Լիոն ջան, էս թեման դարձավ շիլա-փլավ:
Չեմ պատկերացնում, թե ոնց եմ սաղ իրարից առանձնացնելու, երբ հասնեմ կոմպին ))
Բայց, այնուամենայնիվ, ֆրանսիացիները չեն հավաքվել ֆրանկների շուրջ, ոնց գրել էիր, այլ ի սկզբանե եղել են կելտերը, որոնց հռոմեացիք տվել գալլեր անվանումը:
Գալլիան՝ լինելով դարեր շարունակ Հռոմի կազմում, վաղուց արդեն կորցրել էր սեփական լեզուն՝ անցնելով լատիներենի:
Հետո՝ V-րդ դարում, եկել են ֆրանկները (կամ նրանց մի հատվածը, որովհետև մյուս հատվածը բարձրացել ա Նիդերլանդների կողմ) ու կամաց-կամաց նվաճել ողջ Գալլիան՝ ստեղծելով ֆրանկների թագավորությունը (Regnum Francorum կամ Francia, Frankia):
Էստեղ ֆրանկները մի քանի դար են իշխել՝ գերմանիկ աշխարհից բավական բնակչություն վերաբնակեցնելով, բայց էդպես էլ չեն դարձել մեծամասնություն ու, ի վերջո, հենց իրենք են տսրրալուծվել գալլերի (հռոմեականացված ու լատինալեզու դարձած կելտերի) մեջ՝ իրենք էլ հենց փոխառելով լատիներենը (նու՝ դրա արդեն ձևսփոխված ու առանձին լեզվի վերածվող տարբերակը՝ ռոմանիկը կամ ներկայիս ֆրանսերենի պապային):
Ինչ վերաբերվում է հնդեվրոպական լինելուն՝ հա, ֆրանսերենն էլ հնդեվրոպական, գերմաներենն էլ, ճիշտ այնպես ինչպես հայերենը, ռուսերենը, պարսկերենն ու մնացածը:
Բայց դա մեզ բոլորիս միասին վերցրած «գերմանական ժողովուրդների ճյուղ» չի դարձնում:
Ընդ որում՝ Հնդեվրոպական լեզվաընտանիքում չկա «ռոմանոգերմանական խումբ»:
Կա առանձին Գերմանիկ խումբ, որի Արևմտյան (West) ենթախմբում է տեղավորված ներկայիս գերմաներենը,
ու կա Իտալիկ խումբ, որի Լատինական ճյուղի, այսպես կոչված, «Վուլգար Լատիներեն»-ից առաջացել է Ռոմանիկ ենթաճյուղն ու նրա Գալլո-Իբերիան խմբի d’Oil ենթախումբը, որի կազմում էլ հենց գտնվում է մերօրյա ֆրանսերենը:
Էջանիշներ