Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Մենք իրականում շեղվել էինք 7 շրջանի բանակցություններից, բայց էս պահին էդ մասին չխոսենք (համոզված եմ, որ դեռ առիթ կունենանք):

Իսկ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նպատակների սահմանումը անպայման պետք ա: Էս պահին ես էդ չեմ կարող անել, դեռ չափազանց շատ են անորոշությունները ու բացարձակ չգիտեմ, թե ինչ հնարավորություններ ունենք: Էս հարցը անպայման պետք ա ստանա իրա պատասխանը, բայց ռացիոնալության ֆոնի վրա: Ցավոք իմ էս պահի ռացիոնալ մտքերը հեչ հուսադրող չեն, բայց կրկնեմ, ինֆորմացիան էնքան քիչ ա, անորոշությունները էնքան շատ են, որ դեռ չեմ համարձակվի լուծման տարբերակ առաջարկել:
Լայքեցի:
Ոնց որ ընդհանուր հայտարարի եկանք:

Մի բան գիտեմ, ցանկացած լուծման տարբերակի նպատակը պետք ա լինի հզոր երկիրն ու դրանում մարդու արժանապատիվ կյանքը, որը չեմ պատկերացնում առանց խաղաղության:
Կարծում եմ կհամաձայնես, որ էդ անորոշությունները դեռ երկար են մեզ ուղեկցելու:
Առնվազն՝ մոտակա 5 տարին՝ մինչև պայմանագրում նշված ՌԴ ԽՈՒ տեղակայման ժամկետի երկարաձգման վերանայումը:
Եթե բարով-խերով երկարաձգվի՝ ևս 5 տարի ու տենց շարունակ:

Ստացվում ա մենք կամ պիտի անորոշ անվերջություն սպասենք՝ քո առաջարկած երկրորդ կետից սկսելու համար, կամ էլ՝ ադեկվատ քայլեր սկսենք ձեռնարկել առաջին կետիդ շուրջ՝ հընթացս շարունակելով բանակցել բոլոր կողմերի հետ, իսկ բանակաշինությունն էլ զարգացնել թե՜ պաշտպանական ուղղությամբ ու թե՜ հարձակողական (խոսքի՝ 3:1 հարաբերությամբ կամ չգիտեմ որն ա ճիշտ, փորձագետների որոշելիքն ա):