Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
․․․ հլը մտովի 2 տարի հետ գնա, ռիսկ կանե՞ր օրինակ մեկը ասեր, ասենք "բայց Քոչարյանի կամ Սերժի վախտով ախր լավ բաներ էլ են եղել"։ Ռիսկ կանե՞ր, ապեր։ Այնինչ Քոչարյանի ու Սերժի վախտով լավ բաներ այնուամենայնիվ եղել են։
Ես ոչ միայն ռիսկ եմ արել, այլև ասել եմ։
Հիմա էլ եմ ասում՝ Փաշինյանի կողմից կառավարման անցած 2,5 տարվա ընթացքում նույնպես եղել են լավ բաներ։
Հարցը նրանումն է, որ պետությանը կուրսն ու արդյունավետույթունը լոկալ "լավ բաներով" չեն որոշվում։ Այ լավ աշխատող համակարգի արգասիքները մեծամասամբ լավն ու դրական են լինում, իհարկե չենք բացառում նաև խոտանն ու սխալները։

Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
․․․ Բայց ամենաօբյեկտիվ փաստը դա իհարկե Հայկական Աշխարհի (ՀՀ+ԱՀ) նոր քարտեզն է։ Դա է Նիկոլի 2,5 տարվա գնահատականը։ Օբյեկտիվ գնահատականը ընդ որում։ Հիմա ինչ կռուտիտ էլ հնարի, որ մեղավոր էին նախկինները, Տոնոյանը, ռուսները, այլմոլորակայինները, միեւնույնն է, դա Նիկոլի գործունեության պատկերն է։ Այլ փաստ ուղղակի իմաստ չկա մեջբերելու կամ ներկայացնելու։
Ներող, բայց դա օբյեկտիվ չէ։ Եթե դու անտեսում ես այլ փաստարկներ բերելու հնարավորությունը, ապա հարցը միակողմանիորեն տանում ես փակուղի։
Այո, Փաշինյանի կառավարությունը առնվազն քաղաքական պատասխանատվություն է կրում, քանզի ժողովրդի մանդատով ստանձնելով երկրի ղեկավարությունը, փաստացի կրախի առջև է կանգնել։ Բայց դա չի նշանակում, որ ամբողջ պատասխանատվությունը Փաշինյանի և իր թիմի վրա է։
Մի հատ գնա Մանումենտ ու գեներալների տները նայիր, տարբեր տեղերում նախարարների ու պատգամավորների ունեցվածքին թեկուզ աչքի պոչով նայիր և կհասկանաս, թե պետական ռեսուրսներն ում գրպաններում են տեղ գտել։ Դրանում Փաշինյանի թիմը որևէ ներդրում ունի՞։ Եթե ասես, որ ունի, ուրեմն ստացվում է, որ համարում ես, որ Փաշինյանը նախորդ ռեժիմի արժանի ժառանգորդն է (ԻՀԿ դա այդպես էլ կա)։ Բայց դրա հիմնական մեղավորը մենք ենք՝ ժողովուրդը, քանզի էլ ով, եթե ոչ շարքային քաղաքացին տասնամյակներով իր երեխաներին դաստիարակում էր "բալիկ ջան, մեծանաս, լավ պաշտոն ունենաս, որ լավ ապրես"։ Կարծում եմ շատ քչերն են ասել "մեծանաս, խելացի և պարկեշտ լինես, որպեսզի քեզ վստահված պաշտոնում մարդկանց բարեկեցությանը և երկրի հզորությանը նպաստես։"