Երբեմն, Վիշապ ջան, չի հաջողվում բարեկամություն հաստատել: Օրինակ եղնիկների ու գայլերի դեպքում էդ շատ դժվար ա, կողքից միջամտություն ա պետք:
Բայց շատ դեպքերում դա հնարավոր ա, ուղղակի կամքը չկա: Ու ես բացարձակ չգիտեմ, կհաջողվի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարեկամանալ, թե էդ երեք ազգերը (էս դեպքում արդեն ազգերը) հավերժ դրան կընդդիմանան: Բայց գիտեմ, որ պիտի փորձենք ու փորձելու դեպքում մեծ շանս կա: Չփորձելու դեպքում շրջապտույտից դուրս չենք գալու, իսկ քանի որ մենք բնական պատճառներով ավելի քիչ ենք, վաղ թե ուշ պարտվելու-վերանալու ենք: Ու ուրեմն մեր կողմից իրական ուժը էդ բարեկամությանը ձգտելն ա, ոչ թե հա հավայի ձևով ինքներս մեզ վարի տալը՝ դա փաթեթավորելով «Առյուծներն ու եղնիկները, գայլերն ու ոչխարները պիտի ապրեն ջերմ ու համերաշխ» բուլշիթով:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ի դեպ ոչխարների պահով մի դիպուկ համեմատություն վերջերս աչքով ընկավս:
Ոնց հայտնի ա, մենք սիրում ենք ադրբեջանցիքին ոչխար համարել: Էդ համեմատողը շատ լավ դիտարկում էր արել.
- Գուցե և ոչխար են, բայց հեչ մտածե՞լ եք, որ դուք կարղ ա ոչ թե գայլ եք էդ «հեքիաթում», այլ «խոտ»:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Կային, իհարկե կային:
Բայց «յա նի վինավատ՝ խասյաթ մուխանաթ»:
Մենք, ինչպես միշտ, ընտրեցինք ամեն ինչ ինքնահոսի թողելն ու բառդակի վերածելը:
30 տարի հով լռված էրգիր էինք թալանում:
Բայց էդ մեր երկրորդ գլխավոր պրոբլեմն ա:
Առաջինը՝ մեզ հետ անհամաձայնների նկատմամբ անհանդուրժողականությունն ա:
Օրինակ վերևի գրառմանդ մեջ դու ինձ ու իմ պես մտածողներին (թուրքի հետ բարիդրացիությանը չհավատացողներին) մեղադրում ես զոհերի ու գերիների համար:
Հիմա, եթե ես էլ քեզ ու քո պես մտածողներին պարտվողական ու դավաճան հայտարարեմ, ի՞նչ ա լինելու..
Պիտի վիճենք, իրարից նեղանանք ու քրֆենք, վաղն էլ՝ վերահաս վտանգի առջև իրար նեցուկ չլինենք, չէ՞:
Ծանոթ սցենար ա:
Դար առ դար, սերունդ առ սերունդ հենց էս նույն ձևով ենք գործել:
Իրար հետ չհամաձայնելով իրար հետ վիճել, իրարից վիրավորվել, բաժան-բաժան եղել, կակոյ-նիբուծ սելջուկներ էլ մոնղոլիաներից եկել սաղիս տրորել անցել են ու հենց քթներիս տակ նենց հզոր պետություն ստեղծել, որի փոխարեն մերը պիտի լիներ:
Իսկ չի՞ կարելի, մեր ընդհանուր խնդրի իրարից տրամագծորեն տարբերվող լուծումներ տեսնողներով հավաքվենք ու, իրար քարկոծելու փոխարեն, համագործակցության ինչ-որ ընդհանուր եզրեր գտնել:
Ասենք՝ էսօր բարիդրացիների էլ, ռևանշիստների էլ ընդհանուր շահերից ա բխում համախմբվել ու ուժեղ պետություն ստեղծել չէ՞:
