարն իր բնույթով, ըստ էության, հաշտություն է, բայց այն հաշտությունից տարբերվում է շատ էական մի առանձնահատկությամբ. վերջնականապես չի լուծում կողմերի միջև առաջացած խնդիրները: Օրինակ, Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի միջև կնքված զինադադարը, որը կնքվել է դեռևս 1953-ին, այս պահի դրությամբ գործում է և փաստացի փոխարինում է, ըստ էության, պատերազմի ավարտն ամրագրող փաստաթղթին: Բայց դա՝ ձևականորեն կամ զուտ դե յուրե, քանի նրանց միջև պատերազմը դեռևս շարունակվում է: Այսինքն` «զինադադար» հասկացությունը պետք չէ գերագնահատել, այն, կրկնում եմ` այն արդյունք է ուժերի միջև ստեղծված հավասարակշռության այն վիճակի, երբ հակամարտող 2 կողմերն էլ արդեն չեն ուզում պատերազմել: Եվ դրանից հետո մեծապես չեն պատերազմում ոչ թե զինադադարի շնորհիվ, այլ, որ ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ պատրաստ չեն պատերազմական գործողությունները շարունակելուն»,- շեշտեց վերլուծաբանը:
Ըստ այդմ` Մհեր Հակոբյանն այս տրամաբանության մեջ դիտարկելով 1994թ. կնքված զինադադարը՝ ընդգծեց, որ դրա դերը չի գերագնահատում, որովհետև այս պահին ճակատում խաղաղություն է պահպանվում ոչ թե՝ կնքված զինադադարի պայմանագրի շնորհիվ, այլ այն բանի, որ ուժերի հավասարակշռության ստեղծված վիճակը թույլ չի տալիս ադրբեջանական կողմին՝ վերսկսել ռազմական գործողությունները, իսկ հայկական կողմն էլ շահագրգռված չէ պատերազմական նոր գործողությունների սկսման փաստով:
«Այսինքն` 1994-ի զինադադարը մեզ համար արժեքավոր էր՝ որպես մարտական գործողությունների ակտիվ փուլի ավարտ, սակայն այն չպետք է գերագնահատել, որովհետև այս պահին մենք պատերազմական գործողություններ չունենք, որովհետև առկա է ուժերի հավասարակշռություն: Մեր հայկական բանակը ստեղծել է մի դրություն, որ ադրբեջանական ռազմական տեսաբանները, վերլուծաբանները և զինվորականները չեն համարում իրենց պատրաստ, քանի որ վստահ չեն, որ պատերազմի սկսվելու դեպքում հաջողություն կունենան: Մյուս կողմից` չէի թերագնահատի զինադադարի դերը, որովհետև, այնուհանդերձ, այդ բիշքեկյան արձանագրություն կոչվածները քիչ թե շատ իրավական հիմք են, որի ուժով բանակցությունները շարունակվում են և, փաստացի, կարող են խաղաղության հիմք հանդիսանալ: Մենք այդ զինադադարի հետ կապված մի պլյուս էլ ունենք. Արցախը բանակցությունների կողմ է, ինչը չէի գերագնահատի, բայց նաև չէի ցանկանա դա կորցնել: Այսօր պաշտոնական Բաքուն կտրուկ չի ուզում պաշտոնական Ստեփանակերտին բանակցային սեղանին տեսնել, մինչդեռ 1994-ի մայիսին այդպես չի եղել. Իլհամ Ալիևը, որը Հեյդար Ալիևի քաղաքականության շարունակողն է համարվում, իսկ Հեյդար Ալիևն ընդունել է` այո, կա արցախյան կողմ, իսկ հիմա Բաքուն պնդում է, թե սա ՀՀ-ի ագրեսիան է իրենց նկատմամբ»,- ասաց ռազմաքաղաքական վերլուծաբանը:
Մեր դիտարկմանը, թե կան քաղաքական գործիչներ, փորձագետներ, որոնք 1994-ի զինադադարը համարում են «թույլ» փաստաթուղթ, որ այնտեղ հայկական կողմը պետք է հստակ սահմանային պահանջներ մտցներ, ոմանք էլ խնդիր են տեսնում դրա կնքման ժամանակի հետ կապված, Մհեր Հակոբյանը նշեց, որ բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում եկել է այն եզրահանգման, որ 1994-ի մայիսին պետք էր կնքել այդ զինադադարը, որովհետև թեպետ հաղթում էինք և առաջ գնում, բայց մենք ևս գտնվում էինք ուժերի լարման և հյուծման վիճակում:
«Այս կարծիքը ձևավորվել է և’ հուշերի, փաստաթղթային ուսումնասիրությունների, և’ սպաների ու ազատամարտիկների հետ զրույցների արդյունքում: Երկրորդ` ես կարծում եմ, որ այս հաշտության մեջ մեծ դեր ունեցավ ՌԴ-ն, քանի որ մեր զինամթերքի և զենքի առումով այդ ժամանակ շատ լուրջ կախվածություն ունեինք նրանցից, և Ռուսաստանը ինչ-որ մի պահի որոշեց, որ հայերի և ադրբեջանցիների կոնֆլիկտը պետք է ավարտվի այս տեսքով: Ենթադրում եմ, որ իրենք այնպես արեցին, որ կոնֆլիկտը կողմերից ոչ մեկին չոչնչացնի, և հետագայում իրենք ունենան իրենց ձեռքի տակ կարգավորվող պատերազմ, որ երկու կողմերին էլ այդ կարգավորվող պատերազմում պահեն իրենց հսկողության տակ»,- ամփոփեց մեր զրուցակիցը:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
ՀՀ ՔՕ «էսինչ» հոդվածների հիման վրա քրգործ ա հարուցվել՝ հակառակորդի դիրքերից արձակված կրակոցների կապակցությամբ:
Ոնց հասկանում եմ՝ սա աննախադեպ քայլ ա, հա՞:
ՈՒզում եմ հավատալ, որ լավ մտածված ու հեռու գնացող մարտավարություն ա մշակված:
ՀՀ դատական համակարգով անցնելուց հետո դիմեն միջազգային դատարաններ ու մեծ բոլոլա սարքեն:
Ի՞նչ կարծիքներ կան էս կապակցությամբ:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)
Էջանիշներ