Նենց արգումենտներ բերեցիր, որ բանականությունս կառոտկի տվեց..
Անկեղծ ասած՝ արդեն մտածում էի, թե ոնց պիտի պատասխանեմ, եթե մատնանշելուց լինեիր 20-ամյակը վերջերս բոլորած Նիկոլական կադրի պռոհայկական գործունեությունը, որը որոշ շրջանակների կողմից որպես հակառուսական էր որակվել:
Բայց Իոաննիսյանն ու Նիկոլի մորուքը սպանեցին..
Սա իսկապես ծանրակշիռ պատճառ էր էրդողանին խնդրելու, որ մտնի Շուշի...
Հա, ստեղ էլ ա տրամաբանության սանդղակը մաքսիմումի վրա պայթում:Հենց տենց - քանի որ նորմալ լիդերը մտածում է, որ Հայաստանի նորմալ ղեկավարը կգերադասի հեռանալ, քանի Արցախից տարածք կորցնել: Արդյունքում պարզվեց, սակայն, որ Նիկոլը գերադասում է Արցախի 80 տոկոսը կորցնել, բայց չհեռանալ: Սա խոսում է Նիկոլի նորմալության աստիճանի մասին:
Պուտինն իսկապես ծայրաստիճան ժողովրդավար ու դեմոկրատական սկզբունքների ջատագով է:
ՈՒ երևի բացարձակ անընդունելի կլիներ իր տեսանկյունից Նիկոլի հրաժարական չտալը՝ ազերփայչանի հարձակման մասին առաջին հետախուզական տվյալներն առնելուն պես:
Չգիտեմ, նոյեմբերի 9-ի առավոտ կանուխ արդեն Դավիթ Բաբայանը հաստատեց Շուշիի ընկնելը..Խի՞ - իմ տեղեկություններով Շուշին նոյեմբերի 9-ին դեռ մերն էր և, եթե ռուսները կամք դրսևորեին, հենց Շուշիի մոտից էլ կսկսվեր թուրքերի հետ շպրտման գործընթացը: Ամեն դեպքում, մեր խոսակցության կոնտեքստում դա էական չէ, թող 9 չլինի, 3 լինի, սկզբունքորեն տարբերություն չկա:
ՈՒ համ էլ պատճառ չեմ տեսնում, թե ինչի պիտի ռուսը բաց առճակատման գնար թուրքի հետ հենց Արցախում, եթե առանց այդ էլ աշխարհի մի շարք վայրերում իրար միջև անուղղակի պատերազմ են վարում՝ մասնավորապես պրոքսիների ու իխտամնետների միջոցով..
Ինչևիցե:
Ես միամտաբար սին հույսեր էի փայփայում, թե ստեղ հնարավոր կլինի հետաքրքիր քննարկում ծավալել շատերին հուզող հարցի շուրջ՝ արդյո՞ք ռուսն օքեյ էր ազերա-թուրքական տանդեմի կողմից Արցախի հոշոտման հետ, թե ոչ:
Համ «հա»-ն համ «չէ»-ն որոշակի վերլուծության ու տարբեր բացահայտումների կարիք ունեն:
Բայց Նիկոլի չդզող մորուքի խաթր Պուտինի էրդողակին աբռաշատը վերջինն ա՝ ինչի շուրջ կցանկանայի խորաթա շարունակել՝ նույնիսկ 3 օր վրա-վրա թունդ ուռելուց հետո...
Էդ նույնն ա, եթե մեկը գար ասեր՝ Պուտինը Նիկոլին ուզեցել ա ռելսերից գցի, որ իրա վիզ դրած ՀՀ ֆուտբոլի հավաքականին աշխարհի չեմպիոն չսարքի ու ռուսները շանս ունենան...
Էջանիշներ