Անկախ ամեն ինչից:
Մի՞թե պարզ չի, որ հիմա հենց էս ուղղությամբ ա պետք գործել:
Իսկ բարիդրացի կլինի թե ռևանշիստ, էդ արդեն վաղը կերևա:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Arjo (12.01.2021)
Այ տես, սաղ խառնեցիր իրար: Ես քեզ կարամ խիստ քննադատեմ ու հետդ նստեմ ծրագիր կազմեմ: Էդ նորմալ պրոցես ա:
Բայց կոնկրետ թիմին, որը հստակ քաղաքական ծրագրեր էր առաջ տանում, ոչ թե հետները նստեցին ծրագրեր կազմելու, այլ հեռացրին (հեռացրիք) ու ընտեցին (ընտրեցիք) կենաց ասողներին:
Հիմա դու ինձ առաջարկում ես դրա մասին չխոսե՞լ, որ մեր բարեկամությունը չընդհատվի: Թե՞ խոսել, որ հասկանանք, որ էշություն ենք սաղովի արել ու հաջորդ անգամ չանենք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ ջան, ես ոչ ԼՏՊ-ի բարիդրացիությանն եմ սատարել, ոչ կենացների, ոչ էլ՝ առավել ևս, Վազգեն Մանուկյանի ցանկացած հակաթուրքական կոալիցիային մասնակցելուն:
Բայց հա, առաջարկում եմ դրա մասին չխոսել, եթե էդ խոսելը պիտի արտահայտվի իրար նկատմամբ մեղադրանքներով ու փոխադարձ վիրավորանքներով:
Քանի որ պարտությունից 2 ամիս ա անցել, բայց ցավոք մենք դեռ էդ նույն կետից առաջ չենք շարժվել:
Ոչ մի կոնկրետ ծրագիր, ճգնաժամից դուրս գալու ոչ մի վերլուծություն ու ճանապարհային քարտեզ:
Եթե էս ա էն առավելագույնը, ինչին մենք ազգովի ընդունակ ենք, ուրեմն հա՝ արժի Հայաստանը ծախել (կակ ռազ լավ գին տվող կա), փողը իրար մեջ կիսել ու ցվրվել:
«Բնական պատճառներով» )))
Ասադը վախտին էրդողանի լավ ախպերն էր:
Բայց հենց հարմար առիթն եկավ՝ վարեցին Սիրիան:
Իսրայելի հետ վախտին քիփ էին, փորձի փոխանակում բան, զենքի առևտուր, հենց պահը եկավ՝ հիմա ասում ա Երուսաղեմը մաքուր թուրքական ա:
Քրդերի հետ կառդաշլար-դոստլար էին՝ հայերին կոտորելուց:
Հետո, հենց պահը եկավ, իրանց էլ սկսեցին հալածել ու կոտորել:
ԱՄՆ-ի պուճուր ախպերն էին, իրա ասածն իրանց համար օրենք էր:
Հիմա արդեն իսկի Պոմպեոյին լայաղ չի անում ընդունի:
Գերմանիային պաչելով էին փաթաթվում բարևելուց՝ համ I-ին, համ էլ՝ II-րդ համաշխարհայինի ժամանակ:
Հիմա արդեն վրեքը մատ են թափ տալիս, թե հեսա մի քանի միլիոն փախստական ենք ուղարկելու, թե մեր ուզածով չանեք:
Ռուսի հետ մեկ լավ էին, մեկ վատ:
Կոնկրետ էս պահին շակալադ ա:
Բայց անգամ էս պահին էլ ինքը չի քաշվում բացեիբաց Ղրիմի վրա աչք տնկելուց:
Ո՞րը բաց թողեցի...
Ես չգիտեմ՝ հայն էդ ի՞նչ պիտի անի, որ թուրքի հետ բարիդրացի դառնա ու մնա..
Էն էլ էն դեպքում, երբ բազմիցս փորձել ա ու բազմիցս գլխին կերել դրա համար...
