Գաղթական ջան, ինձ մի տեսակ վատ եմ զգում, որ ով ինչ ասում ա հակառակվում եմ, բայց էլի համաձայն չեմ:
Քաղաքական ուժերը առաջիկայում վիթխարի անելիք ունեն: Պետք է շատ լավ հասկանան ստեղծված իրավիճակը ու գծեն տեսլականները, նպատակները: Ես կարծում եմ, որ ունենք կեսից մեկ տարի ժամանակ էդ անորոշությունների մեջից լուծում գտնելու ու ճանապարհային քարտեզ գծելու: Արտահերթ ընտրություններն ամեն գնով պետք ա հաջողացնենք ու ամեն գնով, առանց ջանք խնայելու պետք ա դրանք քաղաքական դարձնենք: Մենք շռայլություն չունենք էս ընտրություններին «ընտրել Նիկոլին, որ քոչենք հետ չգան», կամ ընտրել «Մանուկյանին, որտև Նիկոլը դավաճան ա»: Բոլորն անխտիր պետք ա հստակ նպատակներ, գաղափարներ, տեսլականներ ներկայացնեն: Ով ընտրության կգա անձնապաշտական կամ անձնականացված ընտրությամբ, պիտի լուռ ուղարկենք գրողի ծոցը: Սա պետք ա լինի, վերջապես, գաղափարական ու քաղաքական ընտրություն: Ու եթե դա չհաջողացրինք, ապա ցավոք էլի ճահիճի մեջ ենք ընկնելու ու էլի ենք բաներ կորցնելու: Էդ իմ համոզմունքն ա:
Մենք չենք կարող 5 տարի սպասենք, որ տեսնենք խաղաղապահներն իրանց ոնց են պահում ու հետո ինչ ա լինելու: Մենք պետք ա որոշենք, թե ինչ ձևի ենք ուզում շարունակել: Կարող ա շատ ցավոտ որոշումներ ընդունենք: Բայց պարտավոր ենք:
Էջանիշներ