Մի քիչ ավելի բարդ՝ Նիկոլը ի սկզբանե ազդում էր Պուտինի նյարդերի վրա, որոշվեց վերջինիս հեռացնել, ընդ որոմ կային երեք տարբերակներ: Առաջին տարբերակում նախատեսվում էր, սպառնալով Նիկոլին պատերազմով կամ Տավուշյանի տիպի թեթև մի բան թույլ տալով, ստիպել վերջինիս հեռանալ, իսկ երկորրդում, եթե առաջին տարբերակը չգործեր, նախատեսվում էր հայերին տարածքային կորուստներ հարկադրելով կրկին հասնել Նիկոլի հեռանալուն: Կար, սակայն նաև երրորդ տարբերակը, որը գործում է այժմ:

Եվ այսպես, Առաջին տարբերակը չստացվեց, իսկ Երկրորդն էլ, որ մեծ հավանականությւոն ուներ ստացվելու հենց նոյեմբերի 9-ի վիճակով, ի վերջո այնուհանդերձ կրկին չստացվեց, քանի որ Նիկոլը գերադասեց Արցախի 80 տոկոսը Շուշիի հետ միասին հանձնել, բայց այնուհանդեձ չհեռանալ: Այս պարագայում սկսեց գործել Երրորդ տարբերակը՝ չես հեռանում և պաշտո՞նդ ես գերադասում, խնդրեմ, մենք կօգտվենք նախ նրանից, որ մեր զորքերը կմտցնենք Արցախ և մեզնով կանենք այն, ուժեղացնելով մեր դիրքերը, իսկ քեզ էլ, հարգելի Նիկոլ, կհեռացնենք քո իսկ զայրացած ժողովրդիդ ձեռքով, որ արդյունքում քեզ դավաճան կհամարի:

Ահա, հիմա հենց այս տարբերակն է:

Եվ ասեմ, որ Մոսկվան այս երեք տարբերակներից ամեն մեկում էլ իր շահը, իր պլյուսներն ու մինուսներն ուներ և հիմա էլ իր համար վատ չէ՝ այլ հարց է, որ Երրորդ տարբերակը մեզ համար ամենավատը եղավ...