Գաղթական-ի խոսքերից
Գերմանա-ֆրանսիական պատերազմները դարերի պատմություն ունեն, որոնց պիկերը եղել են I-ին և II-րդ համաշխարհայինները:
Մինչև հիմա էլ իրար աչքի լույսը չեն (գերմանացիներն ընդհանրապես Եվրոպայում քչերի աչքի լույսն են):
Բայց արի ու տես, որ էս երկու քաղաքակրթություններն էնքան հասունություն են ցուցաբերել, որ էսօր ստեղծած ունեն համատեղ պատմության դասագիրք:
Հարցերի հարցը, թե արդյո՞ք նման մի բան երբևէ հնարավոր կլինի հայերի ու ազերիների միջև:
ՈՒ այս հարցը ոչ այնքան հայերին է ուղղված, որքան ազերիներին, քանի որ նրանք են այսօրվա հաղթող կողմը ու նրանք են, տասնամյակներ շարունակ, հայոց պատմությունը գլխիվայր շուռ տված դասավանդել իրենց դպրոցներում
(ընդ որում՝ դա արել են ոչ միայն հայերի, այլ նաև օրինակ պարսիկների նկատմամբ):
Եթե նման բան երբևէ հնարավոր լինի, դա կլինի ամենամեծ քայլը՝ հետագայում մեր միջև պատերազմների բացառման:
Բայց, եթե նման բան հնարավոր լինի, դա կբախվի ազերի հասարակության աշխարհընկալման հիմնովին փոփոխությանը ու հետաքրքիր է, թե ինչպիսի իշխանություն պետք է լինի, որ հանդգնի դրան գնալ:
Էջանիշներ