Ժողովուրդ,
Էս ինչե՞ր եք գրում ու տեսական քննարկում։
Էն անեկդոտը հիշեցի, որ մեկն ասում է "առնվազն 10 պատճառ կարող եմ նշել, թե եղբայրս ինչու այլևս ջութակ չի նվագում։ Առաջինը այն է, որ նա մահացել է․․․"
Առաջին պատճառը թողած անցել եք հաջորդ 9-ին։
Նորից հիշեցնեմ․ 1921թ․ մարտի 16-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագիրը դեռ ուժի մեջ է։ Հետևաբար վերջին 100 տարում ռուս-թուրքական հարաբերություններում ոչինչ տեղի չիունեցել, որը կհակասի այդ պայմանագրին, հակառակ դեպքում այն կչեղարվեր։ Այսիքն․ ՀՀ սահմանների ոտնձգություն Թուրքիայի կողմից հնարավոր է միայն երկու դեպքում․ 1․ Ռուսաստանը գծերիծ ընկա կամ պայթած է և ինչ-ինչ պատճառներով տարածաշրջանից դուրս է եկել՝ 1921թ․ մարտի 16-ի պայմանագիրը չեղակվում է կամ չի երկարացվում Թուրքիայի կողմից, 2․ Պայմանագիրը չեղարկվում է (չի վերակնքվում) ՌԴ կողմից։ Ըստ էության այդ երկու տարբերակներն էլ մեր տեսանկյունից տրամաբանորեն նույնն են այնքանով, որ երկու դեպքում էլ չի բացառվում ՀՀ սահմանների խախտումը Թուրքիայի կողմից։ Տեսականորեն պայմանագրի չեղարկումը հնարավոր է հաջորդ տարի։ Ուստի ՌԴ-Թուրքիա ներկայիս խաղերը նաև այդ համատեքստում են։ Ադրբեջանն ու Հայաստանը ընդամենը "փոխանակման մետաղադրամներն են" այդ խաղում։ Ուստի նաև ոչ մի կերպ բացառված չէ, որ որևէ սադրանքի հետևանքով ասենք մեկ տարուց կամ մի քանի տարուց Ադրբեջանը հարձակվի ՀՀ վրա կամ էլ հակառակը։
Սենց ասեմ․ մյուս տարի հոկտեմբերից հետո արդեն խաղի ուղղությունը պարզ կլինի։ Իսկ մինչ այդ հնարավոր ճյւղավորումները շատ են և նույնիսկ կարող են լինել մեր օգտին։
Էջանիշներ