Արէա-ի խոսքերից
Էնքան բթացրեցին ու ցածրացրեցին հանրության իրապես կարևոր հարցերին արձագանքելու զգայունության շեմը տխմար թեզերով դավաճան, հողատու ու վիժվածք գոռալով, որ հիմա, երբ լուրջ հանցագործություն ա տեղի ունենում, երբ մի խումբ մարդիկ ներխուժել են ՀՀ տարածք ու հրաժարվում են դուրս գալ, իսկ պատկան մարմինները որևէ ադեկվատ արձագանք ոչ տալիս են, ոչ էլ հնարավորություն ունեն տալու, ու հանցավոր անգործություն են ցուցաբերում, ոչ մի լուրջ արձագանք չկա հանրության կողմից։
Ոնց որպես իշխանություն բերեցին երկիրը հասցրեցին աղետի շեմին, տենց էլ որպես ընդդիմություն մի կես հատիկ պետությանը օգուտ տվող քայլ չարեցին, այլ բազմապատկեցին պետությունը քանդող գործնեությունը։
Ու հա, ամենատրամաբանական հետևությունը էս ամեն ինչի, ռուսների արձագանքն էլ հաշվի առնելով, էլի մնում ա Նիկոլի վարկանիշը ցածրացնելը։ Էնքան են անելու, մինչև մարդիկ ասեն, դե ջհանդամ, եթե մենք չենք կարող մեր անվտանգությունը ապահովել, ու ընտրությունը ռուսների ու թուրքերի օկուպացիայի մեջ ա, թող ռուսներինը լինի, գնանք Քոչարյանին ընտրենք որպես գուբերնատոր, գոնե թուրքերը մեզ չեն ուտի՝ ռուսների հետ ապրել ենք՝ չեն ուտում։
Էջանիշներ