Չուկ ջան, ընդհանուր վատ բան չես ասում:
Բայց մի նրբություն կա:
Թե էդ 7 շրջանները, թե Նախիջևանը ու թե Դաշտային Արցախը մեր Հայրենիքի մաս են եղել երբևէ:
Օքեյ:
Բայց մեր պահանջը ի սկզբանե դրանք չեն եղել, այլ` Արցախի հայաբնակ Լեռնային հատվածը:
ՈՒ հիմա էլ, վայթե, նույն բանն ենք շարունակում պնդել. Արցախի ստատուս:
Սա ա քո ասած փոխզիջումը, որը միշտ էլ դրված ա եղել բանակցությունների հիմքում:
Հա, մենք մեր մեջ (նու` մեզնից ոմանք) ասում էինք ոչմիթիզ, իրանք էլ` թե բա էրիվան:
Բայց էդ սաղ բլա-բլա ա:
Փաստացի ԼՏՊ-ի վախտերից էլ մեր պաշտոնական գիծը միշտ եղել ա 5+2 շրջաններ vs Արցախի ստատուս (տարբեր կոնֆիգուրացիաներով):
ՈՒ հիմա հարցերի հարցը հետևյալն ա.
Արդյոք մենք շարունակում ենք պահանջել Արցախը, թե ոչ:
Իրանք ասում են ֆսյո, հարցը լուծված ա, Արցախն ազերփայչան ա ու բացականչական նշան:
Բա մենք ինչ ենք անելու?
ԻՀԿ հենց սրանից ա պետք սկսել կառուցել քո երկրորդ կետը:
Էջանիշներ