թուրքը ռազմիկ ա, ինքը մենակ ուժն ա պրիզնատ գալիս:
Իրա ազգային սիմվոլը գայլն ա, ինքը որսորդ ա:
Մեր հումանիստապացիֆիստախառը պաթոսն իրան հազար տարի չի քորել ու չի էլ քորելու:
Կլինենք համախմբված ու ուժեղ՝ հետներս հաշվի կնստեն:
Չէ՝ դավայ դասվիդանյա
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Arjo (12.01.2021)
Գաղթական ջան, մենք մի անգամ բաց ենք թողել ճանապարհային քարտեզը:
Թող որ ասածներս մեղադրական հնչի: Բայց էդպիսին ա, որտև առաջիկայում էլի ա լինելու ճանապարհային քարտեզ, ու վախենամ, որ էլի բաց թողնենք:
Մնացածը... միասին կտեսնենք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ու մի բան էլ Վիշապ ջան, ես սաղ գիտակից կյանքս փորձել եմ համոզել, իմ շրջանակում, որ փոխզիջմանը այլընտրանք չկա: Քարոզել եմ խաղաղություն:
Բայց պատերազմի առաջին վայրկյանից մենակ հաղթանակի մասին եմ խոսել՝ մինչ կապիտուլյացիան: Ոչ թե մենակ էն պատճառով, որ էդ ճիշտ ա, այլ որտև հավատացել եմ:
Բայց պատերազմը պրծել ա: Ցավոք մինչ էդ եղած իմ կարծիքը ճիշտ ա եղել: Ու էլ չեմ լռելու:
Խաղաղությանն այլընտրանք չկա:
Հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններին այլընտրանք չկա:
Դժվար ուղի ա, բայց պիտի գնանք ու հասնենք դրան: Հակառակը մեր ոչնչացումն ա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Նկատի ունեմ, որ առաջիկայում էլի լինելու ա ճանապարհային քարտեզ: Բարեբախտաբար Հայաստանում միակ մտածող մարդիկ ՀԱԿ-ում չեն: Չեմ բացառում, որ էդ ճանապարհային քարտեզը լինի ՀԱԿ-ի կողմից կամ ՀԱԿ-ի մասնակցությամբ: Բայց խոսում եմ զուտ մեր ժողովրդի ու երկրի նկատմամբ հավատով: Կոնկրետ ինֆորմացիա չի, այլ ընդամենը վստահություն, որ կլինեն արժանապատիվ ճանապարհ առաջարկողներ: Ու ցավոք նաև վստահություն, որ հանրության զգալի հատվածը պատրաստ չի արժանապատիվ ճանապարհի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (12.01.2021)
Կներես անկեղծության համար, բայց ասածդ որ կարդում եմ, առաջին բառը «փրփուրներ»–ն ա որ, գլուխս գալիս ա։ Ինձ թվում է՝ ավելի հողեղեն ու ռեալ կլինի, որ դիտարկենք վերջին 30 տարվա համաժողովրդական փալասությունն ու անլրջությունը, որ բերեց էս օրվան, որովհետև հիմա դու փորձում ես համեմատել ենթադրյալ «ավելի լավ» պարտությունը եղածի հետ, ու մեղադրել վարչապետին նրա համար, որ շուտ չի կնքել պարտության պայմանագիրը։
Մենք պիտի փորձած լինեինք պետություն ու բանակ ունենալ, վայթե էդ էր նվազագույնը, ու ոչ թե փորձեինք ավելի շուտ հանձնվել։ Տատս նման դեպքերի համար խոսք ուներ՝ «սենց էլ պիտի լիներ» (էդմալ լը բդի էղներ)։ Մենք պիտի արժանապատվություն ու համարձակություն ունենանք ինքներս մեզ խոստովանելու, որ էսօրվա վիճակին սաղս արժանի ենք, ու մի Նիկոլ չի մեղավորը ու սա օրինաչափություն է, մենք հնձում ենք էն, ինչ որ ցանել ենք։
Si vis pacem, para bellum
Մենք պիտի փորձեինք իրական գնահատել իրավիճակը, որը ցավոք չարեցինք: Ցավոք քո նման մարդիկ, ովքեր մի քիչ ավելի շատ խելք ու գիտելիք ունեն, քան շատերը, չնպաստեցին իրական իրավիճակը գնահատելուն, այլ հակառակն արեցին ու հիմա էլ անում եք:
Ու էս վերի ասածս բացարձակ չի հակասում ավելի լավ բանակը ու տնտեսությունը զարգացնելու անհրաժեշտության թեզին:
Բայց ցավոք, դուք, շարունակաբար բանակի ու տնտեսության մասին խոսելուց, շարունակեցիք կախվել փրփուրներից, որի հետևանքը քաղում ենք:
Հերիք ա, Վիշ, լրջացեք: Գնահատեք իրական հնարավորությունները: Դու ազդեցություն չունես ՀՀ քաղաքականության վրա: Բայց քո շրջապատին սին հույսեր տալ պետք չի: Իրավիճակը ռեալ գնահատել սովորեք, ձեռքբերածը պահելու հնարք սովորենք իրար հետ: Չնայած արդեն կորցրինք, էլ ի՞նչ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Freeman (12.01.2021)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