Վիշապ-ի խոսքերից
Կներես անկեղծության համար, բայց ասածդ որ կարդում եմ, առաջին բառը «փրփուրներ»–ն ա որ, գլուխս գալիս ա։ Ինձ թվում է՝ ավելի հողեղեն ու ռեալ կլինի, որ դիտարկենք վերջին 30 տարվա համաժողովրդական փալասությունն ու անլրջությունը, որ բերեց էս օրվան, որովհետև հիմա դու փորձում ես համեմատել ենթադրյալ «ավելի լավ» պարտությունը եղածի հետ, ու մեղադրել վարչապետին նրա համար, որ շուտ չի կնքել պարտության պայմանագիրը։
Մենք պիտի փորձած լինեինք պետություն ու բանակ ունենալ, վայթե էդ էր նվազագույնը, ու ոչ թե փորձեինք ավելի շուտ հանձնվել։ Տատս նման դեպքերի համար խոսք ուներ՝ «սենց էլ պիտի լիներ» (էդմալ լը բդի էղներ)։ Մենք պիտի արժանապատվություն ու համարձակություն ունենանք ինքներս մեզ խոստովանելու, որ էսօրվա վիճակին սաղս արժանի ենք, ու մի Նիկոլ չի մեղավորը ու սա օրինաչափություն է, մենք հնձում ենք էն, ինչ որ ցանել ենք։
Էջանիշներ