Դե տենց միանշանակ ասել չի կարելի՝ երկակի ստանդարտները միշտ էլ գործել են։ Կարելի է բերել Կոսովոյի օրինակը։ Բայց ԼՂՀ հետ որոշակի սկզբունքային տարբերույթուններ կան։ Նախ Կոսովոյի պարագայում որևէ պետություն դե յուրե չի օկուպացրել Սերբիայի տարածքները, երկրորդ․ Ալբանիան ճանաչել է կոսովոյի անկախությունը (դրան մեծապես նպաստել է առաջին նշածս)։ Դե նաև արևմուտքի մատը խառն էր՝ հետխորհրդային և սոցլագերի երկրները քանդել, թուլացնել և ռուսներից պոկելու քաղաքականությունը մինչև հիմա էլ ողջունելի է արևմուտքում։
Մնացածի մասով զուտ կավելացնեմ, որ Նարիմանովը ոչ միայն համաձայն է եղել, այլև 1921թ․ սկզբից ժողկոմի կազմով, հետո կոմկուսի նիստում հաստատել են Նախիջևանը, Զանգեզուրն ու Արցախը (ավելի մեծ տարածքով, քան ԼՂՀ-ն ուներ մինչև 2020 սեպտեմբերի 27-ը) "եղբայրական" Հայաստանին անցնելու որոշումը, որը սակայն չեղարկվեց կովկասի քաղբյուրոյի կողմից Ստալինի միջամտությամբ։
Ի դեպ, կարծում եմ, որ մեր սխալների, թերացումների և թուլությունների համար Լենինին, Ստալինին կամ այլ ինչ-որ մեկին մեղադրելով և հայհոյելով ծոռռ հիմքերի վրա կառուցված ծուռ պատեր շարելը շարունակում ենք։
Էջանիշներ